Թեմաներ
Ուրբաթ 11 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/15/2019   00:11 Ռոմանովների տոհմից իշխանը վթարի է ենթարկվել Ռուսաստանում 11/14/2019   22:47 Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանություն բացել 11/14/2019   22:40 Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը. վարչապետ Փաշինյան 11/14/2019   22:21 Թբիլիսիում ցույցեր են բռնկվել՝ սահմանադրությունը փոփոխելու փորձից հետո 11/14/2019   21:35 Թուրքիան հրաժարվել է հրաժարվել С-400- ից 11/14/2019   20:27 Ադրբեջանում ծնվել է խոզի մռութով աղջիկ երեխա 11/14/2019   19:56 Ավտոտնակների փոխարեն նոր այգի` Ավանի Թումանյան թաղամասում 11/14/2019   19:55 Իշխանության մոտ հիմա պրոբլեմների կուտակում է, լոկալ թվացող խնդիրները կոնսոլիդացման կետ կարող են դառնալ. Քաղտեխնոլոգ 11/14/2019   19:38 Չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հավանում կամ հասկանում եմ Փարաջանովի «Նռան գույնը». Միրզոյան 11/14/2019   19:33 ՍԴ –ի անցանկալիներից ազատվելու նոր ռաունդի մեկնարկը տրված է. գործադիրը անհետաձգելի համարեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը 11/14/2019   19:22 Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային 11/14/2019   19:14 Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց 11/14/2019   19:05 Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը 11/14/2019   18:52 ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին 11/14/2019   18:43 Երբ ճարտարապետության տեսաբանը միտումնավոր է և սուբյեկտիվ 11/14/2019   18:38 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 11/14/2019   18:18 Ռուսաստանում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40 –ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» . Shamshyan. com 11/14/2019   18:11 Օտարերկրյա քաղաքացիները չեն շտապում բնակարան գնել Հայաստանում 11/14/2019   18:03 Մշակույթի ոլորտի գործիչների հայտարարությունը 11/14/2019   18:03 Արա Վարդանյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ 11/14/2019   17:51 Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է՝ առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու 11/14/2019   17:43 «Տեղեկացնելու ձև կա». նախարարը զրուցեց Ապրիլյան քառօրյայի մասնակիցների հետ, բայց հրաժարվեց կատարել նրանց ցանկությունը 11/14/2019   17:31 Ցանկանում եմ նորից ու նորից մարդկանց հնարավորություն տալ. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին ձայնի իրավունքից զրկելու մասին 11/14/2019   17:23 Առաջարկել եմ երեք մարմին տեղափոխել Չարենցավան, Գավառ և Վանաձոր. Արման Բաբաջանյան 11/14/2019   17:16 ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Համաշխարհային բանակային խաղերին 11/14/2019   17:09 Վազգեն Մանուկյանի գործունեության վերջին 20 տարիները եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում. Բաբաջանյան 11/14/2019   16:48 Իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին. Քրեական հեղինակություն Կանեւսկոյի գործով հարցաքննվել են վերջինիս հրավիրած վկաները 11/14/2019   16:45 ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված 11/14/2019   16:38 Ինչ ասել է շնորհակալ լինել Միացյալ Նահանգներին իր բարոյական պարտքը հայ ժողովրդի առաջ կատարելու համար. Բաբաջանյան 11/14/2019   16:26 Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկությունները դատախազությունից ուղարկվել է ոստիկանություն 11/14/2019   16:09 «Հեռացնել շարքային պացիենտին» 11/14/2019   16:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/14/2019   15:53 Ժողովուրդը հիասթափված է. Արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունները կստանան 25-30 տոկոս ձայն 11/14/2019   15:47 ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ շրջանակում անցկացվող նիստին 11/14/2019   15:33 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին 11/14/2019   15:31 Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ 11/14/2019   15:25 Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի 11/14/2019   15:18 Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից 11/14/2019   15:13 Հայաստանի թիվ մեկ հպարտ քաղաքացին երեկ ներկայացրեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոույի հերթական դրամատիկ սերիան. Արթուր Ղազինյան 11/14/2019   15:12 Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա 11/14/2019   15:08 Փաշինյանը խաբում է ժողովրդին եւ փորձում իր կամքը ներկայացնել որպես ժողովրդի կամք. հոգեբան 11/14/2019   14:51 Գլխավոր դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանի փաստաբանի բողոքը՝ առանց մատնանշած հիմքերին անդրադառնալու 11/14/2019   14:47 Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ 11/14/2019   14:29 Ազգային արժեք քանդողի համար չի եղել մեր պայքարը. Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյան 11/14/2019   14:23 Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին 11/14/2019   14:21 Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը 11/14/2019   14:16 Սպայկայի բորբոսով պանիրը կրկին ուղարկվեց ՌԴ 11/14/2019   14:14 Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա. ԱԽ քարտուղար 11/14/2019   14:00 Արսեն Բաբայանը կզբաղվի իրավապաշտպան գործունեությամբ 11/14/2019   13:57 Սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկում խնամվող երեխաների խնամքը
11/13/2019   15:49 Վարչապետը հրաժարվել է հանդիպել ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ. վերջինս հայտարարել է խորհրդից դուրս գալու մասին 11/13/2019   17:58 «Ուղիղ ասում եմ՝ կպառկըցնենք ասֆալտին եւ կտանք պատերով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/13/2019   14:03 Պատրաստ եմ այսօրևեթ հանդիպել ԵՊՀ դասախոսների հետ. ԿԳՄՍ փոխնախարար 11/14/2019   19:14 Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց 11/14/2019   18:52 ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին 11/14/2019   14:29 Ազգային արժեք քանդողի համար չի եղել մեր պայքարը. Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյան 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/14/2019   18:18 Ռուսաստանում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40 –ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» . Shamshyan. com 11/14/2019   16:48 Իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին. Քրեական հեղինակություն Կանեւսկոյի գործով հարցաքննվել են վերջինիս հրավիրած վկաները 11/14/2019   16:09 «Հեռացնել շարքային պացիենտին» 11/13/2019   19:43 Ֆիլմին չմասնակցելը խարան է ՀՀ-ի եւ կառավարության ճակատին, ես գոհ եմ. Փաշինյանը՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին 11/13/2019   17:07 Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում 11/13/2019   22:38 Ինքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը 11/14/2019   09:58 «Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել. «Փաստ» 11/13/2019   22:52 Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում 11/13/2019   18:35 Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին 11/14/2019   19:33 ՍԴ –ի անցանկալիներից ազատվելու նոր ռաունդի մեկնարկը տրված է. գործադիրը անհետաձգելի համարեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը 11/13/2019   10:58 Խոշորները մնում են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո. Մենք մնալու ենք հաստատ. Միքայել Մելքումյան 11/14/2019   18:43 Երբ ճարտարապետության տեսաբանը միտումնավոր է և սուբյեկտիվ 11/13/2019   20:54 Երբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում

Չեմ կարծում, որ Արսեն Բաբայանը կգնա գործարքի և կեղծ ցուցմունք կտա. Գոհար Մելոյան 10/26/2019   17:08  |  Հարցազրույց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավված անձանց և կալանավորված ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցությունների արգելանքի վերաբերյալ քննիչի որոշման մասին «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի հետ։

-Տիկին Մելոյան, Դուք բազմիցս բարձրաձայնել եք, որ ՀՔԾ-ում հարուցված իշխանության յուրացման հետ կապված քրեական գործը կասկածելի է, բացակայում են հանցակազմի հատկանիշները և Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրման ժամկետների խախտման մասին վկայող փաստերը։ Ինչու՞ է ամեն կերպ փորձ արվում ապացուցել, որ դիմումը մուտքագրվել է մարտի 5-ին, այլ ոչ թե՝ մարտի 2-ին։

-Հիմնվելով՝ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ կողմից հրապարակված հաղորդագրության վրա, կարելի է ասել, որ ընդհանրապես ամբողջ գործը շինծու է։ Իշխանության յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի հարուցումը խնդրահարույց է, որովհետև հենց այս հոդվածի հարուցմամբ տարրական գիտելիքների պակաս է երևում։ Բացակայում է հանցագործության հատկանիշը՝ հանցակազմը։ Եթե ենթադրենք, որ առաջ քաշված վարկածը ճիշտ է և Հրայր Թովմասյանի ընտրությունը կասկածի տակ է դրվում, միևնույնն է, ՍԴ անդամ, այնուհետև՝ նախագահ ընտրելով՝ հնարավոր չէ ՍԴ լիազորությունները յուրացնել։ Իշխանության յուրացումը ենթադրում էր, որ պետք է ՍԴ լիազորությունները յուրացվեր։ Ինչը վերաբերում է Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրման ժամկետի կարևորությանը, ապա ՀՔԾ հաղորդագրության մեջ հիմնավորման նպատակով հղում է արվում 2002թ. ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածին, համաձայն այդ կարգավորման՝ պաշտոնատար անձի հրաժարականի դիմումը ստանալուց հետո հերթական ԱԺ քառօրյա նիստում ԱԺ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ։ Այդ կերպ փորձում են հիմնավորել՝ քանի որ քառօրյան այդ ժամանակահատվածում տևել է փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը և մարտի 2-ը այդ քառօրյա նիստի վերջին օրն է, հատուկ նպատակ է եղել կեղծելու փաստաթուղթը, որպեսզի դիմումը ներկայացվի մարտի 2-ին։ Սակայն ՀՔԾ ապատեղեկատվության հիման վրա է հաղորդագրություն տարածում, ինչի վրա քրեական գործ է հարուցվում։ Քանի որ այդ ժամանակ գործել է 2016թ. ընդունված «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» անցումային և եզրափակիչ դրույթներով սահմանված կարգավորումները։ Համաձայն այդ կարգավորման՝ ԱԺ նախագահը, ստանալով պաշտոնատար անձի հրաժարականի դիմումը, ընդամենը հանդես է գալիս հայտարարությամբ և որևէ ժամկետային սահմանափակում չկա։ Այս պարագայում, եթե ճիշտ կարգավորման ենք հղում կատարում, ակնհայտ է դառնում, որ որևէ մեկը՝ ոչ Արսեն Բաբայանը, ո՛չ Արա Բաբլոյանը ամսաթիվ կեղծելու նպատակ չէր կարող ունենալ, որովհետև դրա անհրաժեշտությունը պարզապես չկար։

-Տիկին Մելոյան, ստացվում է, որ ՀՔԾ-ում քննիչները չգիտե՞ն, որ այդ ժամանակահատվածում վերոնշյալ օրենքն է գործել։

-Ենթադրում եմ, որ այդ սխեման ներկայացված է եղել Արման Բաբաջանյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդագրության մեջ։ Այդ հաղորդման մեջ երկու հիմնական խնդրի էին հղում կատարել։ Առաջինը բարձրաձայնվել է, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացներ և չի ներկայացրել, սակայն այդ կարգավորումը ժխտվեց, որովհետև այս պարագայում ևս չկար անհրաժեշտություն։ Սահմանադրությամբ կամ նորմատիվ իրավական ակտով չի եղել պահանջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կամ որևէ այլ պաշտոնատար անձ մեկ այլ պաշտոնի թեկնածու առաջադրվելուց հրաժարականի դիմում ներկայացնի։ Երկրորդը՝ դավադրության տեսության մշակման սխեման էր, որի համաձայն՝ հատուկ նպատակ է եղել Հրայր Թովմասյանին այնպես ընտրել ՍԴ նախագահ, որպեսզի նա առավել երկարաժամկետ պաշտոնավարի։ Ամբողջ սխեմայի հիմքը չգործող իրավական նորմ է հանդիսանում։ Եթե ՀՔԾ-ն ինքը չի ընտրել կամ մշակել այս վարկածը, իրենք պարտավոր են առնվազն բացել և այդ իրավական ակտերն ընթերցել։ Հասկանու՞մ եք, թե ինչ իրողության հետ գործ ունենք։ Չգործող և ուժը կորցրած իրավական նորմի հիման վրա մարդ է ազատությունից զրկվում։

-Ստացվում է, որ այդ հաղորդումը չի՞ ստուգվել։

-Չեմ կարող ասել։ Չգիտեմ՝ իրենք չեն ստուգել, թե հատուկ դիտավորությամբ են չգործող ակտի վրա հղում արել, որպեսզի ունենանք այն, ինչը ունենք, որպեսզի հնարավոր լինի մարդկանց ազատությունից զրկել ՝ ՍԴ և Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում իրագործելու նպատակով, թե անզգուշությամբ են արդեն ներկայացված սխեմայով գործել։ Սա արդեն այլ հարց է, բայց ունենք մարդու ոտնահարված սահմանադրական իրավունքներ։Քրեական գործը ճշգրիտ իրավական ակտերի վրա կառուցելը վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն էր։

-Տիկին Մելոյան, Դուք նշեցիք, որ այդ սխալ հաղորդագրությունը Արման Բաբաջանյանի դիմումից է տարածվել։ Նման դեպքերում արդյո՞ք կա պատասխանատվության ենթարկման համապատասխան կարգավորում։

-Չեմ կարծում, որ պետք է նրան պատասխանատվության ենթարկել։ Նա պատգամավոր է։ Ցանկացած անձ կարող էր ենթադրել, որ առկա են հանցագործության հատկանիշներ։ Ինքն իր տրամաբանությամբ կազմել է փաստաթուղթ և ներկայացրել է իրավապահ մարմիններին։ Այսինքն՝ իրավապահ մարմինների պարտականությունն է ստուգել հանցակազմի առկայությունը, ինչն այս դեպքում բացակայում է։ Հերիք չէ հարուցվել է քրեական գործ՝ մի աներևեկայալի հոդվածի հիման վրա, մի բան էլ՝ անձ է ազատազրկվում այդ անհիմն գործով։

-Տիկին Մելոյան, այսօր պարզ դարձավ, որ քննիչի որոշմամբ Արսեն Բաբայանի տեսակցություններին արգելանք է դրվել։ Արդյո՞ք այդտեղ հոգեբանական ճնշումներ չկան։

-Ակնհայտորեն ճնշում է։ Արսեն Բաբայանի ազատությունից զրկումը դարձյալ ապօրինի է, ակնհայտորեն քաղաքական ուժի իրավապահ մարմինների ուշադրության ներքո է գտնվում և չեն դադարում ճնշումները։ Արսեն Բաբայանի դեպքում ունենք արձանագրված շղթայական սահմանադրական իրավունքների խախտումներ։ Նրա ազատությունից զրկված կարգավիճակը նրան տալիս է քաղբանտարկյալի կարգավիճակ։

-Տիկին Մելոյան, իսկ ինչը կարող է նման ճնշումների պատճառ դառնալ։ Նման ճնշումներն ուղղված են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, թե հենց Արսեն Բաբայանին։

-Սա շղթայական գործընթաց է, որը մեկնարկել է ՍԴ, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացների համատեքստում։ Արսեն Բաբայանի գործունեությանը ծանոթ ցանկացած անձ գիտի, թե նա ինչպես է հարգում իրավունքը և օրենքը։ Չեմ կարծում, որ Արսեն Բաբայանը կգնա գործարքի և կեղծ ցուցմունք կտա։ Մինչև այս էլ, եթե իրեն հայտնի փաստական հանգամանք լիներ, կարծում եմ, որ նա կհայտներ։ Վարույթն իրականացնող մարմինները, սահմանափակելով նրա շփման հնարավորությունը, մի գուցե և այս գործընթացում ներգրավված բոլոր անձնաց նկատմամբ փորձում են հոգեբանական ճնշում իրականացնել։ Բայց իրենք էլ պետք է հաշվի առնեն, որ շարունակում են արձանագրվել մարդու իրավունքների խախտման դեպքեր և, եթե մեր ներպետական ատյանները հետագա բողոքարկման արդյունքում գնահատական չտան, ՄԻԵԴ անպայման արձագանքելու է, որովհետև սա մեր պատմության մեջ վերջին շրջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից է, որովհետև հարուցված քրեական գործի հիմքն արդեն իսկ հանցակազմի բացակայությամբ է։ Չտեսնված բան է՝ ուժը կորցրած դրույթի հիման վրա նման գործ կառուցելը և մարդուն ձերբակալելն ու կալանավորելը։ Դատարանն էլ արձանագրեց, որ Արսեն Բաբայանի ձերբակալումը իրավաչափ չէ։

-Հնարավո՞ր է, որ Արսեն Բաբայանի հանդիպումները կարող էր փոխել գործի ընթացքը և դա էր հիմնական մտավախությունը։

-Ավելի շատ բարոյական ճնշման նպատակով է իրականացվել, որևէ այլ մտավախություն չեմ կարող ասել։ Ես լիահույս եմ և գրեթե վստահ եմ, որ Արսեն Բաբայանի նկատմամբ ֆիզիկական ճնշումներ չեն եղել և դա թաքցնելը չէ տեսակցությունների սահմանափակման պատճառը։

Կարող եմ ենթադրել, որ բարոյահոգեբանական բնույթի են այս ամբողջ ճնշումները։

Հեղինակ` Իզաբել Սահակյան


Հարակից հրապարակումներ`

13:44 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈչ մի հույս չունեմ, որ ՀՀ-ում այս գործն օրինական լուծում կստանա. Պաշտպանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
12:39 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանի տեսակցությունների վրա քննիչը արգելանք է դրել
12:03 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊետք է սպասել իրավապահ մարմինների իրավական գնահատականին. Աբովյանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
14:34 24/10/2019  |  ՔաղաքականՔաղաքական պատվերի շրջանակներում հարուցված քրեական գործ է. Գոհար Մելոյան
13:20 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍա քաղաքական դատավարություն է, և դատավորը չէր կարող անկախ լինել. Լուսինե Սահակյան (տեսանյութ)
12:42 24/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը փաստել է նախաքննական մարմնի ապօրինությունը՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ, բայց կալանավորվեց
12:25 24/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱրսեն Բաբայանը կալանավորվեց
21:34 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանի խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
19:35 23/10/2019  |  Հարցազրույց«Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին
18:08 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանի ձերբակալությունը գործընթացը կապ չունի իրավաբանության. Փորձում են հետին ամսաթվով իրավաբանություն ստեղծել

Տեսանյութեր

11/14/2019   15:38 Հակոբ Արշակյանը հրաժարվեց վարչապետին ներկայացնել ակցիայի մասնակիցների պահանջը

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]