Թեմաներ
Երեքշաբթի 11 / 12 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/11/2019   23:35 Նեխուրի օգտակար հատկությունները 11/11/2019   23:00 Ինչպե՞ս ձեռքի ուղեբեռում տեղավորել բոլոր անհրաժեշտ իրերը 11/11/2019   22:41 Ջրանջատում 11/11/2019   22:16 Սանկտ Պետերբուրգի «Բալտիկա» գարեջրագործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) 11/11/2019   21:30 Ջորջ Մայքլի` գեյ լինելու պատճառով մահանալու մասին էլթոն Ջոնի հայտարարությունը հերքվել է 11/11/2019   20:03 Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյը ներկայացել էր դատարան, դատախազը՝ ոչ (տեսանյութ) 11/11/2019   19:44 Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը՝ 2020թ. Օլիմպիական խաղերին կասկածի տակ է. Մելինե (Մել) Դալուզյանի որակազրկման հետեւանքները 11/11/2019   19:35 Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին 11/11/2019   19:31 ՀՀ ՔԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի դաշնությունում ծանոթացել է գործընկեր գերատեսչության կողմից կիրառվող ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին 11/11/2019   19:27 ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը 11/11/2019   19:25 Ինչպես պայքարել կնճիռների, արեւայրուքի հետեւանքների դեմ. սիրելի կանայք` երիտասարդ մաշկ ունենալու լավագույն գաղտնիքը (տեսանյութ) 11/11/2019   19:11 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին 11/11/2019   18:57 Փորձեմ «ճեղքել» Հանրային հեռուստաընկերության մեդիա պատնեշն ու ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստ ․Սարհատ Պետրոսյան 11/11/2019   18:50 Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում 11/11/2019   18:40 Դատական համակարգը «բրախված» վիճակում է. փաստաբանը ծաղր է համարում ԲԴԽ անդամի գործողությունները 11/11/2019   18:21 Հայագիտական առարկաների պահպանման պահանջին կմիանան շատերը, եթե այն չքաղաքականացվի 11/11/2019   18:02 ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում հայ հովվապետի սպանության մասին 11/11/2019   17:56 ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել 11/11/2019   17:55 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին 11/11/2019   17:41 Բացահայտվել են Լեռնահովիտ գյուղի 39-ամյա բնակչի մահվան հանգամանքները 11/11/2019   17:34 Ապրեն պայքարող ու երկրի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր երիտասարդները. Աշոտյան 11/11/2019   17:26 ԱԻՆ-ում քննարկվել են կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր 11/11/2019   17:23 Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/11/2019   17:17 Եթե Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա. Արծվիկ Մինասյան 11/11/2019   17:12 Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը 11/11/2019   17:10 Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով 11/11/2019   17:03 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին 11/11/2019   16:45 Քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրապ Մնացականյանը դառնա Գնացականյան. ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց (տեսանյութ) 11/11/2019   16:35 Քաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար․ փաստաբան 11/11/2019   15:06 Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր 11/11/2019   14:51 Բացահայտվել է 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը 11/11/2019   14:19 Բանակցությունների մասնակիցներին պետք է որոշեն կողմերը․ Լավրովը ՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին 11/11/2019   13:45 Գյումրիի ուսանողները միացել են Երեւանում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին 11/11/2019   13:11 Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց 11/11/2019   12:38 Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Սերգեյ Լավրովին 11/11/2019   12:29 Ռուսլան Բաղդասարյանի կալանավորման հարցը կքննարկի դատարանը 11/11/2019   12:21 Մարինա Ստեփանյանը նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 11/11/2019   12:14 ԲԴԽ-ն չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին․ Հայկ Հովհաննիսյան 11/11/2019   12:03 Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի իր պլանի հետ 11/11/2019   11:54 Ինչ սպասելիքներ կան Հայաստանի տնտեսությունից 11/11/2019   11:45 Վարկային շուկայում ռիսկերը ավելանում են 11/11/2019   11:45 Արայիկ Հարությունյանը ԵՊՀ 100 ամյակին նվիրված հոբելյանական նիստի կեսից արհամարհանքով դուրս եկավ 11/11/2019   11:19 Վարչապետի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը 11/11/2019   11:12 3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով 11/11/2019   11:05 Մեզ համասեռամոլ հերոսներ, չեմպիոններ պետք չեն. Դասադուլ իրականացնող ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը 11/11/2019   11:01 Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 10%-ով. Արսեն Թորոսյան 11/11/2019   10:51 Առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրեական գործ 11/11/2019   10:33 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մեր պահանջները չփոխվեցին, Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա. Գոռ Սարգսյան 11/11/2019   10:25 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի նախագահ Ժուաո Լոուրենսուին 11/11/2019   10:17 Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում
11/11/2019   11:05 Մեզ համասեռամոլ հերոսներ, չեմպիոններ պետք չեն. Դասադուլ իրականացնող ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը 11/11/2019   17:12 Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը 11/11/2019   20:03 Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյը ներկայացել էր դատարան, դատախազը՝ ոչ (տեսանյութ) 11/11/2019   19:44 Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը՝ 2020թ. Օլիմպիական խաղերին կասկածի տակ է. Մելինե (Մել) Դալուզյանի որակազրկման հետեւանքները 11/11/2019   13:45 Գյումրիի ուսանողները միացել են Երեւանում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին 11/11/2019   18:40 Դատական համակարգը «բրախված» վիճակում է. փաստաբանը ծաղր է համարում ԲԴԽ անդամի գործողությունները 11/11/2019   13:11 Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց 11/11/2019   16:35 Քաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար․ փաստաբան 11/11/2019   02:10 Վրաստանում ցուցարարները չկարողացան դադարեցնել գեյերի մասին ֆիլմի ցուցադրումը 11/10/2019   13:34 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11/11/2019   19:25 Ինչպես պայքարել կնճիռների, արեւայրուքի հետեւանքների դեմ. սիրելի կանայք` երիտասարդ մաշկ ունենալու լավագույն գաղտնիքը (տեսանյութ) 11/11/2019   11:45 Արայիկ Հարությունյանը ԵՊՀ 100 ամյակին նվիրված հոբելյանական նիստի կեսից արհամարհանքով դուրս եկավ 11/11/2019   17:17 Եթե Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա. Արծվիկ Մինասյան 11/11/2019   12:14 ԲԴԽ-ն չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին․ Հայկ Հովհաննիսյան 11/11/2019   16:45 Քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրապ Մնացականյանը դառնա Գնացականյան. ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց (տեսանյութ) 11/11/2019   12:29 Ռուսլան Բաղդասարյանի կալանավորման հարցը կքննարկի դատարանը 11/11/2019   12:03 Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի իր պլանի հետ 11/10/2019   14:52 Հանրապետականները Ծաղկաձորում աշխատաժողով են կազմակերպել 11/11/2019   11:45 Վարկային շուկայում ռիսկերը ավելանում են 11/11/2019   10:33 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մեր պահանջները չփոխվեցին, Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա. Գոռ Սարգսյան

Հանրապետությունում հաշվառված է 900 բռնարար. Նելլի Դուրյան 10/26/2019   16:14  |  Հարցազրույց

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի, անչափահասների նկատմամբ բռնության և մուրացկանությամբ զբաղվող անչափահասների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի հետ: 

-Տիկին Դուրյան, խնդրում եմ ներկայացրեք Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը: Ի՞նչ միտում է նկատվում: Ընտանեկան բռնության հանցատեսակներն ի՞նչ փոփոխության են ենթարկվել:

-Ընտանեկան բռնության դեպքերի հետ կապված այս տարվա 9 ամիսների կտրվածքով ունեցել ենք 1420 ամփոփագիր: Հաշվառված ունենք շուրջ 900 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 600-ից ավելի դեպքում, շուրջ 200-ի դեպքում ունեցել ենք անհետաձգելի միջամտության կայացված որոշում :

Հիմնականում ՝ ֆիզիկական բռնություններն են, այնուհետև՝ սեռական բռնությունները:

-Ընտանիքում սեռական բնույթի բռնության դեպքերում ի՞նչ միտումներ է նկատվում՝ նախորդ տարվա համեմատ:

-Կարող ենք ասել, որ այս տարի մի փոքր աճ կա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ դեպքերը չեն պակասում: Ամեն օր ունենում ենք ահազանգեր՝ ընտանեկան բռնության մասին:

-Տիկին Դուրյան, Դուք նշեցիք, որ աճ է նկատվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Քաղաքացիներն ավելի շատ են գալիս տարածքային բաժիններ, ավելի շատ են դիմում Ոստիկանություն: Ավելի շատ են դիմում հենց մեզ՝ ՔՀԳՎ ՝ իմանալով, որ այստեղ կա գործող վարչություն: Վստահությունն է բարձրացել Ոստիկանության նկատմամբ, ստորաբաժանման նկատմամբ, որովհետև գիտեն, որ օրենք կա: Նախկինում չէին գալիս, որովհետև գիտեին, որ չկան մեխանիզմներ, չկան պաշտպանական միջոցներ: Գիտեն, որ կկիրառվի որևէ պաշտպանական միջոց և բռնության զոհը կարող է պաշտպանված լինել:

-Այսինքն՝ ինչ-որ տեղ նաև «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունու՞մն է նպաստել:

-Իհարկե՛:Ազգաբնակչությունը՝ իմանալով, որ կա օրենք, որով իրենք կարող են պաշտպանված լինել, գալիս են: Նաև տեսնում են, Ոստիկանության մոտեցումն է փոխվել: Այստեղ վերապատրաստված ոստիկաններ են, որոնք պատրաստ են աջակցել, օգնել զոհերին և համապատասխանաբար որոշումներ կայացնել բռնարարի նկատմամբ: Այսօր Ոստիկանության գործողությունները զոհակենտրոն են: Այսինքն՝ ուշադրության կենտրոնում է գտնվում զոհը, որպեսզի հնարավորինս աջակցություն ցուցաբերվի զոհին:

-Տիկին Դուրյան, կարծես թե ընտանեկան բռնության հիմնական զոհերը կանայք և երեխաներն են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերում հիմնականում ի՞նչ հանցատեսակներ են լինում:

-Այո, առաջին խոցելի խումբը կանայք են, որովհետև թվերը ցույց են տալիս, որ բռնության հիմնական զոհերը հիմնականում կանայք են։ Ինչո՞ւ, որովհետև ֆիզիզկապես ավելի թույլ են։ Սա ոչ միայն Հայաստանում է, ամբողջ աշխարհում է այդպես։ Չկա մի պետություն, որտեղ այլ վիճակագրություն կլինի։ Ինչը վերաբերում է երեխաներին, ապա երեխաները ֆիզիկական բռնության են ենթարկվում տանը, բայց դեպքերը բավականին քիչ են։ Սա չի նշանակում, որ ընտանիքում չկա ֆիզիկական բռնություն։ Երեխան ինքնուրույն շատ հազվադեպ կարող է Ոստիկանություն դիմել և ասել, որ ծնողը ծեծում է իրեն։

Ընտանիքում երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության մասին ահազանգում են հարևանները։ Շատ հաճախ Ոստիկանությունը տեղեկանում է բժշկական հիմնարկներից, երբ երեխան ծեծված վիճակում, մարմնական վնասվածքներ ստացած վիճակում հայտնվում է հիվանդանոցում և պարզվում է, որ երեխան բռնության է ենթարկվում։ Թիվը բավականին փոքր է, բայց, եթե պատկերը ներկայացնենք օբյեկտիվ, պետք է ասենք, որ սա չի նշանակում, որ երեխաները բռնության չեն ենթարկվում։ Երեխաները ֆիզիկական բռնության չենթարկվեն, հոգեբանական ենթարկվում են։ Ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում լինում են մեկ կամ ավել երեխա ունեցող ընտանիքներում։ Ոստիկանությունը հարց է բարձրացրել, որպեսզի մեխանիզմներ մշակվեն այն երեխաների համար, որոնք ապրում են ընտանիքում, որտեղ բռնություն է տեղի ունենում։

-Ինչպե՞ս կարելի է կանխարգելել ընտանեկան բռնության դեպքերը։ Երեխան ի՞նչ պետք է իմանա։

-Առաջին հերթին յուրաքանչյուրը պետք է իմանա իր իրավունքները։ Ինչը վերաբերում է երեխաների իրազեկվածությանը, Ոստիկանությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում դպրոցներում։ Մենք ունենում ենք նաև միամսյակներ, որոնք Ոստիկանության ղեկավարության կողմից հաստատվում են և, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, շուրջ 1400 դպրոցում անց ենք կացնում կիսամյակ, որը նվիրված է լինում հենց ընտանեկան բռնությանը։

-Տիկին Դուրյան, վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ ոստիկան սպանվեց և պարզվեց, որ այդ երկու երիտասարդները գիշերը զբաղվում են գողությամբ, ցերեկը՝ մուրացկանությամբ և ժամանակին եղել են ընտանեկան բռնության զոհ։ Նրանք Ոստիկանությունում հաշվառված եղե՞լ են։

-Հաշվառված եղել է երկուսից մեկը, ով կրակել է ոստիկանի վրա։ Պետք է նշեմ, որ տվյալ երեխան Ոստիկանության և տարածքային խնամակալության հոգաբարձության հետ համատեղ աշխատանքի արդյունքում տեղավորվել էր հոգեբուժական հիմնարկում, որտեղից և դիմել էր փախուստի։ Նա ուներ ախտորոշում՝ հոգեբուժարանից։ Երեխայի հետ համապատասխան աշխատանքներ տարվել էր։ Ոստիկանությունը համապատասխան գրություններ է ուղարկել բոլոր տարածքային մարմիններին։ Բայց աշխատանքը չի կարող լինել լիարժեք, եթե չկա ընտանիք։ Երեխան ապրում է ընտանիքում, ունի ծնող, ով ժամանակին զրկված է եղել ծնողական իրավունքներից, այնուհետև վերականգնվել են նրա ծնողական իրավունքները և նրանք ապրում էին միասին։ Մենք կատարում են պրոֆիլակտիկ կանխարգելիչ բնույթի աշխատանք, սակայն ընտանիքն անբերանպաստ է՝ մթնոլորտը, միջավայրը։ Այստեղ անհրաժեշտ է համատեղ աշխատանք։ Առանց ծնողի հնարավոր չէ երեխային ճիշտ ուղու վրա կանգնեցնել։ Եթե մենք մի բան ենք ասում, իսկ տանը լսում և տեսնում է մեկ այլ բան, չես կարող այդ երեխային ուղղել։ Եթե ծնողն ունի երկու որդի և չգիտի, թե իր տղաները որտեղ են, չի հետարքրքրվում նրանց կյանքով։ Ոստիկանը չի կարող ամեն վայրկյան երեխայի ետևից շրջել։ Ցավում եմ, որ այստեղ կա յուրաքանչյուրիս բացթողումը։ Յուրաքանչյուրը պետք է իր մեղքի բաժինը տեսնի նրանում, որ մենք կորցրեցինք մեր ընկերոջը։

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը մենթալիտետով չեն պայմանավորված։ Օրինակ՝ հայրական ապտակը։

-Կարծում եմ՝ հայրը իր օրինակով է դաստիարակում երեխային։ Վստահ եմ, որ հայրը մեկ հայացքով կարող է սաստել։ Չէ՞ որ այդ ապտակը կարող է ծանր մարմնական վնասվածք հասցնել երեխային։ Փողոցում կարող ես ականատես լինել նրան, որ երկու կամ երեք տարեկան երեխային ապտակում են։ Կարծում եմ ոչ մի նորմալ բան չկա և սա ընդհանրապես չի կարող դաստիարակել 2-3 տարեկան երեխային, նույնիսկ՝ 10 տարեկան երեխային։ Այս ապտակը կարող է ուղղակի չարացնել մարդուն։ Եթե լինում են դեպքեր, երբ երեխան մեծանում և ասում է՝ հայրս ապտակեց և սա ինձ օգնեց, լավ է, որ այդպես է ավարտվել, բայց կարող է հայրիկը ապտակել և խլացնել ականջը։ Ունեցել ենք նման դեպք։ Գիտեք, մենք քիչ ենք խոսում մեր երեխաների հետ։ Եթե մենք չզլանանք և ժամանակ տրամադրենք երեխայի հետ խոսելու համար, վստահ եմ, որ ապտակելու կարիք չի լինի։ Այս նույն տղայի դեպքում, որը մեր ոստիկանին էր սպանել։ Մայրը ժամանակին դանակով խփել էր։ Ի՞նչ պետք է, այս երեխան շատ խելոք և հասկացող երեխա մեծանա՞ր։ Ո՛չ, նա բռնարար է մեծանում և իր համար դա դառնում է սովորական բան և այդպես էլ եղավ։ Եթե ընտանիքում իր մայրը կարող է իրեն դանակով խփել, բնականաբար նա շատ հանգիստ կարող է ձեռք բարձրացնել մեկ այլ անձի վրա։

-Տիկին Դուրյան, իսկ ո՞ր մարզերում է պատկերն ավելի մտահոգիչ։

-Առաջին տեղում Երևանն է, որովհետև այստեղ ազգաբնակչությունը ավելի մեծ է։ Բռնարարները շատ են հաշվառված Արարատի մարզում, միայն Մասիս քաղաքում 100 բռնարար է հաշվառված։ Բայց չասենք, որ բռնության դեպքերը շատացել են, ուղղակի օրենքն է այդպիսին, որ դու պարտավոր ես հաշվառման վերցնել բռնարարին։ Արդյունքում՝ ունենք թիվ, վիճակագրություն։ Մենք չպետք է ամաչենք սրանից։ Իհարկե անհարիր է հայ ազգին ընտանիքում բռնություն ունենալ ընդհանրապես, բայց չպետք է ամաչենք դա բարձրաձայնելուց։ Աշխարհում չկա մի պետություն, մի ժամանակաշրջան, որտեղ չին եղել բռնություն։

-Տիկին Դուրյան, վերջերս նկատվում են մուրացկանությամբ զբաղվող երեխաներ։ Ոստիկանությունը զբաղվու՞մ է նրանց հարցով։

-Մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը շատ փոքր է, որովհետև Ոստիկանության ուշադրության կենտրոնում է գտնվում այս խնդիրը։ Եթե մենք փողոցում տեսնում ենք մուրացկանությամբ զբաղվող երեխայի, անմիջապես ոստիկանները գնում են անչափահասի մոտ, նրան հրավիրում ենք տարածքային բաժին, որտեղ անմիջապես հրավիրում ենք ծնողներին։ Կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը Ոստիկանության կազմում է։ Աշխարհում այդ խնդրով զբաղվում են սոցիալական ծառայությունները, իսկ ոստիկանը անդրադառնում է այս դեպքում, երբ տեսնում է, որ ներգրավվում կա, որը կարող է թրաֆիքինգ լինել։ Մենք աշխատել ենք և աշխատում ենք առ այսօր այս ուղղությամբ, որովհետև երեխան, որ մնում է փողոցում, սկսում է գողություն անել, ինքն է ենթարկվում թրաֆիքինգի, կարող է ներգրավվել թմրամոլության մեջ։

-Տիկին Դուրյան, վերջերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ևս արձանագրեց նման դեպք։ Այդ դեպքի առթիվ Ոստիկանությունն ինչ-որ քայլեր արե՞լ է։

-Այո, տիկին Բաթոյանը նկատել էր և ահազանգել էր Ոստիկանություն։ Մենք անմիջապես այնտեղ ենք ուղարկել ոստիկաններին, ոստիկանները ներկայացրել են տարածքային բաժին։ Պարզվել է, որ ինքը 21-ամյա երիտասարդ է, որն ունի կին և երեխա։ Ուղղակի չափերով բավականին փոքր է և հենց ինքն էլ անձամբ ասաց, որ իրեն հաճախ են շփոթում անչափահաս տղայի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ` Իզաբել Սահակյան


Հարակից հրապարակումներ`

15:35 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱնչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնության աճ է նկատվել
19:59 25/10/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանի սպանության գործով կալանավորված պատանին փախուստի էր դիմել հոգեբուժական հիմնարկից (տեսանյութ)
13:30 28/08/2019  |  Ընտանեկան իրավունքԻ՞նչ իրավունքներ ունի երեխայից առանձին ապրող ծնողը. պարզաբանում է Նելլի Դուրյանը
15:08 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեխաների դեմ սեռական հանցագործությունների վերաբերյալ ոստիկանության տվյալները ամբողջական չեն. Հայտարարություն
19:40 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆելլի Դուրյանի հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17:33 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում նվազել են անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները
11:39 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻնչու չէր ձերբակալվել կնոջը ծեծելով սպանած ամուսինը. պարզաբանում է Նելլի Դուրյանը
09:35 19/10/2017  |  ՄամուլՈստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել. «Հրապարակ»

Տեսանյութեր

11/11/2019   10:22 ՈՒՂԻՂ. ԵՊՀ ուսանողների դասադուլը եւ երթը դեպի ԿԳՄՍ նախարարության շենք

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]