Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2020   19:27 Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ 05/27/2020   19:22 ԱՆ խոսնակը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից վարակակիր հիվանդների փախուստի մասին 05/27/2020   19:22 Այս տարվա ընթացքում արձանագրված քրեական գործերի 97,3%-ը բացահայտվել է. Քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 05/27/2020   19:10 Կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար Լոռու մարզի ֆերմերներին տրամադրվել է գյուղտեխնիկա Եվրոպական միության կողմից 05/27/2020   19:01 Հայկ Մարությանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել.Մեդիա պաշտպան 05/27/2020   18:56 Կոռուպցիոներները վերջին օրերի իրադարձություններից հետո կսսկվեն. Փաշինյան 05/27/2020   18:47 Գագիկ Համբարյան. Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը 05/27/2020   18:38 Մայիսի 27․ ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը 05/27/2020   18:34 Ձեր քեռու տղան էլ քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե օրենք խախտի. Փաշինյանը՝ Սամսոնյանին 05/27/2020   18:31 ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի արդյունքում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն 05/27/2020   18:27 ԱԺ-ի լիազորությունները սահմանված են Սահմանադրության մեջ, իսկ այնտեղ նման բան չկա . Արա Ղազարյան 05/27/2020   18:21 Պարոն վարչապետ ջան, ատկատներից խոսելիս փաստեր ներկայացրեք, այլապես Ձեր խոսքն արժեզրկվում է. Գորգիսյանը՝ Փաշինյանին 05/27/2020   18:15 Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին 05/27/2020   17:58 Տաքսիներով շարունակում են երթևեկել առանց դիմակի 05/27/2020   17:28 Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին 05/27/2020   17:23 Հնդկաստանի դեպսանատան հայտարարությունը Գանդիի արձանի վերաբերյալ 05/27/2020   17:17 Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել 05/27/2020   17:08 Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/27/2020   16:51 Առերևույթ պաշտոնեական կեղծիքներ և հափշտակություն ՀՀ ԳԱԱ «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում 05/27/2020   16:47 Արմեն Մուրադյան. Խնդրում եմ՝ միացեք COVID19-ի դեմ պայքարին 05/27/2020   16:43 Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս 05/27/2020   16:40 Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների 05/27/2020   16:21 Բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը 05/27/2020   16:19 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/27/2020   16:14 Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ արշավներ, խնջույքներ, հավաքույթներ կազմակերպելուց. 12 վայրերում հսկելու են 05/27/2020   15:52 Սարդարապատը փակ կլինի քաղաքացիների համար 05/27/2020   15:45 Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան 05/27/2020   15:38 Ոստիկանությունում 9-ամյա տղան ասել է, որ օրգազմի մասին գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 05/27/2020   15:14 Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայան 05/27/2020   15:11 «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերածվի ՓԲԸ-ի 05/27/2020   15:05 «Զրոյից» բիզնես սկսողներին կտրամադրվեն արտոնյալ վարկեր. Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը 05/27/2020   15:03 Մարզերում բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես անապահով ընտանիքներին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ միջոցներ 05/27/2020   14:58 Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին 05/27/2020   14:52 Կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար ես է՞լ եմ մեղավոր. Կարեն Մեժլումյան 05/27/2020   14:46 «Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. նախագահ Արմեն Սարգսյան 05/27/2020   14:44 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին 05/27/2020   14:38 Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 05/27/2020   14:31 Դուք որպես պաշտոնյա վտանգավոր եք իրավական պետության համար. Անի Սամսոնյանը՝ Վահագն Հովակիմյանին 05/27/2020   14:27 ՄԻԵԴ-ը մայիսի 29-ին կհրապարակի Ռ. Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը 05/27/2020   14:25 Ակնալիճ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն դանակահարելու կասկածանքով 05/27/2020   14:17 Մի ջարդեք փաստաբանության մեջքը, վաղը դուք կարիք եք ունենալու պաշտպանության, խնդիր եք ունենալու. Արա Զոհրաբյան 05/27/2020   14:13 Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները 05/27/2020   13:52 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը 05/27/2020   13:40 Լանզարոտեի կոնվենցիայի թաքնված նպատակները չպետք է իրականություն դառնան մեր երկրում. Արթուր Ալեքսանյան 05/27/2020   13:34 Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի 05/27/2020   13:30 Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Նաիրա Զոհրաբյանը՝ Վահագն Հովակիմյանին 05/27/2020   13:26 ԶՊՄԿ-Ն որևէ առնչություն չունի և չի ունեցել վերջին օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձությունների հետ. հայտարարություն 05/27/2020   13:16 Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան 05/27/2020   12:52 Ոչ, հարգելի դատարան. ՀՀ արդարադատության փոխնախարարը՝ վարչապետին 05/27/2020   12:25 Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի․ վերջինս տեղափոխվել է բուժկենտրոն
05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/27/2020   15:38 Ոստիկանությունում 9-ամյա տղան ասել է, որ օրգազմի մասին գիրքը գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/26/2020   10:58 Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/26/2020   21:58 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/27/2020   17:08 Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/26/2020   09:44 Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ» 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/25/2020   21:24 Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/26/2020   12:13 Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ 05/27/2020   14:38 Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 05/27/2020   15:45 Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան 05/26/2020   11:53 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել 05/26/2020   16:43 Արցախի նորանշանակ ոստիկանապետի առաջին հրամանը եղավ նախկին ոստիկանապետին պարգևատրելը

Պարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ 10/25/2019   21:49  |  ԼՐԱՀՈՍ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արթուր Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքներին և թվարկել նրանց, ովքեր ըստ նրա՝ պատասխանատու են «Հաց բերողի» քրեական գործով որոշումների կայացման համար։

Որոշումներ կայացնողների թվում, Հովհաննիսյանը հիշատակել է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը, ով ըստ նրա՝ պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար։ Հովհաննիսյանը  անդրադարձել է նաև 2017 թվականի փետրվարի 8-ին «Հաց բերողի» գործով ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը և հարց բարձրացրել. «Ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են (արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում»։

Այս առնչությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հարկ է համարում պարզաբանել.

Արթուր Սարգսյանի գործով փորձաքննության տրամադրման ժամանակահատվածում՝ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արգամ Հովսեփյանը չի հանդիսացել փորձագիտական հիմնարկի ղեկավարը, քանի որ տվյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մրցույթային կարգով ընտրվելու արդյունքում ստանձնել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից: Արթուր Սարգսյանի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարումը կազմակերպել, ինչպես նաև փորձագետների հանձնաժողովի կազմը որոշել է տվյալ ժամանակահատվածում ՊՈԱԿ–ի տնօրենի՝ ըստ քրեական դատավարության օրենսգրքի փորձագիտական հիմնարկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Ա. Ջավադյանը (պաշտոնավարել է մինչև 2017 թվականի հուլիսի 19-ը):

Ավելին, նշված ժամանակահատվածում Կազմակերպության դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած դատաբժշկական փորձագետ Արգամ Հովսեփյանն առհասարակ ներգրավված չի եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կազմում և այդ գործով երբևէ հանդես չի եկել որպես փորձագետ։

Ինչ վերաբերում է տվյալ գործով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ կատարված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության կատարման ժամկետներին և տրված եզրակացությանը, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ.

Փորձաքննությունը կատարվել է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ,

Փորձագետները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականություններն իրացրել են լիարժեք և պատշաճ կերպով։

Փորձաքննության շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնից պահանջվել, ստացվել և հետազոտվել են փորձաքննվողի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերի տվյալներն ու պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի շրջանների ընդգրկումով համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրությունների պատկերները։ Պահանջվել է նաև ներկայացնել փորձաքննվողին՝ Արթուր Սարգսյանին, սակայն վերջինս  հրաժարվել է ներկայանալ։ Փորձաքննությանը ներկայանալուց հրաժարվելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի գրությունը ստանալուց հետո, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ, 245-րդ և 250-րդ հոդվածների պահանջներով, փորձագիտական հանձնաժողովը, որում որպես փորձագետ ներգրավված են եղել նաև ոլորտի տարբեր առաջատար նեղ մասնագետներ, ներկայացված բժշկական տվյալների հիման վրա ավարտել են փորձաքննությունը:

Փորձաքննության՝ 8-օրյա ժամկետում կատարման առումով, հարկ է նշել, որ փորձաքննության կատարման ժամկետներ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում, իսկ փորձաքննության կատարման ժամկետները կախված են անհրաժեշտ հետազոտությունների ծավալներից և փորձաքննության տեսակից, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով փորձագետների կողմից հնարավոր հետազոտությունների և դատավարական իրավասությունների ու պարտականությունների լիարժեք իրացման պայմաններում փորձաքննությունը կարող է ավարտվել և գործնականում ավարտվում է նաև ավելի կարճ ժամկետում:

Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել.

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված և այդ ժամկետում գործող «ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ»-ի 37-րդ կետի՝ ոսկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսևորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն, քանի որ այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երևույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է, այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր տվյալ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում: Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որևէ անձ տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որը սակայն չի զուգորդվում օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը նման դրսևորմամբ չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում:      

Ինչ վերաբերում է Բեխտերևի հիվանդությամբ տառապող անձանց մահվան հնարավոր պատճառներին, ապա հարկ է նշել, որ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը), առավել ևս տվյալ հիվանդության հետևանքով ներքին օրգանների ախտահարումների և ֆունկցիոնալ խանգարումների բացակայության պայմաններում, ինքնին չի կարող պատճառահետևանքային կապի մեջ գտնվել անձի մահվան հետ: Առհասարակ հարկ է նշել, որ նման հիվանդությամբ տառապող անձանց մոտ սուր բարդությունների զարգացում, նույնիսկ րոպեների ընթացքում կարող է դիտվել օրինակ վիրահատության կատարման համար ընդհանուր անզգայացման նպատակով շնչափողի դժվար ինտուբացիայի անհաջող և/կամ ձգձգված փորձերի և այլ պատճառներով, նշվածով պայմանավորված արհեստական շնչառության ժամանակին և լիարժեք ծավալով չիրականացման և դրա արդյունքում ծանր հիպօքսիայի, թոքերի և գլխուղեղի սուր այտուցի և փոխկապակցված այլ բարդությունների զարգացման արդյունքում: Արթուր Սարգսյանը ըստ լրատվամիջոցներում զետեղված տեղեկությունների, ենթարկվել էր վիրահատական միջամտության, ուստի այս առումով օբյեկտիվ իրականությունը պետք է պարզել նմանատիպ բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրության արդյունքում, այլ ոչ թե խնդիրը վերլուծել մակերեսորեն:

Ամփոփելով վերոգրյալը՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո»–ն հորդորում է զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, չփորձել Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը շահարկելով կասկածի տակ դնել մեր երկրում կարևոր առաքելություն իրականացնող փորձագիտական կառույցի հեղինակությունը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:37 23/10/2019  |  Մեկնաբանություն«Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին». Արփինե Հովհաննիսյան
22:38 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը. Արփինե Հովհաննիսյան
15:20 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ աշխատակիցներին եւ մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
12:00 17/10/2019  |  Մեկնաբանություն«Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան
00:03 15/10/2019  |  ՄեկնաբանությունՎենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան
13:12 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳեղեցիկ չէր. Արարատ Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
10:14 04/10/2019  |  Մեկնաբանություն«Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՆ Չխնդրելը»». Արփինե Հովհաննիսյան
14:02 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍասուն Միքայելյանը Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն է խնդրում
09:35 03/10/2019  |  Մեկնաբանություն«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում որ որևէ մեկ այլ «յան» ազգանունով մեկը վիրավորել է». Թևան Պողոսյան
09:23 03/10/2019  |  ՄամուլԴավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեկնել են Ստրասբուրգ. «Հրապարակ»

Արխիվ

[]