ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկիրը մտնում է ջունգլիների օրենքների տիրույթ. Երվանդ Բոզոյան 10/16/2019 17:19 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանում արդեն ամեն ինչ խառնվել է, գործում են երկակի, եռակի ստանդարտներ եւ վերլուծելը բանականությունն օգտագործելն ուղղակի անիմաստ է, որովհետեւ մի գործողությունը ինչ-ինչ նպատակահարմարությունից ելնելով համարում են խիստ բացասական եւ քրեորեն հետապնդվող, մեկ այլ դեպքում՝ նույն գործողությունը համարում են այսպես ասած, մեղմ հանցանք։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,- «Փաստինֆո»-ին ասաց Երվանդ Բոզոյանը՝ «Սասնա ծռեր»-Նիկոլ Փաշինյան հանդիպման համատեքստում» անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի հայտարարությանը, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք։
Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս սպանվել է պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ավագ Տիգրան Առաքելյանը։ Իսկ 2016-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները զինված հարձակում էին գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա։ Զինված հարձակման հետեւանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վերջերս ՀՀ վարչապետը հանդիպել էր «Սասնա ծռերի» ղեկավար մարմնի ներկայացուցիչներին՝ քննարկելով ներքաղաքական հարցեր ։
Երվանդ Բոզոյանի խոսքով, այսօր ունենք մի երկիր, որտեղ արդեն մեկ ու կես տարի է՝ որեւէ համակարգ չի գործում.«Կամաց-կամաց երկիրը մտնում է ջունգլիների օրենքների տիրույթ , որից այն կողմ ՝ մեկ քայլ է մնացել եւ այդ իրավիճակը ինձ հիշեցնում է 90-ականների Ադրբեջանն ու Վրաստանը»։
Բոզոյանն ասում է՝ երկակի ստանդարտների բոլոր օրինակները շատ նման են իրար եւ դրանք առանձնացնելու անհրաժեշտություն չկա։ «Խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից, բայց նույն մեթոդները կիրառում են, խոսում են արդարության վերականգնման մասին, նույն երկակի ստանդարտները կիրառում են՝ մեկին մոտավորապես նույն արարքի համար ազատ արձակում ՝ խափանման միջոցը փոխելով, մյուսին՝ ոչ։ Սա վկայում է, որ երկիրը գլորվում է անսպկզբունքայնության պրոցեսի մեջ»,-ասում է Երվանդ Բոզոյանը։
Ըստ քաղաքագետի «Սասնա ծռեր» -Փաշինյան հանդիպումը վկայում է, որ նա ցանկացած մեթոդի կարող է դիմել .«Իր համար արժեքներ ու սկզբունքներ այլեւս գոյություն չունեն, նա կարող է ցանկացած ուժի, ցանկացած մարդու հետ հանդիպել եւ ինչ-որ բան քննարկել՝ անկախ նրանից, թե ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ երկրի համար։
«Եթե նախկինում իշխանությունը փորձում էր դա ավելի քողարկված անել, որպեսզի նշված բացասական երեւույթները հանրությանը չերեւան, բայց այն, ինչ Դուք լսում եք՝ վկայում է, որ այս իշխանությունը փնթի է, անգրագետ է, դրա համար ստիպված է բացահայտ անել, բայց այդ բացահայտ անելը վտանգավոր է այն իմաստով, որ երբ այն տեսանելի է դառնում շարքային քաղաքացու համար, հասունանում է այն վտանգը, որ շարքային քաղաքացիներն էլ հասկանում են՝ ոչ այնքան բուն հացագործությունն է վտանգավոր, այլ այն , թե ով է հանցագործությունը կատարել»։
Ըստ Բոզոյանի, եթե այս կամ այն հանցագործություն կատարողն իշխանության հետ խնդիր ունի, նրան կդատապարտեն առավել խիստ եւ դաժան։
Հավելենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Վարուժան Ավետիսյանը, ով 2016 թվականի հուլիսի 17-ին մասնակցել է ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված զինված հարձակմանը, հայտարարել է, թե ցնցված է ոստիկանների նկատմամբ կատարված դաժան գործողությունից։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ