Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

«Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ» 10/16/2019   09:57  |  Մամուլ

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Այսօր Հայաստանի առաջին դեմքը մի մարդ է, որը պետությունը կառավարում է առանց որեւէ կոնվենցիոնալ սկզբունքի, կանոնի եւ պատասխանատվության։ Ու գնալով նրա ախորժակը բացվում է, իսկ քաղաքական հավակնությունները մոտենում են բռնապետականին։

Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ու խոսքը դասական մամուլի մասին չէ, խոսքը հենց դեղին մամուլի մասին է: Նրա կառավարչական ոճում եւ սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Պարզապես խմբագրության միկրոմիջավայրը տեղափոխել է ավելի մեծ աշխարհագրությամբ տարածք։ Եվ հիմա բոլորս ապրում ենք «Հայկական ժամանակ» երկրում, որն ունի 24 ժամվա ռիթմ ու հիշողություն։ Ճիշտ այնքան, որքան թերթի մեկ համարից մինչեւ մյուսը։ Հասարակությունն էլ բաժանվել է 3 մասի` լրագրողների, ընթերցողների եւ նրանց, ովքեր թերթ չեն կարդում:

Ինչպես թերթի խմբագիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում եւ չի պատրաստվում ո՛չ պատասխանատվություն վերցնել, ո՛չ էլ պատասխանատվություն կիսել։ Նրա գերխնդիրն է՝ պոպուլյար եւ պոպուլիստական արարքների մատակարարումը (նկատեք՝ ոչ որոշումների)։ Բայց դրաման այստեղ չի վերջանում. խնդիրն այն է, որ 24-ժամյա թերթային տրամաբանությամբ եւ տրամադրությամբ ապրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ ՀՀ քաղաքացիների զգալի մասը, ովքեր նույնպես Փաշինյանի հետ միասին չեն կիսում պատասխանատվություն, ապրում են փաշինյանական միֆականացված աշխարհում, առավոտյան կարդում են փաշինյանական բովանդակությունը, կողմնորոշվում՝ ում գովել, ում հայհոյել։

Այդպես մինչեւ հաջորդ առավոտ։ Եվ այստեղ որեւէ կապ չունի, որ նախորդ համարի հերոսը նոր համարում հակահերոս է։ Դա է 24-ժամյա ռիթմի ամբողջ հմայքը։ Դու ամեն ինչ զրոյացնում ես ամեն առավոտ։ Եվ ամեն ինչ ու ամեն ոք ունի 24-ժամյա պիտանիության ժամկետ։ Հաջորդ առավոտյան ժամկետանց կդարձնես կամ կերկարաձգես։ Նայած նպատակահարմարության։

Փաշինյանը շարունակում է երկիրը կառավարել նույն օրակարգով, որտեղ յուրաքանչյուր օրը պետք է բաղկացած լինի մի քանի կարեւոր ինֆորմացիոն ժանրերից.

• Օրվա բացահայտում. պետք է լինի կոռումպացված որեւէ նախկին պաշտոնյայի ձերբակալություն՝ հափշտակված կամ թալանված հնարավորինս տպավորիչ գումարով։ Կարեւոր չէ՝ սուտ թե ճիշտ, կարեւոր չէ, որ հափշտակության փաստը կամ գումարի չափը կարող է չապացուցվել, որ կալանքը կարող է չհիմնավորվել, կարեւոր չէ՝ գումարը վերադարձվում է, թե ոչ, կամ՝ ինչ տարբերակներով ու որտեղ եւ ում է վերադարձվում։ Պետք է օրվա լրահոսում դա ապահովել եւ վերջ։

• Օրվա սելֆի. ամեն օր մեկի հետ՝ շաբաթ երեկոյան՝ Սերժ Թանկյանի, կիրակի՝ Քիմ Քարդաշյանի, երկուշաբթի՝ Ալեքսիս Օհանյանի, երեքշաբթի՝ գոնե Տիգրան Մանսուրյանի, եթե ուրիշ հետաքրքիր մարդ չկա։ Բայց սելֆին պարտադիր է, ու կարեւոր չէ, թե դրանից առաջ կամ հետո ինչ են խոսել, որքանով օգտակար էր երկրի ղեկավարի ծախսած ժամանակը, դրանից ինչ օգուտ երկրին։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

• Օրվա փառատոն. լրահոսը պետք է չդադարի հավաքների պակասից՝ օղու փառատոն, ընկույզի, կոշիկի, գինու, կենացի, ղավուրմայի, լավաշի, դրոնների, հարդ-դրայվերի եւ այլն։ Կարեւոր է, որ մարդիկ հավատան՝ երկրում շարժ կա։ Ու չպետք է խորանալ, թե արդյոք այդ փառատոներից հետո որեւէ պայմանագիր կնքվո՞ւմ է, արդյո՞ք դրանից հետո արտահանման նոր հեռանկարներ են բացվում, նոր ներդրողներ են գալիս, նոր աշխատատեղեր են բացվում։ Դրանք լրիվ ավելորդ ու անտեղի հարցեր են։

• Օրվա հերոս. այստեղ կա նրբություն։ «Հայկական ժամանակ» երկրում հերոսները մշտապես նույնն են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր տիկինը: Բայց մշտական հերոսները պիտի ամեն օր «փոքր հերոսներ օծեն», որ անընդհատ ընդգծվի իրենց վեհությունը: Ու հրաշալի, պարզ ու աշխատասեր մարդիկ` մանր ձեռներեցներ, համեստ ագարակատերեր եւ ստարտափերներ, ակամա դառնում են օրվա «օծված» հերոսներ, որպեսզի վկայեն գերագույն հերոսների անմահությունը: Նրանք կարող են այդ կարգավիճակից օգտվել 24 ժամ։

• Օրվա թիվ. պետք է միշտ խոսել աճի մասին։ 10 տոկոսով աճել է զբոսաշրջության լեռնատիեզերական ենթաճյուղը։ Ու կարեւոր չէ, որ ընտրվում են երկու տարբեր ժամանակահատվածներ, սխալ մեթոդաբանություն կամ համատեքստից լրիվ հանված ցուցանիշներ։ Կարեւորը դրական ու տպավորիչ թիվն է, որպեսզի «Երկիր-ՀԺ»-ի քաղաքացիները հպարտությամբ միմյանց հետ կիսվեն առցանց հղումներով։

• Օրվա խոչընդոտ. միշտ պետք է հակահերոս կամ հակաերեւույթ, որը խանգարում է առաջընթացին։ «Մինչեւ չլինի նոր խորհրդարան, ներդրումներ չեն լինի»։ Եվ այդ տրամաբանությամբ՝ մինչեւ չլինեն նոր մարզպետներ, մինչեւ դատական համակարգը չփոխվի, մինչեւ Հրայր Թովմասյանը հրաժարական չտա։ Շուտով էլ` մինչեւ Ռուսաստանը չունենա նոր նախագահ: «Երկիր-ՀԺ»-ում արգելվում է տրամաբանություն փնտրել լավ ապրելու եւ վերը թվարկված երեւույթների միջեւ։ Դա կարեւոր չէ։ Կարեւորը 24-ժամյա խոչընդոտի իդենտիֆիկացումն ու հրապարակայնացումն են։

Ու հենց այս տրամաբանությամբ եւ 24-ժամյա շղթայով Նիկոլ Փաշինյանն այսօր ղեկավարում է երկիրը` առանց որեւէ ռացիոնալության եւ հետեւողականության։ Որովհետեւ, երբ նրան հիշեցնում են իր նախորդ օրվա, ամսվա կամ տարվա ասածն ու արածը, նա անկեղծ չի հասկանում, թե ինչու։ Չէ՞ որ նոր օր է սկսվել։ Երկիր «Հայկական ժամանակ»-ի նոր «համարն» է արդեն։

Հիմա մենք Ռուսաստանին ինչպե՞ս ենք վերաբերվում։ Օրը գիտի։ Պուտինին սրտատրոփ սպասում ենք, հետո վիրավորում՝ չդիմավորելով, հետո՝ կատաղում Ռուսաստանի դեսպանատան հանդիպման պատճառով, բայց օրն ավարտում ենք օդակայանում ջերմագին գրկախառնությամբ։ Բովանդակությո՞ւն` զրո: Եվ հաջորդ օրվա հարցը՝ հիմա մենք լա՞վ ենք Ռուսաստանի հետ, թե՞ վատ։ Արդեն կարեւոր չէ։ Սկսվել է նոր օր։ Եկել է նոր հյուր։
Երկիր-«Հայկական ժամանակի» ամենամեծ դրաման այն է, որ պետությունն իրականում չունի ոչ միայն ռազմավարություն, այլեւ նպատակ։ Մի բան է կոնստանտ. Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել «ՀԺ»-ի խմբագիր, հիմա՝ «Երկիր-ՀԺ»-ի վարչապետ։ Իսկ հետո ի՞նչ է լինելու երկրի հետ հարցին չկա պատասխան։

Ի դեպ, հետաքրքրական է, որ երբ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում որեւէ հարց լուծել 24-ժամյա ցիկլի մեջ, ուրեմն դա իրեն հետաքրքիր չէ։ Նաեւ՝ «ընթերցողին»:

Ամուլսարի հարցում նա մի քանի անգամ փոխել է դիրքորոշումը։ Մի քանի անգամ։ Ու էլի՝ 24-ժամյա տրամաբանությամբ, տարբեր օրեր տարբեր բաներ է ասել՝ ըստ սոցիալական ցանցերի ընթացիկ արձագանքի: Ու մի հարցրեք՝ այսքանից հետո ի՞նչ եղավ Ամուլսարը։ Ոչինչ։ Եթե «Երկիր-ՀԺ»-ի լրահոսում չկա, ուրեմն այդպիսի խնդիր գոյություն չունի։ Մինչեւ չհայտնվի 24-ժամյա հաջորդ նոր ցիկլի մեջ։ Այդ ժամանակ կհրապարակվի նոր որոշում, կնշանակվի նոր մեղավոր, եւ կհայտարարվի նոր թիրախ՝ ըստ օրվա նպատակահարմարության։

Նիկոլ Փաշինյանը փորձեց 24-ժամյա ցիկլով լուծել Արցախի խնդիրը՝ մի քանի անգամ կրկնելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջը։ Եվ մի հարցրեք՝ hիմա Դուք պնդո՞ւմ եք Ստեփանակերտի մասնակցությունը, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա մեկ տարի առաջվա հայտարարություն էր։ Ի՞նչ կարեւոր է՝ ինչ էր պնդում։ Կարեւոր է, թե հիմա ինչ է ասում։ Ու եթե կա հակասություն, ուրեմն դուք եք սխալ հասկացել։
Կամ կարող է պնդել՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Լավ վերնագիր, լավ արձագանք, հանրահավաքի լավ կոչ։ Ի՞նչ կարեւոր են հետեւանքները։ Եթե ստիպված եղավ՝ վերջին էջում հերքում կտա։

Սա միայն Նիկոլ Փաշինյանի կառուցած երկիրը չէ։ Այսպիսի երկիր ունենալու համաձայնություն է պարտադրվել մարդկանց, որոնց էմոցիաները խաղարկելով ու նաեւ ուժով հրամցվել է 24-ժամյա ցիկլը։ Ու չի կարելի հարց տալ, թե ինչպես «հաց բերողին» կալանավորած, «Սասնա ծռերի» մեղավորությունն ապացուցած եւ ժամանակին կոռումպացվածի համարում ունեցող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ամենալավ դատախազն է։ Այս համարում այդպես է։ Գուցե առաջիկա շաբաթվա համար՝ նույնպես։

Երկիր-«Հայկական ժամանակում» չկա օրենք. կան գլխավոր խմբագիր-վարչապետի քաղաքական գիծ եւ օրվա որոշումներ։ Եթե կա օրենք, որ խանգարում է, պետք է փոխել։ Չպետք է լինի իրավական տրամաբանություն։ Համարո՞ւմ են, որ Մհեր Եղիազարյանը պիտի նստի` անգամ եթե մահանում է, ուրեմն մնացած ամեն ինչ կարեւոր չէ։ Համարո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, ուրեմն բոլոր սանիկները պետք է ձերբակալվեն: Համարո՞ւմ է, որ այսինչ որոշումը պետք է կայացնի դատարանը, ուրեմն հակառակ վճիռ կայացրած դատավորի վրա պիտի քրեական գործ բացվի:

Այս իշխանության մասին պետք է հիշել մեկ հիմնարար ճշմարտություն. Նիկոլ Փաշինյանը չունի անցյալ կամ ապագա։ Նա ապրում է միայն ներկայով։ Նրան հետաքրքիր չէ, թե ինքն ինչ է ասել, ու չի մտահոգվում, թե ինչ է լինելու։ Կարեւոր է, թե այսօր ինչ է կատարվում։

Երկիր-«Հայկական ժամանակում» բոլոր պաշտոնյաները լրագրող են` դատախազը, նախարարը, մարզպետը։ Չէ՞ որ ամենահաջող նախարար է համարվում ամենաշատ լուսաբանում եւ ցանցային ուշադրություն ունեցողը։ Կառավարություն գոյություն չունի։ Այն սովորական խմբագրություն է, որը պետք է ապահովի մեկ մարդու ամբիցիաները, օրվա ծրագիրը եւ, իհարկե, երկրպագումը։
Այս ընթացքում սահուն ամրապնդվում է անհատի պաշտամունքը, երբ տպագրվում է ղեկավարի գիրքը, հետո այն բեմադրվում է, հետո նրա ձեռագրով բանաստեղծությունը դառնում է պաստառ, դրվում են արձաններ, թողարկվում գլխարկներ, ժամացույցներ, կոմիքսներ, օղիներ, իսկ ցանցային համայնքներում՝ օրհնվում են արգանդներ, երկրպագվում են սեռական օրգաններ։

Եվ ինչպես բոլոր դիկտատուրաների դեպքում է լինում, այն ստեղծվում է նոր աստծո շուրջ։ Այդ պատճառով բոլոր հին կրոնները վերացվում են։ Եվ հենց այդ հարցում է առաջին իսկ օրվանից խանգարում Հայ առաքելական եկեղեցին, իսկ շատ շուտով կխանգարեն նաեւ մնացած բոլորի հավատավորները։ Դրա պատճառով է, որ եկեղեցու դեմ հարձակումները չեն դադարում։ Եվ չեն դադարի երբեք, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Չկա դիկտատուրա, որը հիմքում չունի բանվորա-գյուղացիական շերտի եւ մտավորականության աջակցությունը։ Այսօր մեր մտավորականությունը ծափահարում է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ մեծ մասը վախենում է նրանից, մի մասն էլ հավատում է նրան, եւ փոքր մասն է, որ բացահայտ հակառակվում է։ Արդյունքում՝ արեւմտամետ առաջադեմները, բանվորա-գյուղացիները եւ մտավորականությունը ստեղծել են արեւելյան ավանդույթներով եւ արեւմտյան դիզայնով նոր փաշա։

Մեր նոր փաշան, ի դեպ, դասական դիկտատոր է, որը երբեք չի վախեցել արյունից։ Ինչպես մարտի 1-ին հրահրեց արյուն, այնպես էլ Իջեւանում հատուկջոկատայիններին մարդկանց իրենց տներում ջարդելու հրաման տվեց։ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ արձագանքեց Իջեւանին, որ բոլորին ցույց տա իր ուժը։
Այս ամենը չափազանց օրինաչափ է։ Ե՛վ զարգացումներն են օրինաչափ, ե՛ւ սպասվող հետեւանքները։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր ամենամեծ թշնամին ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ որեւէ երկիր կամ առանձին սուբյեկտ։ Իր ամենամեծ թշնամին իրականությունն է։ Երբ «Երկիր-ՀԺ»-ն խաչվում է իրականության հետ, սկսվում է ճգնաժամ. բացվում են մարդկանց աչքերը:

Ու կտեսնեն մարդիկ, որ այս իշխանության օրոք ոչինչ չի կատարվել, ոչինչ չի փոխվել, ոչ մի կարեւոր խնդրի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Երկիրը 24-ժամյա կործանարար ցիկլով վատնել է ռեսուրսներ, վտանգել իր ֆիզիկական գոյությունը եւ լրջագույն խնդիրներ ստեղծել առաջիկա ոչ թե ամիսների, այլ տասնամյակների համար։

Ու կկանգնեն բոլորը: Որովհետեւ մարդիկ դառնում են քաղաքացի, ազգը՝ պետություն, երբ պայքարում են իրենց ներսում ձեւավորվող դիկտատուրայի դեմ։ Երբ հասկանում են, որ դիկտատուրան, նույնիսկ ամենալավը, չի կարող զարգացման, բարեկեցության եւ անվտանգության երաշխիք դառնալ, երբ հասկանում են, որ պոպուլիստը, որքան էլ համոզիչ թվա, միեւնույն է, խոսքից գործի երբեք չի անցնելու, եւ բացի լայքերից ու սելֆիներից, ուրիշ ոչնչի ընդունակ չէ։

Ընդունակ է համաշխարհային առաջնորդներին նսեմացնել՝ հանուն մեկ միջազգային սելֆիի, ընդ որում՝ առանց իրեն այդ մեկ ինքնանկարի որեւէ հետեւանքի մասին հաշիվ տալու։

Երբ հետեւանքները կամաց-կամաց իրենց զգացնել տան, երբ մարդիկ տեսնեն պոպուլիզմի դիկտատուրան, այդժամ էլ կդառնան քաղաքացի ու կպայքարեն ժողովրդավարության համար։

Իսկ մինչ այդ՝ ամեն օր, առավոտյան 9-ին մեզ վիճակված է ապրել Երկիր-«Հայկական ժամանակում», որտեղ գլխավոր խմբագիր-վարչապետը, ըստ օրվա դեղին օրակարգի, պետք է որոշի՝ ում է ձերբակալում, ում է խայտառակ անում, ինչով է հպարտանալու եւ ում հետ է սելֆի անելու»։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:33 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը»
20:03 23/09/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ
16:19 23/09/2019  |  ՄեկնաբանությունՊացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան
17:43 17/09/2019  |  ՄեկնաբանությունՀետևում եմ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան
14:50 17/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ. Արթուր Վանեցյանը՝ նախկիններին
16:22 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միքայել Մինասյանը քրեական գործով կներգրավվի
17:50 13/09/2019  |  ՄեկնաբանությունՀնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա.Միքայել Մինասյան
16:41 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում չի եղել հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն. Միքայել Մինասյան. 168am
15:08 17/08/2019  |  ՔաղաքականՍերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան
13:11 17/08/2019  |  ՀարցազրույցՍերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան

Արխիվ

[]