Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն

Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա. Ռուստամ Բադասյան 10/22/2019   11:02  |  ԼՐԱՀՈՍ

Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը,  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քրեակատարողական ծառայության ներկա և նախկին աշխատակիցներ, այլք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և, դիմելով նրանց, նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրավիճակը պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները և հետևողականորեն ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը: «Վստահեցնում եմ նաև, որ քրեակատարողական համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների հետևողական կատարելագործումը գտնվելու է Կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նախարար Բադասյանը, շնորհավորելով Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին, շնորհավորանքի խոսքն ուղղել է նաև համակարգի վետերաններին, որոնք ծառայության կայացման հարցում իրենց անգնահատելի ավանդն են ունեցել և շարունակում են աջակցել հարազատ համակարգին։  Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նոր Հայաստանը Քրեակատարողական ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել։ «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները»,- վստահեցրել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը քաջ գիտակցում է, որ քրեակատարողական համակարգում տարիների շարունակ արմատացած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից՝ քրեական ենթամշակույթի տարածման, մյուս կողմից՝ կոռուպցիոն դրսևորումների արտահայտման համար։ Այդ համատեքստում նախարարը հավաստիացրել է, որ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարը որակապես նոր փուլ տեղափոխելու ուղղությամբ։ Դրանցից Ռուստամ Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։ Վերջինի առումով նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿԾ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու  վերաբերյալ:

Այնուհետև, նախարարը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում Քրեակատարողական ծառայության՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը: Այդ հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը, որի առաջնային արդյունքները, նախարարի գնահատմամբ, առավել քան ոգևորիչ են։ «Լիահույս եմ, որ ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը»,- ասել է Ռուստամ Բադասյանը։ Նախարարը բարձր է գնահատել նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների օպերատիվ և արհեստավարժ կառավարման առումով գործադրած ջանքերը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարմինների հետ համագործակցության արդյունքները, ինչպես նաև Արդարադատության նախարարությունում քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատուների որակյալ աշխատանքը:

Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայության մի շարք ծառայողներ և վետերաններ պարգևատրվել են կրծքանշաններով, շնորհակալագրով և հուշանվերներով:

Ոստիկանության պետի հրամանով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 21/10/2019  |  ՎերլուծություններՑանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը
17:46 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարները համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
11:23 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
14:37 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
13:36 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին
12:44 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները
09:27 08/10/2019  |  ՄամուլԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա. այնտեղ ներքին «ճմարտություններ» կան և կարող է
21:06 05/10/2019  |  ՄեկնաբանությունԼրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ. Բադասյան
17:19 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՔավոր-սանիկական կապերը. Ռուստամ Բադասյանն իր քավորին խորհրդական է նշանակել
09:57 30/09/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյան. «Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում»

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]