ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Բաբլոյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին. «168 Ժամ» 10/24/2019 10:20 | Մամուլ
«168 Ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ սենսացիոն հայտարարություն է արել, որը, սակայն, օրվա լրահոսում ուշադրության չարժանացավ: Լրագրողների հետ զրույցում նախ՝ խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին, Բաբլոյանը հայտարարել է. «Ես ինչ արել եմ՝ արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել»:
Այնուհետև ԱԺ նախկին նախագահը հայտարարել է. «Ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:
Նա փաստացի դիմում է իրավապահներին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել օրենքի խախտմամբ, որին աջակցել է անձամբ ինքը՝ լինելով ԱԺ նախագահ: Սակայն այս հայտարարությունը երեկ իրավապահ մարմինների կողմից որևէ հետևանք չունեցավ, Արա Բաբլոյանին քննչական մարմինները հարցաքննության չհրավիրեցին՝ պարզելու, թե ի՞նչ խախտման մասին է հայտարարում ԱԺ նախկին նախագահը:
Արա Բաբլոյանի հայտարարությունը, որը նա հրապարակավ կոչ արեց դիտարկել՝ որպես հաղորդում, և համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրեց այդ խախտումը հայտնաբերելու վրա, կարելի է մեկնաբանել՝ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելու, և իր կողմից՝ որպես ԱԺ նախագահ, դրան աջակցելու քայլ:
Իսկ ինչ վերաբերում է այսօր ՀՔԾ-ում առկա գործի հնարավոր հանգուցալուծման մասին հարցին՝ Արա Բաբլոյանն ասել է. «Եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրելու, բայց ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ինչ որ անում եմ, անում եմ օրենքով, մանավանդ՝ պաշտոնի ժամանակ»:
Ի դեպ, Ա. Բաբլոյանը նաև հայտարարել է, որ քննչական մարմնի աշխատակիցները երեկ իրեն հարցաքննության են տարել վիրահատարանից, այսինքն՝ նա կիսատ թողնելով վիրահատությունը՝ գնացել է հարցաքննության: «Ինքը՝ երևույթը, տհաճ էր, որովհետև ես հատուկ նշեցի, որ այս վիրահատությանը մենք պատրաստվել ենք 20 տարի, և սա առաջին անգամ է, և ես կարծում եմ, որ իրավապահները պետք է ունենան նույն մոտեցումը, ինչ բժիշկները. եթե որևիցե մեկին պետք է բժշկի օգնությունը, չի կարելի բժշկին խանգարել»:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսից ժամանած բժիշկների հետ համատեղ՝ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից:
«168 Ժամի» թղթակիցը երեկ պարզաբանման համար դիմել է ՀՔԾ մամուլի խոսնակին, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե Արա Բաբլոյանը հարցաքննության է ներկայացել իր նախընտրած ժամին: «Արա Բաբլոյանին մենք հարցաքննության ենք հրավիրել երեկ առավոտյան, սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Իր խնդրանքով հարցաքննությունն ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»,- ասել է ՀՔԾ մամուլի խոսնակը:
Այլ մանրամասներ ՀՔԾ-ից մեզ չհայտնեցին՝ պատճառաբանությամբ, թե նախաքննական գաղտնիք է: Իսկ թե Արա Բաբլոյանի ինքնախոստովանության վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկել քննչական մարմինը, կամ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք գործողություններ իրականացնել՝ կպարզենք առաջիկայում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ 24.10.19թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել