ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործարարություն Doing Business 2020»-ում Հայաստանի դիրքերի հետընթացը կառավարությունում պայմանավորում են ՀԲ մեթոդաբանության փոփոխությամբ 10/24/2019 18:38 | Քաղաքական
Կառավարության նիստն այսօր մեկնարկել է Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարություն Doing Business 2020» թվականի զեկույցում Հայաստանի արձանագրած հետընթացի պատճառների վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացրած պարզաբանումներով։
Նշելով, որ զեկույցը յուրաքանաչյուր երկրի համար գործարարությամբ զբաղվելու տասը ցուցիչ է օգտագործում՝ սկսած բիզնեսի սկսման պահից մինչեւ դադարը, նախարարը հայտարարել է, թե Հայաստանը ոչ թե ռեյտինգում այլ՝ զեկույցի դիրքում ունի հետընթաց։
«Հայաստանն այս տարվա գնահատման արդյունքում ունի 74.5 միավոր, որը 2019 թվականի համեմատ նույն մեթոդաբանությամբ տրված գնահատականի համեմատ առաջընթաց է արձանագրել 1.3 միավորով։ Այսինքն՝ մենք նախորդ տարվա մեր վիճակի համեմատ ունենք առաջընթաց։ Եվ դա մեր կողմից մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունք է»,-ասել է Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նրա, հատկապես առաջընթաց բարեփոխումներ ենք արձանագրել «հարկերի վճարում» ուղղությամբ, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԱԱՀ վերադարձ է նախատեսվում։ Նաեւ քաղաքաշինական թույլտվությունների առնչությամբ է , ըստ նախարարի, դրական առաջընթաց գրանցվել։
Ինչ վերաբերում է զեկույցում Հայաստանի զբաղեցրած դիրքի հետընթացին, ըստ նրա, կա նաեւ այլ դասակարգում, ըստ որի Հայաստանը 41-րդն էր, ինչը նշանակում է, որ միայն 40 երկրներ կան , որոնք ավելի բարելավված են առաջատարի նկատմամբ։ «Այս տարի 47-րդն ենք, ինչը նշանակում է, որ չնայած ինքներս մեր գնահատման մեջ բարելավում ենք գրանցել, բայց գնահատման ամբողջ պատկերի մեջ 46 երկիր կա , որոնք ավելի մոտ են 1-ին հորիզոնականը զբաղեցնող երկրին», -ասել է նա՝ հավելելով, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԲ-ն առաջին անգամ փոխել է իր մեթոդաբանությունը փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ցուցիչը հաշվարկելու առումով, որը ունի 6 առանձին ենթացուցիչներ։
«Այսինքն՝ այս ցուցիչն առանձին վերցված ունի 6 ենթացուցիչներ, որոնք նախորդ տարվա գնահատման արդյունքում որակվում էին, թե մեր իրավական կարգավորումները որքանով են պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը։ Եվ մենք այդտեղ էական ռեֆորմ էինք արել, ԱԺ էինք տարել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի նախագիծ, որը կարգավորումների տեսանկյունից ապահովում էր էապես ավելի պաշտպանվածություն, քան անցյալում էր»,- ասել է նախարարը և հավելել, որ այս տարի ՀԲ-ն իր գնահատման մեթոդաբանության մեջ ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է հաշվի առնում, այլ նաև այն, թե դրանց արդյունքում արժեթղթերի բորսայում քանի ցուցակված մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում։ Այսինքն՝ բորսայի կայացվածությունը դարձել է որպես գնահատման հիմք։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, թե սկզբունքորեն դա վատ նորություն չէ, որովհետև այն կառավարության օրակարգի կարևորագույն հարցերից է: «Ուզում եմ ասել, իմիջիայլոց, անցած տարվանից այդ առումով որոշակի, շատ աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում. մի քանի ընկերություններ որոշակի բաց բաժանորդագրություն են արել, երկու ընկերություն պարտատոմսեր են թողարկել, որը, ըստ էության, նախաքայլ է արժեթղթերի բորսայում հայտնվելու: 60 մլն դոլարին համարժեք գումար են ներգրավել: Եվ եթե դա է պատճառը, մենք, ըստ էության, գտնվում ենք նախապատրաստական մի շրջանում: Սա նաև մեզ համար ահազանգ պետք է լինի, որ իսկապես ավելի ակտիվացնենք արժեթղթերի բորսայի հետ կապված մեր աշխատանքները: Ես գիտեմ, որ բորսայի սեփականատերերը, նաև ներգրավված ընկերությունները մտադրություններ ունեն ակտիվացնել, որովհետև նոր տնտեսական պայմաններում դրա համար բավական բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և այս ահազանգը մեզ պետք է խթանի, որպեսզի մենք ավելի ինտենսիվ աշխատենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարություն Doing Business 2020» զեկույցը, որտեղ Հայաստանը բավականաչափ հետ է գնացել։ Նախորդ տարվա 41-ից այն հայտնվել է 47-րդ հորիզոնականում։
Այսինքն` գործարարության բարելավման ինդեքսով Հայաստանը հետ է ընկել ևս մի քանի երկրներից։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ փոխվել են գնահատման մեթոդները կամ նոր տարրեր են ավելացվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ