Թեմաներ
Հինգշաբթի 11 / 14 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/14/2019   12:39 Գործադիրը Քաղաքաշինության կոմիտեին գումար կհատկացնի՝ իրականացնելու երկու ուսումնական հաստատության հիմնանորոգումը 11/14/2019   12:21 Որտե՞ղ է բացակայում Հայաստանը 11/14/2019   12:09 Ինչի՞ հետ էր կապված ՀԴՄ-ների մեծ պահանջարկը. Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ նախագահին 11/14/2019   12:01 Հայաստանին 45.8 մլն եվրո գումար կտրամադրվի, որը կուղղվի 2019 թվականի պետբյուջեով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/14/2019   11:48 Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խնդիրները 11/14/2019   11:43 Երկրներ կան, որտեղ մուրացկանները կանխիկ դրամաշրջանառություն չունեն, և անցորդները բջջային հեռախոսով են փող տալիս. Փաշինյանը կատակեց 11/14/2019   11:30 Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կլինի հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը. ՊԵԿ նախագահ 11/14/2019   10:55 Հնչեղ դատավարությունների փակուղին 11/14/2019   10:47 Գյուղատնտեսությունն այս տարի շարունակում է անկում արձանագրել՝ 4.8 տոկոսի չափով. նախարար 11/14/2019   10:22 Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ 11/14/2019   10:19 Խորհրդարանաը շարունակում է 2020 թվականի պետբյուջեի քննարկումը (տեսանյութ) 11/14/2019   09:58 «Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել. «Փաստ» 11/14/2019   09:52 ՍԴ-ի հարցը կլուծվի 2020-ի կեսերին. Այն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով. «Ժամանակ» 11/14/2019   09:47 Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ» 11/14/2019   09:44 «Այլ ծախսերը» եւ առողջապահության նախարարի ընկերը. Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում. «Ժողովուրդ» 11/14/2019   09:40 Փաշինյանը Արցախի հարցը դարձնում է հայկական հարցի ծանրության կենտրոն. Լրջագույն տրանսֆորմացիա. «Ժամանակ» 11/14/2019   09:36 Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. Դա կապ ունի նրա հոր հետ. մանրամասներ. «Ժողովուրդ» 11/14/2019   09:31 «Սանիթեքը» սկսել է հավաքել իր աղբամանները. Դրանք հանձնելու է բանկին. «Հրապարակ» 11/14/2019   09:28 Անկախ «թրենդից». Աշոտ Ղուլյանի համար ոչ վատ շանս է բացվում. «Փաստ» 11/14/2019   09:25 ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. Ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները. «Հրապարակ» 11/14/2019   09:20 Թվեր, որ իշխանությունները չեն տարածի. Ինչ են թաքցնում նրանք. «168 ժամ» 11/14/2019   09:16 Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. ուշագրավ մանրամասներ. «Փաստ» 11/13/2019   23:38 Ինքնասպանության փորձը կանխվել է 11/13/2019   22:52 Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում 11/13/2019   22:38 Ինքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը 11/13/2019   22:10 Կադիրովը ցանկացել է ուղիղ ճանապարհ դեպի Վրաստան 11/13/2019   21:09 Բոլիվիայի բանակը սատարել է նախագահի պաշտոնակատար կնոջը 11/13/2019   20:54 Երբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում 11/13/2019   20:39 Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ 11/13/2019   20:17 Մարում ենք տասնամյակներ շարունակ պետության չիրականացրած պարտավորությունները. փոխնախարար (տեսանյութ) 11/13/2019   19:54 ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի անդրադարձը Արմավիրում տեղի ունեցած միջադեպին 11/13/2019   19:44 Երևանի Ավան-Առինջ թաղամասում ինքնասպանության փորձ է կատարվել 11/13/2019   19:43 Ֆիլմին չմասնակցելը խարան է ՀՀ-ի եւ կառավարության ճակատին, ես գոհ եմ. Փաշինյանը՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին 11/13/2019   19:38 Արա Վարդանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունն այսօր էլ չավարտվեց 11/13/2019   19:15 Էդ հրաժարական պահանջող մարդկանց բեղերին մեկը շատ նայի կասի՝ դրանք սատանիստական բեղեր են. Փաշինյան 11/13/2019   18:54 Պատրաստ ենք ցանկացած սցենարի. Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ղամիշլիում տեղի հայ հովվապետի սպանության մասին 11/13/2019   18:47 Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ 11/13/2019   18:40 Մինչեւ ապրիլի 1-ը գազի ներքին սակագինը չի թանկանա. Մհեր Գրիգորյան 11/13/2019   18:35 Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին 11/13/2019   18:29 Իշխանության ոճը մեկն է՝ ազատվել անձից, իսկ եթե հնարավոր է՝ մարմնից. Լարիսա Ալավերդյանը՝ Վազգեն Մանուկյանի՝ ՀԽ-ից դուրս գալու մասին 11/13/2019   18:11 Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնում 11/13/2019   17:58 «Ուղիղ ասում եմ՝ կպառկըցնենք ասֆալտին եւ կտանք պատերով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/13/2019   17:55 Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի 11/13/2019   17:46 Մասիսի թիվ 1 մանկապարտեզում զինվորների համար նախատեսված եւ վաճառքի ոչ ենթակա թթվասեր հայտնաբերելու մասին նյութերը դատախազությունում են 11/13/2019   17:24 Թյուրըմբռնում է եղել այդ օրը ես նոր բան չեմ ասել. Փաշինյանը մեկնաբանում է Մադրիդյան սկզբունքների՝ օրակարգում լինել-չլինելու հարցը (տեսանյութ) 11/13/2019   17:17 Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Փաշինյան 11/13/2019   17:07 Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում 11/13/2019   17:03 Որևէ մեկին չեմ ճնշելու. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի պարզաբանումը գործադուլի վերաբերյալ 11/13/2019   16:59 IUnetworks-ի կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը ներդրվելու է Տաջիկստանում
11/13/2019   15:49 Վարչապետը հրաժարվել է հանդիպել ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ. վերջինս հայտարարել է խորհրդից դուրս գալու մասին 11/13/2019   14:03 Պատրաստ եմ այսօրևեթ հանդիպել ԵՊՀ դասախոսների հետ. ԿԳՄՍ փոխնախարար 11/12/2019   20:35 Ժամանակն է, որ Փաշինյանը խոսի ոչ թե դեմագոգիկ ու պարզունակ թեզերով, այլ ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները. Արմեն Աշոտյան 11/12/2019   21:04 Զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ 11/12/2019   22:01 Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար 11/13/2019   17:07 Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում 11/13/2019   19:43 Ֆիլմին չմասնակցելը խարան է ՀՀ-ի եւ կառավարության ճակատին, ես գոհ եմ. Փաշինյանը՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին 11/13/2019   17:58 «Ուղիղ ասում եմ՝ կպառկըցնենք ասֆալտին եւ կտանք պատերով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/12/2019   15:14 Արմեն Աշոտյանի զգուշացումը վարչապետին՝ չքննարկեք 5 շրջանների վերադարձի հարց 11/13/2019   22:52 Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում 11/13/2019   18:35 Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին 11/13/2019   22:38 Ինքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը 11/13/2019   13:02 Սպանված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը խնդրում էր, որ իրեն բաց թողնեն 11/13/2019   10:58 Խոշորները մնում են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո. Մենք մնալու ենք հաստատ. Միքայել Մելքումյան 11/12/2019   18:28 Սպառվել է ազգաբնակչության համբերությունը. հայտարարություն 11/12/2019   19:39 Ադրբեջանի խոստացած բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է. ՆԻկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին 11/12/2019   15:38 Դարը քաղաքային քանդակինն է, բայց պորտրետ-հուշարձաններն են շատանում 11/13/2019   20:54 Երբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում 11/13/2019   09:58 Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է. «Փաստ» 11/13/2019   16:18 Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր (լուսանկարներ)

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել 10/18/2019   17:22  |  ԼՐԱՀՈՍ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Նա մասնավորապես գրել է.

«Սիրելի' ընկերներ, ծանոթնե'ր ու անծանոթնե'ր,

Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։

Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։

Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։

Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը։

Այնուամենայնիվ, նախորդ ավելի քան մեկ տարվա աշխատանքը որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար ինձ համար պատվաբեր, ուսուցողական, հետաքրքիր, ինչպես նաև պատասխանատու շրջան էր, ուստի ցանկանում եմ.

Շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և հաստատել իմ սատարումը նրա բերած փոփոխություններին, չնայած տարբեր դրվագներում ունեցել եմ և ունեմ ներքին անհամաձայնություններ։ Այն անհավատալի փոփոխությունը, որը նա բերեց մեր իրականություն, փոխեց մեր ողջ մտածողությունն ու ապացուցեց, որ նախորդիվ համընդհանուր ներդրված քաղաքացիական ջանքերն իզուր չէին։ Հուսով եմ, որ արդարացրել եմ վարչապետի սպասելիքներն, ու չեն եղել մեծ դժգոհություններ իմ աշխատանքից։

Շնորհակալություն հայտնել կառավարության ու վարչապետի աշխատակազմի բոլոր այն գործընկերներիս, որոնց հետ ունեցել եմ արդյունավետ համագործակցություն և ջերմ հարաբերություններ։

#ՆորԿադաստր-ի բարեփոխումների գործում ինձ միացած ազնիվ, նվիրված ու արհեստավարժ գործընկերներիս, որոնք ինձ ուժ ու հույս տվեցին, որ այս դիմումն ավելի վաղ չներկայացնեմ. որոնք սեփական փորձով ապացուցեցին, որ անձնական բարեկեցության ու ընտանիքի հետ անցկացնելիք ժամանակի հաշվին իրենց նպաստն են բերում նոր իրողությունների պայմաններում երկրում բարենպաստ փոփոխությունների համընդհանուր գործին։ Հիմնականում նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս կարճ ժամանակաշրջանում արձանագրել այն արդյունքները, որոնցով կարող եմ հպարտանալ միայն։

Կադաստրի կոմիտեի այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց փորձով ու նվիրումով սատարեցին իմ նախաձեռնություններին, որոնք օգնեցին հղկել իմ հավակնոտ բարեփոխումները, որոնք, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կապահովեն այդ ամենի շարունակականությունն ու թույլ չեն տա նախկին կոռումպացված ու անտարբեր համակարգի վերադարձը։

Բոլոր այն անձանց, որոնք իրենց խորհուրդներով, քաջալերանքով, քննադատությամբ (երբեմն՝ պատերի տակ արած բամբասանքով) օգնեցին մեզ աշխատել, չսխալվել և ուղղել սխալները. հավատացե'ք, դրանք բոլորն ունեցել են իրենց ազդեցությունն ու ներգործությունը մեր ամենօրյա աշխատանքում։

Հույս ունեմ, որ ընտանիքիս հետ հանգստանալուց հետո, իմ մասնագիտական փորձով, միգուցե նաև հանրային փորձագիտական դիրքերից կկարողանամ իմ ներդրումն ունենալ ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Դրանով փորձելու եմ ամեն կերպ թույլ չտալ նոր սխալներ, ինչպես նաև ուղղել արդեն թույլ տրված ուղղելի սխալները։ Հավատացած եմ, որ հեղափոխության երկարաժամկետ հաջողությունն ու բարեփոխումների իրական ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր են, ինչքան հենց բուն հեղափոխությունը, ու դրանում բոլորս պետք է ունենանք մեր մասնաբաժինը՝ անկախ մեր կարգավիճակից։

Իմ այս հրաժարականի հայտարարությունը ներկայացնում է ողջ եղելությունը և ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ։ Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ. մենք բազմիցս ենք ապացուցել, որ ի տարբերություն շատերի, հեռու ենք շահադիտական նեղ ընտանեկան կլանային հարաբերություններից, և յուրաքանչյուրս միշտ անկաշկանդ հայտնել է իր անձնական դիրքորոշումը՝ հիմնված իր քաղաքական տեսլականի վրա: Ես շարունակում եմ 2018-ի փոփոխությունները համարել հայ ժողովրդի արդի շրջանի կարևորագույն ձեռքբերումներից, որոնք պետք է պահպանել, զարգացնել ու տարածել՝ անհայրենիք բախտախնդիրներին թույլ չտալով վարկաբեկել այն կամ օգտագործել անձնական բարեկեցության համար։

Մեկ անգամ ևս շնորհակալություն բոլորին»։
Սիրով՝
Սարհատ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:54 24/05/2019  |  ՄեկնաբանությունԿադաստրը՝ տեղեկատվական մոնստր կառու՞յց
16:21 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է զերծ մնանք նման բացահայտումների մասին բարձրաձայնելուց. Սարհատ Պետրոսյան
11:21 19/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ
14:43 18/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը
15:52 24/01/2019  |  ԼՐԱՀՈՍՉորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16%-ով, իսկ տարվա աճն ավելի քան 13% է. Կադաստրի պետական կոմիտեի մամլո խոսնակ
09:05 07/03/2018  |  ՄամուլԵ՞րբ կլուծարվի Կադաստրի պետական կոմիտեն. «Ժամանակ»
18:17 20/02/2018  |  ԼՐԱՀՈՍԿադաստրն ամփոփում է 2017 թվականը և ներկայացնում 2018-ի անելիքները
11:37 13/02/2018  |  ԼՐԱՀՈՍԿադաստրի պետական կոմիտեն գործարկել է առցանց տեղեկատվության տրամադրման համակարգը
14:36 27/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ. 2018-ին Կադաստրի համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է լինելու գյուղատնտեսական հողերի հաշվառումը
09:38 15/12/2017  |  ՄամուլՔննարկ­վում է Կադաստրը պետգույքի վարչության հետ միավորելու հարցը. ո՞վ կլինի ղեկավարը. «Հրապարակ»

Տեսանյութեր

11/13/2019   16:40 ՈՒՂԻՂ. ԱԺ-ում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]