Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/18/2020   20:39 Արտակարգ դեպք Արթիկում.բաշխիչ ցանցում էլեկտրահարվել է աշխատակիցը ու ընկել բարձր լարման խուցը 01/18/2020   20:28 Լանջիկի մոտ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է.վարորդը հոսպիտալացվել է 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   18:20 Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ 01/18/2020   17:23 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/18/2020   17:10 Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. 12-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց 01/18/2020   17:04 Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ 01/18/2020   16:48 Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին 01/18/2020   16:09 Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/18/2020   15:33 Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության 01/18/2020   15:25 Դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան. «Հայելու» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է 01/18/2020   15:19 ՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   14:57 Որքան Փաշինյանի վարկանիշը նվազի, այնքան մեծ պրոբլեմ է դառնալու թիմի միատարրության խնդիրը. քաղտեխնոլոգ 01/18/2020   14:54 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 01/18/2020   14:50 ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը 01/18/2020   14:45 «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի 01/18/2020   14:40 Ով է՞ Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը. Մարինա Գրիգորյան 01/18/2020   14:38 «Ճռռիկներ»՝ սառույցի վրա 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   14:06 Հայտնի է Մամուլի շենքում հրդեհի բռնկման պատճառը 01/18/2020   14:04 Սպասվում է թույլ տեղումներ 01/18/2020   13:59 ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում 01/18/2020   13:43 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ 01/18/2020   13:40 Շիրակը մարզպետ չունի. Նարեկ Միրզոյան 01/18/2020   13:34 ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի եւ ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   13:30 Հրդեհ «Մամուլի» շենքի առաջին հարկում 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/18/2020   13:18 Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել այն ադրբեջանցիներին, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափել մահից 01/18/2020   13:14 Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան 01/18/2020   13:02 ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից գողություն կատարելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 01/18/2020   12:55 Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում. Աշոտ Ղուլյան 01/18/2020   12:46 «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ» 01/18/2020   12:42 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 01/18/2020   12:40 Շորթում` արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 01/18/2020   12:32 ՃՏՊ Խորենացու փողոցում. կա զոհ 01/18/2020   12:11 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ թմրամիջոց են հայտնաբերել 01/18/2020   12:05 Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են 01/18/2020   11:49 Վիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել 01/18/2020   11:30 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 01/18/2020   11:09 Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել. «Կարող է չնչին գումար նախատեսվի». «Փաստ» 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   10:45 «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ» 01/18/2020   10:33 Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը. «Հրապարակ» 01/18/2020   10:30 Հանձնարարական է իջեցվել ՔԿՀ-ներում մահվան հետքերով. «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են». «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ. «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Աշոցքի երկրաշարժային օջախում 20 ցնցում է գրանցվել. մարզպետ
01/17/2020   15:47 Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետքերով 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/17/2020   16:49 Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում» 01/17/2020   17:45 Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան 01/17/2020   09:19 «Խելքի եկեք». Սասուն Միքայելյանի խոսքի ժամանակ «իմքայլականները» սասարփած նայել են վարչապետի կողմը. «Հրապարակ» 01/17/2020   18:17 Հանրային խորհրդի նախագահը Գեորգի Կուտոյանի մահվան վարկած է առաջ քաշել 01/17/2020   19:48 Դաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են … 01/17/2020   17:20 Հրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/17/2020   16:03 Նա ԱԱԾ տնօրեն էր, որի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ այս իշխանափոխությունը. քաղտեխնոլոգ 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/17/2020   17:24 Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am 01/17/2020   17:24 «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան 01/17/2020   17:08 Գեորգի Կուտոյանը կարճ պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը եւ ապրիլյան իշխանափոխությունը. Նարեկ Մալյան 01/17/2020   16:22 Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին. Դանիել Իոաննիսյան 01/17/2020   20:18 Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան

ԵԱՏՄ-ում ՀՀ-ի նախագահության գերակայություններից է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը. ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր 10/25/2019   21:06  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Ելույթս կսկսեմ Դմիտրի Անատոլիի հասցեին շնորհակալական խոսքերով՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, հյուրընկալության և ավանդական ջերմ ընդունելության համար: Ես շատ ուրախ եմ կրկին այցելել Մոսկվա և մասնակցել Միջկառավարական խորհրդի նիստին:

Անցնելով օրակարգային հարցերին՝ ցանկանում եմ սկսել անցած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին մեզ տրամադրված տեղեկատվությունից: Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով: Շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման և ամրապնդման տեսանկյունից: Մենք կարող ենք հպարտորեն նշել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով:

Գոհունակությամբ նշելով ձեռք բերված արդյունքները՝ ես նաև կցանկանայի ընդգծել նորմատիվ իրավական բազայի հետագա կատարելագործման, թերությունների և սահմանափակումների վերացման, տնտեսության հիմնական ճյուղերում քաղաքականությունը համակարգելու և բիզնեսի վրա բյուրոկրատական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը: Մեր առջև ծառացած են լայնածավալ խնդիրներ, որոնք ուղղված են մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

Այս խնդիրներից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է: «ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, որը հիմնված է խտրականության և մրցակցության սահմանափակման անթույլատվության սկզբունքների վրա, կլինի ևս մեկ քայլ առկա խոչընդոտները վերացնելու համար:

Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին: Կարծում եմ, որ համապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձևավորել փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ, որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը: Պայմանագիրը թույլ կտա վերացնել գոյություն ունեցող սահմանափակումը, որը կապված է դրոշմանշանների փոխադարձ ճանաչման բացակայության հետ:

Այս համատեքստում, «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագրի» հաստատումը, իր հերթին, կնպաստի մրցակցության բարձրացմանը, արտահանման աճին և հզոր ազդակ կհաղորդի մեր երկրներում այդ ոլորտի զարգացմանը:

Որքան մոտենում է 2020 թվականի փետրվարը, այնքան ավելի արդիական են դառնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմի ձևավորման հարցերը: Մենք կարծում ենք, որ ռոտացիոն մեխանիզմի ընտրությունը կարող է հիմք դնել գործառույթի արդար վերաբաշխման համար՝ հիմնվելով միմյանց շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:

Ինչպես ես բազմիցս նշել եմ, 2019 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության հիմնական գերակայություններից մեկն արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումն է:

Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս ազատ առևտրի մասին հաջորդ համաձայնագրի կապակցությամբ: Հաճույքով կցանկանայի նշել, որ այսօր այն կստորագրվի մեր բարեկամ Սերբիայի հետ: Հայաստանը մտադիր է ամբողջովին օգտվել բոլոր մեխանիզմներից, որոնք մեզ տալիս է այս պայմանագիրը:

Միության միջազգային գործունեության նպատակների և խնդիրների իրականացման համատեքստում ևս մեկ կարևոր իրադարձություն է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Չնայած այն բանին, որ համաձայնագիրը չի նախատեսում տուրքերի վերացում կամ ոչ սակագնային խոչընդոտների ավտոմատ իջեցում, այլ կրում է ոչ արտոնյալ բնույթ, այն առևտրի ընթացակարգերի, թափանցիկության և առևտրային համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության մակարդակի բարձրացման միջոցով կբարելավի ԵԱՏՄ երկրներից ՉԺՀ շուկա ապրանքների մուտքի պայմանները:

Եզրափակելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ այսօրվա նիստը Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, որին ես մասնակցում եմ որպես նախագահող: Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին համագործակցության և աջակցության համար: Օգտվելով այս հնարավորությունից՝ նաև ցանկանում եմ Բելառուսի վարչապետ Սերգեյ Նիկոլայի Ռումասին մաղթել հաջող նախագահություն Միջկառավարական խորհրդում:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նիստի ընթացքում քննարկվել են ալկոհոլային արտադրանքի առևտրի ոլորտում ազգային կարգավորումներին, տարբեր, այդ թվում` թանկարժեք մետաղների, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործող կազմի գործունեության ժամկետի ավարտի կապակցությամբ, որը լրանալու է 2020 թվականի փետրվարի 1-ին, զեկույց է ներկայացվել ԵՏՀ-ի գործունեության հիմնական արդյունքների մասին:

Նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից և Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:

ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի` հոկտեմբերի 2019 թվականի հոկտեմբերի 25-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ ընդունվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների և ՉԺՀ-ի համատեղ հայտարարություն:

                    

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:56 24/10/2019ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին
22:56 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱնցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև
23:37 21/10/2019  |  Միջազգային լրահոսՎրացական ավիաընկերությունը գտել է դեպի Ռուսաստան չվերթների արգելքի շրջանցման մեթոդ
01:59 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւկրաինայի գերագույն ռադայում ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների պատգամավորական խումբ
21:15 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ
15:23 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍԿենսաթոշակը վճարելու է այն երկիրը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը
20:11 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիային. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
19:31 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
00:00 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌումինիայոմ բացվել է Հայոց լեզվի և մշակույթի օր հռչակելու օրենքի ընդունմանը նվիրված ցուցահանդես
14:36 13/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Տեսանյութեր

01/18/2020   17:24 Փաշինյանի իշխանության ավարտի մեկնարկը տրված է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]