ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018թ. ընթացքում 10/22/2019 15:39 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել են ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվ: Վերջինս առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի բոլոր իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընթացում մարզի դատախազության դրսևորած հետևողականությամբ։
Միայն 2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 70 քրեական գործ, որոնցից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 19 քրեական գործ՝ 21 անձի վերաբերյալ: Դա այն դեպքում, երբ ամբողջ 2018 թ. ընթացքում այդ ոլորտում հարուցվել է թվով 61 քրեական գործ կամ այս տարվա 9 ամիսների համեմատ մոտ 13 տոկոսով պակաս: Իսկ դատարան էր ուղարկվել 8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, կամ այս տարվա 9 ամիսների համեմատ՝ մոտ 58 տոկոսով պակաս։
Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 12 քրեական գործ՝ 12 անձի վերաբերյալ: Մինչդեռ ողջ 2018 թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ՝ 7 անձի վերաբերյալ կամ՝ 41.6 տոկոսով պակաս։
Անհրաժեշտ է նշել, որ ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի աճով, այլ դրա դեմ տարվող պայքարի համատեքստում նախորդ տարիների համեմատ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացմամբ: Դրան էապես նպաստել է նաև այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որն արտահայտվել է հատկապես ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով և 2017 թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցության արդյունքում իրականացված համալիր միջոցառումների, առաջադրված նոր պահանջների, այդ թվում նաև ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբունքների կիրառման հանգամանքով։
Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում նաև բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված 39.5մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 4.5մլն ՀՀ դրամ գումարը, իսկ չվերականգնված գումարի մնացած մասով կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա։
Հարկ է նշել նաև, որ հատկապես ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների պարագայում դատարան ուղարկված քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Վերջինս դրսևորվում է նրանով, որ դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ