ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է ձգձգվում Արսեն Բաբայանի գործով բողոքի քննությունը 10/22/2019 18:36 | Քրեական խրոնիկոն
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ձգձգում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանների բողոքի քննությունը, որով վիճարկվում է Արսեն Բաբայանի ձերբակալման իրավաչափությունը։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Բաբայանի պաշտպանների դիմումը դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 21-ի երեկոյան՝ 21:04-ին։ Բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Համաձայն Սահմանադրության, բողոքի քննությունը պետք է իրականացվի սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 18 ժամվա ընթացքում։ Արդեն հայտնի է , որ դատարանը բողոքը քննելու է 18.30-ին՝ դռնփակ նիստով։
Հիշեցնենք՝ Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործով։ ՀՔԾ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 314-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով քրեական գործը վերաբերում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումին։ Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 1-ին հայտարարվեց ՍԴ նախագահի հրաժարականի մասին, որը ՍԴ-ի գրասենյակից ելքագրվել մարտի 2-ին, նույն օրը՝ ուրբաթ, մուտք եղել ԱԺ գրասենյակում, որը սակայն ներքին փաստաթղթաշրջանառության համակարգ ներբեռնվել է մարտի 5-ին՝ երկուշաբթի։ Ըստ տեղեկությունների, Արսեն Բաբայանին մեղսագրում են, որ նա է քարտուղարության աշխատակցին պարտադրել փոխել դիմումը՝ ԱԺ գրասենյակում ստանալու օրը։ Նշենք, որ մարտի 5-ին Արսեն Բաբայանը դեռեւս զբաղեցնում էր ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետի պաշտոնը։ Նրա նշանակումը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում եղել է միայն մարտի 6-ին։
Իրավապաշտպանները Արսեն Բաբայանի ձերբակալությունը որակում են ապօրինի եւ քաղաքական։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր Գոհար Մելոյանը հայտարարել է, որ Արսեն Բաբայանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի վրա տարածվում է համաներում եւ նա չէր կարող ձերբակալվել։ «Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի»,- նշել ղ Գոհար Մելոյանը։ Իսկ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ Արսեն Բաբայանի ձերբակալության բուն նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշման «դոզան» ավելացնելն ու նրա դեմ ցուցմունք կորզելն է։
Հարցին արձագանքել է նաեւ Հայաստանի ՄԻՊ-ը՝ նշելով, որ Արսեն Բաբայանի ձերբակալության հետ կապված պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից։
Արսեն Բաբայանի ձերբակալության ժամանակ ուղեկցված խախտումներն այնքան ցայտուն են, որ փորձագետները հույս ունեն, որ դատարանները չեն կարող պարզապես աչք փակել եւ կարճման ենթակա գործով անձի ձերբակալությունը իրավաչափ համարել ու թերեւս դա է դատական նիստի ձգձգման պատճառը։
Բացառված չէ, որ այս ընթացքում ՀՔԾ-ն փորձի առավել խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել եւ միանգամից հանդես գա Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
- 04/22/2024 23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ