Թեմաներ
Շաբաթ 04 / 04 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/04/2020   12:23 Գնացեք նստեք տանը «կարանտյա» պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս վիրուսը կպնում․ Մարության 04/04/2020   11:49 Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել 04/04/2020   11:28 Չինաստանն ապրիլի 4-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր է հռչակել. Սինհուա 04/04/2020   11:24 Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է մնալ մեկուսացած. Ռոյթերս 04/04/2020   11:24 ՍԴ նախագահն ընդդեմ վարչապետի հայցադիմումը կքննարկվի մայիսին 04/04/2020   11:20 Ֆրանսիան կորոնավիրուսի դեպքերի քանակով առաջ անցավ Չինաստանից. Ռոյթերս 04/04/2020   11:16 ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կա տուժած 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/04/2020   10:26 Մարտունի, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում 04/04/2020   00:48 Հոնկոնգում կատվի մոտ հաստատել են կորոնավիրուսը.oie.int 04/04/2020   00:29 Սիրիայում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ 04/04/2020   00:10 ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը 04/03/2020   23:50 Սերժ Թանկյանն ադրբեջանական գրառում չի տարածել․ նրա հաշիվը կոտրել էին 04/03/2020   22:49 ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը 04/03/2020   22:41 Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Ուղեւորները պահանջում են իրենց փողերը 04/03/2020   22:33 Պարոն Թանկյան, Դուք մեծ սխալ եք գործել. Միհրան Հակովյան 04/03/2020   21:23 Հայրենիք հիմնադրամը Բերձորի դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին սմարթֆոններ է նվիրել 04/03/2020   20:58 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ 04/03/2020   20:49 Տպավորություն էր ստեղծվել,որ հանրաքվեն ավելի բարձր արժեք էր, քան հանրության կյանքն ու առողջությունը.փաստաբան 04/03/2020   20:39 Փախչելը քեզ չի փրկելու, այ տղա, դու պատասխան ես տալու ժողովրդին տարիներ շարունակ թալանելու, տարեկան 200-250 %-ով վարկեր դնելու համար․ Զոհրաբյանը՝ «Varks.am»-ի ղեկավարին 04/03/2020   20:29 Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողի փաստաբանը պնդում է՝ տեղի է ունեցել խոշտանգում ու պահանջում դատահոգեբանական փորձաքննության կատարում 04/03/2020   20:06 Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը 04/03/2020   19:40 Արտակարգ դրության ընթացքում կա նաև ընտանեկան բռնության աճի վտանգ. Իրավապաշտպան 04/03/2020   19:30 Բադասյանն առաջարկել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալ 04/03/2020   19:17 Սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, այլ կատաստրոֆիկ ռեժիմ է, հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ․ Զոհրաբյան 04/03/2020   19:11 Այսօրվա տվյալներով Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է.Ղուկասյան 04/03/2020   19:05 ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ 04/03/2020   18:45 Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ 04/03/2020   18:37 ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ . ԱԳՆ 04/03/2020   18:32 Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է 04/03/2020   18:18 «Անթասիբ որոշում». Հայաստանը ՌԴ-ին է արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. Yerkir.am 04/03/2020   18:16 Հայաստանի 7 հսկիչ անցակետերում հոսպիտալացվել է 172 ուղևոր.Ավագյան 04/03/2020   18:12 Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. Գարիկ Սարգսյան 04/03/2020   18:05 Նախագահ Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենի հետ 04/03/2020   18:01 Դատարանների կողմից գրավի կիրառումը շատացել է.Վարդազարյան 04/03/2020   17:52 Թվեր, փաստեր, մթնոլորտ 04/03/2020   17:47 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 04/03/2020   17:44 Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության միջեւ տեղի է ունեցել քննարկում 04/03/2020   17:39 Նիկոլ Փաշինյանը պետք է բռնագանձի 70 մլն դոլարի պարգեւավճարները. Սոնա Աղեկյանը ֆլեշմոբ է նախաձեռնում 04/03/2020   17:35 Հայտնաբերվել է դի 04/03/2020   17:32 Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի. նախարար 04/03/2020   17:28 Բանակցությունների արդյունքում Վրաստանից 31 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան 04/03/2020   17:18 Դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել.Գոռ Աբրահամյան 04/03/2020   17:12 Կարող է դատավորը քրեական ենթամշակույթին հարող անձի հետ բարեկամ, քավոր-սանիկ է, դա հո պատիժ կամ խարան չէ՞․ Պարգև Օհանյան 04/03/2020   17:07 ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար 04/03/2020   17:02 Քաղաքապետարանը առաջնորդվում է բացառապես ՀՀ պարետատան ցուցումով. խոսնակ 04/03/2020   16:55 9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. Ծանր կացության մեջ են. Արմեն Աշոտյան 04/03/2020   16:50 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/03/2020   16:40 2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ
04/02/2020   13:02 Յուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ՝ 26500 դրամ, եթե նրանց ծնողները մարտի 12-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել կամ կորցրել են այն 04/03/2020   19:17 Սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, այլ կատաստրոֆիկ ռեժիմ է, հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ․ Զոհրաբյան 04/03/2020   14:24 Քիչ առաջ Նոր Նորքից մեկուսացվեց չորս բնակիչ. «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են մեկուսացնում 04/03/2020   00:09 Հայաստանում կորոնավիրուսից կրկին մահվան դեպք է գրանցվել 04/02/2020   23:26 «Ինձ պարետի որոշումը չի հետաքրքրում,իմ երեխեն սոված է, ինձ դա է հետաքրքրում». քաղաքացի (տեսանյութ) 04/03/2020   20:39 Փախչելը քեզ չի փրկելու, այ տղա, դու պատասխան ես տալու ժողովրդին տարիներ շարունակ թալանելու, տարեկան 200-250 %-ով վարկեր դնելու համար․ Զոհրաբյանը՝ «Varks.am»-ի ղեկավարին 04/02/2020   19:39 Դատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ վերանայեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները. Ֆանյան 04/02/2020   13:41 Կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացու միացված է արհեստական շնչառական սարք. Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է 04/03/2020   14:10 12-ամյա երեխայի ինքնասպանության պահին հայրը դիրքերում է եղել, իսկ մայրը՝ զորամասում․ համայնքի ղեկավար 04/03/2020   12:11 Արցախում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել 04/02/2020   15:07 Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է. «Նորք» ինֆեկցիոնում մահացել է 68-ամյա քաղաքացի 04/02/2020   21:40 «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ևս մեկ մահվան դեպք է արձանագրվել 04/03/2020   15:41 Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/03/2020   15:01 Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ 04/03/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 736-ի 04/03/2020   09:07 Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները․ «Ժողովուրդ» 04/03/2020   14:15 Հրապարակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. ՏԱՍՍ 04/02/2020   18:00 Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը 04/03/2020   09:26 Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան․ «Փաստ» 04/02/2020   16:13 Ում են պետք այս հակահամաճարակային միջոցառումները, եթե երկրի մի մասում միջոցառումներ ենք ձեռնարկում, իսկ մյուսում՝ հակամիջոցներ. Բժիշկ

Իրականություն՝ ոչնչի մասին 10/22/2019   12:53  |  Վերլուծություններ

Փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է

2018-ի բովանդակությունից բան չի մնացել։ Փոփոխությունների պահանջ եւ ակնկալիք. հարյուր հազարներին սա՛ էր հանել փողոց, ու հին իշխանությունը խաղաղ գնաց, որպեսզի նորը մեծ տեմպերով ու ավելի նոր մտածողությամբ առաջ տանի երկիրը։ Կար բացառիկ հնարավորություն՝ երկրի առաջընթացի համար։ Բայց 1.5 տարում պրոցեսների բովանդակությունը փոխվեց։

2018-ի որակից նույնպես բան չի մնացել։ Երեւանի փողոցներն իրենով հեղեղած՝ ազնիվ ու հավատով լի ուսանողության, երիտասարդության որակյալ զանգվածն այլեւս դաշտում չի երեւում։ Նրանք ճնշող մեծամասնությամբ հետ քաշվեցին, մի մասը կոտրվեց ու շարունակում է մտածել երկրից հեռանալու մասին։ Նրանց տեղը շատ արագ լցրեցին կոմֆորմիստները, 90-ականների մնացորդները եւ երբեք սեփական կարծիք չունեցող հոծ խմբերը։

Եվ կա իշխանություն, որն ինչ ուզում՝ ասում է, ինչ ուզում՝ անում է. դա իշխանության նեղ խումբն է։ Կան մեկ մարդու սպասարկման բրիգադներ՝ ԱԺ, խմբակցություն (խմբակցություններ), կուսակցություն (կուսակցություններ), կառավարություն, իրավապահներ, դատարաններ եւ այլն։ Սա իշխանություն է՝ ինքն իր համար։ Այն այս պահին հաշվետու չէ ոչ մեկին եւ ամբողջությամբ վայելում է այդ հնարավորությունը, բայց այն այս պահին ադեկվատ չէ՝ ապագա ռիսկերի գնահատման առումով։

Անհասկանալի վիճակ

Շատ դժվար է գրագետ գնահատական տալ Հայաստանի իրականությանը։ Զգացմունքային՝ կարելի է, բայց դա սուբյեկտիվ է։ Սառը հայացքով՝ Հայաստանում իրականություն է ոչնչի մասին։ Հայաստանում ոչինչ չի կատարվում. ոչ մի բարդ թեմա չի դրվում քննարկման, ոչ մի կարեւորագույն խնդիր չի նշմարում իր լուծումը, ոչ մի բաց խոսակցություն հասարակության մեջ չի սկսվում, եւ բարդ թեմաները դարձյալ մնում են որպես կա՛մ տաբու, կա՛մ մանիպուլյացիայի առարկա։ Երբ 1.5 եւ ավելի տարիներ առաջ հասունանում էր փոփոխության պահանջը, հիմքում սա էր՝ բացել թեմաները, որքան էլ դրանք ցավոտ լինեն, ստանալ մասնակցային հասարակություն եւ ինտենսիվ փնտրել լուծումներ։

Մեծ հաշվով, Հայաստանում ոչինչ չի կատարվում, եւ սա է ամենամեծ ռիսկը։ Սա դժվար է ֆիքսել օրվա ռեժիմով, քանի որ աղմուկը շատ է, եւ դա ակտիվության տպավորություն է ստեղծում։ Մեր այսօրվա կենցաղը (կամ՝ պետական լրահոսը) քրեական գործեր, դատեր, լայվեր, բազմապիսի PR ակցիաներ, իրական կյանքի սուբլիմացիան են՝ իրական գործերի փոխարինիչները։ Դրանք պետության կենսագործունեության համար եւ պետության օրակարգի առումով զրոյական նշանակություն ունեն։

Կարելի է, իհարկե, ասել, որ ամեն ժողովուրդ արժանի է իր հեղափոխությանը, բայց դա էլ պատասխանատու եւ ազնիվ մոտեցում չէ. այդպես կարելի է ասել էմիգրացիայից։ Գնահատականներ տալը, համեմատություններ անելը, նախազգուշացնելն արդեն բավարար չեն։ Դրանց փուլն անցավ։ Լուծումներ են պետք, լուծումների առաջարկներ եւ դրանց հասնելու ճանապարհ։

Դարձյալ՝ սոլիդ իշխանության մասին

Այլ ելք՝ խուսափելու համար անդառնալի կորուստներից ու պատմական ողբերգություններից, այլեւս չկա։ Հայաստանում պետք է ձեւավորվի սոլիդ իշխանություն։ Հայաստանում չպետք է լինի կուսակցական ռեւանշ, եւ Հայաստանում չպետք է լինի մեկ մարդու ատրակցիոն։

Սոլիդ իշխանության ռեսուրսը հստակ է՝ իշխանության միջի ողջախոհ անհատներ եւ շրջանակներ, իշխանությունից դուրս՝ նույնպիսի մարդիկ եւ շրջանակներ։ Կուսակցական, քաղաքական այսօրվա տոտալ արժեզրկման, դեֆոլտի պայմաններում այլ տարբերակ ուղղակի չի մնում։ Այս ամենը, իհարկե, վերաբերում է խաղաղ պայմաններին։ Պատերազմական պայմաններում լրիվ այլ տրամաբանություն է լինելու։

Իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս գտնվող սոլիդ անհատներն ու շրջանակները համատեղ պետք է ձեւավորեն սոլիդ իշխանությունը, որի պատմական առաքելությունը չափազանց մեծ է։ Սա կարող է լինել ժամանակավոր, անցումային իշխանություն, բայց, անկախ դրանից, դա կլինի այն իշխանությունը, որն իր կատարած աշխատանքի ծավալի եւ որակի առումով Հայաստանի պատմության մեջ կունենա բացառիկ նշանակություն։ Մենք պետք է դուրս գանք տոտալ նիհիլիզմի վիճակից։

Աշխարհի քարտեզի մեր հատվածում արագ տեմպերով փոփոխություններ են գնում։ Մի կողմից՝ Ալիեւների ընտանիքը գնում է նկատելի ռեֆորմների՝ միաժամանակ ավելացնելով ռազմական ծախսերը, մյուս կողմից՝ երկրում ուժեղանում են հակաալիեւյան տրամադրությունները։ Սա անկանխատեսելի զարգացումների ահռելի պոտենցիալ է։ Թուրքիայում սրընթաց ուժեղանում են ազգայնական եւ պանթուրքիստական տրամադրությունները, որոնք Հարավային Կովկասի համար ունեն այլ, մեզ համար խիստ վտանգավոր պատկերացումներ, քան անգամ Էրդողանը։ Ռուսաստանում Պուտինն աստիճանաբար մոտենում է սեփական խնդրին՝ ինչ-որ կերպ վերարտադրության կամ իրավահաջորդության, ինչը նոր, դժվար հաշվարկելի սցենարների աղբյուր է՝ մեզ համար կրկին հստակ ռիսկերով։

Ի՞նչ ենք անում մենք. կորցնում ենք ժամանակ։ Ինչո՞վ ենք զբաղված մենք. մեծ հաշվով՝ ոչնչով։ Այս փուլը Հայաստանը պետք է օգտագործեր անվտանգության մակարդակի բարձրացման եւ մեծ տեմպով, գրագետ քայլերով՝ երկրի մոդեռնիզացիայի համար։ Ցավոք՝ չենք անում։ Շատ կարեւոր է արձանագրել, որ 2018-ի համընդհանուր պահանջը դեռ օրակարգում է՝ փոփոխություններ։ Այդ պահանջը լուծում չի ստանում։ Այդ պահանջը ռացիոնալ ծրագրերի տեսք չի ստացել։ Եվ այդ պահանջի վրա իշխանության եկած, թվում էր՝ ռեֆորմիստական թիմը 1.5 տարում վերածվեց դասական չինովնիկական խավի։ Հետեւաբար՝ փոփոխությունների պահանջը նույնքան սուր է, եւ փոփոխությունների ունակ իշխանության պահանջը՝ միակ լուծումը։

Ո՞րն է սոլիդ իշխանության հիմնական առաքելությունը․

1. Նոր պատերազմի բացառում

2. իրավիճակի կայունացում. պետությունը կազմաքանդող պրոցեսների դադարեցում (այդ թվում՝ պատժիչ ուղղորդվող դատաիրավական մեքենայի կանգնեցում, արտաքին ազդեցության դիմակայում)

3. երկրում հաշտեցման եւ ներքին համերաշխության մթնոլորտի հաստատում

4. Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխադարձ վստահության կտրուկ աճի ապահովում։ ԵՄ եւ ԱՄՆ հետ իրատեսական օրակարգի ձեւակերպում, այդ շրջանակներում աշխատելու ուղերձներ

5. նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք, Սահմանադրական փոփոխություններ

6. նոր ընտրությունների կազմակերպում։

Կարող է ծագել բնական հարց. ինչո՞ւ հենց այս կետերը։ Իրականում մենք 1.5 տարի առաջ այլ օրակարգ պետք է ձեւակերպած լինեինք՝ այն օրակարգը, որի առանցքը պետության մոդեռնիզացիան էր՝ հանրային կյանքի, տնտեսության եւ բոլոր ոլորտների։ Սա պահանջում էր լրիվ այլ պատկերացումներ, լրիվ այլ ընթացք, լրիվ այլ ինտելեկտուալ ռեսուրս եւ լրիվ այլ մթնոլորտ։ Մենք սա տապալել ենք։ Եվ այսօր ուղղակի հնարավոր չէ այսօրվա իրավիճակից միանգամից անցում կատարել այդ հիմնական օրակարգին։

Պետությունների կյանքում լինում են անհնար պահեր։ Մեզ մոտ այսօր այդպիսի վիճակ է։ Այսօրվա մթնոլորտի եւ թիմերի պայմաններում հնարավոր չէ այս իրականությունից միանգամից անցում կատարել զարգացման փուլ։ Պետք են լինելու միջանկյալ լուծում, միջանկյալ փուլ։ Սոլիդ իշխանության առաջին կետը՝ թույլ չտալ պատերազմ, անկյունաքարային է. սրա տապալման դեպքում մնացած ամեն ինչն անիմաստ է։ 2, 3, 4 կետերն այս խնդրի լուծմանն են ուղղված։ Այսօրվա վերնախավը չի պատկերացնում, թե ի՛նչ է իրենից ներկայացնելու առաջիկա հնարավոր պատերազմը՝ դրա ծավալները, կորուստների եւ ավերածությունների չափը, հետեւանքները։ Ցավոք, սա չի պատկերացնում նաեւ «սոցցանցերի սերունդը»։ Ոչ մի ռոմանտիկա չի լինելու, հաղթանակի դեպքում՝ հաղթանակի բերկրանք չի լինելու։ Փոխարենը սա շատ լավ պատկերացնում են բանտերում ու դատարաններում գտնվող նախագահն ու գեներալները, Արցախի իշխանություններն ու կռիվ տեսած եւ հաղթած հրամանատարները։ Հնարավոր պատերազմի հոտը գալիս է, բայց մենք դեռ ունենք հնարավորություն՝ դրանից խուսափելու. դրա համար պահանջվելու են մեծ ջանքեր, շատերի կոնսոլիդացված աշխատանքը եւ իշխանության լուրջ որակներ։

Գործող իշխանությունը բոլոր տապալումներից ու կասկածելի քայլերից հետո հայտարարում է. մենք ստացել ենք 70 տոկոս ձայն, վստահության քվե։ 70 տոկոսը դատավճիռ չէ, եւ ճիշտ ու գրագետ բան ասելիս ու հակադրվելիս պետք չէ դրանով կաշկանդվել։ 70 տոկոսը տրված է եղել գրագետ փոփոխություններ անելու եւ ոչ երբեք երկիրը պառակտելու, 37 թիվ վերադառնալու ու նոր պատերազմի համար։ 

Եվ վերջում՝ մթնոլորտի մասին

Վերջին շրջանում ուշ երեկոները կարդում եմ ժամանակակից աշխարհի ամենավառ դեմքերից մեկի՝ Յուվալ Հարարիի Homo Deus աշխատությունը։ Նրա տեսության հիմնական առանցքն այն է, որ բանական մարդը՝ Homo Sapiens-ը, էվոլյուցիայի վերջնակետը չէ, եւ մենք գտնվում ենք նրա հաջորդ փուլի՝ Homo Deus-ի (մարդ-աստծո) ձեւավորման ընթացքում։ Հեղինակը հիմքում դնում է արհեստական բանականության նոր, անծայրածիր հնարավորությունները, որոնք շատ արագ ներխուժելու են մեր կենցաղ, մեր կյանք։

Սա ես կարդում եմ ուշ երեկոյան։ Իսկ վաղ առավոտյան, երբ սկսվում է հայաստանյան իրականությունը, ինձ մոտ ծագում է հակառակ հարցը. իսկ հնարավո՞ր է, որ լինի էվոլյուցիայի հակառակ ընթացքը՝ բանական մարդը՝ Homo Sapiens-ը որոշակի իրավիճակներում սկսի էվոլյուցիոն հետապրում, հետզարգացում։ Հայաստանյան իրականությունը տալիս է խորհելու լայն փաստական բազա։ Մարդիկ, որոնք տասնամյակների ընթացքում ունեին կարծիք, տեսակետ, սկզբունքներ, մթնոլորտի փոփոխության, իրականության փոփոխության պայմաններում հանկարծ ցուցաբերում են հետընթացի տարօրինակ դրսեւորումներ։ Ամեն անգամ ինքդ քեզ հարցնում ես՝ լավ, սա նորմալ տղա էր, նորմալ աղջիկ էր, «Սերժի ժամանակ» պայքարում էր բոլոր նմանատիպ երեւույթների դեմ... ի՞նչ եղավ, չի՞ տեսնում, թե ինչ է կատարվում, ինչպե՞ս այսպիսի բան կարողացավ ասել կամ անել։ Մենք հիմա ունենք պետական եւ հանրային դեգրադացիայի դինամիկ ձեւավորվող պատկեր։ Կա՛մ մենք կկարողանանք այս պրոցեսը կանգնեցնել, իսկ դրա լավագույն տարբերակը սոլիդ իշխանության ձեւավորումն է, կա՛մ դա վերջնական հանգրվանի կբերի մեր հակառակորդը։

Ճիշտ այդպես էլ, եթե մենք չկարողանանք կանգնեցնել դատաիրավական ռեպրեսիվ մեքենան ու ներքին պառակտման խորացումը, մեզ բոլորիս ցավալիորեն ծանոթ՝ պատմության դատաստանի փոխարեն ոչ շատ հեռու ապագայում կարող է ավելի ցինիկ լուծում բաժին հասնել՝ հայտնվել Բաքվի առաջին ատյանի դատարանում։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/03/2020   14:01 «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ-ից դժգոհ, ձեռքն օդում թափ տալով, հեռացել է

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]