ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակումը 10/21/2019 10:52 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» գրասենյակի վրա հարձակումը՝ համարելով խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ֆրանսիայում հայկական խմբագրության վրա հարձակմանն այսկերպ արձագանքեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Խմբագրությունը նշել է, որ փաստորեն դա արդյունք է գլխավոր խմբագրի՝ Արա Թորանյանի Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցությամբ։ Հակված եմ վստահելու իմ գործընկերոջը։ Մանրամասներ չեմ կարող հայտնել, դեռ չեմ խոսել նրա հետ։ Ամեն դեպքում կարծում եմ՝ իրավապահ մարմինները հետաքննություն կանցկացնեն, որովհետև ահազանգը հնչեցվել է։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները ոչ միայն կհայտնաբերեն, այլև լայն հասարակության համար պարզ կդառնա՝ հարձակումն ինչի հետևանք է եղել»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայում գտնվող գործընկերները շուտափույթ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքային առօրյային։
Հարցին՝ արդյոք կարող է սա արտասահմանում գտնվող հայկական մյուս խմբագրությունների վրա ոտնձգություն իրականացնելու վատ նախադեպ լինել, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը չբացառեց. «Այն լրատվամիջոցները, որոնք ունեն նման աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող խնդիրների նկատմամբ իրենց հստակ դիրքորոշումը, չի բացառվում, որ նման հարձակումների ենթարկվեն։ Այդ իսկ պատճառով նման դեպքերում միայն դատապարտելը բավարար չէ, քիչ է նույնիսկ։ Պետք է բացահայտվեն դեպքը կատարողները և պատժվեն, գողացված գույքն էլ վերադարձվի»,-նշեց Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում նման դեպքերը կարող են անընդհատ կրկնվել։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, հարձակում է տեղի ունեցել Ֆրանսիայում գտվող Nouvelles d’Arme’nie-ի վրա։ Խմբագրությունը թվիթերյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, թե ինչ ավերածություններ ն գործել հարձակվողները խմբագրության գրասենյակում։ Հայկական ամսագրի twitter-ի էջում հարձակումը կապում են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։ Նշենք, որ խմբագրության տեղեկություններով՝ հարձակվողներն առևանգել են 3 համակարգիչ, 1 լուսանկարչական խցիկ, որոնց մեջ եղել են խմբագրական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ինչպես նաև ամսագրի առաջիկա համարների լրագողական նյութեր։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arme’nie-ի գրասենյակի վրա հարձակումը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ