Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2019   11:46 Հայկական եկեղեցի ներխուժած եւ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր է, այլ անվտանգության աշխատակից 11/21/2019   11:38 Գեղարքունիքում 40-ամյա տղամարդու սպանության գործով 30-ամյա տղամարդ է կալանավորվել 11/21/2019   11:32 ՃՏՊ Երևանյան լճի կամրջի մոտ. կա տուժած 11/21/2019   11:23 Շրջակա միջավայրին հասցվել է 10 մլն դրամից ավելի վնաս. Մանրամասնում է տեսչական մարմինը 11/21/2019   11:19 Հանդիպում՝ առանց պատմուճանի Երեւան քաղաքի դատարանի Էրեբունի նստավայրում 11/21/2019   11:08 Բակո Սահակյանը ստորագրել է 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր Save Համօգտագործել 11/21/2019   10:56 Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին 11/21/2019   10:40 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարարի հետ 11/21/2019   10:31 Հունվարի 1-ից որ ապրանքներն են թանկանալու. «Փաստ» 11/21/2019   10:25 ՃՏՊ Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավորներ 11/21/2019   10:20 Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի. «Ժողովուրդ» 11/21/2019   10:11 Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․ նրա թիմում հիասթափված են.«Ժողովուրդ» 11/21/2019   09:55 «Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգաավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին .«Հրապարակ» 11/21/2019   09:52 Ամուլսարի «խմորը» շատ ջուր է վերցնելու. նոր տեղեկություններ կան.«Փաստ» 11/21/2019   09:46 Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված առաջին գնահատականից. «168 ժամ» 11/21/2019   09:42 Իշխանության եւ ԼՀԿ-ի միջեւ անջրպետը խորանում է. Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից. «Հրապարակ» 11/21/2019   09:36 Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու. «Ժողովուրդ» 11/21/2019   09:33 Խտրականություն. ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ «Փաստ» 11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/20/2019   23:45 ՀՀ ԱԽ քարտուղարը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կ. Կասիմովի հետ 11/20/2019   23:32 1 օրով կանջատվի ջրամատակարարումը Երևան քաղաքի որոշ թաղամասերում 11/20/2019   23:27 ՀՀ ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ 11/20/2019   23:15 ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ ՀՀ պետական մրցանակակիրը Տակեո Կանադեն է (Տեսանյութ) 11/20/2019   22:59 Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 11/20/2019   22:51 Վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան 11/20/2019   22:46 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլան, այցելել Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի 11/20/2019   22:08 Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին 11/20/2019   21:40 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Յունիսեֆ Հայաստան» -ի կազմակերպած Հայաստանում երեխաների առաջին գագաթաժողովին 11/20/2019   21:07 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/20/2019   20:41 Մեր դուռը բաց է ձեզ համար․ նախագահ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում (տեսանյութ) 11/20/2019   20:23 Վարչապետը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերին և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչներին 11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   19:20 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը 11/20/2019   19:18 Քննիչը միջնորդել է երկարացնել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը 11/20/2019   18:59 Չի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն 11/20/2019   18:32 Հայ-չինական առևտրային հարաբերությունների զարգացմանն ընդառաջ 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/20/2019   17:53 Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/20/2019   17:38 Ես կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում. Նարինե Դիլբարյան 11/20/2019   17:31 Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   17:05 ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձեւավորվի աշակերտական խորհուրդ 11/20/2019   16:57 Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար 11/20/2019   16:34 Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին 11/20/2019   16:16 Փնտրվում է «Վերնատուն». Արթուր Ղազինյան 11/20/2019   16:06 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին 11/20/2019   16:02 Քաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/20/2019   15:48 Կոտայքի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/19/2019   12:08 Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. գումարը չկա. Տիգրան Ուրիխանյան 11/19/2019   12:24 Գործատուն կարող է աշխատողին ասել քո հայացքն ինձ դուր չի գալիս, աչքերում դավաճանություն եմ տեսնում ու ազատի գործից.Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ազդարարման համակարգով ստացվող հաղորդումների 27.7 տոկոսի դեպքում հարուցվել են քրեական գործեր. ամփոփում 10/15/2019   13:30  |  ԼՐԱՀՈՍ

2019թ. մայիսի 21-ից գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով, անձինք կարող են անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի, փաստերի մասին: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հարթակի գործարկման նախորդ 5 ամիսների ընթացքում ստացվել է դրա միջոցով 146 ազդարարում:  

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ազդարարման վարույթներով պարզվել է, որ դրանց 26 տոկոսի դեպքում առկա են առերևույթ կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ: Ըստ այդմ՝ դրանք ուղարկվել են օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգելու: Հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն իսկ ստուգված ազդարարումների 27.7%-ի, կամ քանակական արտահայտությամբ 5-ի դեպքում հարուցվել են քրեական գործեր: Վերջիններս հարուցվել են հետևյալ փաստական հանգամանքների հիման վրա:

Ազդարարման վարույթի շրջանակներում կատարված ստուգումների և նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Արևիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես աճուրդի կազմակերպիչ, 2005թ. իրականացված աճուրդով նույն համայնքին պատկանող 2.6 հա հողամասը, ինչպես նաև  2010թ. իրականացված աճուրդով՝ 0,686 հա և 0,689 հա ջրային տարածքներն իր եղբորը վաճառելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում 2019թ. հուլիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

Ազդարարման ընթացակարգով ստուգման և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում տեղադրվել են լազերային և ֆրեզերային հաստոցներ՝ հաշմանդամություն ունեցող թվով 10 անձանց աշխատանքով ապահովելու համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի համաձայնությամբ 2016թ. այդ հաստոցներով սկսել է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն՝ անհատներին և կազմակերպություններին ծառայություններ մատուցելով լազերային, ֆրեզերային և ուլտրամանուշակագույն տպագրության ոլորտներում, որի իրականացման համակարգումը քոլեջի տնօրենի բանավոր կարգադրությամբ վստահվել է քոլեջի ծրագրավորման ամբիոնի վարիչին:
 

Վերջինս, սակայն, 2016-2019թթ., օգտվելով տնօրենի անփույթ վերաբերմունքից, մատուցվող ծառայությունների և ստացված դրամական միջոցների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հանգամանքից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է տնօրենի վստահությունը և չի հաշվառել ու քոլեջի դրամարկղ չի մուտքագրել փաստացի մատուցված ծառայություններից ստացված խոշոր չափերի՝ ընդհանուր 1,8մլն ՀՀ դրամ գումարը, որի հետևանքով քոլեջին պատճառվել է խոշոր չափերի էական վնաս: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ:

Ազդարարման հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում 3 աշխատակիցներ 2014-2018թթ. ընթացքում երկարատև ժամանակով փաստացի աշխատանքի չեն ներկայացել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:  Սակայն հիմնադրամի տնտեսական գծով փոխտնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան  տեղեկագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել նրանց հաճախելիության վերաբերյալ և հաստատել դրանք: Արդյունքում վատնման եղանակով հափշտակվել են այդ աշխատակիցների անվամբ դուրս գրված և որպես աշխատավարձ վճարված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,5մլն ՀՀ դրամ գումարները: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված մեկ այլ հաղորդման հիման ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարը և վերջինիս տեղակալը 2018թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են սահմանված ընթացակարգը և առանց փաստաթղթային ձևակերպման թույլատրել են մասնավոր շինանյութի առևտրով զբաղվող, իրենց մտերիմ անձին՝ ապամոնտաժել Գավառի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզի շենքը և տնօրինել ապամոնտաժման արդյունքում գոյացած՝ շուրջ 3.5մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով իրացված շինանյութերը: Ապա նշված ապօրինի գործարքը քողարկելու նպատակով կազմակերպել են Գավառ համայնքի ավագանու, ձևական նիստի միջոցով ապամոնտաժման թույլտվության տրամադրման, գույքի շուկայական արժեքի և ապամոնտաժման աշխատանքների գրեթե համարժեք՝ շուրջ 2.2մլն ՀՀ դրամի չափով գնահատելու գործընթացը: Դրանց հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018թ. հունիսի 13-ին մի ԲԲԸ-ի հետ կնքվել է ձևական բնույթ կրող կապալի պայմանագիր, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
 

Բացի այդ, 2016-2018թթ. ընթացքում կազմակերպել է համայնքապետարանի և համայքնապետի հորը պատկանող «Գավառ Տրանս» ՍՊԸ-ի միջև՝ համայնքին տրանսպորտային ծառայությունների մատուցելու մասին պայմանագրերի կնքում: Դրա շրջանակներում համայնքապետարանում փաստացի մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ հավելագրումներ կատարելու և ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով կազմվել է կեղծ հանձնման-ընդունման ակտեր, իսկ համայնքի ղեկավարը հաստատել է դրանք, որոնց հիման վրա  համայնքապետարանի ֆինանսական միջոցներից ելքագրվել և վատնվել են «Գավառ Տրանս» ՍՊԸ-ին հավելյալ փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումարները: Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:    

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Ազդարարման էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված հաղորդման հիման վրա Ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Նոր-Խաչակապ համայնքի վարչական տարածքից «Ոռոգում» ՓԲԸ-ին պատկանող ոռոգման ջրագծի խողովակաշարից ապամոնտաժում կատարելու և խոշոր չափերով՝ շուրջ 1.2մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 289 գծամետր մետաղական խողովակներ գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ:
 

Նշված բոլոր 5 քրեական գործերով իրականացվում է նախաքննություն:

Ազդարարման մնացած դեպքերում ներկայացված չեն եղել բավարար տվյալներ հանցավոր արարքներ կատարած անձանց, հանգամանքների մասին, կամ այդպիսիք չեն հաստատվել ստուգողական աշխատանքների, նյութերի նախապատրաստման ընթացքում: Սակայն նույնիսկ ստուգմամբ չհաստատվելու դեպքում ազդարարման համակարգի միջոցով ստացվող հաղորդումները կարևոր կանխարգելիչ նշանակություն ունեն՝ նկատի ունենալով, որ դրանց հիման վրա իրականացվող սգուգողական, դատավարական միջոցառումներն ստիպում են էապես բարձրացնել պետական մարմինների, բյուջետային հաստատությունների պաշտոնատար անձանց զգոնությունը՝ ձեռնպահ մնալու կոռուպցիոն իրավախախտումներ կատարելուց կամ դրանցում ներգրավվածություն ունենալուց:   

ՀՀ գլխավոր դատախազությունում ակտիվորեն շարունակվում են ազդարարման էլեկտրոնային հարթակով ստացվող հաղորդումների հաշվառման, ինչպես նաև ուսումնասիրության և բավարար հիմքերի առկայության դեպքում դրանցով ազդարարման վարույթների հարուցման գործընթացները, որոնց արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:      

Կրկին հավաստիացնում ենք, որ  ապահովվում է ազդարարման էլեկտրոնային հարթակով հաղորդումներ ներկայացրած անձանց անանունությունը, իսկ նրանց անձնական տվյալները պաշտպանված են քրեաիրավական բարձր երաշխիքներով: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:59 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց
11:55 08/10/2019  |  Քրեական խրոնիկոնԿեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը իրական շուկայական արժեքից 3 անգամ պակաս գնով վաճառելու հերթական դեպքն է բացահայտվել
16:43 04/10/2019  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացիներին մոլորության մեջ գցելով նրանց ծայրահեղորեն ոչ ձեռնտու գործարքների են ուղղորդել. ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով քրեական գործեր են հարուցվել
11:07 03/10/2019Կեղծ փաստաթղթերի հիման վրա, իբր պետական կարիքների համար, գույքը պետությանն օտարվել է շուկայական արժեքից 3 անգամ թանկ գնով. քրեական գործ է հարուցվել
11:21 27/09/2019  |  Քրեական խրոնիկոնՉարաշահումներ են հայտնաբերվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիտեկ»-ի իրավասու անձանց գործողություններում
16:13 26/09/2019  |  Քրեական խրոնիկոնԳնահատման կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը վաճառվել է իրական արժեքից 3 անգամ պակաս գնով
11:50 26/09/2019  |  Քրեական խրոնիկոն«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հափշտակության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
14:57 23/09/2019  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումարներ փոխանցել. հարուցվել է քրեական գործ
11:01 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել
13:58 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության կոլեգիան հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումներն ըստ հանցագործության տեսակների և գործառույթների վերակազմավորելու նախագծերին

Տեսանյութեր

11/21/2019   10:46 Ուղիղ. Բողոքի ակցիա կառավարության դիմաց

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]