ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ում գործում է երկու օրենսգիրք՝ ՀՀ քրեական օրենսգիրքը և Նիկոլի օրենսգիրքը. Անահիտ Մութաֆյան 10/21/2019 19:36 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ՀՀ-ում գործում է երկու օրենսգիրք, մեկը «ՀՀ քրեական օրենսգիրքը» և «Նիկոլի օրենսգիրքը»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, ով կալանավորված Նարեկ Մութաֆյանի քույրն է։
«Նիկոլի օրենսգրքով դատվում են բոլոր այն մարդիկ, ովքեր այլակարծիք են։ Այսօր իմ եղբայրը և իմ լավ ընկեր Սարգիս Օհանջանյանը դատվում են Նիկոլի օրենսգրքով»,- ասաց Անահիտ Մութաֆյանը՝ շեշտելով, որ հարկ եղած դեպքում կդիմեն կտրուկ քայլերի՝ ՄԻԵԴ, Եվրոպական մամուլին։
Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննարկում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի խափանման միջոցի հարցը, սակայն դատական նիստերը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 23-ը։
«Եթե օրենքը ՀՀ-ում չի գործում, ես կխնդրեի դատավորներին գոնե խղճի մտոք դատական ակտ կայացնել և երկու երիտասարդներին ազատ արձակել։ Նարեկը տանը ունի հիվանդ մայր, ով վայրկյան-վայրկյան սպասում է իր որդուն։ Սարգիսը տանը ունի երկու տարեկան երեխա՝ ապագա զինվոր, որն ամեն վայրկյան պապա-պապա ասելով ման է գալիս»,- ասաց Անահիտ Մութաֆյանը՝ ընդգծելով, որ չի կարող դատավորներից որևէ բան պահանջել։
«Նրանք դարձել են, վարչապետի ասած, վնգստացող դատավորներ, ովքեր պատերի տակ նոր տերեր են փնտրում և, այո, նրանք գտել են այդ նոր տերերին։ Հիմա էլ նրանք պարում են վարչապետի դուդուկի տակ»,- նշեց տիկին Մութաֆյանը՝ հավելելով, որ որոշում կայացվի խղճին համապատասխան։
«Չեմ ասում օրինական, որովհետև օրինականության մասին մեր երկրում խոսելն արդեն դառնում է ծիծաղելի երևույթ։ Դու հայտնվում ես ծիծաղելի իրավիճակում, որովհետև օրենքը գործում է միայն այն մարդկանց հանդեպ, ովքեր Նիկոլի կողմնակիցները չեն» ,- ասաց տիկին Մութաֆյանը։
Նա մատնանշեց նմանատիպ դեպքեր. «Երբ Ռեստարտի լակոտները հարձակվեցին Նարեկ Մալյանի վրա և մնացին անպատիժ, երբ նիկոլական ինչ-որ երիտասարդներ հարձակվեցին «Հայելի» խմբագրության վրա և մնացին անպատիժ, երբ Նիկոլի ժողովուրդը Նիկոլի իսկ հրամանով փակեց դատարանների դռները, նույնիսկ դատավորին մարմնական վնասվածք հասցրեց՝ պատուհանից քաշել գցելով, երբ Նիկոլի կողմնակիցները ՍԴ դատավորին քաշքշեցին և սահմանափակեցին նրա ազատ տեղաշարժը ու մնացին անպատիժ, նրանց համար օրենք չի գործում։ Օրենքը գործում է միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հանդեպ և գործում է սխալ օրենք»։
Անահիտ Մութաֆյանը նշեց, որ մեր երկրում կա 4 քաղբանտարկյալ։
«Իմ երկիրը, որի պետականության համար ես իմ մանկությունն եմ տապալել, քաղբանտարկյալներ չպետք է ունենա։ Մեր երկրում այսօր արդեն կա չորս քաղբանտարկյալ՝ Մանվել Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան, Նարեկ Մութաֆյան, Սարգիս Օհանջանյան»,- ասաց Անահիտ Մութաֆյան։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանին, ում վարույթում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, մոտեցել են երկու երիտասարդ՝ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը, ու ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, հետաքրքրվել, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Դեպքին անմիջապես անձագանքել էր Բարձրագույն դատական խորհուրդը` նշելով, որ դատավորին տրվել է թիկնապահ, իսկ ԲԴԽ նախագահը մեկնել էր դեպքի վայր։ Հավելենք, որ Աննա Դանիբեկյանը կատարվածի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Ոստիկանությանը։
Հետագայում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 343-րդ հոդվածի 3-րդ մասով,սակայն մեղադրանքն առաջադրվել էր 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատությանը խոչընդոտելու համար։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչի վերաբերյալ փաստաբանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ