Թեմաներ
Շաբաթ 08 / 08 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/08/2020   12:29 Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան 08/08/2020   12:25 «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտում 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել.երիտասարդը մահացել է սրտի կաթվածից 08/08/2020   12:18 Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի, Վերաքննիչը մերժել է դատախազին 08/08/2020   11:54 Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ 08/08/2020   11:50 Նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ 08/08/2020   11:43 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու մասին միջնորդությունը, թեև ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ 08/08/2020   11:36 ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ. Խոսնակ 08/08/2020   11:15 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել 08/08/2020   11:11 Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին տեղի ունեցած վթարից զոհվել է մեկ, տուժել՝ վեց մարդ 08/08/2020   11:01 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 200-ով 08/08/2020   09:51 Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով. «Ժողովուրդ» 08/08/2020   09:45 Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է. «Ժողովուրդ» 08/08/2020   09:35 Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. «Ժողովուրդ» 08/08/2020   09:32 «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց .«Ժողովուրդ» 08/08/2020   09:29 Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. «Հրապարակ» 08/08/2020   09:26 Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ» 08/08/2020   00:29 ԱՄՆ հակահետախուզությունը Ռուսաստանին մեղադրել է Բայդենին «սեւացնելու» փորձի մեջ 08/07/2020   23:53 Հայտնի է Հնդկաստանում ավիաաղետի զոհերի վերջնական թիվը 08/07/2020   23:31 Քշտած ձեռքերով բյուջե մտնելը, իրենց 70%-ը պահպանելու համար բռնաճնշումները, այն իրավունքներ են, որ իրենք իրենց վերագրել որպես պաշտոնատար անձ. Աղասի Ենոքյան 08/07/2020   23:21 Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են հրաժարվել դոլարից 08/07/2020   22:55 Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են. Վահագն Վարագյան 08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/07/2020   22:27 Հայտնել են՝ Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/07/2020   21:54 Առեղծվածային հիվանդությունից կնոջ որովայնը ուռչել է մինչեւ անոմալ չափերի 08/07/2020   21:38 Գյումրի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է դի 08/07/2020   21:29 ԱՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ 08/07/2020   21:17 Հանգստյան օրերին գործող գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի «Դալմա»-ի հարակից հատվածում 08/07/2020   21:10 Ադրբեջանի խոշոր ախորժակը և ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան 08/07/2020   20:53 Էջմիածնում վերանորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել 08/07/2020   20:42 ԱՀ նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների 08/07/2020   20:35 Ինչու հեղափոխական իշխանությունները անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան 08/07/2020   20:23 Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների հետ 08/07/2020   19:57 «Լիդիանի» վագոն-տնակները տեղափոխվեցին. Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց 08/07/2020   19:49 Գազի սակագնի բարձրացումը ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ. փորձագետ 08/07/2020   19:43 «Հայաստանը պետք է հայրենիք դարձնենք նաև արաբների ու ասորիների համար». Զարեհ Սինանյան 08/07/2020   19:39 Բարձրագույն կրթության ոլորտում վերջին 2 տարվա ընթացքում արձանագրվել է ակնհայտ ռեգրես. Աննա Կոստանյան 08/07/2020   19:33 Նոյն իջնում էր Արարատից 08/07/2020   19:25 «Ինչքան այս գործընթացը ձգվի, այդքան նոր գործեր են բացահայտվելու» Թեհմինա Ենոքյան 08/07/2020   19:13 Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ 08/07/2020   19:03 Հակառակորդին հասցրեցինք 4-5 անգամ ավել կորուստ . Սերժ Սարգսյան 08/07/2020   19:01 Բնապահպանն առաջարկեց իրենց ապամոնտաժված վագոնը տեղափոխեն բնակչի այգին, որտեղից այն բերել էին 08/07/2020   18:50 Տեսչական մարմնի կողմից վերջին երեք ամիսների ընթացքում իրականացվել են շուրջ 800 մշտադիտարկումներ, ինչի արդյունքում խախտումների հայտնաբերման կորը մոտենում է զրոյի: 08/07/2020   18:42 Ռոբերտ Նազարյանին և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է 08/07/2020   18:40 Ոստիկանությունում քաղաքացուն 14 ժամ ապօրինի պահել են անազատության մեջ՝ առանց քրգործի հարուցման.փաստաբան 08/07/2020   18:28 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են 08/07/2020   18:24 Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ 08/07/2020   18:19 Հայկ Սարգսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցի վերաբերյալ որոշումը՝ առաջիկա օրերին 08/07/2020   18:17 «Ամբողջությամբ ապօրինի զավթումները վերացնելու ենք» Գևորգ Ազիզյան 08/07/2020   18:16 Ռոբերտ Քոչարյանի գրքի նկատմամբ նախատրամադրվածություն կա.փաստաբան
08/06/2020   19:51 «Նիկոլը Տեր- Պետրոսյանի փորձառությունը չունի և, ի տարբերություն նրա, ունի շատ համառ և լկտի վարքագիծ». Հայկազուն Ալվրցյան 08/07/2020   11:21 Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը. Մանթաշյան 08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/07/2020   11:53 Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր . Ղազինյան 08/06/2020   19:07 ՍԴ նախագահին ու երեք դատավորներին վերջնահաշվարկ չի վճարվել, գույքի ընդունում-հանձնում չի եղել. նրանք դե յուրե ՍԴ դատավորներ են 08/06/2020   21:29 Բեյրութի պայթյունից 30 ժամ անց փրկարարներին հաջողվել է գտնել և փրկել նավահանգստի աշխատակիցներից մեկին 08/06/2020   18:37 Նավի սեփականատերը, որի բեռը կարող էր պայթել Լիբանանում, Խաբարովսկից գործարար էր 08/07/2020   13:42 «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը. Վանեցյան 08/07/2020   10:55 Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը 08/06/2020   13:38 Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ 08/06/2020   17:24 Վահե Էնֆիաջյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/07/2020   00:06 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան 08/06/2020   14:48 Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց 08/06/2020   19:57 Պարզ հարց Նիկոլ Փաշինյանին.Գևորգ Պետրոսյան 08/06/2020   17:26 Հրապարակի մոտից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներին, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցին 08/07/2020   17:21 Մեր ազգային, պետական շահը և հայ ազգի հավիտենականության իրական հայեցակարգը պահանջում են այս կառավարության՝ օր առաջ իշխանությունից հեռանալը 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/06/2020   21:18 Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանին 08/07/2020   11:49 «Շանթ Հակոբյանը չկա». Բեյրութի պայթյունի զոհերից մեկը երկու զավակների հայր էր

Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը. Արա Զոհրաբյան 10/19/2019   15:31  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

- Պարոն Զոհրաբյան, այսօր հրապարակավ հայտարարեցիք, որ պատրաստ եք ստանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերի պաշտպանությունը, որոնք այսօր հրավիրվել են ԱԱԾ։ Այս օրերին շատերը մտովի հետ գնացին ու հիշեցին իրենց ծնողների պատմածները 1937 թվականի մասին։ Վիճակն այդքան օրհասակա՞ն է։

֊ Վիճակն օրհասական է, եթե քրեական հետապնդման մարմինները  ընտանիքի անդամներին էլ են թիրախավորում: Սա այն կարմիր գիծն է, որը չի կարելի անցնել: Եթե հաջորդ իշխանությունը նույն կերպ վարվի Նիկոլ Փաշինյանի երեխաների նկատմամբ, ապա կստանձնեմ նաև Նիկոլ Փաշինյանի երեխաների պաշտպանությունը:

- Բավական սուր հայտարարությամբ եք հանդես եկել՝ նշելով, որ մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն անպաշտպան է։ Որն է հիմքը նման գնահատականի։

֊ Գիտեք ինչ սա շարքային քրեական գործ կամ նյութերի նախապատրաստման գործընթաց չէ: Սա մի գործընթաց է, որին նախորդել են իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական հայտարարությունները Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի վերաբերյալ և դրան զուգակցվող «սպառնալիքները»: Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը: Այս գործընթացով ուղիղ խախտվում է Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

 - Ակներեւ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ այս հետապնդումը՝ նախ լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ապա նաեւ  քննչական գործընթացներն սկսվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը՝ ՍԴ տիրույթ փոխանցվելուց հետո՝ մայիս ամսից։ Մինչ այդ՝ քրեական գործ հարուցվեր նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, ով «համարձակվել էր» դիմել ՍԴ, քննադատության թիրախ էր դարձել Ալեքսանդր Ազարյանը, ով «հանդգնել էր» փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Նման պայմաններում, ի՞նչ եք կարծում, դատական մարմինները կարող են գործել անկախ՝ առանց մտածելու, թե դրան ինչ քայլեր կձեռնարկեն։

֊ Ցավոք, դեպքերի հաջորդական զարգացումները և պատճառական կապերը, այդպիսի հիմնավոր կասկած են առաջացնում նաև ինձ մոտ:

- Երբ վերլուծում ենք դատավորների նկատմամբ այս գործընթացները՝ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի կատարելագործվել են, ավելի կոշտ դարձել։ Չեք կարծում, որ իրավաբանական համայնքն էլ որոշ չափով ունի իր պատասխանատվության աստիճանը, որ ժամանակին շատ ավելի սուր եւ կտրուկ չարձագանքեց Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներին, վիրավորանքների տարափին, երբ իրավական գործընթացներ չնախաձեռնվեց դատարանների դռներն ու մուտքերը փակելու գործադիր իշխանության քայլերի կապակցությամբ։

- Այո, ունի: Փաստաբանական համայնքը փորձել է ընդդիմանալ այս բացասական գործընթացներին: Մասնավոր փաստաբաններ, փաստաբանների պալատը, տարբեր իրավապաշտպաններ, քննադատել են այս երևույթները, ընդհուպ իրենց զորակցությունն են հայտնել դատավորներին, փաստաբաններին: Վստահ եմ, որ մասամբ այս հակազդեցությունը սառեցնող ազդեցություն ունեցել է: Բայց, եթե այդ բացասական գործընթացները շարունակվում են և նույնիսկ զարգանում, ապա դա նշանակում է, որ իրավաբանական համայնքը դեռ անելիք ունի:

- Պարոն Զոհրաբյան, անդրադառնանք ՍԴ որոշմանը, որով  Բարձր դատարանը վարույթ չընդունեց ԱԺ ներկայացրած նախագիծը՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Ուսումնասիրե՞լ եք այն եւ որքանով եք փաստարկները համոզիչ համարում։

֊ Ուսումնասիրել եմ սիրողական մակարդակով, հետևաբար մասնագիտական կարծիք չեմ կարող հայտնել:

-Այս համատեքսում ՝ պարզ դարձավ, որ ՍԴ դատավորներից մեկը այդ պաշտոնում ընտրվելուց հետո՝ 2019 թվականից հունիսից սկսած, չի կատարում իր պարտականությունները, չի մասնակցում նիստերին, այլ խոսքով անգործություն է ցուցաբերում, բայց ստանում է աշխատավարձ։ Չեք կարծում, որ այս երեւույթին եւս պետք է տրվի իրավական գնահատական։ Դիցուք տարբեր հաղորդագրություններ են տարածում քննչական մարմինները, որ այս կամ այն գյուղում դպրոցի պահակը չի ներկայացել աշխատանքի, բայց աշխատավարձ է ստացել՝ պետությանը պատճառելով վնաս։ Եթե խոսում ենք՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին՝ չեք կարծում, որ դատախազությունը սրան եւս պետք է արձագանքը։

֊ Ձեր հարցը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին է վերաբերում: Այս պահին ձեռնպահ կմնամ Վահե Գրիգորյանի մասով դիրքորոշում հայտնելուց, մանավանդ, որ չեմ լսել իր պատճառաբանությունը այդ կապակցությամբ:

- Այն, որ դատական համակարգի  նկատմամբ նախկինում եղել է որոշ անվստահություն՝ գաղտնիք չէ եւ դա մեծապես պայմանավորված  է եղել գործադիր իշխանության միջամտության փորձերով։ Այսօր այն շատ ավելի վատ դրսեւորումներ  է ստանում, որը որոշ մասնագետներ համեմատում են 37 թվի հետ։ Ինչու, ինչու այս իշխանությունը եւս չդիմացավ  դատական իշխանությունը իր ճնշման տակ պահելու գայթակղությանը։

֊ Նախկինում էլ կար դատական համակարգի նկատմամբ անվստահություն, հիմա էլ կա: Իշխանափոխությունը փաստաբաններիս մոտ հույս արթնացրեց, որ կլինի գործադիր և դատական իշխանությունների իրական բաժանում և նույնիսկ լավ է, որ տարբեր «մշակույթի» մարդիկ են երկու տարբեր իշխանության ճյուղերում: Կլինի իսկական մրցակցություն, իսկ դրա արդյունքում արդարադատությունը կշահի: Բայց փորձը ցույց տվեց, որ ներկա գործադիր իշխանությունը նախորդի նման փորձ արեց իրեն ենթարկեցնել դատական իշխանությունը և ունենք այն ինչ ունենք:

- Այն գործընթացները, որոնց ականատեսն ենք այսօր, շատ դեպքերում մատուցվում են բարեփոխումների «սոուսով» ։ Դատաիրավական համակարգի բարեփոխումների փաթեթից ի՞նչ կասեք։ Այնտեղ ռիսկեր տեսնո՞ւմ  եք։

֊ Այո: Այդ ռիսկերի մասին արտահայտվել եմ նաև մասնագիտական քննարկումների ժամանակ: Օրինակ, որպես անցումային արդարադատության մեխանիզմ, նախատեսվում է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում, որը անկախ արտադատական մարմին է: Հանձնաժողովը հրապարակում է զեկույց, որտեղ ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի և այլնի մասին: Այստեղ շատ թերություններ կան, այդ թվում անմեղ մարդկանց իրավունքների խախտումների մեծ ռիսկեր: Կիսահում գաղափար է, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Քննարկման ժամանակ, որ հարցի պատասխանը չէր տրվում, ասում էին դա օրենքի նախագծով կլուծվի: Այսօր արհեստականորեն հասարակությունը բաժանել են հնի և նորի, սակայն բոլորս էլ հին ենք: Որևէ պաշտոնյա նոր չէ: Այսօրվա պաշտոնյաները, ընդդիմությունը, տարբեր նախաձեռնությունները, ֆեյսբուքում հայհոյողները և անհանդուրժողները նոր չեն առաջացել: Նրանք մեր հայրենակիցներն են, որոնք այդպիսին են դարձել նախորդ իշխանության մշակած հողի մեջ ծիլ տալով և աճելով: Տեղեկատվական բացասական ջրով հասարակությունը սնվել է, իր մեջ թաքցնելով չի արտահայտվել, իսկ հիմա արտահայտվում է: Ինչու եմ սա նշում: Չէ, որ ինչ էլ հիմա մտածենք, իրագործողները լինելու են նույն մարդիկ: Դա նշանակում է կոռուպցիոն ռիսկեր, ռիսկեր և կրկին ռիսկեր: Այդ ինչպես եղավ, որ հին դատախազը, քննիչը հիմա նոր է, որովհետև ենթարկվում է, իսկ հին դատավորը, որը չի ենթարկվում հին է: Ինչպես եմ ես վստահելու որպես նոր ներկայացող հնին:

 - Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հրապարկվեց, որտեղ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմների առնչությամբ հստակ նշվում էր կամավորության սկզբունքը եւ շեշտվում, որ դա չպետք է որեւէ կերպ կապ ունենա քննվող գործերի հետ։ Հանձնաժողովը անուղղակի մտահոգությո՞ւն է հայտնել։

֊ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն էլ իշխանության համար ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ: Մի բան ակնհայտ էր, որ չի կարելի յուրաքանչյուր իշխանափոխության ժամանակ փոխել դատական իշխանությունը:

- Եվ, վերջում մեկ այլ կարեւոր հարցի մասին, Դուք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես եկող գործիչներից եք։ Սպասելի՞ էր Վենետիկի հանձնաժողովի գնահատականը Կոնվենցիայի սահմանադրականության համապատասխանության հարցի վերաբերյալ եւ կիսո՞ւմ եք տեսակետները, թե ՍԴ –ն «հպատակեցնելու» ջանքերը նաեւ այս փաստաթղթի վավերացմանը հասնելու համար է արվում։

 ­­֊ Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինն է և այլ դիրքորոշում չէր կարող տալ այդ կառույցի քաղաքական փաստաթղթի վերաբերյալ: ՈՒնեմ հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը թիրախավորվել է նաև այդ կոնվենցիայի պատճառով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի փաստաբանական թիմի արձագանքը ԱԱԾ հայտարարությանը
11:22 19/10/2019  |  Քրեական խրոնիկոնԻնչու են Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ծանուցագրեր ուղարկվել. պարզաբանում է ԱԱԾ-ն
18:07 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի ավագ դստերը հարցրել են իրեն պատկանող մեքենայից, որը ապրիլյան պատերազմի օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի ՊԲ-ին
16:09 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորները գիտակցում են, որ իշխանության ամբողջական ուզուրպացիայի ճանապարհ ընտրած իշխանությունը հերթով բոլոր ոլորտները պետք է վերցնի. Երվանդ Վարոսյան
14:44 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ հրավիրված Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը լավ չէ
14:22 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ. հետեւում են Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին
13:55 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա. Վարդան Այվազյան
13:19 18/10/2019  |  ՄեկնաբանությունՊահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
12:45 18/10/2019  |  Մեկնաբանություն«Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Արա Զոհրաբյան
12:02 18/10/2019  |  ՄեկնաբանությունԵթե հարվածում ես հակառակորդիդ ընտանիքին միշտ պետք է հիշես, որ դու էլ ընտանիք ունես. Լուսինե Սահակյան

Տեսանյութեր

08/08/2020   11:38 «Փաշինյանի հանձնարակական է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]