Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Ապօրինի միջոցներն ուղղվում են իշխանությունների դեմ սաբոտաժ իրականացնելու գործիքներին. տնտեսագետ (տեսանյութ) 10/16/2019   19:46  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն 2020 թվականի պետական բյուջեի, նախատեսված ծախսերի, ռազմավարական ծրագրերի մասին զրուցել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի հետ։

Կառավարությունը օրերս հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի ծրագիրը։ Հասցրե՞լ եք ուսումնասիրել այն։ Ըստ Ձեզ՝ որքանով այն Հայաստանին կմոտեցնի տնտեսական հեղափոխությանը։

- Դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ։ Մոտ 2000 էջանոց փաստաթուղթ է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Առաջին թռուցիկ ընթերցումից, ուղերձը նայելուց հետո պետք է նշեմ, որ թեև բյուջեի ծավալներն աննախադեպ են՝ մոտ 4 միլիարդ դոլար, այդուհանդերձ իմ գնահատմամբ դա իր մեջ այնքան ռեսուրս չի պարունակում, որ կարողանանք, հեղափոխական քայլեր կատարենք։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Եթե այս տարի մենք սպասում ենք 7 տոկոս աճ, ապա բյուջեի նախագծով նախատեսված է 4.3 տոկոս ՀՆԱ-ի աճ։ Այսինքն դա չի կարելի հեղափոխական համարել, բայց կարծում եմ, որ բյուջեն ոչ թե խուսափողական է, այլ մի քիչ պաշտպանողական։ Այս տարվա բյուջեում էլ ուրիշ թիվ էր գրված, բայց մեծ մուտքեր ապահովվեց։ Կարծում եմ՝ բյուջեում կան մեխանիզմներ, թե ինչպես պետք է հաղթահարեն ներկայումս  առկա ստվերային շրջանառությունը, որպեսզի ապահովեն բյուջետային մուտքեր։ Դրան, իհարկե, խոչընդոտում է դատական իշխանության դեռ նախկին  համակարգի պահպանումը։ Իրականության մեջ ունեցանք քաղաքական հեղափոխություն, ունեցանք գործադիրի փոփոխություն, բայց դատական իշխանությունը չի փոխվել և դեռևս  խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ Հայտարարվում է, որ մեզ մոտ օլիգարխիան վերացել է, մենաշնորհները վերացել են, բայց դա քաղաքական հայտարարություն է։ Առկա են  տնտեսության մեջ գերիշխող դիրք գրավող նախորդ քրեաօլիգարխիկ համակարգի բիզնեսները։ Իրենք իրենց կառուցվածքներով մնացել և խոչընդոտում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Կառավարությունն այս բյուջեում և իր մյուս ռազմավարական ծրագրերում պետք է ունենար ապօրինի հարստացման արդյունքում կառուցված բիզնես համակարգերին հարվածելու ծրագիր։ Այսինքն նմանատիպ կառուցակարգերի փոփոխություն պետք է լինի, որն այս փուլում դեռ չի հաջողվել, սակայն հույս ունեմ, որ մյուս տարի կկատարվի։ Եթե ոչ, ապա մենք տնտեսական հեղափոխության չենք հասնի։ Տնտեսական հեղափոխություն ասելով՝ հասկանում եմ երկնիշ թվով աճ։ Երկրորդ հերթին կարծում եմ կառուցվածքային փոփոխություն պետք է լինի։ Ներկայումս  ՀՆԱ-ի մեջ մշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ավելի քիչ է, քան առևտրի, ծառայությունների ոլորտինը։ Մենք, հեղափոխության գնալով, պետք է մշակող արդյունաբերության ոլորտը զարգացնող խթաններ ունենանք։ Փոքր բիզնեսի, թեթև արդյունաբերության,  գյուղատնտեսության ոլորտների հետ կապված կան բազմաթիվ լավ ծրագրեր,  բայց դրանք կետային փոփոխություններ են։ Չկա ռազմավարական  ծրագիր։ Մեր երկիրը դեռ աշխատում է 2014-15 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, որն արդեն հնացել է և համահունչ չէ թավշյա հեղափոխության արժեքներին։ Պետք է ունենանք համապարփակ ռազմավարական ծրագիր 10, 15, 20 տարվա համար։

- Կառավարությունը համակարգված և ստույգ ի՞նչ քայլերի պետք է դիմի, որպեսզի վերացնի տնտեսության մեջ մեծ դիրք գրավող նախորդ քրեաօլիգարխիկ համակարգի բիզնեսները։

- Բյուջեի մեջ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նախատեսված է բարձրացնել  ընդամենը 1.2 տոկոսային կետով, ինչը շատ քիչ է։ Կարծում եմ, որ դա պետք է առնվազն 35 տոկոսի չափով լինի, որպեսզի կարողանանք բյուջեում օրինական փողեր հավաքել։ Ժողովուրդը թավշյա հեղափոխության ժամանակ ոտքի կանգնեց՝ լսելով քաղաքական ուժի հայտարարությունը, որ պետք է իրականացնեն անցումային արդարադատություն։ Ցավալիորեն անցումային արդարադատության ուղղությամբ քայլեր մինչ օրս չեն կատարվել  և այն ապօրինի հարստացած միջոցները, որոնք պետք է ուղղվեին տնտեսության զարգացմանը, հիմա ուղղվում են այս իշխանությունների դեմ սաբոտաժ իրականացնելու գործիքներին։ Դա թե՛ դատական իշխանության, թե՛ չորրորդ իշխանության՝ որոշ լրատվամիջոցների վրա փողերի ծախսումն է, փաստաբանական ծառայությունների վրա ծախսումը, որպեսզի պաշտպանեն քրեաօլիգարխիկ համակարգի գեներալների ունեցվածքը։ Առաջին քայլը դա պետք է լինի։ Այնուհետև պետք է խթանել ներքին ներդրումները։ Իրականացնել հարկային համաներում։ Դրա համար նախ պետք է իրականացնել անկախության տարիներից ի վեր բոլոր չինովնիկների հարկային հայտարարագրերի մասին ուսումնասիրություն և ապօրինի հարստացած միջոցների ազգայնացում և հարկային համաներում։ Այդ միջոցները, եթե ուղղվեն երկրի տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերին, դրանով կխթանենք ֆինանսական միջոցների այն պակասուրդը, որը երկիրը ստիպված է կա՛մ եվրոբոնդեր թողարկելով, կա՛մ վարկեր խնդրելով լրացնել։ 

- 2020 թվականի պետբյուջեով կառավարությունը մտադիր է դեֆիցիտը լրացնել ոչ թե արտաքին աղբյուրներից, այլ ներքին։ Համամի՞տ եք այս մոտեցմանը։Ձեր կարծիքով դա կնվազեցնի՞ Հայաստանի կախվածությունն արտաքին շուկայից։

- Այո, երկրի տնտեսությունը զարգացնելու համար պետք է ներքին ռեսուրսներն օգտագործել, ավելին օֆշորոային գոտիներում գտնվող հայկական կապիտալը, որ փախել է այստեղից, համաներման ճանապարհով պետք է թույլ տալ այստեղ ներդրում կատարեն։ Պետք է հարկային համաներման ակտ կատարվի։ Պետք է ասեն՝ շատ վատ ես արել, որ գողացել ես, տարել ես դուրս, հիմա թույլ եմ տալիս բեր, բայց երկիրը զարգացրու։ Եթե ոչ, ապա անցումային արդարադատության շրջանում քեզ ենթարկելու եմ պատասխանատվության։ Այո, ներքին ռեսուրսները պետք է օգտագործենք։ 

- Կառավարությանը կհաջողվի՞ այս ծրագրով պահպանել ընթացիկ և կապիտալ ծախսերի համամասնությունը։

- Բյուջետային հայտում պահպանված է բյուջետային կանոնը առ այն, որ կապիտալ ներդրումների ծավալը պետք է պակասուրդից պակաս չլինի,  բայց տեսնում ենք որ պակասուրդը շատացել է։ Օրինակ այս տարի կապիտալ ներդրումների ծրագիրը չկատարվեց, թեև հսկայական շինարարություն է գնում։ Ինչումն էր խնդիրը, նախկին բյուջեում եղել  էին կոռուպցիոն սխեմաներով կապիտալ այնպիսի ներդրումներ, որ այս կառավարությունը դադարեցրեց, չթողեց այդ կոռուպցիոն ծախսերը լինեն, որի արդյունքում կապիտալ ծախսերը չկատարվեցին։ Հուսով եմ՝ 2020թ.-ի բյուջեում նախատեսված կապիտալ ծախսերը կլինեն նպատակային։

- Որքանո՞վ է իրատեսական, որ այս բյուջեն կիրագործվի։

- Հուսով եմ, որ կկատարվի։ Բայց կառավարությանն առաջարկում եմ ևս մեկ անգամ նայել այն։  Պետք է բյուջեում առկա նախկինից եկող կոռուպցիոն սխեմաները վերացնեն։ Օրինակ կարծում եմ, որ գիտության համար տրվող ծախսերը կոռուպցիոն են։ Սխալ է, որ մեր երկրում գիտությունը կառավարում է երեք մարմին՝ ԿԳՄՍ, նրան ենթակա գիտության կոմիտեն և ԳԱԱ-ն։ Պետք է կառվարման բարեփոխում կատարվի։ Երկար տարիներ գիտությունների կոմիտեն կոռուպցիոն նպատակներով տվել է ծրագրեր և արդյունքային ոչ մի ցուցանիշ գիտական մշակումների վրա չկա։ Կարող եմ փաստ նշել։ Առնվազն հինգ տարի՝ 2013-2018 թթ. ընթացքում, Բրյուսովի անվան ինստիտուտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որը ղեկավարում է ԱԺ նախկին նախագահ  Տիգրան Թորոսյանը, երկար տարիներ պետբյուջեից ստացել է 77 մլն դրամ, ինչ-որ հեռանկարային հետազոտություններ անելու համար։ Ցավալիորեն դրա մասին ոչ մի հաշվետվություն չկա։ Երբ մեր կազմակերպությունը որոշեց հետաքննություն անցկացնել, որևէ արդյունքի չհասավ։ Նախարարությունը փորձեց ինձ հետ աշխատել, այդուհանդերձ խնդիրը լուծում չունեցավ։ Խնդրի մասին արդեն 1.5 տարի է, ինչ  բարձրաձայնում եմ։ Փորձեցի բյուջեում տեսնել արդյոք այդ կազմակերպությանը կրկին տալիս են բյուջետային դրամաշնորհ, չգտա նման տվյալ։

Այդուհանդերձ գտնում եմ, որ Գիտությունների կոմիտեի կողմից մրցութային միջոցներով իրականացվող գիտական հետազոտությունները , որոնք կիրառական են, ըստ էության կիրառական չեն և դա բյուջետային միջոցների մսխում է։ Պետք է այդ ծրագրերը վերանայվեն և տան այն ոլորտներին, որը կնպաստի մեր տնտեսության զարգացմանը։ 

Մանրամասները՝ 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]