Թեմաներ
Երեքշաբթի 08 / 11 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   22:22 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն Արցախում այցելել է զորային նշանակության մի շարք օբյեկտներ 08/11/2020   21:59 Եվրոպայի երկրները Մինսկին կոչ են արել անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության հետ 08/11/2020   21:30 Սեպտեմբերի 1-ից Արցախի 155 չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ. ԱՀ նախագահ 08/11/2020   20:45 Մղարթի համայնքը գազաֆիկացված չէ, ջուր չկա, ներհամայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում են, լչլուսավորված. ԼՀԿ պատգամավոր 08/11/2020   20:33 Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/11/2020   19:25 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը 08/11/2020   19:10 Ուզում են պարզել արվեստագետների ծրագրերը՝ հայ-թուրքական հաշտեցման գաղափարի վերաբերյալ. Հայտարարվել է բաց մրցույթ 08/11/2020   18:55 Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն ավարտական փուլում է 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/11/2020   18:33 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ. ԿԲ 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   18:28 «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին 08/11/2020   17:56 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը 08/11/2020   17:53 «Սփյուռքի հանձնակատարը անհասկանալի հիմքերով է հայտնվել այդ պաշտոնին» Լարիսա Ալավերդյան 08/11/2020   17:48 ՀՀ առողջապահության նախարարությունը «ձեռքերը լվացել է». Լարիսա Ալավերդյան 08/11/2020   17:39 Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին 08/11/2020   17:36 Արդարադատության նախարարությունը մերժել է փաստաբանների պալատի առաջարկը 08/11/2020   17:31 Արձակուրդային սպեկուլյացիա 08/11/2020   17:20 «Յուքոմը» դատի է տվել «Թիմին»՝ անբարեխիղճ մրցակցության համար 08/11/2020   17:16 Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում․ ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/11/2020   16:56 Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է 08/11/2020   16:54 Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում. 08/11/2020   16:35 Խորհրդարանն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը. Տիգրան Գալստյան 08/11/2020   16:32 Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 08/11/2020   16:24 «Լիդիան Արմենիա»-ն ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերգնահատման գործընթաց 08/11/2020   16:22 ՊՎԾ-ն ամփոփել է առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները 08/11/2020   16:19 Դատախազությունը պահանջում է կալանավորել Ռոբերտ Նազարյանին. Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի 08/11/2020   16:05 Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է 08/11/2020   16:02 Հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է 08/11/2020   16:00 Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը 08/11/2020   15:58 Չինացիներին հորդորել են խնայել սնունդը 08/11/2020   15:32 Ոստիկանը չի կարող քաղաքական պատվեր կատարել. Սամսոնյան 08/11/2020   15:28 Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈԻ-ի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին 08/11/2020   15:27 Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել. Տիգրան Աբրահամյան 08/11/2020   15:10 Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն է 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   14:44 Մենք խոսում ենք իրավական գործընթացի, թե իրավական անոմալիաների մասին.Վարդևանյան 08/11/2020   14:27 Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութով 08/11/2020   14:21 Ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու Հայաստանը. Վարդանյան 08/11/2020   14:12 Հայկ Մարությանը կրկին մեկնել է արձակուրդի 08/11/2020   14:07 «Աստված չանի հայտնվեք այն ընտրության առջև, որի առջև ես եմ հայտնվել» Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել 08/11/2020   14:03 «Երբ իրենց հարցնում են՝ ինչո՞ւ եք այդպես անում, ասում են՝ բա նախկինները չէի՞ն անում» Սարգիս Ավետիսյան 08/11/2020   14:01 Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի սեպտեմբերին. Արմեն Գևորգյանը հրաժարվել է փաստաբան Վարդգես Գևորգյանի ծառայություններից 08/11/2020   13:58 Օդի ջերմաստիճանը օգոտոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով 08/11/2020   13:51 Ինձ օգնում է ստեղծագործել երեխաների հանդեպ սերը. տիկին Նունե Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Հայաստանի տարբեր մարզերի փոքրիկ ընթերցողների հետ 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/11/2020   13:37 Որ միշտ չկանխատեսենք անցյալը. Մաս առաջին
08/10/2020   16:30 Թուրքերը հայ արվեստագետներին են հավաքագրում, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ. Աշոտ Մելքոնյան 08/11/2020   10:45 Առանց անձի թույլտվության առանձնատան ներսը դրոնով նկարելը պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն. նախկին փոխոստիկնապետ 08/11/2020   17:10 Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ 08/10/2020   22:24 Արտակարգ դեպք Երևանում. 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 08/10/2020   17:44 Սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու որոշում է կայացվել. Արայիկ Հարությունյան 08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/09/2020   23:58 Ամեն ինչ ներառված է. Ինչպես է կազմակերպվում էլիտար յամայական սեքս-առողջարանը (լուսանկարներ) 08/10/2020   10:49 Ավտովթարի հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր չորս անդամները 08/10/2020   16:43 Թորոսյանն աշխատանքի է ընդունում իր շրջապատի մարդկանց, որոնք իր մութ գործերը կանեն ու չեն բարձրաձայնի.Նունե Ներսիսյան 08/11/2020   13:40 ԿԳՄՍ նախարարը Հ1-ի եթերում առանց դիմակ է եղել. Ոստիկանությունը կտուգանի՞ 08/10/2020   10:55 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 23-ով 08/11/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 160-ով 08/10/2020   10:15 Համացանցում են հայտնվել Ախալքալաքում 27-ամյա Վիրաբյանի սպանության կադրերը 08/10/2020   11:09 Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/11/2020   18:31 Գագիկ Ծառուկյանն առերեսվել է Վազգեն Պողոսյանի հետ 08/11/2020   15:06 Հայկական գաղթօջախներին տեր չեղան, անտեր վիճակում ենք. Լիբանանահայ լրագրող 08/11/2020   00:15 Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/10/2020   14:17 «Մարդաորս՝ «թավշյա» ձևով… Հարամ լիներ սենց «հեղափոխությունը»». Գևորգ Պետրոսյան 08/10/2020   13:45 Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը

Այդ բարեփոխումները կյանքի կոչելով՝ մենք հուղարկավորում ենք արդարադատությունը մեր երկրում. Վարդան Այվազյան 10/19/2019   13:48  |  Հարցազրույց

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումի քննությունը, որի որոշումն արդեն հրապարակված է, իսկ օրեր առաջ հրապարակվել է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ դատաիրավական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։  Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի հետ։

-Պարո՛ն Այվազյան, օրերս Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց մերժելու՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ծանոթացե՞լ եք որոշմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Որոշմանը երեկ հպանցիկ ծանոթացա։ Կարդացի որոշման հիմնավորումները։  ՍԴ-ն  պրոֆեսիոնալ մարմին է, որը գործում է իրավունքի տեսակետից։ Նշված հիմնավորումները, որով ԱԺ դիմումը վարույթ չի ընդունվել, լիովին հիմնավոր էին։ Այսինքն՝ ՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա։ Ցավալին այն է, որ այնպիսի տարրական ընթացակարգային դրույթներ են խախտվել Ազգային ժողովի կողմից՝ կապված երկշաբաթյա ժամկետի հետ, որ պարզապես պատիվ չի բերում մեր ԱԺ-ին։ Տպավորություն է, որ մենք Ազգային ժողովում ոչ մի իրավաբան չունենք, որը ծանոթ է ԱԺ կանոնակարգին և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին։

-Դուք սպասու՞մ էիք նման որոշման։

- Իհարկե՛։ Այդ որոշումը շատ օբյեկտիվ որոշում է՝ որպես իրավական ակտ։

-Պարո՛ն Այվազյան, Դուք նախկինում նշել եք, որ Հրայր Թովմասյանը,փոփոխելով Սահմանադրությունը, երկարաձգել է իր պաշտոնավարման ժամկետը և այսօր էլ նույնկերպ իր հետ են վարվում՝ ոչ այդքան իրավաչափ նորմերով հեռացնելով նրան այդ պաշտոնից։ Արդյո՞ք պետք է նույն կերպ վարվել։

-Մեկը մյուսին լիովին արժանի են։ Միայն տարբերությունն այն է, որ  Սահմանադրության նենգափոխումը Հրայր Թովմասյանի կողմից կատարվել է ավելի գրագետ կերպով, իսկ ԱԺ-ը գործում է ոչ գրագետ ձևաչափում։ Այսինքն՝ երկուսի գործողություններն էլ իրավական նորմերի մեջ տեղավորվում են, բայց բարոյական նորմերի հետ լուրջ հակասություններ ունեն։ Ուղղակի Հրայր Թովմասյանը բարոյական նորմերը խախտել է գրագետ կերպով, իսկ Ազգային ժողովը և այսօրվա իշխանությունները՝ որպես շարունակություն՝ քրեական գործի հարուցումը և այլն, ամեն ինչ անում են անգրագետ կերպով։ Սա է տարբերությունը։

-Ազգային ժողովը ինչ պետք է անի այդ դեպքում։

-լավ հարց եք տալիս. ոչ թե ինչ պետք է անի, այլ ինչ պետք է աներ։ Երբ որ դիմեցին ՍԴ՝ խախտելով երկշաբաթյա ընթացակարգը և 95 էջի վրա ունենալով ոչ թե հիմնավորումներ, այլ՝ ազատ թեմայով գրված շարադրություն, բնականաբար ՍԴ-ի նման մոտեցումը կանխատեսելի էր։ Իրականում պետք է խնդիրը բերվեր բարոյական հարթություն և այդ բարոյական հարթության մեջ Հրայր Թովմասյանը կհայտնվեր փակուղում։ Պատկերացրեք՝ ԱԺ խորհրդարանական մեծամասնությունն այդքան հանդիսավոր քննարկումների և բոցավառ ելույթների փոխարեն, պարզապես՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, հրապարակային հարցադրում անեին Հրայր Թովմասյանին, որ՝ պարոն Թովմասյան, Դուք գործող Սահմանադրության հիմնական առանցքային համահեղինակներից մեկն եք, Ձեր գրած Սահմանադրությամբ Դուք հիմնավորել եք, որ անփոփոխելի ՍԴ դատավորը և նախագահը լճացում է առաջացնում և խելամտորեն սահմանել եք նախագահի համար  6, իսկ դատավորի համար 12 տարի ժամկետ։ Ո՞րն էր պատճառը, որ Դուք Սահմանադրությունը նենգափոխեցիք՝ հօգուտ Ձեզ։ Եթե այդ անցումային դրույթներով Հրայր Թովմասյանը պաշտոնը ստանձներ 6 ամիս կամ մեկ տարի առաջ, ես դա նորմալ կդիտարկեի, բայց Սահմանադրության ուժի մեջ մտնելուց քսան  օր առաջ հապշտապ դա կազմակերպել, որպեսզի մինչև 2035 թ. ստանձնել պաշտոնը, սա է։ Հարցադրում անեին՝ խնդրում եմ հիմնավորեք՝ որն էր պատճառը։ Չէի՞ք կարող քսան օր սպասել և դառնալ ՍԴ նախագահ, որպեսզի չանարգվեր երկրի Սահմանադրությունը։

-Պարո՛ն Այվազյան, օրերս հրապարակվեց նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը։ Խորհրդատվական կարծիք ստանալու համար Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել մի ամբողջ դատաիրավական բարեփոխումների ծրագրերի փաթեթ։  Ի՞նչ եք կարծում, առհասարակ պե՞տք էր դիմել Վենետիկի հանձնաժողով և, եթե ծանոթացել եք այդ դիտարկումներին, խնդրում եմ ՝ մեկնաբանեք։

-Ասում են՝ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Հիմա՝ Վենետիկի հանձնաժողովը հուշում է, բայց չի պարտադրում։ Դա ընդամենը որպես ԵԽ կառուցվածքային ստորաբաժանում, մասնագետներից բաղկացած հանձնաժողով է, որը տալիս է խորհրդատվական բնույթի եզրակացություններ։ Վենետիկի հանձնաժողովը պետք չէ գերագնահատել և դարձնել բացարձակ մի մարմին։ Պետք չէ նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը համարել բացարձակ ճշմարտություն, որովհետև իրավունքն ունի իր ստանդարտ ձևաչափերը, բայց այն ունի նաև իր ազգային առանձնահատկությունները և Վենետիկի հանձնաժողովը երբեք  չի կարող հասկանալ հայկական գենետիկան, հայկական մտածողությունները և մեր օրենսդրական ակտերը պետք է այդ տիրույթում լինեն։ Շատ դեպքերում՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված դիրքորոշումները շատ առումներով հակասության մեջ է մեր ազգային արժեքներին։ Ընդամենը դա փորձագիտական կառույց է և իշխանություններն, իրենց հայեցողությամբ, կարող են այդ կարծիքը  հաշվի առնել և հաշվի չառնել։

-Ինչպես և ՄԻԵԴ ուղարկված դիմումները՞։

-Այո։ ՄԻԵԴ-ից  ցանկացել են խորհրդատվական եզրակացություն՝ Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթի իրավաչափության, իրավական որոշակիության և սահմանադրականության վերաբերյալ։ Այդ մասով ՄԻԵԴ-ի կողմից տրված եզրակացությունը կրկին կունենա խորհրդատվական բնույթ, բայց, եթե ՄԻԵԴ-ը մեր երկրի դեմ վճիռ է կայացնում, գիտենք, որ որպես հետևանք համարվում է որպես նոր երևան եկած հանգամանք և մեր պետությունը համապատասխան գումար է տրամադրում հաղթած կողմին։

- Արդյո՞ք մեր այսօրվա դատական համակարգը կարող է հաշվի չառնել ՄԻԵԴ-ի որոշումը։

-Հաշվի առնել-չառնելու խնդիրը չէ։ Ընդհանրապես շատ են շահարկում դատական իշխանության հանդեպ հանրային վստահության խնդիրրը։ Դա ամենամոլորված տեսակետն է։ Եթե մենք վերցնում ենք վստահության խնդիրը, ապա վստահությունը դատական իշխանության հանդեպ չի, այն ընդհանուր իշխանության հանդեպ է, որն ունի և՛ օրենսդիր, և՛ գործադիր թևեր։ Դատական համակարգի երևի թե 60-70% իմ նախկին ուսանողներն ու շրջանավարտներն են, որոնց ես ավելի շատ եմ վստահում, քան այսօրվա  օրենսդիր և գործադիր իշխանություններին։ Հանրային վստահությունը սև PR-ի միջոցով են ձևավորում. կուզեն՝  կբարձրացնեն, կուզեն՝ կցածրացնեն։ Որպես կանոն՝ դատական վեճերի պարտված կողմը միշտ դժգոհ է մնում և քանի որ մեր հասարակությունն առանձնապես աչքի չի ընկնում իրավագիտակցության բարձր մակարդակով, այդ ամենը դիտարկում են ոչ թե որպես օրինական վճիռ, այլ՝ իրենց դեմ ուղղված գործողություն, անարդարություն և այլն։ Օբյեկտիվորեն հնարավոր չէ հասարակության սոցիալ-կենցաղային մտածողության մակարդակով որոշել դատական համակարգը որակյալ է, թե ոչ։ Չի կարող վստահությունը օրենսդրի և գործադրի հանդեպ լինել բարձր, իսկ դատական համակարգի նկատմամբ՝ ցածր։ Գուցե էյֆորիկ հոգեբանությամբ նախորդ մի քանի ամիսներին բարձր է եղել վստահությունը օրենսդիր և գործադիր համակարգերի նկատմամբ, բայց հիմա չեմ կարող ասել։  Թվաբանական պրոգրեսիայով նվազում է օրենսդիր և գործադիր իշխանության նկատմամբ ժողովրդի ունեցած վստահությունը՝ իրենց ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության պատճառով։ Կգա մի պահ, երբ դատական իշխանության  նկատմամբ գործող ցածր վստահության մակարդակն ավելի բարձր կլինի, քան՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների նկատմամբ

-Դուք նշեցիք, որ դատական համակարգերի նկատմամբ  հանրային վստահության ցածր ցուցանիշը պայմանավորված է սև PR-ով։

-Իշխանությունների կողմից իրականացված սև PR-ով, որովհետև  դատական համակարգը իրենցը չէ։ Եթե դատական համակարգն էլ իրենցը լիներ, կսկսեին բարձրացնել։ Դրանով հնարավոր չէ խնդիրը լուծել։ Խնդիրը՝ հասարակության բևեռվածությունը, սոցիալական անարդարությունը, անհանդուրժողականությունը, ատելությունը վերացնելն է։ Եթե հասարակության մեջ չկա ներդաշնակություն, ուրեմն պետությունը գնում է դեպի կործանում։

-Պարո՛ն Այվազյան, վերադառնալով Վենետիկի հանձնաժողովին և  դատաիրավական բարեփոխումների ծրագրերի փաթեթին, ի՞նչ եք կարծում դատաիրավական բարեփոխումների ծրագիրն ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել, եթե դրանով մենք իջեցնում ենք դատավորների տարիքային շեմը՝ հասցնելով 25-ի և վերացնում ենք մագիստրոսական կոչման պարտադիր լինելը։ Որովհետև ստացվում է, որ բակալավրի աստիճանը բավարար է։

-Կտավի արժեքը՝ սկսած 1 դրամից մինչև 100 միլիոնավոր դրամներ պայմանավորված է կտավի հեղինակից։ Հիմա՝ ովքեր են դատական բարեփոխումների հեղինակները, ինչպիսի կրթական մակարդակ ունեն, ինչպիսի կյանքի փորձ ունեն, ինչպիսի հայեցակարգային մտածողություն ունեն։ Ցանկացած բարեփոխումներ չի կարելի վերցնել առանձին։ Բարեփոխումները պետք է լինեն գլոբալ՝ օրենսդրի ու գործադրի հետ միասին։ 25-տարեկանում առանց մագիստրոսի կրթության ներկայացված դատական բարեփոխումները հիմնազուրկ է։  25-տարեկանում դատավոր դառնալը նույնն է, որ հղիության երեք-չորս  շաբաթ հետո ծննդաբերելուն։ Այդտեղ պտուղ կլինի, թե չի լինի և լինելու դեպքում ի՞նչ որակ կլինի, դա նույնն է։ Կա որոշակի հասունացման մակարդակ՝ և՛ կենսափորձի, և՛ գիտելիքների ընկալման առումով, որպեսզի նա կարողանա իր պետական գործառույթը կառուցի։ Ինչը վերաբերում է մագիստրոսական կրթությանը՝ աշխարհի շատ երկրներում, իրավաբանական կրթություն ստանալու համար պարտադիր պահանջվում է բակալավրի ցանկացած կրթություն, որպեսզի մարդը որոշակի հասունացում ունենա և նոր այդ հասունացումից հետո կարողանա ընկալել իրավունքի էությունը։ 25-տարեկանը օբյեկտիվորեն չի կարող զբաղեցնել դատավորի պաշտոն։ Այդ բարեփոխումները կյանքի կոչելով՝ մենք հուղարկավորում ենք արդարադատությունը մեր երկրում։

-Այդպես մենք էլ ավելի կիջեցնենք հանրային վստահության շեմը։

-Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը պոպուլիստական լուզունգներով չի որոշվում։ Վստահությունը որոշվում է կոնկրետ արդարության չափորոշիչները բավարարող արդարադատություն իրականացնելով, այլ ոչ թե ամբոխահաճո որոշումներ կայացնելով։ Եթե օրենքն իմ կողմից է, բայց դատավորը օրենքը խախտում է՝ ի վնաս ինձ և մի 10.000 հոգի իրեն ծափահարեն, դա չի նշանակում, որ պետք է խախտի այդ ծափահարություններին արժանանալու համար։ Դատական իշխանությունը  մասնագիտական ոլորտ է և ամբոխահաճոյության կարիք չունի։ Դա կարող է կործանել ամբողջ պետական համակարգը։

-Ստացվում է, որ այն դատավորները, որոնք թիրախավորված են , թիրախավորված են  ոչ ամբոխահաճո որոշումների համար։ Օրինակ՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, ում ՍԴ շենքի մոտ հրել են, Հրայր Թովմասյանը...

-Հրայր Թովմասյանին այս երկրում ես եմ քննադատել և ամենսուր կերպով, բայց ՍԴ վերջին աշխատակարգային որոշումը հիմնավոր և գրագետ որոշում էր։ Այսօր մեր իրականության մեջ ճշմարտությունը՝ և՛իշխանավորների, և՛ հակաիշխանավորների համար  դարձել է այն ամենը, ինչը ձեռնտու և հաճելի է։ Այն ամենը, ինչը հաճելի չէ՝ ճշմարիտ չէ։ Նման կերպ պետություն և հասարակություն չեն կառուցի։

-Պարո՛ն Այվազյան, որպես իրավաբան կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Հրայր Թովմսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։

-Ես չգիտեմ ՀՔԾ-ն ինչ փաստեր է համադրել, ինչ հիմնավորում ունի և այլն, բայց միայն այն հանգամանքը, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը հաջորդեց ՍԴ աշխատակարգային որոշմանը, ապա կարելի է եզրակացնել, որ սա քաղաքական հետապնդումների շարքից է։ Նշեմ, որ այսօրվա իշխանությունները, իրենց անգրագետ գործողություններով, Հրայր Թովմասյանի կերպարից  կերտում են հերոս՝ քաղաքական հալածյալ և այլն՝ իրենց սեփական անգրագիտության պատճառով և հետագայում պտուղները քաղելու են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:55 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա. Վարդան Այվազյան
20:29 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի հիմքերը մտնում են քաղաքական տիրույթ. Վարդան Այվազյան (տեսանյութ)
18:01 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱռկա է ոչ թե սահմանադրական, այլ սահմանադրականության ճգնաժամ. Վարդան Այվազյան
10:41 08/03/2019  |  ՄամուլՀայտնի ՀՀԿ-ականի եղբորորդուն ազատել են պաշտոնից. ով է դերակատարում ունեցել. «Հրապարակ»
09:31 02/02/2017  |  ՄամուլՎարդան Այվազյանը կդնի իր թեկնածությունը. «Փաստ»
09:10 28/12/2016  |  ՄամուլՎարդան Այվազյանի եղբոր ապօրինի գազալցակայանը նորից գործում է. «Իրավունք»
09:01 20/02/2016  |  ՄամուլՎարդան Այվազյանի եղբորը՝ Գագիկ Այվազյանին պատկանող գազալցակայանի փակման պատճառը մրցակիցներն են. «Հրապարակ»
09:23 12/02/2016  |  Մամուլ Պատգամավորի եղբոր գազալցակայանում խախտումներն են հայտնաբերվել. «Իրավունք»
09:25 30/01/2016  |  ՄամուլՎարդան Այվազյանից կբռնագանձվի կես միլիոն դրամ. «Ժողովուրդ»
09:07 05/12/2015  |  ՄամուլՎարդան Այվազյանի աղմկահարույց անցյալը խոչընդոտեց նրա՝ կառավարությունում հայտնվելուն. «Հրապարակ»

Տեսանյութեր

08/11/2020   11:00 Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]