ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սփյուռքի գործարարները այդպես էլ շունչները պահած մնացին 10/21/2019 14:49 | Տնտեսություն

Հավանաբար շատերը կհիշեն, թե վարչապետ ընտրվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինչպիսի բուռն ոգևորությամբ ու պաթոսով էր խոսում Հայաստանի տնտեսությանը սպասվող ներդրումային ապագայի մասին։
-Այս օրերին Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը եւ որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ,-Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր ժողովրդի թեկնածուն։
Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց ավելի քան տարիուկես է անցել։ Սակայն Սփյուռքի մեր հազարավոր գործարարները, որոնք «շունչները պահած սպասում էին ժողովրդի թեկնածուի վարչապետ դառնալուն, որպեսզի միլիարդավոր դոլարների ներդրումներ անեին Հայաստանի տնտեսության մեջ», այդպես էլ շունչները պահած մնում են։ Այսօր էլ այդ ներդրումներ չեն երևում։
Չեն երևում նաև այն միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը, որոնց մասին Ազգային ժողովի ընտրություններից առաջ, ինչու չէ, նաև ընտրություններից հետո հայտարարվում էր։ Ու բնավ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է ավելի զգուշավոր արտահայտվել ներդրումների վերաբերյալ։ Ավելին, վերջին շրջանում նա ընդհանրապես չի էլ խոսում այդ մասին։ Դժվար է հիշել, թե վերջին անգամ վարչապետը, երբ է մասնակցել որևէ ներդրումային ծրագրի մեկնարկին։
Այս ընթացքում հազիվ երկու-երեք նման ծրագրեր են եղել, որոնց հիմքերն էլ դրվել են ոչ այս, այլ նախկին իշխանությունների օրոք։ Զավեշտը հասել է այնտեղ, որ այդ ծրագրերը երբեմն նույնիսկ վերաթողարկվում են։
Այնպես, ինչպես ասենք Երևանում նոր ջերմային կայան կառուցելու ծրագիրը, որի հիմնարկեքը իշխանափոխությունից առաջ արեց Սերժ Սարգսյանը։ Հետո Նիկոլ Փաշինյանը այն կասեցրեց, իսկ ամիսներ անց վերաբացեց` փորձելով տպավորություն ստեղծել, թե դա իր կառավարության աշխատանքի արդյունքն է։
Որպես այդպիսին, դա իհարկե միակը չէ։ Այս տարվա կեսերին Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկմանը։ Ոչինչ, որ ծրագրի մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ գործարանը չի աշխատում և արտադրանք չի տալիս, դեռ մի բան էլ խոսքը դարձյալ մի ծրագրի մասին էր, որի հիմքերը դրվել էին նախկին իշխանությունների կողմից։
Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման նպատակով շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 2017թ.։ Այն ժամանակ գործարանի վերագործարկմամբ նախատեսվում էր հայկական բամբակի հումքով սկսել նոր արտադրություն։ Ակնկալվում էր նաև ջինսերի թողարկում։
Ազգային ժողովի ընտրություններից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկած ներդրումային մեկ այլ ծրագրի հանդիսավոր բացումից կարճ ժամանակ անցած էլ պարզվեց, որ այն դադարեցրել է աշխատանքը։ Խոսքը Մերձավանի կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի մասին է։ Իհարկե հետագայում այն կրկին վերաբացվեց, բայց իհարկե ոչ այն ծավալներով, ինչի մասին խոսվում էր ժամանակին։
Այս ընթացքում Հայաստանում գուցե էլի ներդրումային ծրագրեր են մեկնարկել։ Բայց դրանք շատ քիչ են։ Նույնիսկ ավելի քիչ, քան կային մինչև իշխանափոխությունը։
Ու բնավ զարմանալի չէ, որ էկոնոմիկայի նախարարը անընդհատ դժգոհում է ներդրումների ծավալներից` հայտարարելով, որ դրանք իրենց չեն բավարարում։ Բնական է, որ չեն էլ կարող բավարարել, որովհետև Հայաստանի տնտեսության ներդրումային գրավչությունը իշխանափոխությունից հետո ոչ միայն չի լավացել, այլև մի բան էլ վատացել է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 18:57 Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան
- 04/13/2021 18:46 Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված. Արսեն Բաբայան
- 04/13/2021 18:39 Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ թշնամիներ չունի. քաղաքագետ
- 04/13/2021 17:24 ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 18:21 Պայթյուն հրդեհի բռնկումով
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները