ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործը քննչական կոմիտե չի հասել 10/14/2019 12:25 | Քրեական խրոնիկոն
Արդեն 10 օր է, ինչ աղմկահարույց քրեական գործը, որտեղ շոշափվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անունը՝ ՀՔԾ-Դատախազություն-Քննչական կոմիտե ճանապարհներին է, հետեւապես նախաքննության չի իրականացվում։
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ վերոնշյալ քրեական գործը ՀՀ Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե ուղարկել է հոկտեմբերի 8-ին՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար, սակայն ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը «Փաստինֆո»-ին ասաց, որ Քննչական կոմիտեն գործը դեռ չի ստացել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 4-ին գործն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ այստեղից էլ գործն ուղարկվել էր հետ՝ ՔԿ։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ ՀՔԾ վարույթում գտնվելու ընթացքում Վիգեն Սարգսյանը քրեական գործով ներգրավված չի եղել և ընդհանրապես որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։
Հիշեցնենք, որ քրեական գործի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 25-ին, երբ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար ու գործն ուղարկվել է ՀՔԾ։
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների գործերով նախաքննությունը կատարվում է հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից։
Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ պաշտոնական հաղորդագրության, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ։ Թե որն է առանց մեղադրանք առաջադրելու ՀՔԾ-ից քրեական գործը նորից քննչական կոմիտե հետ ուղարկվելու պատճառը՝ իրավասու մարմինները չեն մանրամասնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/16/2024 08:31 Ինչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:28 Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:25 Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական կուցակցություններից որեւէ մեկի անդամ․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:21 Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:18 Տխուր վիճակագրություն. որ հիվանդություններից են ամենաշատը մահվան դեպքեր գրանցվել. «Ժողովուրդ»
- 03/16/2024 08:14 Միլիարդներ՝ նորաստեղծ ՊՈԱԿ-ի համար․ «Հրապարակ»
- 03/16/2024 08:10 Միրզոյանը չի հաղթահարում վախերը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
- 03/16/2024 19:27 Արդեն 40 օր է առանց քեզ... Փաստորեն դարեր արժեին օրերս ու հիմա ժամ չարժեն․ Գագիկ Գինոսյանի դուստր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/18/2024 22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
- 03/18/2024 12:34 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
- 03/17/2024 21:35 Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է մոտ 8 հեկտար խոտածածկույթ
- 03/17/2024 17:27 Մարզերում տեղադրված արագաչափերը կոտրած 36-ամյա տղամարդուն բռնել են.shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին