ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները չէին կարող հոգեկան խնդիրներ չունենալ. Անդրանիկ Քոչարյան 10/23/2019 15:02 | ԼՐԱՀՈՍ

«Նաիրի Հունանյանը 20 տարի առաջ հնարավորություն ուներ իր նկատմամբ նախաքննությունը մեղմելու, եթե նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար ՀՀ-ին՝ հասկանալու, թե հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը Սեպտեմբերի 11-ին դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Քոչարյանի տպավորությամբ, սկզբնական փուլում Նաիրի Հունանյանի խմբի անդմաներն աջակցություն ստանալու ակնկալիքներ են ունեցել և այն չստանալուց հետո հոգեբանորեն պատրաստ են եղել համագործակցել նախաքննական մարմնի հետ.
«Ինքներդ էլ տեսաք՝ ինչպիսի վախեր, խոչընդոտներ առաջացան հնարավոր բացահայտումների առումով և այն ժամանակ տարբեր շրջանակներ իրենց վախերից ելնելով ամեն ինչ անում էին, որ լիարժեք բացահայտումը կամ տեղի չունենար կամ էլ տեղի ունենար իրենց ուզած ձևաչափի սահմաններում։ Նկատելի էր, որ այդպիսի վախեր ուներ նաև այն ժամանակվա իշխանությունը ներկայացնող Ռոբերտ Քոչարյանն իր թիմով, որովհետև հիշում եք՝ այդ թիմի անդամներից կասկածյալներ կային և Ալիկ Հարությունյանը կալանքի տակ էր ու պրոցեսներն այնպես ընթացան, որ ամեն ինչ արվեց Ռ. Քոչարյանի կողմից, որպեսզի այդ բացահայտումը տեղի չունենա...»,-ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ իրավական ընթացակարգով Նաիրի Հունանյանը կարող է դիմել խնդրի լուծման համար, սակայն 20 տարի ուշացել է. «Հիմա Նաիրի Հունանյանը, եթե այդպիսի ցանկություն ունի, ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա ՀՀ-ին իմանալու՝ հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել, ապա այս հայտարարությունը հնարավորություն է, որ վերջապես 20 տարի հետո Հունանյանը հանդես գա ասելիքով, քանի որ որևէ մեկը չի հավատացել, որ դա «ուչաստկովի» գործ էր»։
Քոչարյանը, խոսելով Հունանյանի հնարավոր հոգեկան խնդիրների մասին, ասաց՝ տեղյակ է, որ նման խնդիրներ է ունեցել իր մայրը և քեռին։
«Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները չէին կարող հոգեկան խնդիրներ չունենալ, քանի որ հոգեկան խեղումներով մարդկանց են միշտ օգտագործում նման հանցագործություններին մեղմելու համար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հունանյանի բանտից դուրս գալն արդյոք ազդա՞կ է, որ ինքն ասելիք ունի հարցին ի պատասխան՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց. «Ոչ, դա կարող է այլ ազդակ էլ լինել, երևի իրեն ինչ-որ մարդիկ հույս են տվել, որ կարող է ազատության մեջ հայտնվելու հնարավորություն ունենալ, բայց դրանք հաստատ իշխանությունների հետ կապ չունեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/21/2021 09:58 «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը
- 01/21/2021 09:55 «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը «Փաստ»
- 01/21/2021 09:50 Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը. «Ժողովուրդ»
- 01/21/2021 09:44 Ինչո՞ւ Գեւորգ Պետրոսյանը չի մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին. Գուցե Ծառուկյանի որոշո՞ւմն է «Հրապարակ»
- 01/21/2021 09:40 Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը. «Փաստ»
- 01/21/2021 09:38 Անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել. Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը «Ժողովուրդ»
- 01/21/2021 08:24 Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/21/2021 23:51 Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը, երեւակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան
- 01/21/2021 22:57 Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- 01/21/2021 22:51 Շուշիի մասին հայտարարությունը՝ Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է. Էլբակյան
- 01/21/2021 22:40 Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2021 21:02 Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
- 01/20/2021 23:31 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները