ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև 2 մլն դրամի սահմաններում պետությունը պատրաստակամություն է հայտնում օգնել հիփոթեքային մայր գումարների մարմանը (Տեսանյութ) 10/30/2019 12:35 | Հարցազրույց

Վերջին 20 տարիների ընթացքում կուտակված հիմնախնդիրներն ավելի ցայտուն են սկսել երևալ և ավելի ցայտուն բնույթ են կրելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ներկայիս ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ այս կարծիքն արտահայտեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը․
Վերջինիս խոսքով, սակայն, 2019-ի հունվար-հունիսի տվյալները նախորդ ժամանակահատվածի համեմատ բարելավվել են։ Նվազել է ծնունդների անկման տեմպը, ամուսնությունների թվաքանակն էլ աճել է. «2019-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք ամունսությունների 604 բացարձակ թվով հավելաճ, ինչը 2011-ից սկսած առաջին անգամ է գրանցվում։ ՀՀ-ում 2011-ից սկսած ամուսնությունների թվաքանակն անընդմեջ անկում էր ապրում։ 19500-ից իջել էր մինչև 14800-ի»,-ասաց Արտակ Մարկոսյանը։
Վերջինս համաձայն է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը երկարատև գործընթաց է, սակայն հույս ունի՝ հաջորդ տարի մեկնարկող ծրագրերը կունենան իրենց դրական ազդեցությունը. «Մինչ օրս ՀՀ-ում համակարգված ժողովրդագրական քաղաքականություն չի իրականացվել։ Եղել են հատվածական լուծումներ, բայց ժողովրդագրությունը հատվածային լուծումներ չի սիրում։ Պետք են հստակ, կանոնակարգված, թիրախային ծրագրեր, որոնք կուղղորդեն այս կամ այն խնդիրների լուծմանը»,-ասաց Արտակ Մարկոսյանը։
- Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ի՞նչ ծրագրեր են մեկնարկելու 2020-ից։
- Հաջորդ տարվանից սկսելու են նոր ծրագրեր։ Վերանայելու ենք միանվագ նպաստի չափը։ Մինչ օրս գործում է առաջին երեխայի համար 50 հազ դրամ, երկրորդ երեխայի համար 150 հազ դրամ։ Այդ գումարները համահունչ չեն այն իրողությանը, որն ունենք այսօր։ Դրանք, նախատեսված լինելով երեխայի առաջնային ծախսերը հոգալու համար, վերջին 10 տարում ընդհանրապես փոփոխության չեն ենթարկվել։ Բայց պետք է հասկանալ, որ այս ընթացքում գնաճի և տեղի ունեցած փոփոխությունների հետ այս գումարը չի համապատասխանում։ Այդ պատճառով կառավարությունը հավանության արժանացրեց 2020 թվականի հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի միանվագ դրամային նպաստը բարձրացնելու ծրագիրը, որով այն կդառնա 300 հազ դրամ։ Դա այն գումարն է, որ կօգնի ընտանիքներին ամբողջությամբ հոգալ երեխայի առաջնային ծախսերը։ Հաջորդը բնակարանային աջակցության ծրագիրն է։ Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակարանային հիմնահարցը Հայաստանում սուր է, և երիտասարդ ընտանիքների համար դա իր սրությամբ երրորդ տեղում է գտնվում, այդ իսկ պատճառով 2020 թվականի հուլիսի 1-ից մեկնարկելու են երեք բնակարանային ծրագրեր։ Առաջինը նախատեսված է միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքների համար։ Հիփոթեքային վարկավորման պայմաններում մարզային բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքները կարող են ստանալ աջակցություն բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, եթե ունեն 2 երեխա, բայց ոչ ավելի քան 1 մլն դրամը, երեք երեխայի պարագայում այդ թիվը կկազմի բնակարանի արժեքի 10 տոկոսի չափը, բայց ոչ ավելի, քան 1.5 մլն դրամ։ Չորս և ավել երեխաների պարագայում այդ գումարը կկազմի մինչև 20 տոկոսի կարող է հասնել, ոչ ավելի , քան 2 մլն դրամ։ Այսինքն դա այն գումարն է, որ կօգնի լուծել նախնական կանխավճարի խնդիրը։ Երկրորդ ծրագիրը կանխավճարի ապահովության ձեռքբերում երիտասարդ ընտանիքների համար։ Այսինքն ընտանիքները, եթե ունեն կանխավճարի միայն 10 տոկոսը, ապա այն 20 տոկոսի համար կա՛մ պետք է հավելյալ գույք գրավադրեն, կա՛մ պետք է ձեռք բերեն կանխավճարի ապահովագրություն։ Այս պարագայում պետությունն առաջարկում է իր վրա վերցնել այդ ապահովագրավճարները և մուծել այնքան ժամանակ, մինչև ընտանիքը մարի այդ 20 տոկոս մայր գումարը։ Երրորդն ծրագիրը պայմանավորված է երեխայի ծծնդով։ Այսինքն եթե երիտասարդ ընտանիքն ունի հիփոթեքային վարկ կամ նոր է պատրաստվում ձեռք բերել, ապա ընտանիքում երեխայի ծնունդով պայմանավորված, պետությունը պատրաստակամություն է հայտնում մարել այդ հիփոթեքային մայր գումարներից։ Եթե ընտանիքը կունենա հիփոթեքային վարիկ և ընտանիքում կծնվի առաջին կամ երկրորդ երեխան, այդ գումարը կարող է հասնել մինչև 10 տոկոս, Երևանում 5 տոկոսը, բայց ոչ ավել քան 500 հազ դրամ։ Մինչև 2 մլն դրամի սահմաններում՝ կախված երեխաների թվաքանկից, պետությունը պատրաստակամություն է հայտնում օգնել հիփոթեքային մայր գումարների մարմանը։ Ծրագրերը միտված են, որ երիտասարդները փորձեն ավելի շուտ ընտանիք կազմել։ Վերջին տարիներին բարձրացել է ամուսնանալու շեմը։ Բնականաբար որքան ուշ են տեղի ունենում ամուսնությունները, ապա շատ երեխաներ ծնվելու հավանականությունը նվազում է։ Դա միտված է կոնկրետ այդ խնդրի լուծմանը։
- Կա՞ հատուկ ընթացակարգ, այսինքն ինչպե՞ս են դիմելու այդ ընտանիքները, և տարեկան քա՞նի շահառու է նախատեսված։
- Ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են, ընթացակարգերը պատրաստ կլինեն մինչև հուլիսի 1-ը։ Ընթացակարգերը պետք է մշակվեն, վերջնական տեսքի բերվեն։ Մոտավոր հաշվարկներ կան, բայց շահառուների վերջնական թիվը հաջորդ տարի պարզ կլինի։ Նախնական հաշվարկներով այս ծրագրերին կարող են մասնակցել մոտավորապես 600 հոգուց ավել մարդ։ Կես տարվա կտրվածքով այդ երեք ծրագրերի համար պետք է հատկացվի 530 մլն դրամ։ Արդեն 2021 թվականից ամբողջական տարվա համար կհաշվարկվի գումարը, հասկանալի կլինի նաև պահանջարկը։ Կարծում եմ՝ պետության հնարավորության սահմաններում տրամադրվող գումարը կաճի։
- Այսինքն միայն պետական միջոցներից են տրմադրվելու այդ գումարները։
- Այո պետական բյուջեի միջոցներից են այս գումարները տրամադրվելու։ Կարևոր է նշել, որ 2020 թվականի հուլիսի 1-ից բարձրանալու է նաև երեխայի խնամքի նպաստը։ Մինչ օրս երեխայի խնամքի նպաստ էին ստանում միայն աշխատող մայրերը, որոնք մինչև երեխայի 2 տարեկան դառնալը ստանում էին ամսեկան 18 հազ դրամ, 2020 թվականի հուլիսի 1-ից այդ գումարը դառնալու է 25500 դրամ և ի հավելում դրան՝ գյուղական բնակավայրերում բնակվող չաշխատող կանայք ևս միչև երեխայի երկու տարեկան դառնալը ստանալու են երեխայի խնամքի նպաստ։ Մենք խնդիր ունենք գյուղական բնակավայրերի հետ, որովհետև այնտեղ ծնելիության անկումը վերջին յոթ տարիների ընթացքում շատ ավելի մեծ է, քան քաղաքական բնակավայրերինը։ Այնպիսի իրավիճակ ունենք, որ մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թվաքանակը գյուղական բնակավայրերում այսօր ավելի ցածր է, քան քաղաքային բնակավայրերում։
- Մասնավորապես գյուղական համայքնների համար այլ ծրագրեր մշակվու՞մ են։
- Կառավարությանը ներկայացվել է գյուղական բնակավայրերում երիտասարդ ընտանիքների եկամտաստեղծ գործունեությանը միտված 6 ծրագրային առաջարկ ։ Դեռ դրանց շուրջ քննարկումներ են ընթանում։ Այդ ծրագրերի նպատակն է գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքները կարողանան աշխատել ու բնակվել իրենց գյուղում, ցանկության պարագյում բիզնես գործունեություն ծավալեն և ստանան համապատասխան աջակցություն։ Կարծում եմ ՝հաջորդ տարվանից դա էլ կներդրվի։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/16/2021 10:22 Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:19 Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» «Փաստ».
- 01/16/2021 10:13 Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է «Հրապարակ»
- 01/16/2021 10:12 Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:09 Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի. «Հրապարակ»
- 01/16/2021 10:07 Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի «Ժողովուրդ»
- 01/16/2021 10:06 Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/16/2021 12:02 Ահարոն Վարդանյան. Բոլորը զինվում են, ցուցադրում են իրենց ուժը, իսկ ի՞նչ ենք անում մենք
- 01/16/2021 11:12 Այո, Շուշին ազատելու համար մեզ պետք է վերագտնել ազգային պատիվն ու ուժը. Վարդան Բալյան
- 01/16/2021 10:44 Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը: Տարօրինակ չէ՞.Սեյրան Օհանյանը՝ գլխավոր դատախազին
- 01/15/2021 18:01 Էդգար Էլբակյան. Մենք հաղթանակի ղադրը չիմացանք, ու Աստված մեզ հանեց մեր ավետյաց երկրից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2021 13:20 Ուշի գյուղի տարածքում 56-ամյա կնոջը միանգամից երկու մեքենա վրաերթի է ենթարկել. Նա մահացել է
- 01/15/2021 10:31 Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 34 մարդ է մահացել
- 01/14/2021 21:25 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
- 01/14/2021 20:36 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
- 10/11/2020 01:16 Քիմ Քարդաշյանը 1 միլոն դոլար նվիրաբերեց Արցախին
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները