Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Ժողովուրդներն իրա հետ յոլլա էին գնում, բայց իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին պաշտոնյան պատմեց ինչպես են դատարկվել Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարան 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Ավելի քան 2 մլրդ դրամի կոռուպցիոն չարաշահումներ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր»-ի վարձակալության և օտարման գործընթացներում. քրեական գործ է հարուցվել 10/30/2019   15:04  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից:  Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։   

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 21.01.2010թ. թիվ 74-Ն որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲԸ-ին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող և «Ն» ընկերությանը վարձակալությամբ տրամադրված 32237.1 քառ. մետր մակերեսով գույքը (20 անվանում շինություններ՝ հյուրանոցային մասնաշենքեր, սպորտդահլիճներ, հասարակական կենտրոն և այլն) և ընդհանուր 76121 քառ. մետր հողամասը օտարել նշված «Ն» ընկերությանը ընդհանուր 541.7 մլն դրամով։

ՀՀ կառավարության որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՓԲԸ-ի և «Ն» ընկերության միջև 08.11.2006թ. կնքված՝ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասը, շենքերը, վարչական կենտրոնները, ռեստորանները, բարերը, զվարճանքի հարմարությունները, լողավազանները, մարզիկների համար մարզական կենտրոնները և այլ շինությունները 50 տարի ժամկետով «Ն» ընկերությանը վարձակալության հանձնելու պայմանագիրը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված պայմանագրում վարձավճարի չափի հաշվարկի, վարձատուի կողմից պայմանագրի խզման դեպքում հավելյալ վճարումներ կատարելու, գույքի առուվաճառքի դեպքում դրա գնի վերաբերյալ, առանց որևէ հիմնավորման, առկա են պետական ՓԲԸ շահերին հակասող, միակողմանի ոչ շահավետ դրույթներ։

Գույքը օտարելու թույլատրության վերաբերյալ ՀՀ կառավարության թիվ 74-Ն որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ «Ն» ընկերությունը վարձակալության պայմանագրով արդեն իսկ կատարել է ավելի քան 3.4մլրդ դրամի ներդրում: Մինչդեռ պարզվել է, որ որպես ներդրում կատարելու հիմնավորում ներկայացվել է միայն 2007-2008թթ. կազմած մոտ 2 մլրդ դրամի հաշիվ ֆակտուրաներ և շինարարական աշխատանքների կատարողական ակտեր։ Ավելին, ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2007-2008թթ. կազմված մոտ 738մլն դրամի կատարողական ակտերի հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը «Ն» ընկերության հարկային գործում բացակայում է։

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գույքի գնահատման հաշվետվության համաձայն՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ օտարված գույքի շուկայական արժեքը՝ նշված տարվա դրությամբ կարող էր կազմել 1.8մլրդ դրամ՝ օտարման գնից 1.3մլրդ. դրամով ավելի։ Այսինքն` ՀՀ կառավարությանը ներկայացվել են գույքի արժեքի, դրա գնահատման հիմքերի և ներդրումների վերաբերյալ անարժանահավատ տվյալներ:

Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության այդ որոշմամբ պետական ՓԲԸ գույքի մի մասը օտարելուց հետո «Ն» ընկերության կողմից փաստացի օգտագործվող մնացած գույքի շուկայական արժեքը 2019թ. դրությամբ կազմում է շուրջ 6.1մլրդ դրամ, և այն շուկայական արժեքով վարձակալության հանձնելու դեպքում՝ 2010-2018թթ. դրա ընդհանուր վարձավճարը կկազմեր շուրջ 704 մլն. դրամ: Մինչդեռ ընկերությունը երբևէ որևէ վարձավճար չի վճարել։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ պետական ՓԲԸ-ի գույքի կազմում եղած՝ կառուցման ընթացքում գտնվող 2323,3ք/մ մակերեսով անավարտ շինությունը դեռևս 2005թ.-ին գնահատվել է 604.3մլն դրամ: 2011թ. հունիսին, սակայն, վերջինիս բաղադրիչ նյութերի և կոնստրուկցիաների շուկայական արժեքը գնահատվել է ընդամենը մոտ 50մլն դրամ: Այն քանդվել և 2011թ.-ին օտարվել է ընդամենը 3.6մլն դրամով: Սակայն նույնիսկ նշված գումարները պետական ՓԲԸ հաշվին մուտքագրելու վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Այսպիսով, ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել փաստական տվյալներ 2010թ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու՝ Կառավարության քննարկմանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով ՊՓԲԸ գույքը շուկայականից 3.3 անգամ պակաս գնով օտարելու, 2010-2019թթ. ՊՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով գույքի օգտագործման դիմաց վարձավճարներ գանձելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու վերաբերյալ։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:47 30/10/2019  |  Քրեական խրոնիկոն«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան
11:36 29/10/2019  |  Քրեական խրոնիկոնՀՀ զինվորական դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված շուրջ 10 մլրդ դրամի վնաս, իսկ վերականգնված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 6 անգամ
18:46 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Թաքս Ֆրի» կարգի կիրառմամբ առերևույթ խարդախություն կատարելու միջոցով հափշտակված ավելի քան 12մլն դրամի վնասը վերականգնվել է
18:12 25/10/2019  |  Քրեական խրոնիկոնՎարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար
16:35 21/10/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները
11:20 21/10/2019  |  Քրեական խրոնիկոնՊետական միջոցների փոշիացում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ
12:26 18/10/2019  |  Քրեական խրոնիկոնՋրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործերի նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս
18:41 16/10/2019  |  Քրեական խրոնիկոնԳնահատման կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
13:30 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱզդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրեական գործեր. ամփոփում
11:59 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]