Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ)
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Չեմ կարծում, որ Արսեն Բաբայանը կգնա գործարքի և կեղծ ցուցմունք կտա. Գոհար Մելոյան 10/26/2019   17:08  |  Հարցազրույց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավված անձանց և կալանավորված ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցությունների արգելանքի վերաբերյալ քննիչի որոշման մասին «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի հետ։

-Տիկին Մելոյան, Դուք բազմիցս բարձրաձայնել եք, որ ՀՔԾ-ում հարուցված իշխանության յուրացման հետ կապված քրեական գործը կասկածելի է, բացակայում են հանցակազմի հատկանիշները և Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրման ժամկետների խախտման մասին վկայող փաստերը։ Ինչու՞ է ամեն կերպ փորձ արվում ապացուցել, որ դիմումը մուտքագրվել է մարտի 5-ին, այլ ոչ թե՝ մարտի 2-ին։

-Հիմնվելով՝ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ կողմից հրապարակված հաղորդագրության վրա, կարելի է ասել, որ ընդհանրապես ամբողջ գործը շինծու է։ Իշխանության յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի հարուցումը խնդրահարույց է, որովհետև հենց այս հոդվածի հարուցմամբ տարրական գիտելիքների պակաս է երևում։ Բացակայում է հանցագործության հատկանիշը՝ հանցակազմը։ Եթե ենթադրենք, որ առաջ քաշված վարկածը ճիշտ է և Հրայր Թովմասյանի ընտրությունը կասկածի տակ է դրվում, միևնույնն է, ՍԴ անդամ, այնուհետև՝ նախագահ ընտրելով՝ հնարավոր չէ ՍԴ լիազորությունները յուրացնել։ Իշխանության յուրացումը ենթադրում էր, որ պետք է ՍԴ լիազորությունները յուրացվեր։ Ինչը վերաբերում է Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրման ժամկետի կարևորությանը, ապա ՀՔԾ հաղորդագրության մեջ հիմնավորման նպատակով հղում է արվում 2002թ. ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածին, համաձայն այդ կարգավորման՝ պաշտոնատար անձի հրաժարականի դիմումը ստանալուց հետո հերթական ԱԺ քառօրյա նիստում ԱԺ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ։ Այդ կերպ փորձում են հիմնավորել՝ քանի որ քառօրյան այդ ժամանակահատվածում տևել է փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը և մարտի 2-ը այդ քառօրյա նիստի վերջին օրն է, հատուկ նպատակ է եղել կեղծելու փաստաթուղթը, որպեսզի դիմումը ներկայացվի մարտի 2-ին։ Սակայն ՀՔԾ ապատեղեկատվության հիման վրա է հաղորդագրություն տարածում, ինչի վրա քրեական գործ է հարուցվում։ Քանի որ այդ ժամանակ գործել է 2016թ. ընդունված «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» անցումային և եզրափակիչ դրույթներով սահմանված կարգավորումները։ Համաձայն այդ կարգավորման՝ ԱԺ նախագահը, ստանալով պաշտոնատար անձի հրաժարականի դիմումը, ընդամենը հանդես է գալիս հայտարարությամբ և որևէ ժամկետային սահմանափակում չկա։ Այս պարագայում, եթե ճիշտ կարգավորման ենք հղում կատարում, ակնհայտ է դառնում, որ որևէ մեկը՝ ոչ Արսեն Բաբայանը, ո՛չ Արա Բաբլոյանը ամսաթիվ կեղծելու նպատակ չէր կարող ունենալ, որովհետև դրա անհրաժեշտությունը պարզապես չկար։

-Տիկին Մելոյան, ստացվում է, որ ՀՔԾ-ում քննիչները չգիտե՞ն, որ այդ ժամանակահատվածում վերոնշյալ օրենքն է գործել։

-Ենթադրում եմ, որ այդ սխեման ներկայացված է եղել Արման Բաբաջանյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդագրության մեջ։ Այդ հաղորդման մեջ երկու հիմնական խնդրի էին հղում կատարել։ Առաջինը բարձրաձայնվել է, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացներ և չի ներկայացրել, սակայն այդ կարգավորումը ժխտվեց, որովհետև այս պարագայում ևս չկար անհրաժեշտություն։ Սահմանադրությամբ կամ նորմատիվ իրավական ակտով չի եղել պահանջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կամ որևէ այլ պաշտոնատար անձ մեկ այլ պաշտոնի թեկնածու առաջադրվելուց հրաժարականի դիմում ներկայացնի։ Երկրորդը՝ դավադրության տեսության մշակման սխեման էր, որի համաձայն՝ հատուկ նպատակ է եղել Հրայր Թովմասյանին այնպես ընտրել ՍԴ նախագահ, որպեսզի նա առավել երկարաժամկետ պաշտոնավարի։ Ամբողջ սխեմայի հիմքը չգործող իրավական նորմ է հանդիսանում։ Եթե ՀՔԾ-ն ինքը չի ընտրել կամ մշակել այս վարկածը, իրենք պարտավոր են առնվազն բացել և այդ իրավական ակտերն ընթերցել։ Հասկանու՞մ եք, թե ինչ իրողության հետ գործ ունենք։ Չգործող և ուժը կորցրած իրավական նորմի հիման վրա մարդ է ազատությունից զրկվում։

-Ստացվում է, որ այդ հաղորդումը չի՞ ստուգվել։

-Չեմ կարող ասել։ Չգիտեմ՝ իրենք չեն ստուգել, թե հատուկ դիտավորությամբ են չգործող ակտի վրա հղում արել, որպեսզի ունենանք այն, ինչը ունենք, որպեսզի հնարավոր լինի մարդկանց ազատությունից զրկել ՝ ՍԴ և Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում իրագործելու նպատակով, թե անզգուշությամբ են արդեն ներկայացված սխեմայով գործել։ Սա արդեն այլ հարց է, բայց ունենք մարդու ոտնահարված սահմանադրական իրավունքներ։Քրեական գործը ճշգրիտ իրավական ակտերի վրա կառուցելը վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն էր։

-Տիկին Մելոյան, Դուք նշեցիք, որ այդ սխալ հաղորդագրությունը Արման Բաբաջանյանի դիմումից է տարածվել։ Նման դեպքերում արդյո՞ք կա պատասխանատվության ենթարկման համապատասխան կարգավորում։

-Չեմ կարծում, որ պետք է նրան պատասխանատվության ենթարկել։ Նա պատգամավոր է։ Ցանկացած անձ կարող էր ենթադրել, որ առկա են հանցագործության հատկանիշներ։ Ինքն իր տրամաբանությամբ կազմել է փաստաթուղթ և ներկայացրել է իրավապահ մարմիններին։ Այսինքն՝ իրավապահ մարմինների պարտականությունն է ստուգել հանցակազմի առկայությունը, ինչն այս դեպքում բացակայում է։ Հերիք չէ հարուցվել է քրեական գործ՝ մի աներևեկայալի հոդվածի հիման վրա, մի բան էլ՝ անձ է ազատազրկվում այդ անհիմն գործով։

-Տիկին Մելոյան, այսօր պարզ դարձավ, որ քննիչի որոշմամբ Արսեն Բաբայանի տեսակցություններին արգելանք է դրվել։ Արդյո՞ք այդտեղ հոգեբանական ճնշումներ չկան։

-Ակնհայտորեն ճնշում է։ Արսեն Բաբայանի ազատությունից զրկումը դարձյալ ապօրինի է, ակնհայտորեն քաղաքական ուժի իրավապահ մարմինների ուշադրության ներքո է գտնվում և չեն դադարում ճնշումները։ Արսեն Բաբայանի դեպքում ունենք արձանագրված շղթայական սահմանադրական իրավունքների խախտումներ։ Նրա ազատությունից զրկված կարգավիճակը նրան տալիս է քաղբանտարկյալի կարգավիճակ։

-Տիկին Մելոյան, իսկ ինչը կարող է նման ճնշումների պատճառ դառնալ։ Նման ճնշումներն ուղղված են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, թե հենց Արսեն Բաբայանին։

-Սա շղթայական գործընթաց է, որը մեկնարկել է ՍԴ, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացների համատեքստում։ Արսեն Բաբայանի գործունեությանը ծանոթ ցանկացած անձ գիտի, թե նա ինչպես է հարգում իրավունքը և օրենքը։ Չեմ կարծում, որ Արսեն Բաբայանը կգնա գործարքի և կեղծ ցուցմունք կտա։ Մինչև այս էլ, եթե իրեն հայտնի փաստական հանգամանք լիներ, կարծում եմ, որ նա կհայտներ։ Վարույթն իրականացնող մարմինները, սահմանափակելով նրա շփման հնարավորությունը, մի գուցե և այս գործընթացում ներգրավված բոլոր անձնաց նկատմամբ փորձում են հոգեբանական ճնշում իրականացնել։ Բայց իրենք էլ պետք է հաշվի առնեն, որ շարունակում են արձանագրվել մարդու իրավունքների խախտման դեպքեր և, եթե մեր ներպետական ատյանները հետագա բողոքարկման արդյունքում գնահատական չտան, ՄԻԵԴ անպայման արձագանքելու է, որովհետև սա մեր պատմության մեջ վերջին շրջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից է, որովհետև հարուցված քրեական գործի հիմքն արդեն իսկ հանցակազմի բացակայությամբ է։ Չտեսնված բան է՝ ուժը կորցրած դրույթի հիման վրա նման գործ կառուցելը և մարդուն ձերբակալելն ու կալանավորելը։ Դատարանն էլ արձանագրեց, որ Արսեն Բաբայանի ձերբակալումը իրավաչափ չէ։

-Հնարավո՞ր է, որ Արսեն Բաբայանի հանդիպումները կարող էր փոխել գործի ընթացքը և դա էր հիմնական մտավախությունը։

-Ավելի շատ բարոյական ճնշման նպատակով է իրականացվել, որևէ այլ մտավախություն չեմ կարող ասել։ Ես լիահույս եմ և գրեթե վստահ եմ, որ Արսեն Բաբայանի նկատմամբ ֆիզիկական ճնշումներ չեն եղել և դա թաքցնելը չէ տեսակցությունների սահմանափակման պատճառը։

Կարող եմ ենթադրել, որ բարոյահոգեբանական բնույթի են այս ամբողջ ճնշումները։

Հեղինակ` Իզաբել Սահակյան


Հարակից հրապարակումներ`

13:44 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈչ մի հույս չունեմ, որ ՀՀ-ում այս գործն օրինական լուծում կստանա. Պաշտպանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
12:39 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանի տեսակցությունների վրա քննիչը արգելանք է դրել
12:03 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊետք է սպասել իրավապահ մարմինների իրավական գնահատականին. Աբովյանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
14:34 24/10/2019  |  ՔաղաքականՔաղաքական պատվերի շրջանակներում հարուցված քրեական գործ է. Գոհար Մելոյան
13:20 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍա քաղաքական դատավարություն է, և դատավորը չէր կարող անկախ լինել. Լուսինե Սահակյան (տեսանյութ)
12:42 24/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը փաստել է նախաքննական մարմնի ապօրինությունը՝ Արսեն Բաբայանի ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ, բայց կալանավորվեց
12:25 24/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱրսեն Բաբայանը կալանավորվեց
21:34 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանի խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
19:35 23/10/2019  |  Հարցազրույց«Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին
18:08 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանի ձերբակալությունը գործընթացը կապ չունի իրավաբանության. Փորձում են հետին ամսաթվով իրավաբանություն ստեղծել

Արխիվ

[]