Թեմաներ
Ուրբաթ 11 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/15/2019   16:07 Մերժել ես Սերժին, բայց նրա կատարած սխալները, որ իսկապես պետք է մերժեինք, պահպանվել են. Արմեն Ռուստամյան 11/15/2019   16:04 Կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Դարիգա Նազարբաևային. Աննա Հակոբյան (լուսնկարներ) 11/15/2019   15:56 40.000-ից ավելի մարդ ստորագրել է նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու հայտարարությունը. Վիկտոր Սողոմոնյան 11/15/2019   15:48 Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը 11/15/2019   15:41 Հավատում եմ, որ արցախցին չի ընտրելու նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են. Հրանտ Մարգարյան 11/15/2019   15:34 Դիմում ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին. ՀՅԴ ՀԵՄ 11/15/2019   15:14 Բյուջեի նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական, համակարգային բարեփոխումներ. Արման Բաբաջանյան 11/15/2019   15:03 Վաչե Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին 11/15/2019   14:59 Ջերմաստիճանը կնվազի 11/15/2019   14:37 Հայաստանցի ՏՏ աղջիկները՝ եվրոպական ամենամեծ համաժողովում 11/15/2019   14:22 Պատանեկան ծեծկռտուք քոլեջականների մասնակցությամբ 11/15/2019   14:16 Մերժե ՛ լ ժարգոնային, գողական աշխարհի խոսքերով հանդես գալը. Լարիսա Ալավերդյանի առաջարկը 11/15/2019   14:04 Ինչի՞ համար են ներգրավվող նոր վարկերը, երբ կառավարությունը չի կարողանում ծախսել անգամ եղած փողը 11/15/2019   14:01 Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար 11/15/2019   13:58 Վթար Սիլիկյան թաղամասում. մեկ զոհ, մեկ վիրավոր 11/15/2019   13:43 Ես նրանց հետ միշտ եմ հանդիպում ունեցել. Մենք միասին պատերազմ ենք անցել. Վազգեն Մանուկյանը՝ իր և նախկինների հետ կապի մասին 11/15/2019   13:37 Ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից. Դավիթ Շահնազարյան 11/15/2019   13:28 Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի 11/15/2019   13:24 Պայթյունից տուժած Քեցցյանների ընտանիքը ձմեռը կդիմավորի առանց տանիքի 11/15/2019   13:09 Պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիրի ղեկավարի պատճառով դատարաններն արգելափակվեն.Ռուբեն Մելիքյան 11/15/2019   13:03 Արայիկ Սահակյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից 11/15/2019   12:44 Արա Վարդանյանը կշարունակի մնալ կալանավորված 11/15/2019   12:37 ՀՀ վարչապետի որոշմամբ նոր պրոբացիայի ծառայության պետ է նշանակվել 11/15/2019   12:28 ԱԺ խմբակցությունները նպաստեցին Սահմանադրության դրույթների պահպանմանը 11/15/2019   12:14 Կարին գյուղի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է առաջացել. 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց 11/15/2019   12:00 Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը 11/15/2019   11:48 Արսեն Նավասարդյանը ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից 11/15/2019   11:41 Հայագիտության ոլորտում մի շարք ծրագրերի համար ունենք 0 դրամ, այն պարագայում, երբ մեր հարևանները շարունակում են յուրացնել մեր մշակութային արժեքները. Գորգիսյան 11/15/2019   11:30 Բանակցությունների փակուղում գտնվելը կարող է մեծացնել պատերազմի վտանգը. Աղվան Վարդանյան 11/15/2019   11:25 Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ 11/15/2019   11:21 Այս բյուջեն շատ հրատապ՝ չորս օրվա ընթացքում պետք է հետ վերադարձվի. Մանե Թանդիլյան 11/15/2019   11:16 Զբաղվածության ոլորտ. ձախողումներին ավելանում են կոռուպցիոն ռիսկերը 11/15/2019   11:10 ՀՀ ՊՎԾ-ն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները 11/15/2019   10:59 ՃՏՊ Գորիս-Որոտան ավտոճանապարհին. կա տուժած 11/15/2019   10:47 Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները իրականացվելու են Գյումրի քաղաքում 11/15/2019   10:41 Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում հայտնաբերված՝ աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր 11/15/2019   10:21 Նիկոլ Փաշինյանի Անուրջները եւ Իրականությունը 11/15/2019   10:10 Մնացել է 3 աղմկոտ ձերբակալություն՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան եւ Միքայել Մինասյան. «Հրապարակ» 11/15/2019   10:03 «Հասանք տեղ». Սատանայի հետ համագործակցության եւ ատելության մթնոլորտի մասին. «Փաստ» 11/15/2019   09:58 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը 11/15/2019   09:54 Շինարարությունը սառեցված է. Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար. «Ժամանակ» 11/15/2019   09:44 Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն.Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է . «Ժողովուրդ» 11/15/2019   09:37 Ինչ է կատարվում «Իմ քայլը» խմբակցությունում. «Մենք ոչ մի բան չենք տապալել». «Հրապարակ» 11/15/2019   09:28 Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին. Փաշինյանը դիմել է Պուտինին. «Ժամանակ» 11/15/2019   09:25 Պլան Գ՝ Հրայր Թովմասյանին ուղարկել թոշակի. «Ժողովուրդ» 11/15/2019   09:16 Ծանր կացության մեջ են. Իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից. «Իրատես» 11/15/2019   09:11 Ե՞րբ կբարձրանա գազի գինը. կարող է դա տեղի ունենա տարեվերջին. «Փաստ» 11/15/2019   09:07 Փաշինյանն ասել է Արցախում իր թեկնածուի անունը. «Հրապարակ» 11/15/2019   00:11 Ռոմանովների տոհմից իշխանը վթարի է ենթարկվել Ռուսաստանում 11/14/2019   22:47 Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանություն բացել
11/13/2019   17:58 «Ուղիղ ասում եմ՝ կպառկըցնենք ասֆալտին եւ կտանք պատերով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/14/2019   19:14 Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց 11/14/2019   18:52 ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին 11/14/2019   14:29 Ազգային արժեք քանդողի համար չի եղել մեր պայքարը. Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյան 11/14/2019   18:18 Ռուսաստանում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40 –ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» . Shamshyan. com 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/14/2019   16:48 Իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին. Քրեական հեղինակություն Կանեւսկոյի գործով հարցաքննվել են վերջինիս հրավիրած վկաները 11/14/2019   16:09 «Հեռացնել շարքային պացիենտին» 11/13/2019   19:43 Ֆիլմին չմասնակցելը խարան է ՀՀ-ի եւ կառավարության ճակատին, ես գոհ եմ. Փաշինյանը՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին 11/13/2019   17:07 Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում 11/14/2019   09:58 «Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել. «Փաստ» 11/13/2019   22:38 Ինքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը 11/14/2019   19:33 ՍԴ –ի անցանկալիներից ազատվելու նոր ռաունդի մեկնարկը տրված է. գործադիրը անհետաձգելի համարեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը 11/13/2019   22:52 Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում 11/13/2019   18:35 Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին 11/14/2019   18:43 Երբ ճարտարապետության տեսաբանը միտումնավոր է և սուբյեկտիվ 11/13/2019   20:54 Երբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում 11/14/2019   13:34 Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերը 11/14/2019   17:43 «Տեղեկացնելու ձև կա». նախարարը զրուցեց Ապրիլյան քառօրյայի մասնակիցների հետ, բայց հրաժարվեց կատարել նրանց ցանկությունը 11/14/2019   10:22 Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ

Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա են դատավորի անկախությունն ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր. Արշակ Վարդանյան 11/01/2019   16:40  |  Հարցազրույց

Դատական օրենսգրքի փոփոխությունների, դրանց առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումների, դատական իշխանության նկատմամբ առկա ճնշումների և դատավորների ծանրաբեռնվածության մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հետ:

-  Պարոն Վարդանյան, Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առնչությամբ օրերս Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը եւ կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։ Ինչ է ստացվում, ներկայումս գործող օրենսդրության պայմաններում դատավորներն անկողմնակա՞լ չեն կարող լինել եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ արդյունավետ գործիքակազը չկա՞:

-Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է մոտենալ համակարգային եղանակով, խոսքն առաջին հերթին դատավորի համար սոցիալական ապահովության, այդ թվում՝ աշխատավարձի և ոչ պակաս կարևոր, աշխատավարձից էականորեն չտարբերվող կենսաթոշակի երաշխավորումն է, կոռուպցիոն դեպքերի բացահայտումն ու քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովումը: Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում այս ուղղությամբ որոշակի առաջընթաց նկատելի է, սակայն կան նաև բազմաթիվ մտավախություններ, այդ թվում՝ դատավորի անկախությունն  ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր, որոնց վերաբերյալ դատողությունները դատավորները, այդ թվում՝ ես ներկայացրել ենք պատկան մարմիններին և պաշտոնատար անձանց: Հու­սով ենք, որ դրանք ևս հաշվի կառնվեն:

-Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը պարոն Վարդանյան, կմանրամասնե՞ք:

 -Օրինակ, ցանկացած էական կարգապահական խախտում հանգեցնելու է դատավորների լիազորությունների դադարեցման, մինչդեռ ներկա կարգավորմամբ այդպես չէ։ Դատավորի մեկնաբանությունները և պատճառաբանությունը կոնկրետ քրեաիրավական նորմը կիրառելու վերաբերյալ, որն օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն չի արտացոլվել դատական ակտում, ներկա կարգավորմամբ դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանք է, քանի որ դեռ այն հիմնավորված կերպով չի հերքվել, առաջարկվող կարգավորմամբ այդ իրավական երաշխիքը վերացվում է։ Որպես դատարան հանդես գալիս ԲԴԽ նիստերի հրապարակայնությունը կարող է սահմանափակվել նրա որոշմամբ և այստեղ դատավորի դիրքորոշումը վճռորոշ և  պարտադիր չէ ԲԴԽ-ի համար , այլ կարծիք է, որի հետ ԲԴԽ-ն կարող է նաև չհամաձայնել և նիստն անցկացնել դռնփակ: Իջեցվել է նաև ԲԴԽ նիստերի անցկացման քվորումի ցենզը՝ այդ թվում նաև որպես դատարան հանդես գալիս:

- Վենետիկի հանձնաժողովի կողմից նաեւ  արձանագրվել է, որ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չպետք է դառնա Սահմանադրական դատարանում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու միջոց, եւ որ դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նախագծով չպետք է վտանգվի սահմանադրական արդարադատությունը: Գործող օրենսդրությամբ դատավորները պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը, ավելի վաղ կենսաթոշակի գնալը չի՞ հանգեցնի քաոսային իրավիճակի, առանց այդ էլ թափուր հաստիքները, կարծես թե, համալրել չի հաջողվում:

-Վենետիկի հանձնաժողովը ընդունելի է համարել ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունը, սակայն՝ դատավորի կողմից բացառապես կամավորության սկզբունքով կենսաթո­շակի մեկնելու պարագայում, իսկ թե այդ գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողությունը որքանով է իրական՝  ցույց կտան ժամանակները: Մի բան հստակ է, բարձրաստիճան պաշտոնյանները աշխատանքից վաղաժամ ազատվելու պարագայում, որպես կանոն, խուսափում են ազատման պատ­ճառների մասին բարձրաձայնել կամ թաքցնում են իրական պատճառը:

- Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնել,  ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում, արդարացվա՞ծ է այս տարիքային շեմը: 25 տարեկան երիտասարդի կողմից Հայաստանի Հանարպետության անունից դատական ակտի կայացումը ողջամի՞տ է:

-Կարծում եմ, որ դատավորն իրականում ոչ թե պաշտոն է, այլ կոչում: Այդ համատեքստում գտնում եմ, որ 25 տարին բոլորած անձը, եզակի բացառություններով հանդերձ, նույնիսկ եթե կատարելապես տիրապետում է տեսական իրավաբանությանը, դեռևս օժտված չէ բավարար կենսական և պրակտիկ աշխատանքային փորձով, որ կարողանա ողջամիտ լուծումներ տալ հատկապես բարդ և մեծածավալ գործերին, կայացնի գործով անցնող անձանց ճակատագրի վրա ուղղակիորեն ազդող որոշումներ: Բավարար կենսափորձ և աշխատանքային փորձ չունեցող դատավորը կդժվարանա նույնիսկ ղեկավարել իր աշխատակազմը, առավել ևս՝  նախագահել դատական նիստերում, էլ չեմ ասում անձանց համար վճռորոշ որոշումներ կայացնելու մասին: Ես այն կարծիքին եմ, որ դատավոր նշանակվելու նվազագույն տարիքը չպետք է 35-ից ցածր լինի, ընդ որում, համոզված եմ, որ դատավորը /խոսքը քրեական մասնագիտացման դատավորների մասին է/ պետք է ունենա փաստաբանի, քննիչի կամ դատախազի ոչ պակաս, քան 5-ամյա աշխատանքային ստաժ, այսինքն՝ «ներսից» որոշակիորեն քաջատեղյակ լինի դատական գործընթացների վերաբերյալ: Դժվարանում եմ  մեկնաբանել, թե ինչ նպատակ է հետապնդում դատավորի տարիքային ցենզի իջեցման օրենսդրական նախաձեռնությունը, եթե այն հետապնդում է հակակոռուպցիոն, համակարգը նոր կադրերով համալրելու նպատակներ, իմ համոզ­մամբ նույնիսկ այդ նպատակին ցանկալի չէ հասնել ի հաշիվ դատավորի գործ­նական հմտությունների և արհեստավարժության. գործերի քննությունը սկսվելու է անմիջապես՝ երդում տալու օրվանից և ոչ թե այն ժամանակ, երբ դատավորը, ի հաշիվ կողմերի իրավունքների և ազատությունների, ձեռք կբերի որոշակի փորձառություն և գործնական հմտություններ:

 - Այսկերպ հնարավո՞ր կլինի դատավորի թափուր հաստիքները համալրել, ի՞նչը պետք է գայթակղի 25 տարեկան երիտասարդին դատավոր դառնալու ուղղին ընտրելու համար այն էլ մեր օրերում՝ ծանրաբռնվածություն՝ ոչ համարժեք աշխատավարձի պայմաններում:

Տարիքային շեմի նվազեցումը դատական համակարգը կադրերով ապահովելու գործուն միջոց չի եղել և չի էլ լինի։ Նոր, բանիմաց և ազնիվ կադրերով դատական համակարգը համալրելու համար անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով դատավորների զբաղեցրած բարձր դիրքի հետ համա­տեղելի սոցիալական երաշխիքների նախատեսում, ողջամիտ աշխատավարձի և դրան էականորեն չզիջող կենսաթոշակի նախատեսում, դատավորի դերի և կատարած բարդ աշխատանքի մասին հանրային ընկալման էական փոփոխություն, որը պայմանավորված չէ միայն դատավորի բարեխիղճ և անխոնջ աշխատանքով: Այստեղ անելիքներ ունեն նաև իշխանության մյուս թևերը և դրանց ներկա­յացուցիչները, չորրորդ իշխանությունը և քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայա­ցու­ցիչ­ները: Ներկայում դատավոր դառնալու ցանկություն ունեցող իրավաբանների թիվը խիստ սակավ է, իսկ դիմողներն էլ որպես կանոն, չեն ունենում բավարար մասնագիտական պատրաստվածություն, որի պայ­մաններում դատավորի թափուր տեղերը դժվարությամբ են համալրվում:

-  Ըստ Ձեզ, դատավորի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ պետությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:

-Դատավորների ծանրաբեռնվածության վերացման հիման եղանակը դատավորների հաստիքների և դատա­վորներին սպասարկող աշխատակազմի թվաքանակի ավելացումն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Բնակչության յուրաքանչյուր 100.000 թվի համեմա­տությամբ բաժին ընկնող 1 դատավորի հաշվարկով ՀՀ-ում յուրաքանչյուր դատավոր աշխատում է 3 դատավորի միջին ծանրաբեռվածությամբ: Մյուս առավել գործուն միջոցը օրենսդրական փոփո­խութ­յուններն են, որոնց միջոցով հնարավոր է ողջամտորեն կրճատել գործերի քննության ժամկետները կամ նախատեսել արագացված ընթացակարգով գործերը քննելու և լուծելու հնարավորություն, անցումը թղթայինից էլեկտրոնային ծանուցման և փաստաթղթաշրջանառության և այլն:

-   Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ դատական  համակարգում դժգոհության ալիք է հասունանում՝ պատճառը ծանրաբեռնվածությունն է: Երեւան քաղաքի գործող դատավորները  գործերի ծանրաբեռնվածության պատճառով ցանկանում են տեղափոխվել մարզեր:

-  Այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, կարող եմ ասել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատա­վորները խիստ ծանրաբեռնված են, և հաշվի առնելով, որ մինչ օրս այն լուծում չի ստացել,  հեռանկար­ներն էլ հուսադրող չեն, դատավորների մի մասը փնտրում են դրանից խուսափելու տարբերակներ, ինչը, կարծում եմ, տրամաբանական լուծում է՝ հաշվի առնելով, որ գերծանրաբեռնված աշխատելն որևէ կերպ չի անդրադառնում աշխատավարձի բարձրացման վրա:

-Դատավորները ի՞նչ խնդիրների են բախվում, վերջին  ամիսների շատ է խոսվում է դատական իշխանության նկատմամբ  ճնշումների մասին, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, ճնշումներ զգո՞ւմ եք:

-Մամուլով, հեռուստատեսությամբ և, հատկապես, սոցիալական ցանցերով դատավորների հասցեին հնչող անձնավորված կամ ընդհանրական հրապարակային վիրավորական խոսքերը, հատ­կապես իշխանության մյուս թևերի ներկայացուցիչների շուրթերով, որոնք, երբեմն, անցնում եմ քննա­դատության թույլատրելի սահմանները, որոշ դատավորներ կարող են ընկալել որպես իրենց նկատմամբ ճնշում կամ ճնշման փորձ, սակայն ունենք ամուր նյարդեր, կաշկանդված լինելով դատավորի կար­գավիճակով և դատավորի վարքագծի կանոններով, արձագանքում ենք ծայրահեղ և խիստ անհրաժեշտ դեպքերում։ Միաժամանակ փորձում ենք, որ մեր աշխատանքի առնչութ­յամբ այդ աղբյուրներից արձակվող բացասական էներգետիկան չանդրադառնա և տեղ չգտնի մեր կողմից կայացվող դատա­կան ակտերում, բացասաբար չանդրադառնա գործով անցնող անձանց իրավունքների և ազատություններ վրա:

 - Պարոն Վարդանյան, 2020թ. պետական բյուջեով նախատեսված գումարը ԲԴԽ-ի համար զգալիորեն ավելանալու է եւ ըստ Դեպարտամենտի ղեկավարի՝ այդ գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը: Որքան պետք է լինի դատավորի աշխատավարձն ում ծանրաբեռնվածությունը ոչ թե օրեցօր՝  այլ ժամ առ ժամ է ավելանում:

-Առերևույթ կոռեկտ չէ դատավորի աշխատավարձի ողջամիտ չափ նշելը, նախ՝ որ ինքս դա­տավոր եմ և այդ հարցում օբյեկտիվ լինելու առումով այլ անձանց, հատկապես ոչ դատավորների մոտ կարող են որոշակի կասկածներ ծագել, ինչու՝ ոչ, նաև շահարկումներ լինել, բացի այդ՝ ուզես, թե չուզես այդ հարցը անմիջականորեն հարաբերվում է մեր պետության սոցիալ-տնտեսական վիճակի, միջին աշխատավարձի չափի հետ: Կլինեմ հնարավորինս օբյեկտիվ: Մի բան հստակ է, որ դատավորների համար ողջամիտ աշխատավարձը և դրան էականորեն չզիջող կենսաթոշակը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ այդ քայլով ուղղակիորեն երաշխավորվում է նախ՝ դատական իշխանության անկախությունն ու անաչառությունը, եթե չեն վերանում, առնվազն նվազագույնի են հասցվում այդ համակարգում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, իսկ այդ կերպ՝ դատական պաշտպանության դիմած քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ընդ որում՝ իրավական պետության մեջ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են և դատավորների բարձր դիրքին տրվող սոցիալական երաշխիքների ապահովմամբ առաջին հերթին երաշխավորվում է այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Պատկերը հստակեցնելու համար կարող եմ բերել դատավորի աշխատավարձի չափերի վերաբերյալ օրինակներ, մասնավորապես՝ հետխորհրդային երկրներից Ղազախստանում դատավորը ստանում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ, Մոլդովայում՝ 3.000 ԱՄՆ դոլարի սահմաններում, դատավորների աշխատավարձերը բարձր են նաև ՌԴ-ում և Ուկրաինայում, եվրոպական երկրներում, որքանով որ տեղյակ եմ՝ այն կազմում է 4-7.000  եվրո: Հասկանալի է, որ ՀՀ բյուջետային հնարավորությունները համեմատելի չեն այդ երկրների հետ, սակայն  որակյալ կադրերի հոսքը դատական իշխանություն խրախուսելու և այդ կարևոր աշխատանքը գրավիչ դարձնելու, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարող դատավորներին համակարգում պահելու և բնականոն սերնդափոխությունն իրականացնելու համար անհրաժեշտ է աշխատավարձի չափը սահմանել ոչ պակաս, քան 1.500.000 ՀՀ դրամի չափով: Կրկնում եմ, որ սա իմ անձնական կարծիքն է:

 

Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:57 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովի կարծիքում Արդարադատության նախարարության մշակած Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանացել
16:36 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍԻնքս 25 տարեկանում եմ դատավոր նշանակվել. Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր (տեսանյութ)
14:01 22/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ տեղի է ունեցել հրապարակայնորեն. Արշակ Վարդանյան
15:17 20/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ՝ գործերի մի մասը տեղափոխելով այլ տիրույթ
13:15 20/02/2018  |  ԼՐԱՀՈՍԴատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հարցում չեզոքացվել են հնարավոր ռիսկերը. Դավիթ Հարությունյան
16:09 13/02/2018  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանները քննարկելու են մինչև օրենքների կիրառումը ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը
15:57 10/02/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը
12:51 09/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը ներառող նախագիծը
16:59 08/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Հովհաննիսյանը փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը խնդրահարույց չի համարում
16:42 08/02/2018  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորները կոչ են անում դատարանում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու հարցում չշտապել և գնալ փոխզիջման

Տեսանյութեր

11/15/2019   12:31 ՈՒՂԻՂ. Ընթանում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]