Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 20 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   23:20 Խաչատրյան քույրերը պահանջել են երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն 11/19/2019   22:58 Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում. Վահե Էնֆիաջյանի ելույթը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում (տեսանյութ) 11/19/2019   21:49 Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա 11/19/2019   21:17 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը 11/19/2019   20:18 Նոյեմբերի 19-21-ը Երևանում տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 69-րդ նստաշրջանը 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/19/2019   19:52 Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու համար Փաշինյանի՝ հայհոյանքներով ու հիշոցներով համեմված խոսքը լսելը վիրավորական է: Եվ ամոթալի: 11/19/2019   18:52 Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր (տեսանյութ) 11/19/2019   18:44 Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարն այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն 11/19/2019   18:38 ԱԺ-ն առաջին ընթերցամբ ընդունեց մի շարք օրենքի նախագծեր 11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019   18:15 Քրեական գործից Մանվել Գրիգորյանի մասն անջատելն ավելի քան անհիմն է. փաստաբան 11/19/2019   18:10 ՊՎԾ-ն Ապարանի համայնքապետարանում հայտնաբերել է գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում մի շարք թերացումներ և խախտումներ 11/19/2019   18:08 Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը 11/19/2019   18:02 Դատարանը մերժեց դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու փաստաբանների միջնորդությունը 11/19/2019   17:58 ԱԺ-ում նոր քննիչ հանձնաժողով կստեղծվի 11/19/2019   17:54 Հայոց լեզվի դասից հետո տղաները դուրս են գալիս ու հայհոյանքներով շփվում միմյանց հետ. Հովհաննես Հովհաննիսյան 11/19/2019   17:48 3 տարիների ընթացքում բանակում զոհվել է 308 զինվոր, որոնցից 150-ը՝ հակառակորդի արձակած կրակոցի, 158-ը՝ միջանձնային հարաբերությունների պատճառով 11/19/2019   17:40 Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ,Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է. Սաղաթելյան 11/19/2019   17:28 Մարդու իրավունքների պաշտպանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հացադուլ հայտարարելու դեպքի մասին 11/19/2019   17:12 Չէի կարող մտածել՝ ԱԺ-ում պատգամավոր կգտնվի, որ կկարծի՝ մեր երկրում ավելի «լավ տղա» կարող է լինել, քան Ռոբերտ Աբաջյանը. Մխիթար Հայրապետյան 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/19/2019   16:50 Քրեական ենթամշակույթի ձևավորումը պետականության բազմադարյա «անկման բացակայության» արդյունք է. Վլադիմիր Վարդանյան 11/19/2019   16:47 Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը 11/19/2019   16:38 Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել հանցագործության դեպքի վայրից ավտոմեքենան հեռացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը 11/19/2019   16:30 Ըստ Վարդան Ղուկասյանի՝ «գողերից» խելոք աշխարհի երեսին չկա և հարգում է «ճշտով ապրող» մարդկանց. Արձագանքում է Ռուբինյանը 11/19/2019   16:25 Սերժ Սարգսյանն կմասնակցի ԵԺԿ համագումարին 11/19/2019   16:16 Մենք տեսնում ենք, որ այս գործի նկատմամբ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի. Խուդոյան 11/19/2019   16:10 Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը 11/19/2019   16:02 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատախազին բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու 11/19/2019   15:59 Երբ մտնում ենք այս դահլիճ, պետք է վստահ լինենք, որ մեր հասցեին վիրավորանքներ չեն հնչելու. Ալումյան 11/19/2019   15:56 «Գողերը» փորձ են անում իրենց կամքը թելադրել քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ուղղությամբ. Անդրանիկ Քոչարյան 11/19/2019   15:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/19/2019   15:39 Այնպիսի դատախազ են ուզում, որ իրենց բոլոր միջնորդությունների հետ համաձայն կլինի․դատախազ Բաղդասարյան 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/19/2019   15:17 Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/19/2019   15:01 Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ 11/19/2019   14:57 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց. Ովքե՞ր են դրա անդամները 11/19/2019   14:39 Արդյո՞ ք երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել․ Մարինա Պողոսյան 11/19/2019   14:23 9-1 հաշվով խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան 11/19/2019   14:16 Տուժող կողմը դեմ է դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություններին 11/19/2019   14:13 Դասախոսների հետ հանդիպումից հետո երիտասարդ դաշնակցականները ավելի են համոզվել՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա (տեսանյութ) 11/19/2019   14:07 Ալավերդի քաղաքի երեք բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ գողություն կատարելու համար 11/19/2019   13:58 Քննիչը ո՞ր ժամանակներից է վկայի հետ պնդումներով խոսում և բանավիճում. Վարդևանյան 11/19/2019   13:49 Դատախազ Պետրոսյանը արդարացնող փաստերը չի ուղարկել դատարան. Սեյրան Օհանյանի փաստաբանն առանձին բացարկ հայտնեց դատախազին (տեսանյութ) 11/19/2019   13:41 «Վոլվո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը ներգրավվել է որպես կասկածյալ 11/19/2019   13:37 Dark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ)
11/18/2019   19:11 Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն իրեն տուժող չի համարում. սկսվել է սպանության նախապատրաստման գործով դատավարությունը (տեսանյութ) 11/18/2019   20:03 ՀՔԾ-ն ուղղակի չուզեց իշխանության հովանու ներքո գտնվող մարզպետի գործողություններին իրավական գնահատական տալ. փաստաբան 11/18/2019   13:24 Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան 11/18/2019   15:17 Այդ ուղտը կչոքի նաև Նիկոլ Փաշինյանի դռանը 11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/18/2019   21:11 Տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/18/2019   16:23 Ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը խոչընդոտ համարվի 11/18/2019   10:59 Զայրույթը կարող է շարունակական լինել, եթե կոռուպցիայի կանխարգելման մեթոդներն ու գործող լուծումները անարդյունավետ լինեն. Կառավարության ներկայացուցիչ 11/18/2019   20:16 Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ –ի եզրակացությունը՝ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/18/2019   13:04 Քոչարյանի նստելը սիմվոլիկ է, դա հեղափոխությանն է պետք. փաստաբան 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/18/2019   12:42 Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից 11/19/2019   10:09 Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ»

Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա. Ռուստամ Բադասյան 10/22/2019   11:02  |  ԼՐԱՀՈՍ

Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը,  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քրեակատարողական ծառայության ներկա և նախկին աշխատակիցներ, այլք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և, դիմելով նրանց, նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրավիճակը պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները և հետևողականորեն ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը: «Վստահեցնում եմ նաև, որ քրեակատարողական համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների հետևողական կատարելագործումը գտնվելու է Կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նախարար Բադասյանը, շնորհավորելով Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին, շնորհավորանքի խոսքն ուղղել է նաև համակարգի վետերաններին, որոնք ծառայության կայացման հարցում իրենց անգնահատելի ավանդն են ունեցել և շարունակում են աջակցել հարազատ համակարգին։  Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նոր Հայաստանը Քրեակատարողական ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել։ «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները»,- վստահեցրել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը քաջ գիտակցում է, որ քրեակատարողական համակարգում տարիների շարունակ արմատացած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից՝ քրեական ենթամշակույթի տարածման, մյուս կողմից՝ կոռուպցիոն դրսևորումների արտահայտման համար։ Այդ համատեքստում նախարարը հավաստիացրել է, որ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարը որակապես նոր փուլ տեղափոխելու ուղղությամբ։ Դրանցից Ռուստամ Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։ Վերջինի առումով նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿԾ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու  վերաբերյալ:

Այնուհետև, նախարարը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում Քրեակատարողական ծառայության՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը: Այդ հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը, որի առաջնային արդյունքները, նախարարի գնահատմամբ, առավել քան ոգևորիչ են։ «Լիահույս եմ, որ ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը»,- ասել է Ռուստամ Բադասյանը։ Նախարարը բարձր է գնահատել նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների օպերատիվ և արհեստավարժ կառավարման առումով գործադրած ջանքերը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարմինների հետ համագործակցության արդյունքները, ինչպես նաև Արդարադատության նախարարությունում քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատուների որակյալ աշխատանքը:

Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայության մի շարք ծառայողներ և վետերաններ պարգևատրվել են կրծքանշաններով, շնորհակալագրով և հուշանվերներով:

Ոստիկանության պետի հրամանով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 21/10/2019  |  ՎերլուծություններՑանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը
17:46 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարները համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
11:23 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
14:37 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
13:36 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին
12:44 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները
09:27 08/10/2019  |  ՄամուլԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա. այնտեղ ներքին «ճմարտություններ» կան և կարող է
21:06 05/10/2019  |  ՄեկնաբանությունԼրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ. Բադասյան
17:19 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՔավոր-սանիկական կապերը. Ռուստամ Բադասյանն իր քավորին խորհրդական է նշանակել
09:57 30/09/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյան. «Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում»

Տեսանյութեր

11/19/2019   17:50 ՈՒՂԻՂ.Դատարանը հրապարակում է Քոչարյանի գործով դատախազին բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]