Թեմաներ
Կիրակի 08 / 09 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/09/2020   18:19 Մինսկում ձերբակալել են ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողներին 08/09/2020   17:47 Այ հիմա ուշադի՛ր նայեք. Արման Աբովյանը՝ Լիբանանում իրադարձությունների շուրջ 08/09/2020   17:15 Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. Կան տուժածներ 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/09/2020   16:25 Ահազանգ ԱԻՆ. 14 տ պատանին ընկել է Հրազդան գետը 08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/09/2020   15:16 Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ. ԱԳՆ նախարար 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/09/2020   14:08 ԱՄՆ-ն նշել Է Աֆղանստանում ռազմական ներկայության կրճատման ժամկետները 08/09/2020   13:39 Մենք ոչինչ ենք կառավարության համար, զրո, զզվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել. ԵՊՀ դասախոս 08/09/2020   13:15 Արցախում նոր կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/09/2020   12:44 Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին. Շիրակ Թորոսյանը` Ախալքալակի դեպքերի մասին 08/09/2020   12:21 ՃՏՊ Խաղաղ Դոնի փողոցում. Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից 08/09/2020   12:10 Մենք Սերժ Սարգսյանի անարդար ռեժիմը չենք տապալել, որ նորից շարժվենք անարդարության ճանապարհով. Կարպիս Փաշոյան 08/09/2020   11:56 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 08/09/2020   11:35 Հայտնել են Թրամփի՝ Ռաշմոր լեռան վրա նախագահների հարթաքանդակներին իրենն ավելացնելու ցանկության մասին 08/09/2020   11:30 2 տարեկան երեխան մեծանում է անմարդկային պայմաններում (տեսանյութ) 08/09/2020   10:57 Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել 08/09/2020   10:50 Չինաստանում ուղեւորատար ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը եւ արտակարգ ազդանշան է տվել 08/09/2020   10:07 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում 08/09/2020   09:57 Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   21:44 Ալրաղացի Լյովիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   19:00 Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ (ֆոտո) 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:11 Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը... Ռ. Հակոբյան 08/08/2020   17:59 Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին. Ս. Սեյրանյան 08/08/2020   17:53 Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան 08/08/2020   17:47 Առևանգված ավտոմեքենայով բախվել էր ճամփեզրի բետոնե սյուներին 08/08/2020   17:38 Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան 08/08/2020   17:16 Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս 08/08/2020   16:10 «Թուրքիան իր «ուղեղում» հարվածելու ցանկություն ունի, եթե «դուխը» հերիքի. Արման Նավասարդյան 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/08/2020   15:00 Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/08/2020   14:47 Գնել Հասրաթյանն ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին 08/08/2020   14:44 Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով 08/08/2020   14:24 Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները 08/08/2020   14:22 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ 08/08/2020   14:18 Սպասվում է առանց տեղումների եղանակ 08/08/2020   14:02 Պոլսո Հայոց պատրիարքրարանը լիբանանահյերին օգնելու կոչ է արել 08/08/2020   13:58 30 տարի առաջ ՀՅԴ-ը Խորհրդային Հայաստանում հայտարարեց իր կազմակերպական ներկայության մասին 08/08/2020   13:41 «Մարդիկ կան, որոնք ցուցակագրված են, պատրաստ՝ գալու Հայաստան». Արման Նավասարդյան 08/08/2020   13:29 Քաոսային ներգաղթը ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է, չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից ահաբեկչական գործողություններով.Ղազինյան
08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   09:26 Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ» 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   09:29 Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. «Հրապարակ» 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/07/2020   23:21 Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են հրաժարվել դոլարից 08/08/2020   11:43 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու մասին միջնորդությունը, թեև ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ 08/07/2020   21:54 Առեղծվածային հիվանդությունից կնոջ որովայնը ուռչել է մինչեւ անոմալ չափերի 08/08/2020   11:01 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 200-ով 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/08/2020   12:25 «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտում 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել.երիտասարդը մահացել է սրտի կաթվածից 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/09/2020   10:57 Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել

Միրզա Դինային՝ 2019 « Ավրորա» մրցանակի դափնեկիր 10/21/2019   12:33  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր  «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։ 

«Միրզա Դինային բացառիկ անհատականություն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքված են եւ ծանր տառապանքներ են կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսվելիս, իսկ մյուս կողմից՝ մարդկանց օգնել փորձելիս, անհատը կարող է բախվել նաեւ մեծ մարտահրավերների ու հիասթափության՝ չհաշված բազում վտանգները,  սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգեւորությամբ շնորհավորում եմ նրան դափնեկիր դառնալու կապակցությամբ եւ ողջունում նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», - նշեց 2017թ. «Ավրորա» մրցանակի  դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան։ 

Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն եւ վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Այդ կազմակերպություններն են.

«Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպություն («Օդային կամուրջ Իրաք»)

«ՍԻԴ» հիմանդրամ (SEED Foundation)

«Շայ» հիմնադրամ (Shai Fund)

Խոսելով դափնեկրի մասին` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանն ասաց.

«Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն աջակցում է նրանց, ովքեր հանուն ուրիշների վտանգի են ենթարկում ամեն ինչ եւ բացառիկ խիզախություն ցուցաբերում օրհասական իրավիճակում։ Միրզա Դինային դրա կատարյալ օրինակն է։ Նա կարեկցանքի, անձնական նվիրումի, անպաշտպանին պաշտպանելու ցանկության մարմնավորումն է։ Որպես «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ես անչափ հպարտ եմ, որ մեր ընդհանուր տեսլականն օգնել է բացահայտել եւ աշխարհին ներկայացնել Միրզա Դինայիի գործունեությունը»։ 

Գործելով հանուն եզդի համայնքի՝ Միրզա Դինային ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմի զոհերի փրկության, «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից կանանց եւ երեխաների տարհանման, ինչպես նաեւ կտտանքների ու չարաշահումների ենթարկվածների աջակցության գործին։ Դինային էր, որ Գերմանիա հասցրեց Սախարովի մրցանակի ապագա դափնեկիր Լամյա Հաջի Բաշարին, որը ներկայումս մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ է, եւ ում անունով կոչվում է «Ավրորայի» կրթաթոշակներից մեկը։ 

2019թ. «Ավրորա» մրցանակի  դափնեկրին մեծարելու եւ երեւանյան առաջին «Ավրորա» ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական համայնքի բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչներ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպես նաեւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին։ 

«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրները ականավոր հումանիտար գործիչներ են՝ բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբույժ եւ միսիոներ Թոմ Քաթինան (2017) եւ ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։ 

«Հանուն մարդկայնության զարթոնքի «Ավրորա» մրցանակի անունն ինքնին արդեն պարունակում է այս բացառիկ մրցանակի կարեւորագույն ուղերձը։ Հենց հիմա աշխարհը կարիք է զգում, որ մարդկությունը ոտքի ելնի, ինչպես դա արել է Միրզա Դինային՝ բացառիկ մի անհատ, որի անօրինակ խիզախությունն ու անձնվիրությունը մեծ պատիվ են իր ժողովրդի համար։ Ամեն ինչ ռիսկի ենթարկելով՝ նա փորձում է փրկել կանանց եւ երեխաներին, որոնք ամենից շատ են տառապում հակամարտության պայմաններում»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեն։ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաեւ 2019թ. «Ավրորա» մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան եւ ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին եւ Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային,ինչպես նաեւ տրամադրել նրանց 50.000-ական ԱՄՆ դոլարի պարգեւ:

2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2019թ. հոկտեմբերի 14-ից մինչեւ 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում, որն աշխարհի տարբեր կողմերից իր հարկ է հավաքել աշխարհի առաջատար փորձագետների` գիտելիք, մտքեր եւ գաղափարներ փոխանակելու համար, որոնք միասին կարող են էական փոփոխություն բերել աշխարհում: Ֆորումն իր հեռահար օրակարգով եւ գործընկերների միասնական հանձնառությամբ կառաջարկի համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու եւ տեղական զարգացում ապահովելու ուղիներ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:17 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը
21:18 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հյուրընկալել է Վարդան Գրեգորյանին և Արա Դարզիին
16:31 27/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինելու է բժիշկ Թոմ Քաթինային
15:24 24/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները
20:17 24/04/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը հուլիսի 1-ից կունենա նոր ղեկավար
19:59 09/06/2017  |  ԼՐԱՀՈՍԱվրորա 2017 մրցանակակիրը տուն է ուղարկել հայ բժիշկներին
23:11 28/05/2017  |  ԼՐԱՀՈՍԹոմ Քաթինա. 2017թ. Ավրորա մրցանակի դափնեկիր
13:15 20/05/2017  |  ԼՐԱՀՈՍ«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է
11:48 05/04/2017  |  ԼՐԱՀՈՍՓոստային նոր նամականիշ՝ Մեգիի պատկերով
15:37 22/03/2017  |  ԼՐԱՀՈՍ1237 լուսանկար եւ 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույթներին

Տեսանյութեր

08/08/2020   21:26 Բեյրութում անկարգություններ են, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]