ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին. Գոհար Մելոյան 10/29/2019 12:59 | Մեկնաբանություն
Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին:
Հատուկ քննչական ծառայության /ՀՔԾ/ կողմից «Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացնելու» առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված դատավարական և նյութական խախտումները բազմաթիվ և տարաբնույթ են: Վարույթ իրականացնող մարմնի և դատարանի կողմից թույլ տրված սխալների նման առատության պայմաններում առանձնակի է նաև ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հակասահմանադրականությունը:
Այսպես՝ ՀՔԾ կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն՝ Արա Բաբլոյանին վերագրվող հանրորեն վտանգավոր գործողության կարևորագույն տարր է հանդիսանում է 2002 թվականին ընդունված «Ազգայն ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված պայմանների դիտավորյալ շրջանցումը: Եվ դա այն դեպքում, երբ խնդրո առարկա հարցի վերաբերյալ բոլոր հայտարարությունները տարածելիս և արձանագրությունները կազմելիս Արա Բաբլոյանը ղեկավարվել է ոչ թե նշված իրավական ակտով, այլ` 2016 թվականին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:
Բացի այն, որ Արա Բաբլոյանն իրավացի է, քանի որ նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է 2016 թվականին ընդունված «Ազգայն ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, ոչ թե 2002 թվականին ընդունված նորմատիվ իրավական ակտը /ինչն իմ մեկնաբանությունը չէ, այլ սևը սպիտակի վրա արձանագրված փաստ/,ՆԱԵՎ, Արա Բաբլոյանը որպես իրավակիրառ սուբյեկտ որոշել է նշված հարաբերություն նկատմամբ կիրառել 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
Նշված նորմից բխում է, որ ինչպես քվեարկության, այնպես էլ՝ պատգամավորի կողմից իր սահմանադրաիրավական կարգավիճակից բխող որևէ կարծիքի համար պատգամավորը, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահը երբևէ չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Եթե Արա Բաբլոյանի կարծիքով նշված իրավահարաբերություն նկատմամբ կիրառելի էր 2016 թ. ընդունված սահմանադրական օրենքը, ապա գործառութային անձեռնամխելիության ուժով նա չի կարող որևէ քրեական գործի շրջանակներում ենթարկվել քրեական հետապնդման իր կիրառած ակտի փոխարեն որևէ այլ իրավական ակտ կիրառելու, որևէ այլ իրավական ակտի պայմանները խախտելու կամ շրջանցելու փորձի համար:
Հետևաբար՝ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պետք է շուտափույթ վերացվի՝ վերականգնելով սահմանադրականությունը:
Հ. գ. Arsen Babayanը քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի»,- գրել է Գոհար Մելոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ