ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պուտինի և Էրդողանի հանդիպումը պատմական նշանակություն ուներ. միջազգայնագետ 10/23/2019 20:36 | Վերլուծություններ

«Պուտինի և Էրդողանի հանդիպումը պատմական նշանակություն ունեցող հանդիպում էր, որը տևեց 6 ժամ և այդ ժամերի ընթացքում կողմերը փորձեցին գալ ընդհանուր հայտարարի՝ իրական ճգնաժամի լուծման ճանապարհին և, կարծես թե, մի շարք կարևոր հարցերի շուրջ եկան ընդհանուր համաձայնության, մասնավորպես Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 6 ժամ։ Ղեկավարները ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուս-թուրքական համատեղ պարեկություն։ Նախագահները քննարկել են Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակն ու թուրքական գործողությունները։
«Կարևոր էր, որ Թուրքիան որևէ վերապահում չունի, որ Ասադը պետք է մնա Սիրիայի նախագահի պաշտոնում, կարևոր պայմանավորվածություն էր նաև ռուսական ռազմական ոստիկանության տեղակայումը Սիրիայի տարածքում։ Հատկանշական է, որ Դամասկոսն ու Անկարան կարող են ուղիղ շփումների միջոցով իրենց հարաբերությունները կարգավորել, ինչը ոչ վաղ անցյալում անհնարին կարող էր թվալ հաշվի առնելով քաղաքական իրողություններն ու պետությունների քաղաքական հարաբերությունները»,-ասաց Սարգսյանը։
Միջազգայնագետը կարևորեց, որ հուշագրի հրապարակային դառնալուց հետո Պուտինը զանգահարել է Ասադին և ներկայացրել ընդհանուր կետերը.։
«Կարևոր է, որ Ասադի համար նույնպես այս համաձայնագրի կետերն ընդունելի են։ Որևէ վերապահում դեռևս չի արել Իրանը և չեմ էլ կարծում, որ վերապահում կլինի, որովհետև այստեղ Իրանի շահերն ու սկզբունքային մոտեցումներն էլ են պահպանվել, քանի որ Իրանը նույնպես ցանկանում էր Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն ու Ասադի պաշտոնավարումը»,-ասաց Սարգսյանը։
Միջազգայնագետն ընդգծեց, որ կողմերը համատեղ ձգտում ունեն տեռորիզմի դեմ պայքարի հարցում։ Նա նշեց, որ Թուրքիան ստացավ իր անվտանգությանը սպառնացող կարևոր ձեռքբերումը, այն է ՝սահմանի հիմնական երկայնքով (բացառությամբ մի քանի քաղաքների), անվտանգության գոտու կամ բուֆերային գոտու ստեղծումը։
Սարգսյանի կարծիքով, Թուրքիան այս տարածքը կբնակեցնի էթնիկ թուրքերով, որոնք սիրիայի քաղաքացիներ են, իսկ քրդերը մինչև 30 կմ հեռավորության վրա այդ տարածքներից կհեռանան։
«Այնպես որ խաղաղ կարգավորումը կարծես մոտ է, պայմանավորվածություններ են ձեռքբերվել և կարծես Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը նաև Ասադի հետ եկան համաձայնության, իսկ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ դուրս եկավ Սիրիայից ու այդ գործընթացում ակտիվ մասնակցություն չունեցավ»,-ասաց միջազգայնագետը։
Ըստ Սարգսյանի, այնուամենայնիվ քրդական աշխատավորական կուսակցության հետ Թուրքիայի կողմից պայքարը մշտապես լինելու է ու Թուրքիան մշտապես նշանառության տակ է պահելու քրդական ջոկատներին։
«Այս պայմանավորվածության ձեռքբերումը չի նշանակում, որ քուրդ-թուրքական հարաբերություններն են կարգավորվում կամ ինչ-որ լուծում է տրվում այդ հարցին, բայց սա նշանակում է, որ արդեն որոշակի տեղաշարժ գոնե Սիրիայի կայունացման համար կլինի»,-հայտնեց միջազգայնագետը։
Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան շարունակելու է քրդերին և քրդական շարժումներին համարել տեռորիստական կազմակերպություններ, և իր քաղաքականությունը կառուցելու այդ սկզբունքից ելնելով։
Ամփոփելով խոսքը, միջազգայնագետն ընդգծեց, որ խնդրի կարգավորումը Սիրիայի տարածքում չի նշանակում թուրք-քրդական խնդիրների կարգավորում։
Խոսելով տարածաշրջանային երկրների վրա Պուտինի և Էրդողանի հանդիպման ազդեցության մասին, Սարգսյանն ասաց չի կարծում, որ այդ հանդիպման արդյունքում Հայաստանն ինչ-որ փոփոխություն կզգա. «Թուրք-ռուսական մերձեցումը բավականին ակտիվ փուլում է և այս մերձեցումը սկսեց հենց այն պահին, երբ կողմերն ընդունեցին միմյանց դիրքորոշումները սիրիական ճգնաժամի կարգավորման տեսանկյունից և սկսեցին միասին աշխատել այս ուղղությամբ։ Լուրջ աշխատանք տարան հաշվի առնելով միմյանց շահերը, և կրծում եմ, ռուս-թուրքական հարաբերությունների չափազանց ջերմացումը կամ չափազանց սառը լինելն է, որ Հայաստանի շահերին կարող է այս կամ այն կերպով հակասել, բայց եթե այդ հարաբերությունները գտնվում են ոչ շատ ջերմ և ոչ շատ լարված վիճակում, ապա կարծում եմ սա մեզ համար կարող է բարենպաստ իրավիճակ ձևավորել թե՛ անվտանգության տեսանկյունից և թե՛ այլ կողմերից»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/01/2021 18:07 Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան
- 03/01/2021 17:58 ՊՎԾ աշխատակիցներին ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
- 03/01/2021 17:07 Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
- 03/01/2021 16:35 Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները