ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն. Ոստիկանության պետի պաշտոնակատար 10/16/2019 13:21 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ մեկնաբանելով ոստիկանի սպանության դեպքը։
«Եվ խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այս կամ որևէ այլ կերպ պետության վրա ձեռք բարձրացնել»,- ասաց ոստիկանության պետի պաշտոնակատարը՝ շեշտելով.« Սա նաև մեր համախմբվածության արդյունք է, որ իրավապահ մարմինները գիշերվա այս կարճ ժամանակահատվածում եղած օպերատիվ տեղեկությունների համադրմամբ, բոլոր հնարավոր միջեցների օգտագործման արդյունքում կարող են պարզել այդ անձանց ինքնությունը և նրանց բերման ենթարկել։ Սպանվել է ոստիկան, սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս, չեմ վարանի ասել՝ խիզախաբար, որովհետև նրանք կարող էին չտեսնելու տալ, չմոտենալ, չհետապնդել»։
Դեպքի մասին մանրամասներ ներկայացնելով՝ Արման Սարգսյանն ասաց. «Երբ ոստիկանները մոտեցել են նշված անձանց, նշվածներն անմիջապես դիմել են փախուստի, մեր ոստիկանները հետապնդել են նրանց և կարողացել են մեկին բռնել։ Երկրորդ անձը, որ մինչ այդ դիմել էր փախուստի, մթության մեջ անսպասելի հարձակվել է ոստիկաններից մեկի վրա և փորձել է ազատել բռնված ընկերոջը։ Որոշակի քաշքշուկի ընթացքում նա հաջողացրել է պոկել մեր ոստիկանի ատրճանակը և արձակել կրակոց։ Ենթադրաբար կենսական նշանակության օրգան է վնասվել, որովհետև նախնական տվյալներով մեկ կրակոց ունենք։ Զենքը դեռ չի հայտնաբերվել, ի ուրախություն մեզ կարճ ժամանակահատվածում կարողացել ենք պարզել,երևի, որակումներ տալը ճիշտ չէ, բայց այս դեպքում՝ այդ ստահակներին, վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են»։
Ոստիկանապետի պաշտոնակատարի խոսքով՝ քննությամբ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, քննության լրիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի։ Արման Սարգսյանն ընդգծեց, որ այդ անձինք օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել և ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունը չի դավաճանել և մոտեցել են ճիշտ մարդկանց։
«Ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել։ Նրանք հասցրել են կապ տալ, բոլորը մոտեցել են, բայց, ցավոք, մեր գործընկեր Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չեղավ փրկել»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, բայց զոհված ոստիկանը 38 տարեկան է։
«Որքան գիտեմ լրանում էր նրա կենսաթոշակի անցնելու ժամկետը։ Նա երեխաներ ունի։ պատրաստվում ենք պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել մեր գործընկերոջը։ Սա մեր բարոյական պարտքն է նաև խրախոսւել և փառաբանել նման անձանց։ Ես նախաձեռնելու եմ գոևծընթաց, որպեսզի նա պարգևատրվի»,- ասաց Արման Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ոստիկանների վրա հարձակման կասկածանքով բերման է ենթարկվել 2 անձ։ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են՝ 2001թ. և 2003թ. ծնված։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնել են, որ վիրավորում ստացած 25-ամյա ոստիկանի վիճակը բավարար է և նա 2-3 օրից դուրս կգրվի։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել լուսադեմին։ Ոստիկանության տարածած հաղորդագրությւան համաձայն՝ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանման գլխավոր վարչության Արաբկիր բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։
Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպճանության բաժնի ոստիկանը, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Նույն ատրճանակով երկու անձանցից մեկը հարվածել է նաև մյուս ոստիկանին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել