Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Հանրապետությունում հաշվառված է 900 բռնարար. Նելլի Դուրյան 10/26/2019   16:14  |  Հարցազրույց

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի, անչափահասների նկատմամբ բռնության և մուրացկանությամբ զբաղվող անչափահասների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի հետ: 

-Տիկին Դուրյան, խնդրում եմ ներկայացրեք Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը: Ի՞նչ միտում է նկատվում: Ընտանեկան բռնության հանցատեսակներն ի՞նչ փոփոխության են ենթարկվել:

-Ընտանեկան բռնության դեպքերի հետ կապված այս տարվա 9 ամիսների կտրվածքով ունեցել ենք 1420 ամփոփագիր: Հաշվառված ունենք շուրջ 900 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 600-ից ավելի դեպքում, շուրջ 200-ի դեպքում ունեցել ենք անհետաձգելի միջամտության կայացված որոշում :

Հիմնականում ՝ ֆիզիկական բռնություններն են, այնուհետև՝ սեռական բռնությունները:

-Ընտանիքում սեռական բնույթի բռնության դեպքերում ի՞նչ միտումներ է նկատվում՝ նախորդ տարվա համեմատ:

-Կարող ենք ասել, որ այս տարի մի փոքր աճ կա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ դեպքերը չեն պակասում: Ամեն օր ունենում ենք ահազանգեր՝ ընտանեկան բռնության մասին:

-Տիկին Դուրյան, Դուք նշեցիք, որ աճ է նկատվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Քաղաքացիներն ավելի շատ են գալիս տարածքային բաժիններ, ավելի շատ են դիմում Ոստիկանություն: Ավելի շատ են դիմում հենց մեզ՝ ՔՀԳՎ ՝ իմանալով, որ այստեղ կա գործող վարչություն: Վստահությունն է բարձրացել Ոստիկանության նկատմամբ, ստորաբաժանման նկատմամբ, որովհետև գիտեն, որ օրենք կա: Նախկինում չէին գալիս, որովհետև գիտեին, որ չկան մեխանիզմներ, չկան պաշտպանական միջոցներ: Գիտեն, որ կկիրառվի որևէ պաշտպանական միջոց և բռնության զոհը կարող է պաշտպանված լինել:

-Այսինքն՝ ինչ-որ տեղ նաև «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունու՞մն է նպաստել:

-Իհարկե՛:Ազգաբնակչությունը՝ իմանալով, որ կա օրենք, որով իրենք կարող են պաշտպանված լինել, գալիս են: Նաև տեսնում են, Ոստիկանության մոտեցումն է փոխվել: Այստեղ վերապատրաստված ոստիկաններ են, որոնք պատրաստ են աջակցել, օգնել զոհերին և համապատասխանաբար որոշումներ կայացնել բռնարարի նկատմամբ: Այսօր Ոստիկանության գործողությունները զոհակենտրոն են: Այսինքն՝ ուշադրության կենտրոնում է գտնվում զոհը, որպեսզի հնարավորինս աջակցություն ցուցաբերվի զոհին:

-Տիկին Դուրյան, կարծես թե ընտանեկան բռնության հիմնական զոհերը կանայք և երեխաներն են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերում հիմնականում ի՞նչ հանցատեսակներ են լինում:

-Այո, առաջին խոցելի խումբը կանայք են, որովհետև թվերը ցույց են տալիս, որ բռնության հիմնական զոհերը հիմնականում կանայք են։ Ինչո՞ւ, որովհետև ֆիզիզկապես ավելի թույլ են։ Սա ոչ միայն Հայաստանում է, ամբողջ աշխարհում է այդպես։ Չկա մի պետություն, որտեղ այլ վիճակագրություն կլինի։ Ինչը վերաբերում է երեխաներին, ապա երեխաները ֆիզիկական բռնության են ենթարկվում տանը, բայց դեպքերը բավականին քիչ են։ Սա չի նշանակում, որ ընտանիքում չկա ֆիզիկական բռնություն։ Երեխան ինքնուրույն շատ հազվադեպ կարող է Ոստիկանություն դիմել և ասել, որ ծնողը ծեծում է իրեն։

Ընտանիքում երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության մասին ահազանգում են հարևանները։ Շատ հաճախ Ոստիկանությունը տեղեկանում է բժշկական հիմնարկներից, երբ երեխան ծեծված վիճակում, մարմնական վնասվածքներ ստացած վիճակում հայտնվում է հիվանդանոցում և պարզվում է, որ երեխան բռնության է ենթարկվում։ Թիվը բավականին փոքր է, բայց, եթե պատկերը ներկայացնենք օբյեկտիվ, պետք է ասենք, որ սա չի նշանակում, որ երեխաները բռնության չեն ենթարկվում։ Երեխաները ֆիզիկական բռնության չենթարկվեն, հոգեբանական ենթարկվում են։ Ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում լինում են մեկ կամ ավել երեխա ունեցող ընտանիքներում։ Ոստիկանությունը հարց է բարձրացրել, որպեսզի մեխանիզմներ մշակվեն այն երեխաների համար, որոնք ապրում են ընտանիքում, որտեղ բռնություն է տեղի ունենում։

-Ինչպե՞ս կարելի է կանխարգելել ընտանեկան բռնության դեպքերը։ Երեխան ի՞նչ պետք է իմանա։

-Առաջին հերթին յուրաքանչյուրը պետք է իմանա իր իրավունքները։ Ինչը վերաբերում է երեխաների իրազեկվածությանը, Ոստիկանությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում դպրոցներում։ Մենք ունենում ենք նաև միամսյակներ, որոնք Ոստիկանության ղեկավարության կողմից հաստատվում են և, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, շուրջ 1400 դպրոցում անց ենք կացնում կիսամյակ, որը նվիրված է լինում հենց ընտանեկան բռնությանը։

-Տիկին Դուրյան, վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ ոստիկան սպանվեց և պարզվեց, որ այդ երկու երիտասարդները գիշերը զբաղվում են գողությամբ, ցերեկը՝ մուրացկանությամբ և ժամանակին եղել են ընտանեկան բռնության զոհ։ Նրանք Ոստիկանությունում հաշվառված եղե՞լ են։

-Հաշվառված եղել է երկուսից մեկը, ով կրակել է ոստիկանի վրա։ Պետք է նշեմ, որ տվյալ երեխան Ոստիկանության և տարածքային խնամակալության հոգաբարձության հետ համատեղ աշխատանքի արդյունքում տեղավորվել էր հոգեբուժական հիմնարկում, որտեղից և դիմել էր փախուստի։ Նա ուներ ախտորոշում՝ հոգեբուժարանից։ Երեխայի հետ համապատասխան աշխատանքներ տարվել էր։ Ոստիկանությունը համապատասխան գրություններ է ուղարկել բոլոր տարածքային մարմիններին։ Բայց աշխատանքը չի կարող լինել լիարժեք, եթե չկա ընտանիք։ Երեխան ապրում է ընտանիքում, ունի ծնող, ով ժամանակին զրկված է եղել ծնողական իրավունքներից, այնուհետև վերականգնվել են նրա ծնողական իրավունքները և նրանք ապրում էին միասին։ Մենք կատարում են պրոֆիլակտիկ կանխարգելիչ բնույթի աշխատանք, սակայն ընտանիքն անբերանպաստ է՝ մթնոլորտը, միջավայրը։ Այստեղ անհրաժեշտ է համատեղ աշխատանք։ Առանց ծնողի հնարավոր չէ երեխային ճիշտ ուղու վրա կանգնեցնել։ Եթե մենք մի բան ենք ասում, իսկ տանը լսում և տեսնում է մեկ այլ բան, չես կարող այդ երեխային ուղղել։ Եթե ծնողն ունի երկու որդի և չգիտի, թե իր տղաները որտեղ են, չի հետարքրքրվում նրանց կյանքով։ Ոստիկանը չի կարող ամեն վայրկյան երեխայի ետևից շրջել։ Ցավում եմ, որ այստեղ կա յուրաքանչյուրիս բացթողումը։ Յուրաքանչյուրը պետք է իր մեղքի բաժինը տեսնի նրանում, որ մենք կորցրեցինք մեր ընկերոջը։

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը մենթալիտետով չեն պայմանավորված։ Օրինակ՝ հայրական ապտակը։

-Կարծում եմ՝ հայրը իր օրինակով է դաստիարակում երեխային։ Վստահ եմ, որ հայրը մեկ հայացքով կարող է սաստել։ Չէ՞ որ այդ ապտակը կարող է ծանր մարմնական վնասվածք հասցնել երեխային։ Փողոցում կարող ես ականատես լինել նրան, որ երկու կամ երեք տարեկան երեխային ապտակում են։ Կարծում եմ ոչ մի նորմալ բան չկա և սա ընդհանրապես չի կարող դաստիարակել 2-3 տարեկան երեխային, նույնիսկ՝ 10 տարեկան երեխային։ Այս ապտակը կարող է ուղղակի չարացնել մարդուն։ Եթե լինում են դեպքեր, երբ երեխան մեծանում և ասում է՝ հայրս ապտակեց և սա ինձ օգնեց, լավ է, որ այդպես է ավարտվել, բայց կարող է հայրիկը ապտակել և խլացնել ականջը։ Ունեցել ենք նման դեպք։ Գիտեք, մենք քիչ ենք խոսում մեր երեխաների հետ։ Եթե մենք չզլանանք և ժամանակ տրամադրենք երեխայի հետ խոսելու համար, վստահ եմ, որ ապտակելու կարիք չի լինի։ Այս նույն տղայի դեպքում, որը մեր ոստիկանին էր սպանել։ Մայրը ժամանակին դանակով խփել էր։ Ի՞նչ պետք է, այս երեխան շատ խելոք և հասկացող երեխա մեծանա՞ր։ Ո՛չ, նա բռնարար է մեծանում և իր համար դա դառնում է սովորական բան և այդպես էլ եղավ։ Եթե ընտանիքում իր մայրը կարող է իրեն դանակով խփել, բնականաբար նա շատ հանգիստ կարող է ձեռք բարձրացնել մեկ այլ անձի վրա։

-Տիկին Դուրյան, իսկ ո՞ր մարզերում է պատկերն ավելի մտահոգիչ։

-Առաջին տեղում Երևանն է, որովհետև այստեղ ազգաբնակչությունը ավելի մեծ է։ Բռնարարները շատ են հաշվառված Արարատի մարզում, միայն Մասիս քաղաքում 100 բռնարար է հաշվառված։ Բայց չասենք, որ բռնության դեպքերը շատացել են, ուղղակի օրենքն է այդպիսին, որ դու պարտավոր ես հաշվառման վերցնել բռնարարին։ Արդյունքում՝ ունենք թիվ, վիճակագրություն։ Մենք չպետք է ամաչենք սրանից։ Իհարկե անհարիր է հայ ազգին ընտանիքում բռնություն ունենալ ընդհանրապես, բայց չպետք է ամաչենք դա բարձրաձայնելուց։ Աշխարհում չկա մի պետություն, մի ժամանակաշրջան, որտեղ չին եղել բռնություն։

-Տիկին Դուրյան, վերջերս նկատվում են մուրացկանությամբ զբաղվող երեխաներ։ Ոստիկանությունը զբաղվու՞մ է նրանց հարցով։

-Մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը շատ փոքր է, որովհետև Ոստիկանության ուշադրության կենտրոնում է գտնվում այս խնդիրը։ Եթե մենք փողոցում տեսնում ենք մուրացկանությամբ զբաղվող երեխայի, անմիջապես ոստիկանները գնում են անչափահասի մոտ, նրան հրավիրում ենք տարածքային բաժին, որտեղ անմիջապես հրավիրում ենք ծնողներին։ Կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը Ոստիկանության կազմում է։ Աշխարհում այդ խնդրով զբաղվում են սոցիալական ծառայությունները, իսկ ոստիկանը անդրադառնում է այս դեպքում, երբ տեսնում է, որ ներգրավվում կա, որը կարող է թրաֆիքինգ լինել։ Մենք աշխատել ենք և աշխատում ենք առ այսօր այս ուղղությամբ, որովհետև երեխան, որ մնում է փողոցում, սկսում է գողություն անել, ինքն է ենթարկվում թրաֆիքինգի, կարող է ներգրավվել թմրամոլության մեջ։

-Տիկին Դուրյան, վերջերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ևս արձանագրեց նման դեպք։ Այդ դեպքի առթիվ Ոստիկանությունն ինչ-որ քայլեր արե՞լ է։

-Այո, տիկին Բաթոյանը նկատել էր և ահազանգել էր Ոստիկանություն։ Մենք անմիջապես այնտեղ ենք ուղարկել ոստիկաններին, ոստիկանները ներկայացրել են տարածքային բաժին։ Պարզվել է, որ ինքը 21-ամյա երիտասարդ է, որն ունի կին և երեխա։ Ուղղակի չափերով բավականին փոքր է և հենց ինքն էլ անձամբ ասաց, որ իրեն հաճախ են շփոթում անչափահաս տղայի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ` Իզաբել Սահակյան


Հարակից հրապարակումներ`

15:35 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱնչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնության աճ է նկատվել
19:59 25/10/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանի սպանության գործով կալանավորված պատանին փախուստի էր դիմել հոգեբուժական հիմնարկից (տեսանյութ)
13:30 28/08/2019  |  Ընտանեկան իրավունքԻ՞նչ իրավունքներ ունի երեխայից առանձին ապրող ծնողը. պարզաբանում է Նելլի Դուրյանը
15:08 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեխաների դեմ սեռական հանցագործությունների վերաբերյալ ոստիկանության տվյալները ամբողջական չեն. Հայտարարություն
19:40 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆելլի Դուրյանի հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17:33 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում նվազել են անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները
11:39 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻնչու չէր ձերբակալվել կնոջը ծեծելով սպանած ամուսինը. պարզաբանում է Նելլի Դուրյանը
09:35 19/10/2017  |  ՄամուլՈստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել. «Հրապարակ»

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]