Թեմաներ
Հինգշաբթի 02 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/20/2020   14:50 «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան 02/20/2020   14:39 ՀՀ գլխավոր դատախազը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը 02/20/2020   14:26 Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 02/20/2020   14:08 Իրենց ասած՝ խորը եւ համապարփակ 97 տոկոս բացահայտումները ինչ գրոշ արժեն ...սեւազգեստ մայրերը ավարտեցին բողոքի ակցիան 02/20/2020   14:01 Որևէ մեկը հետաքրքրություն չունի՝ որևէ բան թաքցնելու. Ալեն Սիմոնյան 02/20/2020   13:47 Փաշինյանի կողմից գիրք բաժանելն արդեն իսկ քողարկված քարոզարշավ է. քաղաքագետ 02/20/2020   13:42 Ընտրությունների կեղծումը փորձում են բարդել մեկ մարդու վրա. քաղաքագետ 02/20/2020   13:37 Բռնեք քննիչի բկից, փռեք ասֆալտին, թաթիկները կտրեք եւ ստիպեք, որ քննություն անի. զոհված զինվորի մայրը՝ Փաշինյանին 02/20/2020   13:28 «Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել 02/20/2020   13:12 Փաշինյանը կեղծ թեզեր է առաջ բերում՝ միկրո և մակրո հեղափոխություններ. Քաղաքագետ 02/20/2020   12:50 Իմ երեխուն քնած տեղը զորամասում տեղաշորի մեջ խեղդել են, հետո կախել ու ոչ ոք չի պատժվել. որդեկորույս մայր 02/20/2020   12:48 Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ. խորհրդի անդամներից կեսից ավելին ներկա չէին 02/20/2020   12:40 Տնտեսական աճի սպասումները չարդարացան. հրապարակվել է անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը 02/20/2020   12:36 Նիկոլ Փաշինյանը բացարձակ պատրաստ չէր Ալիևի հետ հանդիպմանը.քաղաքագետ 02/20/2020   12:31 2020թ. կհայտարարվի էներգախնայողության տարի 02/20/2020   12:21 «Լիդիանը» տեղեկացնում է, որ ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շարունակվում է 02/20/2020   12:16 Մայիսին 4 օր անընդմեջ կլինի ոչ աշխատանքային 02/20/2020   12:09 Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են. Փաշինյան 02/20/2020   12:00 Բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարի առերևույթ սխալը առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը 02/20/2020   11:54 «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարվեց 02/20/2020   11:48 Ընտրակաշառքի մուտացիան չիրականացվող խոստումների տեսքով 02/20/2020   11:44 Կառավարությունը հանրաքվեին նախապատրաստվելու համար ԿԸՀ-ին կհատկացնի 2.5 մլրդ դրամ 02/20/2020   11:39 ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար հատկացվեց 242 հազար դոլար 02/20/2020   11:37 Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն 02/20/2020   11:31 Ռոբերտ Քոչարյանը շնորհավորանքը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ 02/20/2020   11:28 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ 02/20/2020   11:15 Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի վերաբերյալ 02/20/2020   11:08 Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում 02/20/2020   10:47 ՃՏՊ Հանրապետության հրապարակում. կան տուժածներ 02/20/2020   10:27 ՀՀ ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլ նաեւ ներկրված ծխախոտը . «Ժողովուրդ» 02/20/2020   10:20 Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ 02/20/2020   10:15 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Վերածննդի օրվա առթիվ 02/20/2020   10:14 Հանդիպում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ 02/20/2020   10:12 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի 02/20/2020   10:07 Զոդի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ. «Հրապարակ» 02/20/2020   10:03 «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնվել են դատարանում. «Ժողովուրդ» 02/20/2020   09:59 Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել . «Հրապարակ» 02/20/2020   09:54 Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն. «168 ժամ» 02/20/2020   09:48 Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. նրանք նեղսրտած են. «Ժողովուրդ» 02/20/2020   09:45 Մահացել է Երվանդ Մանարյանը 02/20/2020   09:41 Գագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել. «Փաստ» 02/20/2020   09:35 «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու. «Ժողովուրդ» 02/20/2020   09:31 Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են. «Հրապարակ» 02/20/2020   09:27 Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո. «Ժողովուրդ» 02/20/2020   09:21 «Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ. «Փաստ» 02/20/2020   09:18 ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ. «Հրապարակ» 02/20/2020   01:08 Սիրիական ՀՕՊ-երը հետ են մղել ռուսական Հմեյմիմ ռազմաբազայի մերձակա շրջանի վրա գրոհը 02/20/2020   00:28 Թրամփը Ասանժին ներում շնորհելու պայման է առաջարկել 02/20/2020   00:10 Մահու աստիճանի հոգնածություն. ՄԻԱՎ-ի առաջին ախտանիշները 02/19/2020   23:06 Գիտնականները հայտնել են ռեկորդային տաք ձմռան պատճառը
02/18/2020   18:03 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/19/2020   14:26 Քաղաքապետարանում չեն կարողանում կադրեր գտնել, վարչության պետի 10 հաստիք թափուր է 02/19/2020   14:43 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին 02/18/2020   17:16 Հետհեղափոխական Հայաստանի եւս մեկ պաշտոնյա՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում 02/19/2020   18:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան 02/18/2020   19:20 Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. ԱԻՆ 02/18/2020   20:22 Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան նախագահն է՝ նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ 02/19/2020   21:04 Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. Մովսես գյուղից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դին 02/19/2020   19:18 Նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են. բնապահպանության պաշտոնյան կաշառք է պահանջել՝ հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար 02/19/2020   18:47 Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել 02/19/2020   18:44 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 02/19/2020   09:55 Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. Ներդրողը հիասթափված է. «Փաստ» 02/20/2020   12:09 Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են. Փաշինյան 02/19/2020   19:16 Քաղաքապետարանի պաշտոնանկությունները հանրաքվեի հետ կա՞պ ունեն 02/18/2020   19:08 Բաբլոյանի գործի ոդիսականը. Դատախազը մերժել է ՀՔԾ քննիչի առարկությունը, մեղադրանքները պետք է փոխվեն 02/19/2020   11:21 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին 02/19/2020   15:23 Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից 02/20/2020   00:10 Մահու աստիճանի հոգնածություն. ՄԻԱՎ-ի առաջին ախտանիշները 02/18/2020   20:07 Քանի որ կարծիքիս տարընկալումներ կան, հստակեցնեմ. Դանիել Իոաննիսյանը հանրաքվեի վերաբերյալ 02/19/2020   11:47 Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը ճանաչվել է մեղսունակ

«Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին». Արփինե Հովհաննիսյան 10/23/2019   10:37  |  Մեկնաբանություն

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողջ ճշմարտությունն Արթուր Սարգսյանի կամ հանրությամնն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին:

Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչև վերջ՝ բոլոր մանրամասներով։

Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն` ինչ շատերդ չգիտեք:

Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաև ՄԱՀՎԱՆԸ:

Ժամանակին Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ով առաջիններից էր, ով պահանջում էր իմ հրաժարականը, երեք օր անց հրաժարվեց այդ պահանջից` հասկանալով, որ ես ՈՉ Մի կապ չունեի և չէի կարող ունենալ այդ դեպքի հետ: Հետագայում էլ տղայի արդարամտությունը թույլ տվեց ասել ճշմարտությունը` անգամ իշխանափոխությունից հետո, երբ այնքան հեշտ էր ամեն ինչ կապել նախկինների հետ: Կրկին շնորհակալ եմ իրեն այդ արարքի համար:

Բայց դա չխանգարեց բազմաթիվ անգետների, մոլորվածների, բարոյականությունը հայելու հիշողության մեջ թողածների եւ մահը մանրադրամ դարձրածների շարունակել մահվան մեղադրանքով լայքեր հավաքելու գարշելի պրոցեսը: Տարբեր փուլերում տարբեր պատճառներով լռել եմ` հավատալով, որ ճշմարտությունը շքամուտքով կազդարարի իր գալուստը ու բոլորը կհասկանան, որ ես ՈՉ ՄԵԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՆԳԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԵՄ, որ գիշերները հանգիստ եմ քնում, ոչ թե որովհետև ցինիկ եմ, այլ քանզի խղճիս առաջ մաքուր եմ:

Իշխանափոխությունից հետո ևս հանգիստ ու վստահ էի, քանզի Նիկոլ Փաշինյանը այս հարցի ուղղակի պահանջատեր է եղել, հարցի` իր կարծիքով մեղավորների անուններ է հնչեցրել ԱԺ ամբիոնից, գլխավոր դատախազության մուտքի մոտից և այլ վայրերից: Բայց երբ իշխանության մեջ եղած մի քանի պատգամավորներ (ֆեյքերն ու բոտերը՝ առավել ևս) սկսեցին մեղադրանքը կրկնել, ես հասկացա, որ նրանք ոչ միայն ոչինչ չեն կարդացել և ծանոթ չեն իրենց առաջնորդի մտքերին, այլև անգամ ցուցում չունեն տարրական բարոյականություն պահպանել ու մարդուն հանիրավի չմեղադրել:

Հասունացել է պահը ձեզ ներկայացնելու որոշ հայտնի ու անհայտ հանգամանքներ ու փակել այս թեման: Ընդ որում, հատուկ եմ ընդգծում՝ ո՜չ արդարանալու նպատակ ունեմ, ո՜չ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու կամ էլ հավատացնելու,այլ շարադրելու եմ դեպքերը եւ հանգամանքները։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

• Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, ( քրեակատարողական հիմնարկ ու եվրոպական դատարան ներկայացվելուց հետո) երբ փաստաբանները դիմել էին նաև ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու մասով անընդհատ կապի մեջ եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ, հրատապ կերպով այդ փաստաթղթերում ներկայացված հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։

Այսինքն` անհապաղ կերպով կազմակերպվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ: Լսելով բժիշկների տեսակետը Արթուրի անբուժելի հիվանդության մասին, հավաստիանալով, որ մտահոգությունները տեղին են, այդ հարցի կապակցությամբ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ այն ժամանակ ԵՎՍ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և ներկայացրել իրավիճակը:

Ինչու իրեն` քանզի նա է նախաքննության և հետաքննության օրինականության հսկողության համար (կարդալ՝ այս դեպքում կալանքի) թիվ մեկ պատասխանատու անձը երկրում: Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ողջամտությունն ու տրամաբանությունն էլ թույլ կտան չհերքել «VIBER»-ով տեղի ունեցած խոսակցությունը: Զանգահարողը եղել եմ ես։ Այսպիսով` ես և Գևորգը անշեղորեն և արագությամբ կատարել ենք այն ինչ պարտավոր էինք անել այդ պահին, այդ փուլում` մեր իրավասության շրջանակներում:

• Այս ամենից հետո 2016 թվականի դեկտեմբերի 30-ին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա ԴԱՏԱԽԱԶԻ կողմից կայացված որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց և նա ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ:

• Նույն օրը նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովին, քանզի դա օրենքի պահանջն էր:

• 2017 թվականի հունվարի 31-ին ստացվեց փորձաքննության եզրակացությունը, որը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին ու որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում և ուրեմն` նրա նկատմամբ կալանքը ՉԷՐ ԿԱՐՈՂ կիրառելի լինել։

ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ

2017 թվականի հունվարի 31-ի փորձաքննությունից հետո, տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց շուրջ, հարգելի տիկնայք և պարոնայք, պետք է մտածեք՝ ակնկալելով պատասխանատու անձանցից պատասխաններ։

• 2017թ. հունվարի 31-ին, երբ միջգերատեսչական հանձնաժողովը ասում է, որ Արթուր Սարգսյանը ունի կալանքի հետ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ հիվանդություն, քննիչի կողմից ՆՈՒՅՆ ՕՐԸ որոշում է կայացվում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ ենթադրաբար` ոչ առանց հսկող դատախազի իմացության:

ՀԱՐՑ՝ ինչու՞, այդ ի՞նչ հիմնավորում է դրված եղել դրա հիմքում: Ինչո՞վ պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն:

• 2017 թվականի փետրվարի 8-ին ստացվում է ԿՐԿՆԱԿԻ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հակառակ առաջին փորձաքննության ասում է, որ Արթուրի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի:

• 2017 թվականի փետրվարին 8-ին` այսինքն նույն օրը, երբ փորձագետը ասում է, որ Արթուրը կալանքի տակ կարող է գտնվել, քննիչը որոշում է կայացնում Արթուր Սարգսյանին ձերբակալելու մասին, իսկ հաջորդ օրը դատավորի որոշմամբ Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում է:

ՀԱՐՑ՝ ինչո՞ւ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են ( արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում: Տարօրինակ չէ՞։

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ Արթուր Սարգսյանի երկրորդ կալանավորման մասին իմացել եմ հեռուստացույցից, արդարադատության նախարարը ի պաշտոնե կապ չունի քննիչի, դատախազի, փորձագետի ու մնացած դերակատարների հետ: Այս հարցերի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ նախաքննության մարմինն է, իսկ արդարադատության նախարարը ունի զրո իրավասություն:
Ռուստամ Բադասյանից հարցրեք` արդյոք ինքը կարող է ասել մեկին ձերբակալեն կամ կալանավորեն, թե ոչ ինքը առհասարակ կապ ունի այդ պրոցեսների հետ թե ոչ, քան ուղղակի քրակատարողական հիմնարկում պահելու պարտականությունը այդ որոշումների դեպքում։

• 2017 թվականի փետրվարի 13-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը, քննիչի որոշման պատճառով չկարողանալով տեսակցել Արթուր Սարգսյանի հետ, հանդիպել են այլեւս գեներալ Արթուր Դավթյանի հետ և նրա հետ քննարկել Արթուր Սարգսյանի կալանավորման փոփոխության հարցը: Ճիշտ կարդացիք` ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ հետ են հանդիպել ոչ թե արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, քանզի հարցը Արթուր Դավթյանի իրավասության տիրույթում էր։

( Մեկնաբանությունում տես՝ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի լայվը դատախազության մուտքի մոտ։
Մեկնաբանությունում տես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Քուանշ» վերտառությունը կրող հայտնի ելույթը խորհրդարանում, որտեղ նա թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», որոնց համար հավանաբար շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում)։
Այս հանդիպումից հետո Արթուր Դավթյանը շուրջ 26 օր քննարկում էր պատգամավորների անձնական երաշխավորությունը, որ պարզեր պատգամավորները ունեն հեղինակություն թե ոչ, որ կալանքը փոխարիներ: Ի վերջո, մարտի 6-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։

ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը և ԻՆՉՈ՞Ւ, ո՞ւմ ցուցումով, ո՞վ և ի՞նչ ցուցում է տվել փորձագետին կամ տվե՞լ է թե ոչ ու պատժել մեղավորներին: Ի դեպ, բացառությամբ որոշ փաստերի, այս ամենը հայտնի է եղել Նիկոլ Փաշինյանին, ուստի մեղմ ասած զարմանալի է, որ նա երբ պատգամավոր էր հիշում էր բոլորի պատասխանատվության տիրույթները, իսկ այժմ կարծես չի հիշում:
Ուշադրություն դարձրեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց հստակ ուրվագծում եմ որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։

1. Քննիչ ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ (պատասխանատու են կալանքի միջնորդության համար)

2. Հսկող դատախազ և նրա վերադաս` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյան (պատասխանատու են կալանքի օրինականության ստուգման համար)

3. Դատավոր` ի դեպ այս իշխանության օրոք Երևան քաղաքի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյան (պատասխանատու է կալանքի որոշման համար)

4. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-Ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան (պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար):

Սրանք այն պաշտոնյաներն են, որ ներկայումս էլ շարունակում են պաշտոնավարել։ Ավելին՝ այս հարցում առանցքային դեր ունեցած պաշտոնյաները ունեցել են առաջխաղացում կամ պարգեւատրվել են հենց նոր իշխանությունների օրոք։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պաշտոնյաները այլեւս որեւէ կերպ պատասխանատու չեն Արթուր Սարգսյանի հետ կապված որեւէ դրվագի համար, թե՞…..

Հ.Գ. Ինչո՞ւ շուտ չէի խոսում այս մասին`

Անմիջապես Արթուր Սարգսյանի մահվանից հետո արդեն կային այս կապակցությամբ հարուցված քրեական գործեր, ու ես սպասում էի որ ճշմարտությունը բացահայտվելու է` թե իշխանափոխությունից առաջ և թե հետո: Բայց ժամանակն անցնում էր ու միևնույն է` նողկալի շահարկումները շարունակվում էին: Սա առիթ էր խոսելու, թեև հակված չէի, քանզի անհեթեթագույն մեղադրանքների սովորաբար չեմ անդրադառնում: Այսուհետ ևս` այս թեմայի մասով լինելու եմ լուռ, ասելիքս սպառիչ եմ շարադրել, խիղճս մաքուր է, խոսքերս էլ ճշմարիտ՝ ասված՝ ոչ թե ինձ սիրողների կամ ատողների համար, այլ իրականության կարիքն ունեցողների համար։

Հ.Հ.Գ. Հարգելի լրագրողներ խնդրում եմ վերնագիր դնել այս նյութի վերտառությունը, որեւէ այլ միտք համապարփակ չի արտացոլում ասելիքս։

Մնացեք խաղաղությամբ»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:38 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը. Արփինե Հովհաննիսյան
15:20 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ աշխատակիցներին եւ մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
12:00 17/10/2019  |  Մեկնաբանություն«Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան
00:03 15/10/2019  |  ՄեկնաբանությունՎենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան
13:12 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳեղեցիկ չէր. Արարատ Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
10:14 04/10/2019  |  Մեկնաբանություն«Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՆ Չխնդրելը»». Արփինե Հովհաննիսյան
14:02 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍասուն Միքայելյանը Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն է խնդրում
09:35 03/10/2019  |  Մեկնաբանություն«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում որ որևէ մեկ այլ «յան» ազգանունով մեկը վիրավորել է». Թևան Պողոսյան
09:23 03/10/2019  |  ՄամուլԴավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեկնել են Ստրասբուրգ. «Հրապարակ»
12:13 28/09/2019  |  ՄեկնաբանությունՏիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք իրավապահ համակարգը. Արփինե Հովհաննիսյան

Արխիվ

[]