Թեմաներ
Երեքշաբթի 11 / 12 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/12/2019   09:26 «Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, նրանց թիմերի միջեւ տարաձայնություն չկա». Աշոտյան «168 ժամ» 11/11/2019   23:35 Նեխուրի օգտակար հատկությունները 11/11/2019   23:00 Ինչպե՞ս ձեռքի ուղեբեռում տեղավորել բոլոր անհրաժեշտ իրերը 11/11/2019   22:41 Ջրանջատում 11/11/2019   22:16 Սանկտ Պետերբուրգի «Բալտիկա» գարեջրագործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) 11/11/2019   21:30 Ջորջ Մայքլի` գեյ լինելու պատճառով մահանալու մասին էլթոն Ջոնի հայտարարությունը հերքվել է 11/11/2019   20:03 Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյը ներկայացել էր դատարան, դատախազը՝ ոչ (տեսանյութ) 11/11/2019   19:44 Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը՝ 2020թ. Օլիմպիական խաղերին կասկածի տակ է. Մելինե (Մել) Դալուզյանի որակազրկման հետեւանքները 11/11/2019   19:35 Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին 11/11/2019   19:31 ՀՀ ՔԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի դաշնությունում ծանոթացել է գործընկեր գերատեսչության կողմից կիրառվող ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին 11/11/2019   19:27 ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը 11/11/2019   19:25 Ինչպես պայքարել կնճիռների, արեւայրուքի հետեւանքների դեմ. սիրելի կանայք` երիտասարդ մաշկ ունենալու լավագույն գաղտնիքը (տեսանյութ) 11/11/2019   19:11 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին 11/11/2019   18:57 Փորձեմ «ճեղքել» Հանրային հեռուստաընկերության մեդիա պատնեշն ու ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստ ․Սարհատ Պետրոսյան 11/11/2019   18:50 Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում 11/11/2019   18:40 Դատական համակարգը «բրախված» վիճակում է. փաստաբանը ծաղր է համարում ԲԴԽ անդամի գործողությունները 11/11/2019   18:21 Հայագիտական առարկաների պահպանման պահանջին կմիանան շատերը, եթե այն չքաղաքականացվի 11/11/2019   18:02 ՀՀ ԱԳՆ-ն՝ Սիրիայում հայ հովվապետի սպանության մասին 11/11/2019   17:56 ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել 11/11/2019   17:55 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին 11/11/2019   17:41 Բացահայտվել են Լեռնահովիտ գյուղի 39-ամյա բնակչի մահվան հանգամանքները 11/11/2019   17:34 Ապրեն պայքարող ու երկրի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր երիտասարդները. Աշոտյան 11/11/2019   17:26 ԱԻՆ-ում քննարկվել են կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր 11/11/2019   17:23 Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/11/2019   17:17 Եթե Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա. Արծվիկ Մինասյան 11/11/2019   17:12 Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը 11/11/2019   17:10 Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով 11/11/2019   17:03 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին 11/11/2019   16:45 Քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրապ Մնացականյանը դառնա Գնացականյան. ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց (տեսանյութ) 11/11/2019   16:35 Քաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար․ փաստաբան 11/11/2019   15:06 Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր 11/11/2019   14:51 Բացահայտվել է 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը 11/11/2019   14:19 Բանակցությունների մասնակիցներին պետք է որոշեն կողմերը․ Լավրովը ՝ ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին 11/11/2019   13:45 Գյումրիի ուսանողները միացել են Երեւանում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին 11/11/2019   13:11 Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց 11/11/2019   12:38 Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Սերգեյ Լավրովին 11/11/2019   12:29 Ռուսլան Բաղդասարյանի կալանավորման հարցը կքննարկի դատարանը 11/11/2019   12:21 Մարինա Ստեփանյանը նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 11/11/2019   12:14 ԲԴԽ-ն չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին․ Հայկ Հովհաննիսյան 11/11/2019   12:03 Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի իր պլանի հետ 11/11/2019   11:54 Ինչ սպասելիքներ կան Հայաստանի տնտեսությունից 11/11/2019   11:45 Վարկային շուկայում ռիսկերը ավելանում են 11/11/2019   11:45 Արայիկ Հարությունյանը ԵՊՀ 100 ամյակին նվիրված հոբելյանական նիստի կեսից արհամարհանքով դուրս եկավ 11/11/2019   11:19 Վարչապետի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը 11/11/2019   11:12 3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով 11/11/2019   11:05 Մեզ համասեռամոլ հերոսներ, չեմպիոններ պետք չեն. Դասադուլ իրականացնող ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը 11/11/2019   11:01 Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 10%-ով. Արսեն Թորոսյան 11/11/2019   10:51 Առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրեական գործ 11/11/2019   10:33 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մեր պահանջները չփոխվեցին, Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա. Գոռ Սարգսյան 11/11/2019   10:25 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անգոլայի նախագահ Ժուաո Լոուրենսուին
11/11/2019   11:05 Մեզ համասեռամոլ հերոսներ, չեմպիոններ պետք չեն. Դասադուլ իրականացնող ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը 11/11/2019   17:12 Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը 11/11/2019   20:03 Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյը ներկայացել էր դատարան, դատախազը՝ ոչ (տեսանյութ) 11/11/2019   19:44 Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը՝ 2020թ. Օլիմպիական խաղերին կասկածի տակ է. Մելինե (Մել) Դալուզյանի որակազրկման հետեւանքները 11/11/2019   13:45 Գյումրիի ուսանողները միացել են Երեւանում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին 11/11/2019   18:40 Դատական համակարգը «բրախված» վիճակում է. փաստաբանը ծաղր է համարում ԲԴԽ անդամի գործողությունները 11/11/2019   19:25 Ինչպես պայքարել կնճիռների, արեւայրուքի հետեւանքների դեմ. սիրելի կանայք` երիտասարդ մաշկ ունենալու լավագույն գաղտնիքը (տեսանյութ) 11/11/2019   13:11 Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց 11/11/2019   16:35 Քաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար․ փաստաբան 11/11/2019   02:10 Վրաստանում ցուցարարները չկարողացան դադարեցնել գեյերի մասին ֆիլմի ցուցադրումը 11/10/2019   13:34 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11/11/2019   11:45 Արայիկ Հարությունյանը ԵՊՀ 100 ամյակին նվիրված հոբելյանական նիստի կեսից արհամարհանքով դուրս եկավ 11/11/2019   17:17 Եթե Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա. Արծվիկ Մինասյան 11/11/2019   16:45 Քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրապ Մնացականյանը դառնա Գնացականյան. ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան՝ ԱԳՆ շենքի դիմաց (տեսանյութ) 11/11/2019   12:14 ԲԴԽ-ն չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին․ Հայկ Հովհաննիսյան 11/11/2019   12:29 Ռուսլան Բաղդասարյանի կալանավորման հարցը կքննարկի դատարանը 11/11/2019   12:03 Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի իր պլանի հետ 11/11/2019   11:45 Վարկային շուկայում ռիսկերը ավելանում են 11/10/2019   14:52 Հանրապետականները Ծաղկաձորում աշխատաժողով են կազմակերպել 11/11/2019   10:33 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մեր պահանջները չփոխվեցին, Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա. Գոռ Սարգսյան

Վենետիկի հանձնաժողովը կրկնել է Սահակաշվիլու կողմից դատական համակարգի միջամտության վերաբերյալ նախկինում ասածը. Արա Ղազարյան 10/15/2019   18:47  |  ԼՐԱՀՈՍ

«Նա ով գիտի ընդհանուր սկզբունքների մասին, շատ հեշտ է կողմնորոշվում այդ գնահատականներում, բնականաբար, որեւէ սոցիալական քաղաքականություն որեւէ կապ չպետք է ունենա դատավորի կայացրած որոշումների հետ, հակառակ դեպքում դա կդիտարկվի որպես արտաքին ազդակ, միջամտություն՝ դատարանի անկախությանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ Վենետիկյան հանձնաժողովի փորձագիտական կարծիքին։

Մասնավորապես՝ դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու առաջարկված կարգավորման հետ կապված Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չպետք է դառնա Սահմանադրական դատարանում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու միջոց, ներկայացված նախագծերի արդյունքում չպետք է վտանգվի սահմանադրական արդարադատությունը, այսինքն՝ պետք է բացառվի Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության կողմից հրաժարականի ներկայացումը, ինչը կաթվածահար կանի Սահմանադրական դատարանի գործունեությունը։

Արա Ղազարյանը շեշետեց՝ դատավորի սոցիալական փաթեթին գործադիրը կարող է միջամտել այնպես, որ դա չազդի դատավորի սոցիալական անկախության վրա եւ, նրա խոսքով, պարզ է, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է կամավորության եւ համաչափության սկզբունքը շեշտադրեր. «Դա չպետք է կապ ունենա որեւէ դատավորի գործունեության հետ ընդհանրապես»։

Անդրադառնալով դատավորների անփոփոխելիության սկզբունքին եւ այդ սկզբունքի շեշտադրմանը հանձնաժողովի եզրակացության մեջ, Արա Ղազարյանը նախ շեշտեց՝ դա սահմանադրական սկզբունք է։ «Դատավորները պետք է լինեն անփոփոխելի՝ անկախ նրանից, քաղաքական դաշտում փոփոխություններ տեղի կունենան, թե ոչ, որպեսզի, յուրաքանչյուր ուժ, իշխանության գալուց հետո չորոշի դատավորներին փոխել։ Հակառակ դեպքում կգործի դատավորների փոփոխելիության սկզբունքը»,-բացատրեց մասնագետը՝ շեշտելով, որ սա էլ նորություն չէ եւ բնականաբար, այստեղ տեղ ունի նաեւ իրավական որոշակիության սկզբունքը։

«Այսինքն, այն դատավորը, որը նշանակվել է, ասենք 15 տարի առաջ եւ այդ ժամանակվա գործող կարգավորմամբ, նրան տրվել է երաշխիք, որ նա պետք է պաշտոնավարի մինչեւ 65 տարեկանը դա նույնպես բխում է դատավորների անփոփոխելիության սկզբունքից եւ պետք է շարունակի գործել՝ անկախ նրանից, Սահմանադրությունը փոխվում է, թե չի փոխվում»։

Հարցին, Վենետիկի հանձնաժողովի նման գնահատականների ֆոնին որքանո՞վ են հիշյալ սկզբունքների մեջ տեղավորվում Սահմանադրական դատարանի նախագահին եւ դատարաններին փոխելու իշխանության գործողությունները, Արա Ղազարյանը պատասխանեց. «Միանշանակ, անցած տարվանից մասնագետներն այդ մասին ասում են, նաեւ ես էլ եմ նշել, որ դա գործադիրի միջամտությունն է դատավորների անկախության սկզբունքին, երկրորդ դատավորի անփոփոխելիության սկզբունքին հարիր չէ եւ երրորդ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածը իրավական որոշակիությամբ է օժտված եւ կարգավորում է անցումային դրույթով, որ այն դատավորները կամ անդամները, որոնք պաշտոնավարում էին մինչեւ սահմանադրական փոփոխությունները, պաշտոնավարել այնպես, ինչպես կարգավորվում էր նախկինում։ Վենետիկի հանձնաժողովը եւ նրա կարծիքները համաեվրոպական նշանակություն ունեն։ Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանությունները կարելի է համարել որպես եվրոպական Սահմանադրության սահմանադրական կարգի մեկնաբանություններ եւ , եթե մենք ԵԽ անդամ պետություն ենք եւ ստանձնել ենք միջազգային պարտավորություններ, մենք պարտավոր եք դրան հետեւել, թեեւ այդ կարծիքը խորհրդատվական բնույթի է»։

Արա Ղազարյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության կրկնել է այն, ինչ բազմիցս ասել է 2008 թվականին Վրաստանի վերաբերյալ՝ Սահակաշվիլու կողմից դատական համակարգի միջամտության հետ կապված հանձնաժողով ուղղված դիմումների կապակցությամբ։

Հարցին, թե այս գնահատականներից եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը վարույթ չընդունելու ՍԴ որոշումից հետո ի՞նչ գործընթացներ կարող են հաջորդել ՍԴ –ի ու նրա նախագահի շուրջ՝ Արա Ղազարյանն ասաց. «Ինչ պրոցես էլ սրան հետեւի, այն պետք է լինի իրավական։ ՍԴ որոշումը վերջնական էր, հետեւաբար որեւէ ածանցյալ իրավական պրոցես չի կարող նրան հետեւել։ Այլ իրավական գործընթաց կարող է լինել ամենաշատը կարգապահականը, բայց կարգապահական վարույթի համար պետք է լինեն շատ ուժեղ փաստեր, իսկ այդ փաստերը կարծես թե արդեն սպառվեցին։ Սոցիալական քաղաքականության ոլորտում պետք է լինի օրենսդրական նախաձեռնություն, որ պետք է կիրառվի նոր սոցիալական քաղաքականություն, բայց կամավորության հիման վրա։ Որեւէ այլ հիմք ես այս պահին չեմ տեսնում։ Ես ուզում եմ շեշտել այն, ինչ բազմիցս ասել եմ վերջին տասը տարիներին՝ դատավորին կարգապահական կարգապահության կարելի է ենթարկել բացառապես վարքագծից բխող գործողությունների համար, այլ ոչ թե նրա կայացրած որոշումների»։

Արա Ղազարյանը նշեց, որ քաղաքական գործընթացները չի մեկնաբանում , որովհետեւ դրանք շատ հաճախ տրամաբանությունից դուրս են եւ միտված են որեւէ ուժի քաղաքական օրակարգին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:01 06/07/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայերն ընդդեմ Ադրբեջանի. Մի քանի տասնյակ գործերով սպասվում են ՄԻԵԴ-ի վճիռները
13:27 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորի որոշումը կարող է կասկածի տակ դնել միայն ավելի բարձր դատական ատյանը. Արա Ղազարյան
16:16 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, շահագրգիռ անձ է. Արա Ղազարյան
20:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ.galatv.am
17:49 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ադրբեջանը կրկին մարդկանց առևանգելու փորձեր է անելու». նախազգուշացում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին
11:26 19/08/2018  |  ՄեկնաբանությունԱրա Ղազարյանը՝ անցումային արդարադատության անհրաժեշտության մասին
20:18 08/02/2017  |  ՀարցազրույցՓաստաբանների համայնքում ընտրական գործընթացը դուրս հանեցինք ստվերից. Արա Ղազարյան
18:59 03/08/2015  |  ԼՐԱՀՈՍՊետք է դուրս գալ անմեղության կանխավարկածի սկզբունքի դասական քրեական դատավարության շրջանակներից. Արա Ղազարյան
22:19 16/06/2015  |  Քաղաքացիական իրավունքԿայքերը կարող են պատասխանատվության ենթարկվել ընթերցողների գրած մեկնաբանությունների համար
19:29 02/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉես կարող օգտագործել ազատ խոսքը՝ արդարացնելու անհանդուրժողականությունը. Արա Ղազարյան

Տեսանյութեր

11/11/2019   10:22 ՈՒՂԻՂ. ԵՊՀ ուսանողների դասադուլը եւ երթը դեպի ԿԳՄՍ նախարարության շենք

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]