Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

9-ամյա երեխայի վրաերթին հաջորդել է հանցավոր դրսեւորումների մի ամբողջ փաթեթ. Կիզակենտրոնում՝ Դավիթ Սանասարյանն է 10/15/2019   12:52  |  ԼՐԱՀՈՍ

ՊՎԾ պետի պաշտոնում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։ Սակայն այս անգամ խոսքը գնում է ոչ միայն հանցավոր արարքի, այլ նաեւ հակասոցիալական վարքագծի մասին՝ վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի, հեռացել է դեպքի վայրից, նրան չի տեղափոխել հիվանդանոց, որեւէ օգնություն չի ցուցաբերել իր գործողությունների հետեւանքով տուժած երեխային, ավելին՝ իր հանրային դիրքն օգտագործելով խոչընդոտել է գործի արդարադատության իրականացմանը՝ թույլ չտալով, որ կատարվածի մասին հիվանդանոցի բուժանձնակազմը հայտնի իրավապահ մարմիններին։
Նկատի ունենալով, որ Դավիթ Սանասարյանը հիմնավորված չի հերքել վրաերթից տուժած երեխայի եւ նրա մոր հայտարարությունները՝ պետք է արձանագրենք, որ գործ ունենք հանցագործությունների մի ամբողջ փնջի հետ։

Այսպես՝

1. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մաս

Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նկատենք, որ այս հանցակազմը մասնավոր գանգատի գործ է։ Բավական է՝ Դավիթ Սանասարյանը տուժողից ներողություն խնդրեր, երեխային անձամբ տեղափոխեր հիվանդանոց, հոգար նրա ծախսերը, ապա տուժող կողմը կարող է ընդհանրապես հրաժարվեր գանգատ ներկայացնելուց եւ ոստիկանությանն էլ ոչինչ չէր մնա, քան օրենքով սահմանված կարգով մերժել քրեական գործի հարուցումը։ Բայց հենց այստեղ էլ դրսեւորվել է հարցի բարոյական կողմը. ըստ մամուլի հրապարակումների Դավիթ Սանասարյանը նախընտրել է ոչ թե մարդկային վերաբերմունքը, այլ հանրային դիրքի չարաշահումը։

2. ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մաս

Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանը վրաերթի ենթարկված երեխային չի տեղափոխել հիվանդանոց, այլ մեկ ուրիշը զանգել- կանչել է տուժածի մորը, որն էլ փոքրիկին տեղափոխել է բուժկենտրոն։ Դեպքի մասին իրավապահներից թաքցվել է. Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն չի ունեցել կատարել դեպքի վայրի զննություն՝ պարզելու վրաերթի հանգամանքներն ու պատճառները, ստուգելու Դավիթ Սանասարյանի սթափության աստիճանը։ Դեպքի վայրից հեռանալու իբրեւ հետեւանք վերացվել են հանցագործության հետքերը։

3. ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր

-Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք: Մինչդեռ՝ վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ։

Բժշկական կենտրոնը պարզապես պարտավոր էր երեխայի վնասվածքով տեղափոխելու մասին անմիջապես հայտնել ոստիկանությանը, ինչը չի արվել՝ Դավիթ Սանասարյանի հորդորով։ Ասել է թե՝ Սանասարյանը, որը շարունակում է համարվել ՊՎԾ պետ, քանի որ նրա լիազորությունները միայն ժամանակավորապես են կասեցվել, իր կապերն օգտագործելով, միջամտել է իրավապահ մարմինների գործունեությանը՝ վկաների վրա ներգործություն ունենալով։

Ընդ որում՝ մամուլին միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո Դավիթ Սանասարյանն ի սկզբանե ընդհանրապես հերքեց՝ սուտ որակելով մամուլի հրապարակումները, ապա որոշ ժամանակ անց՝ հայտարարեց, թե «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։ Մի քանի ժամվա մեջ միմյանցից էապես տարբերվող այս հայտարարություններն արդեն իսկ վկայում են միջադեպի առկայության մասին՝ վարորդն է եղել մեղավոր, թե երեխան, պետք է պարզեր ոստիկանությունը, բայց հենց միայն այն, որ դեպքը թաքցվել է ոստիկանությունից՝ լուրջ խորհելու տեղիք են տալիս եւ հիմք ասելու, որ Սանասարյանը մեղմ ասած անկեղծ չէ։

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետք է հարուցվի քրեական գործ՝ պարզելու ոչ միայն երեխայի վնասվածք ստանալու հանգամանքները, այլ թե ինչու հիվանդանոցը այդ մասին չի հայտնել ոստիկանությանը, ինչու է թաքցրել դեպքը։ Միաժամանակ նախաքննական մարմինը պետք է նաեւ միջոցներ ձեռնարկի Դավիթ Սանասարյանի կողմից՝ մինչդատական վարույթին խոչընդոտելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու դրսեւորումները բացառելու համար, ինչն արդեն կալանավորման հիմք է։ Քանզի նման ահազանգեր կան, ավելին՝ Սանասարյանն արդեն հայտարարել է, թե տուժած երեխայի մոր դեմ հաղորդում է ներկայացնելու։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:48 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Սանասարյանի հրապարակման հիման վրա Ոստիկանությունը ուսումնասիրություն է կատարում
12:08 15/10/2019  |  Մեկնաբանություն«PARA TV» օնլայն հեռուստաընկերության տնօրենը ստանձնում է Դավիթ Սանասարյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի բուժման ծախսերը
11:21 15/10/2019  |  ՄեկնաբանությունՊետք է քրգործ հարուցվի և դրա շրջանակներում իրավական գնահատականներ տրվեն Դավիթ Սանասարյանի գործողություններին. Մելիքյան
11:58 09/10/2019  |  ՄեկնաբանությունՊետք է օր առաջ Արցախը Հայաստանի մաս հռչակել. Դավիթ Սանասարյան
16:12 05/10/2019  |  ՄեկնաբանությունԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է. Սանասարյան
13:30 02/10/2019  |  Քրեական խրոնիկոնԴավիթ Սանասարյանի փաստաբանները պնդում են՝ քրեական գործով նախաքննությունը պետք է իրականացներ ՀՔԾ-ն
12:00 02/10/2019  |  Քրեական խրոնիկոնՀանցավոր իշխանության սիմվոլները այսօր ազատության մեջ «թրև» են գալիս. Դավիթ Սանասարյան
15:55 26/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Սանասարյանը հայտարարում է, որ դատախազությունը հաստատել է շինծու մեղադրանք
12:29 26/09/2019  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրվում են նաեւ ՊՎԾ երկու աշխատակիցներ
11:26 26/09/2019  |  Դատական ռեպորտաժներՀայտնի է, թե ով կքննի Դավիթ Սանասարյանի գործը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]