Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Նախագահ Արմեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Տոկայի համալսարանում 10/25/2019   17:01  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։

Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի և Տոկայի համալսարանի միջև: Մեր համալսարանի անունից Ձեր երկրին ամենայն հաջողություն եմ մաղթում»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ուսանողների հետ ցանկանում է խոսել ապագայի մասին: «Դա հատուկ ապագա է, քանի որ դուք ապրում եք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում»,- ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ մի ժամանակ այն, ինչ համարվում էր գիտական ֆանտաստիկա, այսօր դառնում է իրականություն:

Նա անդրադարձել է ճապոնացի գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէին՝ նշելով, որ երիտասարդ տարիքում հետաքրքրությամբ էր ընթերցում նրան, քանի որ նրա գրքերն ընթերցողին տեղափոխում էին ապագա: Ապագայի կյանքը, նախագահի խոսքով, շատ տարբեր է լինելու, քանի որ արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխելու են այն, փոխվելու են նաև արդյունաբերությունը, առողջապահությունը, մյուս ոլորտները. «Երբ օգտագործենք հատուկ մաթեմատիկական գործիքներ կամ արհեստական բանականությունը կամ մեծ ծավալի տվյալների կառավարման գործիքները, կարող ենք շատ ավելի արագ հասնել արդյունքների: Սա նշանակում է, որ 10, 20 տարի հետո, օգտագործելով արհեստական բանականությունը, մենք կարող ենք հաղթահարել այն հիվանդությունների մեծ մասը, որոնք ժառանգել ենք»:

Նախագահը նշել է, որ աստիճանաբար վիրտուալ կյանքը սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել, և ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի կարևոր է դառնալու: Անգամ քաղաքական կյանքն է աստիճանաբար դառնալու ինտերակտիվ և տեխնոլոգիաներից կախված: Իսկ վիրտուալ կյանքն ավելի կանոնակարգելու համար կարևոր է դառնալու մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դերը:

«Արհեստական բանականությունը կդառնա ձեր կազմակերպված գիտելիքի աղբյուրը: Այն կուղեկցի ձեզ ամեն օր, ամեն պահի, կտրամադրի ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հետևաբար, արհեստական բանականությունը կփոխի արդյունաբերությունը, մեքենաների արտադրությունը, զվարճանքները, մեր կողմից դպրոցներում ու համալսարաններում կրթվելու և դասավանդելու ձևերը, մեր առողջությունն ու կփոխի ողջ աշխարհը,-նշել է նախագահ Սարգսյանը: -Յուրաքանչյուր ազգ կանցնի մեծ փոփոխությունների միջով: Աշխարհը կփոխվի, և տարբեր կլինեն նաև մեր ազգային հետաքրքրությունները, աշխարհաքաղաքականությունը: Մենք նախկինը չենք լինի: Այսուհետ կարևոր չի լինի, թե որքան ոսկի կամ նավթ ունես, կարևոր կլինի, թե որքան շատ գաղափար ու գիտելիք ունես, որքանով ես խելացի ու արագ, պատրաստ պայքարելու քո խնդիրների համար: Եվ այս գործընթացն արդեն սկսվել է»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ նոր աշխարհը ստարտափների աշխարհ է: Երիտասարդները, որոնք ունեն գաղափար, լավ կրթություն, ջանասեր են, գիտեն, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, կարող են մտածել և կյանքի կոչել ստարտափներ, որոնք կարող են դառնալ հաջորդ Google-ը կամ Apple-ը:
«Խորհուրդ եմ տալիս ձեզ սկսել ձեր մտավոր վիրտուալ ճանապարհորդությունը՝ գնալով դեպի ապագա և վերադառնալով: Միայն այդ դեպքում դուք կհասկանաք, թե ինչ ճանապարհով պետք է ընթանաք ու ինչ պետք է անեք հաջողակ լինելու համար՝ մշակույթի, երաժշտության, բիզնեսի, առողջապահության և այլ ոլորտներում: Եվ այստեղ ամենուր ձեզ ուղեկցելու են մեծ ծավալի տեղեկատվությունն ու դրա կառավարումը, մաթեմատիկական մոդելավորումն ու արհեստական բանականությունը»,-նշել է նախագահը:

Նա խորհուրդ է տվել չվախենալ արհեստական բանականությունից, որի շնորհիվ միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Խոսելով Հայաստանի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ այն թեև փոքր է, բայց 21-րդ դարի երկիր է: «Փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, ինչը 21-րդ դարում առավելություն է, քանի որ հայերն ունեն համաշխարհային ցանց: Մենք շատ հին պատմություն ունենք: Հին ազգ ենք, որը տարբեր դժվարությունների միջով է անցել, տառապել է: Եթե գիտեք պատմություն, կիմանաք, որ ավելի քան 100 տարի առաջ մենք ենթարկվել ենք ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից: Սակայն մենք մի ժողովուրդ ենք, որը վերապրող է: Մենք մարտիկներ ենք, մարդիկ, ովքեր կարող են ընկնել և նորից ոտքի կանգնել: Սա մի որակ է, որն անհրաժեշտ է ապագայում,-ասել է նա և ավելացրել:-Թեպետ մենք փոքր ազգ ենք, սակայն 21-րդ դարում մենք ևս ունենք հնարավորություն: Մի ազգ, որն ունի հնարավորություն` դառնալու հաջողակ: Ես հավատացած եմ, որ իմ ժողովուրդը կարող է լինել հաջողակ: Ցամաքով շրջապատված Հայաստանը 21-րդ դարում կարող է դառնալ հաջողակ, քանի որ այն կարող է լինել տեղեկատվության, մաթեմատիկայի կամ արհեստական բանականության զարգացման նավահանգիստ կամ կենտրոն: Նոր աշխարհում, որի կեսը վիրտուալ է, կարող ես դառնալ նավահանգիստ` տեղեկատվության, դրա մշակման համար: Որպես պետություն՝ մենք ունենք հնարավորություն, եթե շատ աշխատենք, ունենանք տեսլական, լինենք կարգապահ: Հայաստանը, որը, ինչպես և Ճապոնիան, սովորել է, թե ինչպես կարելի է ոտքի կանգնել ընկնելուց հետո, կարող է լինել հաջողակ»:

Նախագահ Սարգսյանն ուսանողներին հրավիրել է Հայաստան՝ ոչ միայն տեսնելու հնագույն վանքերը, հիասքանչ բնությունը, վայելելու մարդկանց հյուրընկալությունն ու հիանալի ուտելիքը, այլև մասնակցելու «Seaside Startup» նախագծին. «Մասնակցելով դրան՝ դուք ոչ միայն կվայելեք ճամբարային կյանքը, այլև հնարավորություն կունենաք շահելու նախագահի մրցանակը, որը տրվում է լավագույն ստարտափին»:

Տոկայի համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում: Այն հիմնադրվել է 1942 թվականին: Ունի շուրջ 30 հազար ուսանող, որից շուրջ 1000-ը` արտերկրից: Համալսարանը բարձրագույն կրթություն է տրամադրում ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական ուղղություններով: Այն ուսանողական փոխանակման ծրագրեր է իրականացնում աշխարհի 40 երկրների ավելի քան 120 համալսարանների ու կրթական հաստատությունների հետ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:33 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն այցելել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն
13:41 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Ճապոնիան սննդի արդյունաբերության ոլորտում համագործակցության ներուժ ունեն. նախագահ Սարգսյանն այցելել է Asahi Group
17:59 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը Հովհաննես Քոչարյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել
17:44 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը հետ է կանչել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին
11:40 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար. նախագահ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ
10:26 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը
15:22 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել կայսր Նարուհիթոյի գահակալության տոնակատարությանը
12:43 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայ-սերբական զարգացող հարաբերություններ․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ
17:49 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ
16:01 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]