Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

«Մի մասով քննություն է տարվում, մի մասով՝ ոչ»․ կաշառքի գործով մեկնարկեց պաշտպանական ճառերի փուլը 10/17/2019   14:51  |  Դատական ռեպորտաժներ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանադակելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով պաշտպանական ճառերի փուլը։

Նիստին ներկա են ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը, վերջինիս պաշտպան Նիկոլայ Հակոբյանը, ամբաստանյալ Վահագն Դանիելյանը, վերջինիս պաշտպաններ Հենրիկ Մաղաքյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Գործով մեղադրող դատախազն է Արթուր Չախոյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին ճառով հանդես եկավ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը։ Վերջինս, ընթերցելով Դանիելյանին առաջադրված մեղադրանքը, ընդգծեց, որ կան կարեւոր հանգամանքներ, որոնք մեղադրանքում ներառված չեն եղել, եւ վարույթն իրականացնող մարմինը դրանց ուշադրություն չի դարձրել․ «Երբ դատարանում այդ հարցերը վեր հանվեցին, եւ փաստեր կան, որ այդ մասին հայտնի էին նաեւ վարույթն իրականացնող մարմնին, հարգարժան մեղադրողը դրանց ուշադրություն չդարձրեց»։

Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրված է 2500 դոլարի հանգամանքը, սակայն նիստերի ընթացքում իրենք լսել են միայն 2400 դոլարի մասին․ «Նշվում է նաեւ, որ Վահագն Դանիելյանը հանցավոր համաձայնության է եկել Գագիկ Հեբոյանի հետ, սակայն մեկ տող, մեկ բառ չկա, թե երբ եւ ինչ ձեւով են նրանք այդ հանցավոր համաձայնությանը եկել։ Եվ դրա վերաբերյալ իհարկե բարձրաձայնվեց դատաքննության ընթացքում, սակայն արձագանքներ մենք չլսեցինք»։

Պաշտպանը նշեց՝ եթե հանցավոր համաձայնություն էր ձեռք բերվել, ապա ինչու էր Գագիկ Հեբոյանը Բենիկ Հարությունյանին (գործով առանցքային վկա-խմբ․) առաջին անգամ ուղարկում Լիլիթի մոտ (Դանիելյանի գրասենյակի օգնական-խմբ․) եւ ոչ հենց Վահագն Դանիելյանի․ «Այսինքն՝ հաստատապես կասկածի տակ են դրվում Բենիկ Հարությունյանի ցուցմուքներն առ այն, որ որեւիցե կերպով համաձայնություն է եղել Գագիկ Հեբոյանի հետ՝ կաշառք տալու վերաբերյալ։ Բա որ պայմանավորվածությունը կար, բա որ նա վստահում էր միայն Վահագն Դանիելյանին, էդ ո՞նց եղավ, որ Բենիկը սկզբից գնաց Լիլիթի մոտ, քննարկումներ եղան․․․ Այդ ուղղությամբ ոչ մի քննություն իրականացված չէ։ Նշանակում է՝ Բենիկ Հարությունյանը սուտ է խոսել, ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չի եղել»։

Պաշտպանն ընդգծեց՝ այսօր ոչ ոք չի մտածում, թե ինչպես եղավ, որ Բենիկ Հարությունյանի կարգավիճակը մեղադրյալից փոխվեց վկայի, որ նրա գույքը կալանքից հանվեց, որ նրա՝ տարիներով տեւած գործերը մեկ գրիչի հարվածով վերացան․ «Պետական միլիոնները մեկ րոպեի ընթացքում հօդս ցնդեցին։ Արդյո՞ք դա գինը չէր՝ Գագիկ Հեբոյանին դատելու եւ Վահագն Դանիելյանին դրան զոհ դարձնելու։ Արդյո՞ք անհրաժեշտություն չկար այդ ուղղությամբ նախաքննություն անելու։ Ինչ-որ անձ, ով տարիների թշնամություն է ունեցել, հասել է իր նպատակին՝ պետական ռեսուրսներն օգտագործելով»։ Պաշտպանը նշեց, որ այս հարցում իրենք հետեւողական են լինելու․ «Վահագն Դանիելյանն այստեղ դերակատարություն չունի, նա պետք է գնա, դատվի, որպեսզի հիմնավորվի Գագիկ Հեբոյանի կաշառք վերցնելու հանգամանքը»։

Գրիգորյանն ընդգծեց՝ արդյո՞ք Գագիկ Հեբոյանը Վահագի համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան իր ընտանիքը, որ հանուն վերջինիս նա այդ արարքին գնար․ «Արդյո՞ք այդքան տարի աշխատող փաստաբանը այդքան բանը կարող էր չհասկանալ։ Եթե չեք ասում, որ Գագիկ Հեբոյանը նրան խոստացել էր՝ այսքան գումարը քոնն է։ Եթե դա չկար, արդյո՞ք փաստաբանն այսքանը չէր հասկանա։ Գագիկ Հեբոյանի գլխին սարքել են, եւ Վահագն Դանիելյանը դատվում է, որովհետեւ եթե Վահագն Դանիելյանը չդատվի, Գագիկ Հեբոյանը չի դատվի։ Տրամաբանությունը սա է։ Ներքին համոզմունքն ինչպիսին էլ լինի՝ դատավորի թե մեղադրողի, պիտի հիմքում լինեն ապացույցներ, կասկածները պիտի փարատվեն, թե չէ մի մասով քննություն է տարվում, մի մասով՝ ոչ»։

Պաշտպան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց Քրեական դատավարության այդ հոդվածը, ըստ որի՝ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության վերաբերյալ չի կարելի հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործի փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար կապակցությամբ․ «Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝  ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, չնայած մեղադրական եզրակացությունը կարդալով՝ տպավորություն է, թե ամբողջը հաստատված է, եւ մնացածը քննել պետք չէ։ Դատավորը, ինչպես նաեւ հետաքննության մարմինը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին՝ դրանցից մեկին ակնհայտ նվազ նշանակություն տալով։ Բացահայտ բան է․ մեկը թող ասի, որ նվազ նշանակություն չի տրվել»։

Գուրգեն Գրիգորյանը հավելեց, որ ըստ իրենց՝ գործի փաստական հանգամանքները չեն համապատասխանում Վահագն Դանիելյանին առաջադրված մեղադրանքին․ «Եթե դատարանը խորհրդակցական սենյակում Բենիկ Հարությունյանի ցուցմունքների գնահատման արդյունքում հանգի հետեւության, որ դրանք արժանահավատ են, ապա պաշտպանական կողմը գտնում է, որ անգամ այդ դեպքում Վահագն Դանիելյանի նկատմամբ չի կարող կայացվել մեղադրական դատավճիռ»։ Գրիգորյանի պնդմամբ՝ սույն քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցները չեն համապատասխանում հիմնավոր կասկածի ապացուցման մակարդակին․ «Ոսւտի միայն Բենիկ Հարությունյանի ցուցմունքի հիման վրա հնարավոր չէ իրավական գնահատական տալ Վահագն Դանիելյանի արարքներին։ Այսինքն՝ փաստական տվյալների ապացուցման առուոմով առկա է չփարատված կասկած՝ հօգուտ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի»։

Պաշտպանը նշեց, որ առկա պայմաններում հնարավոր չէ իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ, ուստի խնդրեց նրան արդարացնել։

Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում կշարունակվի պաշտպանական ճառերի փուլը, նշանակվեց հոկտեմբերի 30-ին՝ ժ․ 12։30-ին։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:53 14/10/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին
10:51 03/09/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը մերժել է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպանի բողոքը
18:13 07/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Նադիրյանը բողոքարկել է ՀՔԾ-ի՝ դատավորի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճելու որոշումը
15:58 07/08/2019  |  Դատական ռեպորտաժներԴատախազը միջնորդեց դատավորին եւ փաստաբանին դատապարտել 9 եւ 7 տարի ազատազրկման
13:45 07/08/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի եւ փաստաբանի գործով դատաքննությունն ավարտվեց
15:27 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանը միջնորդեց դատակոչել Հեբոյանի նիստերի քարտուղարին․ նիստը հետաձգվեց
14:43 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Էս մարդու նպատակն իմ գլխին սարքելն էր»․ դատարանում հարցաքննվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը
17:32 23/07/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավոր Հեբոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրգործը կարճվել է
18:37 18/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
15:13 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով նիստը հետաձգվեց․ ամբաստանյալները նախապատրաստվելու ժամանակ խնդրեցին

Արխիվ

[]