Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ

Արթուր Ղազինյանը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին սթափության կոչ է արել. «դիակապտության» միջոցով քաղաքական իշխանության հասնելու փորձեր եւս եղել են 10/27/2019   14:26  |  Քաղաքական

Չի կարող պատահական համընկնել դահիճի (Նաիրի Հունանյանի-խմբ.) կողմից վաղաժամ ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելը, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի 2 ժամ տևած հանդիպումը նրա հետ և այդ հիմքի վրա  քաղաքական ակտիվությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը` Արման Բաբաջանյանին ուղղված նամակում:

 

«Հարգելի Արման,

Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ քո կողմից նախաձեռնված և իշխանությունների կողմից հովանավորվող քաղաքականապես անհեռանկար, իսկ բարոյապես կասկածելի գործունեությանը։
 
Կարծում եմ հասկացար, թե ինչ  նկատի ունեմ։ Այո, Հայաստանի նորագույն պատմության մեջ իր դաժանությամբ ու ծանրագույն հետևանքներով աննախադեպ պետական հանցագործության՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը «նոր» դիտակետեր հաղորդելուն:
 
 Վստահ եմ ունես բավարար գիտակցություն հասկանալու համար, թե ինչպիսի թաքնված վտանգներով է պարուրված այս «քաղաքական ակցիայի նկրտումները»։ Նույնքան հավատում եմ, որ անկեղծ ես քո մղումներում և իրականում ցանկանում ես լուսավորել այս սպանդի դեռևս չլուսավորված մութ անկյունները։ Նաև ուզում եմ հավատալ, որ նույնիսկ չես մտածում քաղաքական դիվիդենտներ հավաքել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի և նրանց հոգիները հերթական անգամ վրդովվեցնելու գնով։ Ինչու՞ եմ հատկապես սա նշում, քանզի Հայաստանի քաղաքական կյանքում արդեն արձանագրվել է «դիակապտության» միջոցով քաղաքական իշխանության հասնելու հաջողված փորձ, իսկ հաջողված փորձի գրավչությունը, կարծում եմ պետք չէ քեզ ներկայացնել։
 
Դառնալով վերջին մի քանի օրերի քո կողմից նախաձեռնված գործընթացին, թույլ տուր ներկայացնել ինձ մոտ ձևավորված պատկերացումները, ինչպես նաև այն համոզմունքները, կասկածներն ու հարցերը, որոնք կօգնեն քեզ առավել խորությամբ ու համակողմանիությամբ գիտակցել այս գործընթացի և՛ հնարավորությունները, և՛ լրջագույն ռիսկերը ինչպես քո, այնպես էլ մեր երիտասարդ պետականության համար։
 
Նախ և առաջ քո ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն խնդրի վրա, որ քո մասնակցությամբ այս գործընթացն արդեն քաղաքականացվում է՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Իսկ ես, ինչպես նաև վստահ եմ դու, շատ լավ գիտես, որ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։
 
Չի կարող պատահական համընկնել դահիճի կողմից վաղաժամ ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելը, քո 2 ժամ տևած հանդիպումը նրա հետ և այդ հիմքի վրա քո քաղաքական ակտիվությունը։ Եվ այս ամենը Հայաստանի բարձր իշխանության լուռ աջակցությամբ և հովանավորությամբ։ Ինչու՞ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ, ի՞նչ առաքելություն է դրվել քեզ վրա և ո՞վ է դրել այդ առաքելությունը։ Եթե դահիճն իրոք ուներ նոր ասելիք, ապա նա դրա 1000 միջոց ուներ ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու՝ պահպանելով գործընթացի բացառիկ իրավականությունն ու այն զերծ պահելով քաղաքական շահարկումներից ու մանիպուլյացիաներից։ Բայց ընտրվեց քաղաքական ճանապարհը, որի համար, ենթադրում եմ, ուղղորդող դարձան քո կողմից արված «Հայաստանի ներքին և արտաքին թշնամիներ» արտահայտությունը, որը, պետք է փաստել, ունի բազմաթիվ տերեր և շահառուներ, որոնց շարքում դու և Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը չկաք։ Այս գործընթացի շահառուները քո ձեռքով կվերցնեն այն, ինչ իրենց պետք է և վերջում մենք նորից ստիպված կլինենք միասին պայքարել Հայկական շահի հաղթանակի համար
 
Ոչ մի կերպ չհասկացա, թե ինչպես կարողացար ադեկվատ որակել մի մարդու, ով սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր։ Իսկ կարո՞ղ է այդ ադեկվատության հաստատումը քեզ պետք է հետագայում նրա խոսքերի վրա հիմնված քաղաքական կապիտալի ձևավորման համար։ Ստիպված եմ հիասթափեցնել, չի ստացվելու, քանի որ ոչ մի Հայաստանի սթափ ու գիտակից քաղաքացի չի կարող դահիճի խոսքերը ճանաչել և ընդունել՝ դրանով իսկ լեգիտիմացնելով ձևավորվելիք քաղաքական կապիտալը։
 
Արման ջան, խնդրում եմ կրկին դիտես այս թեմային առնչվող քո վերջին հարցազրույցները, եթե չնկատես, կրկին լսի, բայց արդեն ՀՀ շարքային քաղաքացու ականջներով։ Լրագրողների տված հարցերը, շեշտադրումները, հատկապես այդ լրատվամիջոցների քաղաքական ընդհանուր գծի մեջ։ Եվ հատուկ ուշադրություն դարձրու ձայնիդ տեմբրին, էմոցիոնալ փոփոխություններին և խոսքիդ խնամքով թաքցրած շեշտերին՝ դահիճի համոզմունքներն ու անելիքները բարձրաձայնելու և հանրայինացնելու ենթատեքստում։ Այդ թաքնված ենթատեքստերը չափից շատ ակնառու են և վատ քողարկված:
 
Չէի հավատում, հիմա էլ չեմ կարողանում հավատալ . . .
 
Հասկանում եմ, քաղաքականություն է, պետք է հաստատվել, գտնել ուրույն կերպար և տեղայնացում քաղաքական դաշտում, բայց դրա համար կան այլ ճանապարհներ ու միջոցներ, որոնք առավել ազնիվ են հիմնավոր և երկարաժամկետ,զերծ պատեհապաշտությունից և կարմիր գծերը անցնելու վերջերս նորմա դարձած մոլուցքից: Եթե չես գտնում, կարող եմ օգնել, հուշել։ Օրինակ, կարող ես մշակել և հանրությանը ներկայացնել կուտակված խնդիրների լուծման կամ Հայաստանի որևէ ոլորտի բարեփոխման ու զարգացման որևէ ռազմավարություն, ծրագիր։
 
Գիտեմ որ բարդ է, ժամանակատար, միտք է պետք, գիտելիք, գաղափար և ամիսների ծանր աշխատանք։ Բայց սա է ապագայի քաղաքականությունը, սա է ճանապարհը, որ տանում է դեպի վաղը, այն վաղը, որը դու, որոշ ժամանակ առաջ, ընտրում էիր այսօրվա և երեկվա մեջ։
 
Նոր նեոպոպուլիզմի չափաբաժնի կիրառումը`լրագրողական պսևդոարդարամտության միքսով ոչ միայն այլևս ընկալման և ընդունման շանս չունի, այլ նաև ծայրահեղ վտանգավոր է և անհեռանկար:
 
Անցյալի խնդիրները փորելը նման է ավազի մեջ գտած սափորի, որի խցանը հանելուց հետո այլևս չես վերահսկելու բաց թողնված ջինին։ Վերջում մեկ բարեկամական խորհուրդ. Արտաքին թշնամիների մասին խոսելիս աշխատիր առաջնորդվես ոչ թե քո ներսում առկա հույզերով, դեմոններով, համոզմունքներով, այլ շահով, ազգային շահով, պետական շահով, Հայկական շահով։ Կապիր քեզ Հայաստանի հետ, հայկականության հետ, հանիր քո գլխավերևում ծածանվող բոլոր դրոշները, թող միայն հայկականը, քանզի որևէ այլ դրոշներկված չէ հայի արյունով և չի պաշտպանում Հայկական շահը:
 
Զգույշ եղիր չկորցնել զգոնությունը, որ չդառնանք մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում:
 
Այս անգամ արդեն չեն վերադարձնի այդ մանրադրամը:
 
Լավագույն մաղթանքներով՝
Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:02 27/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵԿՄ-ն այցելել է Եռաբլուր. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 20 տարի
17:27 26/10/2019  |  ՄեկնաբանությունԱրման Բաբաջանյանը կհանդիպի հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին
13:56 26/10/2019  |  ՄեկնաբանությունԱրցախի հարցում Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում. Ղազինյան
12:08 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Բաբաջանյանը , եթե նպատակահարմար գտնի, տեղեկություն կհայտնի Նաիրի Հունանյանի հետ հանդիպման մասին. Քոչարյան
18:32 24/10/2019  |  ՄեկնաբանությունԱրման Բաբաջանյանը 2.5ժամ առանձնազրույց է ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ
18:28 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄեր տնտեսությունը «անկողնային հիվանդ» չէ. Վարչապետը՝ Արման Բաբաջանյանին
11:58 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա
14:22 19/10/2019  |  ՄեկնաբանությունՀրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը անմաքրելի հետք թողեց իշխանության բարոյական նկարագրի վրա. Ղազինյան
23:33 17/10/2019  |  ՔաղաքականՀրայր Թովմասյանն իշխանության համար ընդամենը առիթ է բացարձակ իշխանություն հաստատելու համար. Ղազինյան
14:13 17/10/2019  |  ՄեկնաբանությունՍԴ-ի շուրջ ճգնաժամն անպայման կհանգուցալուծվի. Արման Բաբաջանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]