ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. Իրականացվում է պլան «Գ»-ն. փաստաբան 10/22/2019 20:53 | Քրեական խրոնիկոն

«Դատական նիստ այսօր տեղի չի ունենալու։ Դատավորը պարտավոր էր ձերբակալման օրինաչափության հարցը քննարկման առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում։ 24 ժամն արդեն անցել է, նիստ չի եղել, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել որպեսզի նիստ լինի»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Նա հայտնեց, որ նիստը նշանակվել է վաղը 17։40-ին. «Այսօր 18։30-ին նշանակված նիստին մեր պաշտպանյալի ներկայությունը չի ապահովվել, նա դատարան չի բերվել, ոչ էլ բերվելու է»։
Հարցին՝ ով է «մեղավոր» դրա համար, Վարոսյանը պատասխանեց, որ մեղավոր է Հայաստանում դատարանի բացակայությունը։
«Եթե ձևական նիստ է նշանակվում ու չի արվում, ի՞նչ ասեմ։ Դատավորն ու վարույթն իրականացնող մարմինը պետք է ապահովեին նրա ներկայությունը, դրա փոխարեն նոր մեղադրանք է առաջադրվել, թե ինքը ինչ-որ անձանց կողմից ինչ-որ անհայտ միջոցներով ու մեթոդներով ինչ-որ իշխանություն է յուրացրել»,-ասաց փաստաբանը։
Վարոսյանը հայտնեց, որ Բաբայանը փաստաբանների հետ միասին կարդացել է տեքստն ու փորձել հասկանալ ինչի մասին է խոսքը, սակայն այդպես էլ չի հասկացել։
«Մեղադրանքն իրականության հետ աղերս ունենալ չի կարող, ով ինչ ցուցմունք ուզում է տա»,-ասաց փաստաբանն ու հայտնեց, որ այս պահին Բաբայանի դեմ ցուցմունք չկա։
Նրա խոսքով, ներկայացված մեղադրանքն առնչություն չունի Արսեն Բաբայանի հետ, փոխարենն այն կապված է Սահմանադրական դատարանի հետ և ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։
«Ամբողջ մեղադրանքը դրա մասին է։ Սա պլան «Գ»-ն է, եթե մինչ այս եղել են «Ա»-ն և «Բ»-ն, ապա սա պլան «Գ»-ն է։ Սրանից հետո լինելու է «Դ»-ն, «Ճ»-ն և այս պրոցեսը տեղի է ունենալու։ Ես որպես իրավաբան իրավական գնահատական առաջադրված տեքստին տալ չեմ կարող»,-նշեց Վարոսյանը։
Նա հայտնեց, որ փորձել է դատարանից ճշտել, ինչու իր պաշտպանյալը դատարանում չէ, սակայն դատարանը անհրաժեշտ պատասխանը չի տվել. «Ըստ էության, ոչինչ չեն ասել։ Ոչինչ չեն ասում, ասում են՝ նիստը վաղը 17։45 է»։
Փաստաբանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Բաբայանի նկատմամբ խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան. «Բնականաբար, հավանաբար իմանալով, որ նման միջնորդությւոն պետք է ներկայացվի նիստը նշանակել են վաղը, որ օրենքի խախտմամբ այդ երկու հարցը միասին քննարկեն»։
Հարցին, Բաբայանի ձերբակալությունը կապվա՞ծ է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման ու ՍԴ կազմը ցրելու հետ, փաստաբանը պատասխանեց. «Ոչ մենք, ոչ մեր պաշտպանյալն որևէ այլ միտում տեսնելու հնարավորություն չունենք»։
Նա նաև նշեց, որ տեղի ունեցողը կապված է ՍԴ-ի վերջին զարգացումների հետ և Բաբայանը «սանիկի» կարգավիճակում է գտնվում, սակայն պատրաստ է կրել ցանկացած զրկանք, եթե դա պետք է Հայաստանի Հանրապետությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/23/2021 21:10 Կարծում եմ, որ Ռուսաստանը իմունիտետ ունի, որ պետության քանդում թույլ չտա տեղական նիկոլ նավալնիի ձեռամբ. Արփինե Հովհաննիսյան
- 01/23/2021 17:50 Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան
- 01/23/2021 17:25 Երբ դու և դաշնակիցդ թշնամական ԱԹՍ-ների պատճառով կորցնում եք Ջաբրայիլը, այդ ԱԹՍ-ները հայտնվում են Դոնեցկում. քաղաքագետ
- 01/23/2021 17:09 Շուշի քաղաքի կազմակերպված հանձնման դրվագը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, վերջին օրերին դարձավ հանրային բուռն քննարկումների նյութ. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2021 22:00 Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մեքենան 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 1 վիրավոր
- 01/23/2021 19:36 Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում
- 01/23/2021 10:29 Գյումրիում ՌԴ քաղաքացու ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները