Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Մինչև 2 մլն դրամի սահմաններում պետությունը պատրաստակամություն է հայտնում օգնել հիփոթեքային մայր գումարների մարմանը (Տեսանյութ) 10/30/2019   12:35  |  Հարցազրույց

Վերջին 20 տարիների ընթացքում կուտակված հիմնախնդիրներն ավելի ցայտուն են սկսել երևալ և ավելի ցայտուն բնույթ են կրելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ներկայիս ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ այս կարծիքն արտահայտեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը․

Վերջինիս խոսքով, սակայն, 2019-ի հունվար-հունիսի տվյալները նախորդ ժամանակահատվածի համեմատ բարելավվել են։ Նվազել է ծնունդների անկման տեմպը, ամուսնությունների թվաքանակն էլ աճել է. «2019-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք  ամունսությունների 604 բացարձակ թվով հավելաճ, ինչը 2011-ից սկսած առաջին անգամ է գրանցվում։ ՀՀ-ում 2011-ից սկսած ամուսնությունների թվաքանակն անընդմեջ անկում էր ապրում։ 19500-ից իջել էր մինչև 14800-ի»,-ասաց Արտակ Մարկոսյանը։

Վերջինս համաձայն է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը երկարատև գործընթաց է, սակայն հույս ունի՝ հաջորդ տարի մեկնարկող ծրագրերը կունենան իրենց դրական ազդեցությունը. «Մինչ օրս ՀՀ-ում համակարգված ժողովրդագրական քաղաքականություն չի իրականացվել։ Եղել են հատվածական լուծումներ, բայց ժողովրդագրությունը հատվածային լուծումներ չի սիրում։ Պետք են հստակ, կանոնակարգված, թիրախային ծրագրեր, որոնք կուղղորդեն այս կամ այն խնդիրների լուծմանը»,-ասաց Արտակ Մարկոսյանը։

- Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ի՞նչ ծրագրեր են մեկնարկելու 2020-ից։

- Հաջորդ տարվանից սկսելու են նոր ծրագրեր։ Վերանայելու ենք միանվագ նպաստի չափը։ Մինչ օրս գործում է առաջին երեխայի համար 50 հազ դրամ, երկրորդ երեխայի համար 150 հազ դրամ։ Այդ գումարները համահունչ չեն այն իրողությանը, որն ունենք այսօր։ Դրանք, նախատեսված լինելով երեխայի առաջնային ծախսերը հոգալու  համար, վերջին 10 տարում ընդհանրապես փոփոխության չեն ենթարկվել։ Բայց պետք է հասկանալ, որ այս ընթացքում գնաճի և տեղի ունեցած  փոփոխությունների հետ այս գումարը չի  համապատասխանում։ Այդ պատճառով կառավարությունը հավանության արժանացրեց 2020 թվականի հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի միանվագ դրամային նպաստը բարձրացնելու ծրագիրը, որով այն կդառնա 300 հազ դրամ։ Դա այն գումարն է, որ կօգնի ընտանիքներին ամբողջությամբ հոգալ երեխայի առաջնային ծախսերը։ Հաջորդը բնակարանային աջակցության ծրագիրն է։  Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակարանային հիմնահարցը Հայաստանում սուր է, և երիտասարդ ընտանիքների համար դա իր սրությամբ երրորդ տեղում է գտնվում, այդ իսկ պատճառով 2020 թվականի հուլիսի 1-ից մեկնարկելու են երեք բնակարանային ծրագրեր։ Առաջինը նախատեսված է միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքների համար։ Հիփոթեքային վարկավորման պայմաններում մարզային բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքները կարող են ստանալ աջակցություն բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, եթե ունեն 2 երեխա, բայց ոչ ավելի քան 1 մլն դրամը, երեք երեխայի պարագայում այդ թիվը կկազմի բնակարանի արժեքի 10 տոկոսի չափը, բայց ոչ ավելի, քան 1.5 մլն դրամ։ Չորս և ավել երեխաների պարագայում այդ գումարը կկազմի մինչև 20 տոկոսի կարող է հասնել, ոչ ավելի , քան 2 մլն դրամ։ Այսինքն դա այն գումարն է, որ կօգնի լուծել նախնական կանխավճարի խնդիրը։ Երկրորդ ծրագիրը  կանխավճարի ապահովության ձեռքբերում երիտասարդ ընտանիքների համար։ Այսինքն ընտանիքները, եթե ունեն կանխավճարի միայն  10 տոկոսը, ապա այն 20 տոկոսի համար կա՛մ պետք է հավելյալ գույք գրավադրեն, կա՛մ պետք է ձեռք բերեն կանխավճարի ապահովագրություն։ Այս պարագայում պետությունն առաջարկում է իր վրա վերցնել  այդ ապահովագրավճարները և մուծել  այնքան ժամանակ, մինչև ընտանիքը մարի այդ 20 տոկոս մայր գումարը։ Երրորդն ծրագիրը պայմանավորված է  երեխայի ծծնդով։  Այսինքն եթե երիտասարդ ընտանիքն ունի հիփոթեքային վարկ կամ նոր է պատրաստվում ձեռք բերել, ապա ընտանիքում երեխայի ծնունդով պայմանավորված, պետությունը պատրաստակամություն է հայտնում մարել այդ հիփոթեքային մայր գումարներից։ Եթե ընտանիքը կունենա հիփոթեքային վարիկ և ընտանիքում կծնվի առաջին կամ երկրորդ երեխան, այդ գումարը կարող  է հասնել մինչև 10 տոկոս, Երևանում 5 տոկոսը, բայց ոչ ավել քան 500 հազ դրամ։ Մինչև 2 մլն դրամի սահմաններում՝ կախված  երեխաների թվաքանկից, պետությունը պատրաստակամություն է հայտնում օգնել հիփոթեքային մայր գումարների մարմանը։ Ծրագրերը միտված են, որ երիտասարդները փորձեն ավելի շուտ ընտանիք կազմել։ Վերջին տարիներին բարձրացել է ամուսնանալու շեմը։ Բնականաբար որքան ուշ են տեղի ունենում ամուսնությունները, ապա շատ երեխաներ ծնվելու հավանականությունը նվազում է։ Դա միտված է կոնկրետ այդ խնդրի լուծմանը։

- Կա՞ հատուկ ընթացակարգ, այսինքն ինչպե՞ս են դիմելու այդ ընտանիքները, և տարեկան քա՞նի շահառու է նախատեսված։

-  Ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են, ընթացակարգերը պատրաստ կլինեն մինչև հուլիսի 1-ը։ Ընթացակարգերը պետք է մշակվեն, վերջնական տեսքի բերվեն։ Մոտավոր հաշվարկներ կան, բայց  շահառուների վերջնական թիվը հաջորդ տարի պարզ կլինի։ Նախնական հաշվարկներով  այս ծրագրերին կարող են մասնակցել մոտավորապես 600 հոգուց ավել մարդ։ Կես տարվա կտրվածքով այդ երեք ծրագրերի համար պետք է հատկացվի 530 մլն դրամ։ Արդեն 2021 թվականից ամբողջական տարվա համար կհաշվարկվի գումարը, հասկանալի կլինի նաև պահանջարկը։ Կարծում եմ՝ պետության հնարավորության սահմաններում տրամադրվող գումարը կաճի։ 

- Այսինքն միայն պետական միջոցներից են տրմադրվելու այդ գումարները։

-  Այո պետական բյուջեի միջոցներից են այս գումարները տրամադրվելու։ Կարևոր է նշել, որ 2020 թվականի հուլիսի 1-ից բարձրանալու է նաև երեխայի խնամքի նպաստը։ Մինչ օրս երեխայի խնամքի նպաստ էին ստանում միայն աշխատող մայրերը, որոնք մինչև երեխայի 2 տարեկան դառնալը ստանում էին ամսեկան 18 հազ դրամ, 2020 թվականի հուլիսի 1-ից այդ գումարը դառնալու է 25500 դրամ և ի հավելում դրան՝ գյուղական բնակավայրերում բնակվող չաշխատող կանայք ևս միչև երեխայի  երկու տարեկան դառնալը  ստանալու են երեխայի խնամքի նպաստ։ Մենք խնդիր ունենք գյուղական բնակավայրերի հետ, որովհետև այնտեղ ծնելիության անկումը վերջին յոթ տարիների ընթացքում շատ ավելի մեծ է, քան քաղաքական բնակավայրերինը։ Այնպիսի իրավիճակ ունենք, որ մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թվաքանակը գյուղական բնակավայրերում այսօր ավելի ցածր է, քան քաղաքային բնակավայրերում։

- Մասնավորապես գյուղական համայքնների համար այլ ծրագրեր մշակվու՞մ են։

- Կառավարությանը ներկայացվել է գյուղական բնակավայրերում երիտասարդ ընտանիքների եկամտաստեղծ գործունեությանը միտված 6 ծրագրային առաջարկ ։ Դեռ դրանց շուրջ քննարկումներ են ընթանում։ Այդ ծրագրերի նպատակն է  գյուղական բնակավայրերում բնակվող երիտասարդ ընտանիքները կարողանան աշխատել ու բնակվել իրենց  գյուղում, ցանկության պարագյում բիզնես գործունեություն ծավալեն և ստանան համապատասխան աջակցություն։ Կարծում եմ ՝հաջորդ տարվանից դա էլ կներդրվի։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]