ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Վարդեւանյանը կմիջնորդի կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Մհեր Արղամանյանին 10/18/2019 15:30 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն կներկայացնի Արդարադատության նախարարություն եւ Կարգապահական հարցերով հանձնաժողով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից էական կարգապահական խախտման վերաբերյալ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վարդեւանյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ նա Վերաքննիչ քրեական դատարանին էր բողոքարկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշումը, որով վերջինս մերժել էր անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Միաժամանակ Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին, քանի որ պարզ էր դարձել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցին։ Վարդեւանյանի կողմից միջնորդությունների մուտքագրման օրը դատավոր Արղամանյանի կողմից մերժվել էր Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի կողմից ավելի վաղ ներկայացված մեկ այլ բողոք՝ ընդդեմ Աննա Դանիբեկյանի նույն՝ սեպտեմբերի 17-ի որոշման դեմ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արամ Վարդեւանյանը նշեց, որ իր բոլոր միջնորդությունները Վերաքննիչ քրեական դատարանը թողել է առանց քննության. «Ես ինքնաբացարկի երկու միջնորդություն եմ ներկայացրել, մեկը՝ Օրբելյանի եւ Խուդոյանի բողոքի, մյուսը՝ իմ կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքի շրջանակում: Դրանցից ոչ մեկը որպես միջնորդություն քննության առարկա չի հանդիսացել»: Հարցին, թե ինչ հիմնավորմամբ է դատարանը նման որոշում կայացրել, Արամ Վարդեւանյանը պատասխանեց, որ ինքը հիմնավորում չի ստացել. «Ավելին, ինձ որոշում չի տրամադրվել, տրամադրվել է գրություն, այսինքն՝ պրն Արղամանյանը որոշել է իմ վերաքննիչ բողոքին պատասխանել գրությամբ»:
Վարդեւանյանի խոսքով՝ դրանում նշվում է, որ ինքնաբացարկի միջնորդությանը դատարանն այնուամենայնիվ չի անդրադառնում, իսկ իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի քննվում, քանի որ Օրբելյանի եւ Խուդոյանի վերաքննիչ բողոքն արդեն քննության առարկա է հանդիսացել. «Եվ այսպես է իրականացվել արդարադատությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր պրն Արղամանյանի կողմից: Կարելի է հետաքրքրության համար տեսնել, թե նման պրակտիկա երբեւէ եղել է թե ոչ, ես ինքս չեմ հանդիպել, իմ գործընկերներին էլ հարցրի, նրանք՝ եւս: Այսինքն՝ դատավորը, մինչեւ իր որոշում կայացնելը տեսնելով ինքնաբացարկի ակնհայտ հիմքեր, որոնք վերաբերում են իր հետ համատեղ բնակվող զավակի գործողություններին, սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ չի հայտնում, իսկ իմ կողմից ինքնաբացարկի միջնորդության նախաձեռնության մասին հրապարակային ասվել էր, եւ դրա ֆորմալ ներկայացնելուց ժամեր ավելի շուտ արդեն որոշում էր կայացվել ավելի վաղ ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, որից հետո արդեն իմ միջնորդությունները քննարկման առարկա չեն դարձել»,-նշեց Վարդեւանյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ իրավական գործընթաց կսկսի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ