Թեմաներ
Շաբաթ 07 / 11 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/11/2020   00:23 Արքայազն Հարրին հայտարարվել է տիտղոսի հավակնորդ, որը կրում էր մանկապիղծի հետ ընկերություն անող թագաժառանգը 07/10/2020   23:32 Պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ. Գոհար Մելոյան 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/10/2020   23:14 Վրաստանի ԱԳՆ-ն կանչել Է Ուկրաինայի դեսպանին Սահակաշվիլիի հայտարարությունից հետո 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   22:34 Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել 07/10/2020   22:23 Անցած օրը ռեկորդային է դարձել՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման թվով 07/10/2020   22:10 Հետևեք, որ այս մասին կանաչներն ու մյուս բնապահպանները չիմանան. Արա Գալոյանը՝ հանքերի շահագործման վերաբերյալ 07/10/2020   21:50 Կարեն Վարդանյանի հետ ծանոթածել եմ արցախյան շարժման օրերին, Ավետիք Իշխանյան 07/10/2020   21:35 Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածվել 07/10/2020   20:46 Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին. Մարության 07/10/2020   20:36 Կհիմնանորոգվեն Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը 07/10/2020   20:24 Բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը. Տեղեկացնում է Էդմոն Մարուքյանը 07/10/2020   20:02 Ինքնամեկուսացածների համար գործող նոր՝ StayHome հավելված. Ավինյանը տեսանյութ է հրապարակել 07/10/2020   19:54 «Մեր գերբը փոփոխությունների կարիք ունի». Վիգեն Ավետիս 07/10/2020   19:50 Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ 07/10/2020   19:45 «Ես չգիտեմ՝ հիմա Մշակույթի նախարարություն գոյություն ունի՞, թե՞ ոչ». Վիգեն Ավետիս 07/10/2020   19:38 ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին 07/10/2020   19:32 ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հայցադիմումներ է ներկայացրել 07/10/2020   19:26 Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ 07/10/2020   19:15 «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված. Ահազանգ ԱԻՆ-ում 07/10/2020   18:34 ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին.«Մեդիա պաշտպան» 07/10/2020   18:28 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները 07/10/2020   18:25 Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 07/10/2020   18:21 Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն 07/10/2020   18:17 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/10/2020   17:37 Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 07/10/2020   17:29 Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 07/10/2020   17:19 Քննարկվել են Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ 07/10/2020   17:10 Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու. Հայկ Եսայանն արձագանքում է Բիլայնի աշխատակիցներին Հայկ Եսայան 07/10/2020   17:06 Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին 07/10/2020   17:03 Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/10/2020   16:53 Ս. Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է «Ամարաս»-ի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին 07/10/2020   16:49 Ես զինվոր եմ, գործում եմ ինչպես զինվոր. Պյատախին 07/10/2020   16:43 ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը ԿԳՄՍՆ հրապարակած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ 07/10/2020   16:39 ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքում և «Առինջ մոլում». հայտնաբերվել են խախտումներ 07/10/2020   16:35 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ 07/10/2020   16:28 «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում. 07/10/2020   16:26 ԱՄՆ դեսպանի այցը Տավուշի մարզի Այրում համայնք 07/10/2020   16:18 21-ամյա երիտասարդը դանակահարվել է՝ վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ 07/10/2020   16:07 Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել 07/10/2020   15:59 Մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել. Ռոբերտ Քոչարյան 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/10/2020   15:47 Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով. «5-րդ ալիք»-ի տնօրեն 07/10/2020   15:40 Հայկ Եսայանի «Թիմ» ընկերությունը կգնի «Բիլայն»-ը. ՏՄՊՊՀ-ն թույլատրեց 07/10/2020   15:32 Բակում գարեջուր են լցրել ընտանեկան շան վրա. վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ 07/10/2020   15:28 Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրեական գործ է հարուցվել 07/10/2020   15:25 Բաղրամյան 26 հասցեից բերման է ենթարկվել 9 քաղաքացի, նա»րանց թվում Վահագն Չախալյանը, Սոնա Աղեկյանը
07/10/2020   15:09 Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/09/2020   21:01 Վրաստանը բաց է 18 երկրի համար 07/09/2020   23:23 Փաշինյան Նիկոլի ճղճիմ ավանտյուրան. Գևորգ Պետրոսյան 07/09/2020   18:15 Արմեն Գեւորգյանի փաստաբանը խոստանում է «իրավաբանական ինֆարկտի» հասցնել քննիչին և դատախազին 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/09/2020   20:19 Կառավարությունն ստացել է «Beeline»-ի 300 աշխատակիցների նամակն ընդդեմ Եսայան եղբայրների, բայց միջամտել չեն պատրաստվում 07/09/2020   14:15 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը 07/09/2020   20:47 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ երկրում մնացած հայերի վերաբերյալ 07/09/2020   12:56 Վանիկ Ասատրյանը չի պատրաստվում որևէ մեկին անհիմն մեղադրել. պաշտպան 07/09/2020   19:15 Երկու երկրներ պատրաստվել են անցնել եվրոյի 07/09/2020   09:20 Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. Ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին. «Հրապարակ» 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/10/2020   11:17 Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/10/2020   10:26 Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում. «Իրավունք» 07/10/2020   10:22 Մեղադրող դատախազը կալանավորին ասել է՝ «Բ-ի տղա». «Հրապարակ» 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/09/2020   17:21 «Իմ անձի դեմ կենտրանացած այս արշավը խոսում են այն մասին, որ ես երևի ամենահանրահայտ հայն եմ». Նաիրա Զոհրաբյան

ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները. վարչապետ 10/22/2019   15:01  |  ԼՐԱՀՈՍ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին և կարևորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերը: Կառավարության ղեկավարը իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ ներկա գտնվել  անտառների վերականգնման հիմնախնդիրներին նվիրված անդրանիկ համաժողովին, որին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ ողջ աշխարհից: Ողջունում եմ բոլորին, բոլոր մասնակիցներին և բանախոսներին և  ուզում եմ ասել՝ բարով եք եկել Հայաստան:

Ողջունում և շնորհակալություն եմ հայտում Armenia Tree Project-ին և Ամերիկյան համալսարանի «Հակոբյան»  բնապահպանական ուսումնասիրությունների կենտրոնին՝ այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու համար: Ուրախ եմ ողջունելու «Հակոբյան» կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանին, Armenia tree project-ի գործադիր տնօրեն  Ժան-Մարի Փափելյանին,  փոխտնօրեն Ջեյսոն Սոհիգյանին, ինչպես նաև բարերար ու հասարակական գործիչ Քերոլայն Մուգարին: Ուրախ եմ նաև ողջունելու այսօրվա միջոցառման գլխավոր բանախոս՝ Օրեգոնի համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր Էնթընի Դեյվիսին:

Հարգելի  բարեկամներ,

բնապահպանական խնդիրների լուծումը և, մասնավորապես, անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են: Ցավոք, մեր երկիրն արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթը ծնվել է մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Դրան, սակայն, որպես որոշիչ գործոն հետագայում ավելացել է նաև կլիմայի փոփոխության գլոբալ միտումը: Ինչպես հայտնի է, բնապահպանական խնդիրները մեկուսի խնդիրներ չեն: Դրանք գրեթե միշտ ունենում են գլոբալ ազդեցություն և լուծման համար պահանջում են համատեղ ջանքեր, և այս առումով շատ կարևոր են միջոցառումները, որոնք հարթակ են տրամադրում մտքերի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրության և հնարավոր համագործակցության եզրերի բացահայտման համար:

Ուրախ եմ տեսնել, որ այսօրվա համաժողովը միավորում է ոլորտի համաշխարհային մասնագետներին, որոնցից, վստահ եմ, շատ բան ունենք սովորելու: Մեր միջազգային գործընկերներից շատերը գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կայուն ու արդյունավետ ծրագրեր են մշակել ու ներդրել: Կարծում եմ՝ Հայաստանի փորձը ևս կարող է հետաքրքրություն ներկայացնել նրանցից շատերի համար:

Հարգելի բարեկամներ,

այսօրվա միջոցառման առանցքում, անշուշտ, Armenia tree project-ն է: Ծրագիրը, որն արդեն 25 տարեկան է, մեծապես նպաստել է Հայաստանի անտառային տարածքների վերականգնմանն ու պահպանմանը: Նրա ջանքերով Հայաստանում տնկվել է շուրջ 6 միլիոն ծառ: Սակայն Armenia tree project -ն իր գործունեության մեջ չի սահմանափակվել միայն անտառների վերականգնման ու բնապահպանական խնդիրների լուծմամբ: Այն լուրջ ներդրումներ է կատարել գյուղական համայնքների զարգացման, տնտեսության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման և կրթական ծրագրերի իրականացման համար: Նրա մեծագույն ձեռքբերումներից է գյուղական համայնքներում մարդկանց մշտական աշխատանքով ապահովելը՝ այդպիսով դառնալով մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկը: 

Համոզված եմ, որ  Armenia tree project-ը շարունակելու է նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը: Մենք երախտապարտ կլինենք ձեր մասնակցությանը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկը կրկնապատկելու ռազմավարական ծրագրի իրականացմանը:  Եվ հույս ունեմ՝ տեղյակ եք 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկող 10 մլն ծառ տնկելու մեր նախաձեռնության մասին: Հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կդառնա այդ ուղղությամբ ձեռնարկվելիք առաջին նշանակալից քայլը, նկատի ունեմ՝ Հայաստանի անտառածածկ տարածքները կրկնապատկելը:

Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ վերջերս կառավարությունն իր ծավալներով աննախադեպ որոշում կայացրեց, և մենք հատկացրեցինք 424 մլն դրամ՝ մինչև տարեվերջ Հայաստանում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար: Այդ առումով մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել, և կարևոր է ընդգծել, որ այս նախագիծը շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ այս պահի դրությամբ համալրված են այդ աշխատատեղերից ընդամենը 500-ը, և այս պահի դրությամբ մենք այս ծրագրի շրջանակում ունենք 300 աշխատատեղ Լոռվա մարզում, 200 աշխատատեղ Տավուշի մարզում և 50 աշխատատեղ Սյունիքի մարզում: Այնպես որ՝ մեր սիրելի հայրենակիցները, ովքեր ուզում են ներգրավել այս գործընթացի մեջ, աշխատանքը, բնականաբար, վճարովի է, կարող են դիմել իրենց տարածքների «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր: Շատ կարևոր եմ համարում արձանագրել նաև, որ մենք վերջերս էական փոփոխություններ ենք մտցրել նաև Քրեական օրենսգրքում և Վարչական օրենսգրքում և էականորեն խստացրել ենք պատիժները և սանկցիաները ապօրինի անտառահատումների վերաբերյալ: Կարծում եմ՝ այս փոփոխությունները, այս ծրագրերն իսկապես իրենց մասշտաբներով աննախադեպ են և ցույց են տալիս Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը և քաղաքական կամքը՝ Հայաստանում անտառների պահպանության, անտառների վերականգնման և անտառների, անտառածածկ տարածքներն ընդլայնելու գործում:

Հարգելի ներկաներ,

խոսելով Armenia Tree Project-ի մասին՝ իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ ու ԱՄՆ-ում հայանպաստ օրակարգի առաջամարտիկ Քերոլայն Մուգարին՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի սկիզբը դնելու համար: Անգնահատելի է Ձեր կատարած աշխատանքը, տիկին Մուգար, նաև որպես Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուղղված ԱՄՆ-ում Հայաստանին վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը,  Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարին, ԱՄՆ-Հայաստան ու ԱՄՆ-Արցախ երկխոսության զարգացմանը: Ձեր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններն ու ծրագրերը Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել են երկրի զարգացմանը:

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ հայտնել, որ Armenia Tree Project-ի 25-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մարգահովիտի անտառի տարածքում «Մուգարի պուրակ»-ի ստեղծման վերաբերյալ:

Շնորհավորում եմ Ձեզ, տիկին Մուգար, մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու Ձեր բոլոր երազանքների, մտահղացումների իրականացում:

Ավարտելով խոսքս՝ հարգելի ներկաներ, վերստին ցանկանում եմ ողջունել այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցներին և մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք: Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ով մասնակցություն է ունեցել այս հիասքանչ միջոցառման կազմակերպման գործում:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

 

«Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչև 2050 թվականը, նաև ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության և վերականգնման խնդիրների շուրջ: Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է անտառագիտության ոլորտում հետազոտական և կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը:

Միջոցառմանը մասնակցում են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր «Կանաչ գոտի շարժում» քենիական ծրագրի, ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի, իսրայելական KKL-JNF բնապահպանական կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի և «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի օրերին կազմակերպվելու են այցելություններ Դիլիջան ազգային պարկ, «Էյ Թի Փի»-ի տնկարաններ, ծառատունկի վայրեր:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:28 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը պաշտոնից ազատել է փրկարար ծառայության տնօրենին
19:44 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր
18:19 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին
18:14 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
17:59 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է.hetq.am
17:36 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց
17:20 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը Քրիստինե Սարգսյանին ազատել է աշխատանքից
17:11 21/10/2019  |  ՎերլուծություններԸնտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ
16:20 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱնվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին
14:49 21/10/2019  |  ՏնտեսությունՍփյուռքի գործարարները այդպես էլ շունչները պահած մնացին

Արխիվ

[]