Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

«Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ» 10/16/2019   09:57  |  Մամուլ

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որեւէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի եւ պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։

Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ու խոսքը դասական մամուլի մասին չէ, խոսքը հենց դեղին մամուլի մասին է: Նրա կառավարչական ոճում եւ սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչեւ մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների եւ նրանց, ովքեր թերթ չեն կարդում:

Ինչպես թերթի խմբագիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում եւ չի պատրաստվում ո՛չ պատասխանատվություն վերցնել, ո՛չ էլ պատասխանատվություն կիսել։ Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար եւ պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։ Բայց դրաման այստեղ չի վերջանում. խնդիրն այն է, որ 24-ժամյա թերթային տրամաբանությամբ եւ տրամադրությամբ ապրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ ՀՀ քաղաքացիների զգալի մասը, ովքեր նույնպես Փաշինյանի հետ միասին չեն կիսում պատասխանատվություն, ապրում են փաշինյանական միֆականացված աշխարհում, առավոտյան կարդում են փաշինյանական բովանդակությունը, կողմնորոշվում՝ ում գովել, ում հայհոյել։

Այդպես մինչեւ հաջորդ առավոտ։ Եվ այստեղ որեւէ կապ չունի, որ նախորդ համարի հերոսը նոր համարում հակահերոս է։ Դա է 24-ժամյա ռիթմի ամբողջ հմայքը։ Դու ամեն ինչ զրոյացնում ես ամեն առավոտ։ Եվ ամեն ինչ ու ամեն ոք ունի 24-ժամյա պիտանիության ժամկետ։ Հաջորդ առավոտյան ժամկետանց կդարձնես կամ կերկարաձգես։ Նայած նպատակահարմարության։

Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել նույն օրակարգով, որտեղ յուրաքանչյուր օրը պետք է բաղկացած լինի մի քանի կարեւոր ինֆորմացիոն ժանրերից.

• Օրվա բացահայտում. պետք է լինի կոռումպացված որեւէ նախկին պաշտոնյայի ձերբակալություն՝ հափշտակված կամ թալանված հնարավորինս տպավորիչ գումարով։ Կարեւոր չէ՝ սուտ թե ճիշտ, կարեւոր չէ, որ հափշտակության փաստը կամ գումարի չափը կարող է չապացուցվել, որ կալանքը կարող է չհիմնավորվել, կարեւոր չէ՝ գումարը վերադարձվում է, թե ոչ, կամ՝ ինչ տարբերակներով ու որտեղ եւ ում է վերադարձվում։ Պետք է օրվա լրահոսում դա ապահովել եւ վերջ։

• Օրվա սելֆի. ամեն օր մեկի հետ՝ շաբաթ երեկոյան՝ Սերժ Թանկյանի, կիրակի՝ Քիմ Քարդաշյանի, երկուշաբթի՝ Ալեքսիս Օհանյանի, երեքշաբթի՝ գոնե Տիգրան Մանսուրյանի, եթե ուրիշ հետաքրքիր մարդ չկա։ Բայց սելֆին պարտադիր է, ու կարեւոր չէ, թե դրանից առաջ կամ հետո ինչ են խոսել, որքանով օգտակար էր երկրի ղեկավարի ծախսած ժամանակը, դրանից ինչ օգուտ երկրին։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

• Օրվա փառատոն. լրահոսը պետք է չդադարի հավաքների պակասից՝ օղու փառատոն, ընկույզի, կոշիկի, գինու, կենացի, ղավուրմայի, լավաշի, դրոնների, հարդ-դրայվերի եւ այլն։ Կարեւոր է, որ մարդիկ հավատան՝ երկրում շարժ կա։ Ու չպետք է խորանալ, թե արդյոք այդ փառատոներից հետո որեւէ պայմանագիր կնքվո՞ւմ է, արդյո՞ք դրանից հետո արտահանման նոր հեռանկարներ են բացվում, նոր ներդրողներ են գալիս, նոր աշխատատեղեր են բացվում։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

• Օրվա հերոս. այստեղ կա նրբություն։ «Հայկական ժամանակ» երկրում հերոսները մշտապես նույնն են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը: Բայց մշտական հերոսները պիտի ամեն օր «փոքր հերոսներ օծեն», որ անընդհատ ընդգծվի իրենց վեհությունը: Ու հրաշալի, պարզ ու աշխատասեր մարդիկ` մանր ձեռներեցներ, համեստ ագարակատերեր եւ ստարտափերներ, ակամա դառնում են օրվա «օծված» հերոսներ, որպեսզի վկայեն գերագույն հերոսների անմահությունը: Նրանք կարող են այդ կարգավիճակից օգտվել 24 ժամ։

• Օրվա թիվ. պետք է միշտ խոսել աճի մասին։ 10 տոկոսով աճել է զբոսաշրջության լեռնատիեզերական ենթաճյուղը։ Ու կարեւոր չէ, որ ընտրվում են երկու տարբեր ժամանակահատվածներ, սխալ մեթոդաբանություն կամ համատեքստից լրիվ հանված ցուցանիշներ։ Կարեւորը դրական ու տպավորիչ թիվն է, որպեսզի «Երկիր-ՀԺ»-ի քաղաքացիները հպարտությամբ միմյանց հետ կիսվեն առցանց հղումներով։

• Օրվա խոչընդոտ. միշտ պետք է հակահերոս կամ հակաերեւույթ, որը խանգարում է առաջընթացին։ «Մինչեւ չլինի նոր խորհրդարան, ներդրումներ չեն լինի»։ Եվ այդ տրամաբանությամբ՝ մինչեւ չլինեն նոր մարզպետներ, մինչեւ դատական համակարգը չփոխվի, մինչեւ Հրայր Թովմասյանը հրաժարական չտա։ Շուտով էլ` մինչեւ Ռուսաստանը չունենա նոր նախագահ: «Երկիր-ՀԺ»-ում արգելվում է տրամաբանություն փնտրել լավ ապրելու եւ վերը թվարկված երեւույթների միջեւ։ Դա կարեւոր չէ։ Կարեւորը 24-ժամյա խոչընդոտի իդենտիֆիկացումն ու հրապարակայնացումն են։

Ու հենց այս տրամաբանությամբ եւ 24-ժամյա շղթայով Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը` առանց որեւէ ռացիոնալության եւ հետեւողականության։ Որովհետեւ, երբ նրան հիշեցնում են իր նախորդ օրվա, ամսվա կամ տարվա ասածն ու արածը, նա անկեղծ չի հասկանում, թե ինչու։ Չէ՞ որ նոր օր է սկսվել։ Երկիր «Հայկական ժամանակ»-ի նոր «համարն» է արդեն։

Հիմա մենք Ռուսաստանին ինչպե՞ս ենք վերաբերվում։ Օրը գիտի։ Պուտինին սրտատրոփ սպասում ենք, հետո վիրավորում՝ չդիմավորելով, հետո՝ կատաղում Ռուսաստանի դեսպանատան հանդիպման պատճառով, բայց օրն ավարտում ենք օդակայանում ջերմագին գրկախառնությամբ։ Բովանդակությո՞ւն` զրո: Եվ հաջորդ օրվա հարցը՝ հիմա մենք լա՞վ ենք Ռուսաստանի հետ, թե՞ վատ։ Արդեն կարեւոր չէ։ Սկսվել է նոր օր։ Եկել է նոր հյուր։
Երկիր-«Հայկական ժամանակի» ամենամեծ դրաման այն է, որ պետությունն իրականում չունի ոչ միայն ռազմավարություն, այլեւ նպատակ։ Մի բան է կոնստանտ. Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել «ՀԺ»-ի խմբագիր, հիմա՝ «Երկիր-ՀԺ»-ի վարչապետ։ Իսկ հետո ի՞նչ է լինելու երկրի հետ հարցին չկա պատասխան։

Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որեւէ հարց լուծել 24-ժամյա ցիկլի մեջ, ուրեմն դա իրեն հետաքրքիր չէ։ Նաեւ՝ «ընթերցողին»:

Ամուլսարի հարցում նա մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը։ Մի քանի անգամ։ Ու էլի՝ 24-ժամյա տրամաբանությամբ, տարբեր օրեր տարբեր բաներ է ասել՝ ըստ սոցիալական ցանցերի ընթացիկ արձագանքի: Ու մի հարցրեք՝ այսքանից հետո ի՞նչ եղավ Ամուլսարը։ Ոչինչ։ Եթե «Երկիր-ՀԺ»-ի լրահոսում չկա, ուրեմն այդպիսի խնդիր գոյություն չունի։ Մինչեւ չհայտնվի 24-ժամյա հաջորդ նոր ցիկլի մեջ։ Այդ ժամանակ կհրապարակվի նոր որոշում, կնշանակվի նոր մեղավոր, եւ կհայտարարվի նոր թիրախ՝ ըստ օրվա նպատակահարմարության։

Նիկոլ Փաշինյանը փորձեց 24-ժամյա ցիկլով լուծել Արցախի խնդիրը՝ մի քանի անգամ կրկնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջը։ Եվ մի հարցրեք՝ hիմա Դուք պնդո՞ւմ եք Ստեփանակերտի մասնակցությունը, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա մեկ տարի առաջվա հայտարարություն էր։ Ի՞նչ կարեւոր է՝ ինչ էր պնդում։ Կարեւոր է, թե հիմա ինչ է ասում։ Ու եթե կա հակասություն, ուրեմն դուք եք սխալ հասկացել։
Կամ կարող է պնդել՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Լավ վերնագիր, լավ արձագանք, հանրահավաքի լավ կոչ։ Ի՞նչ կարեւոր են հետեւանքները։ Եթե ստիպված եղավ՝ վերջին էջում հերքում կտա։

Սա միայն Նիկոլ Փաշինյանի կառուցած երկիրը չէ։ Այսպիսի երկիր ունենալու համաձայնություն է պարտադրվել մարդկանց, որոնց էմոցիաները խաղարկելով ու նաեւ ուժով հրամցվել է 24-ժամյա ցիկլը։ Ու չի կարելի հարց տալ, թե ինչպես «հաց բերողին» կալանավորած, «Սասնա ծռերի» մեղավորությունն ապացուցած եւ ժամանակին կոռումպացվածի համարում ունեցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ամենալավ դատախազն է։ Այս համարում այդպես է։ Գուցե առաջիկա շաբաթվա համար՝ նույնպես։

Երկիր-«Հայկական ժամանակում» չկա օրենք. կան գլխավոր խմբագիր-վարչապետի քաղաքական գիծ եւ օրվա որոշումներ։ Եթե կա օրենք, որ խանգարում է, պետք է փոխել։ Չպետք է լինի իրավական տրամաբանություն։ Համարո՞ւմ են, որ Մհեր Եղիազարյանը պիտի նստի` անգամ եթե մահանում է, ուրեմն մնացած ամեն ինչ կարեւոր չէ։ Համարո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, ուրեմն բոլոր սանիկները պետք է ձերբակալվեն: Համարո՞ւմ է, որ այսինչ որոշումը պետք է կայացնի դատարանը, ուրեմն հակառակ վճիռ կայացրած դատավորի վրա պիտի քրեական գործ բացվի:

Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու։ Կարեւոր է, թե այսօր ինչ է կատարվում։

Երկիր-«Հայկական ժամանակում» բոլոր պաշտոնյաները լրագրող են` դատախազը, նախարարը, մարզպետը։ Չէ՞ որ ամենահաջող նախարար է համարվում ամենաշատ լուսաբանում եւ ցանցային ուշադրություն ունեցողը։ Կառավարություն գոյություն չունի։ Այն սովորական խմբագրություն է, որը պետք է ապահովի մեկ մարդու ամբիցիաները, օրվա ծրագիրը եւ, իհարկե, երկրպագումը։
Այս ընթացքում սահուն ամրապնդվում է անհատի պաշտամունքը, երբ տպագրվում է ղեկավարի գիրքը, հետո այն բեմադրվում է, հետո նրա ձեռագրով բանաստեղծությունը դառնում է պաստառ, դրվում են արձաններ, թողարկվում գլխարկներ, ժամացույցներ, կոմիքսներ, օղիներ, իսկ ցանցային համայնքներում՝ օրհնվում են արգանդներ, երկրպագվում են սեռական օրգաններ։

Եվ ինչպես բոլոր դիկտատուրաների դեպքում է լինում, այն ստեղծվում է նոր աստծո շուրջ։ Այդ պատճառով բոլոր հին կրոնները վերացվում են։ Եվ հենց այդ հարցում է առաջին իսկ օրվանից խանգարում Հայ առաքելական եկեղեցին, իսկ շատ շուտով կխանգարեն նաեւ մնացած բոլորի հավատավորները։ Դրա պատճառով է, որ եկեղեցու դեմ հարձակումները չեն դադարում։ Եվ չեն դադարի երբեք, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Չկա դիկտատուրա, որը հիմքում չունի բանվորա-գյուղացիական շերտի եւ մտավորականության աջակցությունը։ Այսօր մեր մտավորականությունը ծափահարում է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ մեծ մասը վախենում է նրանից, մի մասն էլ հավատում է նրան, եւ փոքր մասն է, որ բացահայտ հակառակվում է։ Արդյունքում՝ արեւմտամետ առաջադեմները, բանվորա-գյուղացիները եւ մտավորականությունը ստեղծել են արեւելյան ավանդույթներով եւ արեւմտյան դիզայնով նոր փաշա։

Մեր նոր փաշան, ի դեպ, դասական դիկտատոր է, որը երբեք չի վախեցել արյունից։ Ինչպես մարտի 1-ին հրահրեց արյուն, այնպես էլ Իջեւանում հատուկջոկատայիններին մարդկանց իրենց տներում ջարդելու հրաման տվեց։ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ արձագանքեց Իջեւանին, որ բոլորին ցույց տա իր ուժը։
Այս ամենը չափազանց օրինաչափ է։ Ե՛վ զարգացումներն են օրինաչափ, ե՛ւ սպասվող հետեւանքները։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որեւէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:

Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարեւոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը եւ լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։

Ու կկանգնեն բոլորը: Որովհետեւ մարդիկ դառնում են քաղաքացի, ազգը՝ պետություն, երբ պայքարում են իրենց ներսում ձեւավորվող դիկտատուրայի դեմ։ Երբ հասկանում են, որ դիկտատուրան, նույնիսկ ամենալավը, չի կարող զարգացման, բարեկեցության եւ անվտանգության երաշխիք դառնալ, երբ հասկանում են, որ պոպուլիստը, որքան էլ համոզիչ թվա, միեւնույն է, խոսքից գործի երբեք չի անցնելու, եւ բացի լայքերից ու սելֆիներից, ուրիշ ոչնչի ընդունակ չէ։

Ընդունակ է համաշխարհային առաջնորդներին նսեմացնել՝ հանուն մեկ միջազգային սելֆիի, ընդ որում՝ առանց իրեն այդ մեկ ինքնանկարի որեւէ հետեւանքի մասին հաշիվ տալու։

Երբ հետեւանքները կամաց-կամաց իրենց զգացնել տան, երբ մարդիկ տեսնեն պոպուլիզմի դիկտատուրան, այդժամ էլ կդառնան քաղաքացի ու կպայքարեն ժողովրդավարության համար։

Իսկ մինչ այդ՝ ամեն օր, առավոտյան 9-ին մեզ վիճակված է ապրել Երկիր-«Հայկական ժամանակում», որտեղ գլխավոր խմբագիր-վարչապետը, ըստ օրվա դեղին օրակարգի, պետք է որոշի՝ ում է ձերբակալում, ում է խայտառակ անում, ինչով է հպարտանալու եւ ում հետ է սելֆի անելու»։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:33 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը»
20:03 23/09/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ
16:19 23/09/2019  |  ՄեկնաբանությունՊացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան
17:43 17/09/2019  |  ՄեկնաբանությունՀետևում եմ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան
14:50 17/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ. Արթուր Վանեցյանը՝ նախկիններին
16:22 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի
17:50 13/09/2019  |  ՄեկնաբանությունՀնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա.Միքայել Մինասյան
16:41 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում չի եղել հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն. Միքայել Մինասյան. 168am
15:08 17/08/2019  |  ՔաղաքականՍերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան
13:11 17/08/2019  |  ՀարցազրույցՍերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]