ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել. Կարեն Բեքարյանը դիմել է միջազգային կառույցներին 10/17/2019 18:12 | ԼՐԱՀՈՍ
Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը դիմել է միջազգային կառույցներին՝ վերջիններիս ուշադրությունն հրավիրելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորը և աղջիկներին ԱԱԾ հրավիրելու վրա։
«Հարգարժան հայ ժողովուրդ,
Հարգարժան առիթ, անառիթ կարծիք արտահայտել սիրող տիկնայք և պարոնայք,
Հարգարժան կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ,
Հարգարժան քաղաքացիական հասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ,
Հարգարժան ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորին,
Հարգարժան ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսի,
Հարգարժան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովա,
Հարգարժան ԵՄ և ԵԽ անդամ երկրների դեսպաններ,
Հարգարժան միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ
Բոլորիդ աչքի առաջ և լռության ներքո, իշխանությունները հատում են քաղաքակրթության, իրավունքի, օրենքի և բարոյականության բոլոր կարմիր գծերը:
ՍԴ և ՍԴ նախագահի վրա քաղաքական ճնշումների շարունակական և հետևողական ցինիզմի այս փուլում իրենք իրենց էլ գերազանցեցին՝ ԱԱԾ «հրավիրելով»
ՍԴ նախագահի թոշակառու 75-ամյա հորը և դուստրերին:
Գիտակցու՞մ եք, որ ձեր լռությունը խրախուսել է նշանակում:
Գիտակցու՞մ եք, որ չեք կարող լռելով հիմա, խոսել հետո՝ երբ այս ամենը իրականացնողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Գիտակցու՞մ եք, որ ձեր անգործությամբ ուղղակի կամ անուղղակի ձևով հարված եք հասցնում մեր պետության կայունությանը, շահերին և զարգացման հեռանկարին:
Եթե չեք գիտակցում՝ սթափվեք, եթե գիտակցաբար եք լռում՝ կիսում եք պատասխանատվությունը և հետագայում դրանից խուսափել չի ստացվելու:
Նաև հորդոր վարչապետի թիմակիցներին, խորհրդատուներին, օգնականներին
Միանգամից նշեմ, որ հորդորն ուղղված է այն մարդկանց, ովքեր իրապես ունեն գոնե նվազագույն սրտացավություն վարչապետի նկատմամբ (եթե իհարկե դեռ կան այդպիսիք) և առնվազն տարրական գիտելիքներ կամ պատկերացում իրավական հարցերի վերաբերյալ: Նաև նրանց, ովքեր իրենց և իրենց երեխաների ապագան տեսնում են Հայաստանում և վստահ չեն, որ վարչապետն ու նրա ընտանիքն ինչ-ինչ զարգացումների արդյունքում՝ մեծ արագությամբ չեն լքելու Հայաստանը:
Բացատրեք ձեր «ընտրյալին» (անգամ եթե մինչ այդ բազմիցս փորձել ու արդյունք չեք ունեցել՝ կրկին փորձեք, որ հետո ինքներդ Ձեզ չմեղադրեք հնարավորը չանելու համար), որ
1. գրված ու չգրված օրենքների ոտնահարումը,
2. պետությունն ու պետականությունը հնարավոր ու անհնար փորձությունների ենթարկելը,
3. մարդկային համակեցության նորմերի նկատմամբ արհամարանքն ու հնարավոր բոլոր «կարմիր գծերի» տրորումը,
4. հանրության հետևողական պառակտումն ու թշնամանքի սերմանումը,
5. սեփական երկրի, հանրության, թիմակիցների հանդեպ պատասխանատվության զգացողության բացակայությունը,
6. ստի և կեղծիքի վրա հիմնված կործանարար pr-ը և դրա արդյունքում՝ հանության բարոյալքմանը նպաստելը,
7. սեփական թիմում քավության նոխազներ գտնելն ու նշանակելը՝ անգամ չմտածելով պետական և հանրային շահերի մասին,
8. հանրային վստահության ռեսուրսը սեփական եսին ծառայեցնելն ու մսխելը…
անհետևանք չեն մնալու:
Հետևանքների ցավը զգալու ենք բոլորս, բայց այս ամենի իրականացնողն ու նրա «զինվորները» պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, կրելով նաև՝ «արթնացած» հանրության հավաքական զայրույթն ու պարսավանքը»,-գրել է Կարեն Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ