ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպասենք ևս մեկ տարի. սա այն բյուջեն չէ, որը կարող է իրավիճակ փոխել 10/14/2019 13:28 | Տնտեսություն
Հասարակության սպասումներն իշխանափոխությունից շատ մեծ էին։ Բայց դրանք առայժմ չեն արդարանում։ Ինչքան էլ կառավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ տնտեսական ու սոցիալական իրավիճակը երկրում փոխվում է, ամենուրեք բարձր աճել են, ավելանում են աշխատատեղերը, կրճատվում է գործազրկությունը, աշխատավարձ ու թոշակ է բարձրանում, միևնույն է, հասարակ քաղաքացին դա չի զգում իր կենցաղում։ Ըստ էության, չի զգա նաև հաջորդ տարի։ Պետական բյուջեի այն նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը` հեռու է հեղափոխական լինելուց։
Ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ հասարակության կյանքում լուրջ առաջընթացի հույսեր չկան։ Տնտեսության այն աճը, որը կառավարությունն ակնկալում է հաջորդ տարի, ոչ միայն հեղափոխական չէ, այլև ավելի ցածր է, քան այս տարվա սպասումներ են։ Թռիչքների մասին ընդհանրապես խոսք չկա։ Նիկոլ Փաշինյանի նախկին հեղափոխական հայտարարություններից պետական բյուջեում ոչինչ չի մնացել։
Առաջին հայացքից բյուջեի եկամուտներն աննախադեպ ավելացել են։ Բայց դրանք ամենևին էլ առաջանցիկ չեն. աճի տեմպը նույնիսկ ավելի ցածր է, քան այս տարվա սպասելիքներն են։
Ժամանակին խոստացված գումարները, որոնք պիտի բերվեին ստվերից, այս բյուջեում չկան։ Ու չնայած ստվերային տնտեսությունը երկրում շարունակում է չափազանց բարձր լինել, կառավարությունն ակնկալում է հաջորդ տարի այն կրճատել ընդամենը 0,3 տոկոսով։ Այնքան, ինչքան միշտ էլ եղել է։
Զարմանալի չէ, որ սոցիալական ոլորտում ևս սպասելիքները մեծ չեն։ Այս անգամ ևս աշխատավարձերի բարձրացում չի նախատեսում` չհաշված եկամտային հարկի այն նվազեցումը, որը կարող է որոշակի ազդեցություն թողնել եկամուտների վրա։ Բայց դա էլ վերաբերում է բացառապես բարձր աշխատավարձ ստացողներին։
Փոխարենը` ինչպես հայտնի է, հունվարի 1-ից վերադառնալու ենք կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին վճարվող նախկին 5 տոկոսին։ Եթե բարձր աշխատավարձ ստացողների համար դա ոչ ամբողջությամբ, բայց գոնե մասամբ կփոխհատուցվի եկամտային հարկի նվազումով, ապա ցածր աշխատավարձ ստացողները դարձյալ կտուժեն։ Նրանք ստիպված կլինեն ավելի շատ վճարել կենսաթոշակային հիմնադրամներին և փաստացի ավելի քիչ աշխատավարձ կստանան։
Իշխանափոխության երրորդ տարում կառավարությունը որոշել է բարձրացնել կենսաթոշակները։ 10 տոկոսով կավելանա բազային կենսաթոշակը։ Հիմա արդեն կենսաթոշակառուները 4 հազար դրամով ավելի շատ գումար կստանան, քան ստանում էին։
Եվ սա է այն ամենը, ինչ նրանք կարող են ակնկալել հաջորդ տարի կառավարությունից։ Այն կառավարությունից, որի ղեկավարությունը ժամանակին ոսկե սարեր էր խոստանում հասարակությանը։ Այսօր արդեն ոչ միայն այդ խոստումներից բան չի մնացել, այլև նման հեռանկարներ չկան։ Չնայած վարչապետը երբեմն-երբեմն հայտարարում է, որ բյուջեն փողի խնդիր չունի, այնուհանդերձ կառավարությունը պատրաստ չէ բարելավել մարդկանց կյանքի պայմանները։ Եկամուտների այն չնչին ավելացումները, որոնք նախատեսվում են առանձին ոլորտներում, չեն կարող իրավիճակ փոխել։
Այնպես որ, առնվազն ևս մեկ տարի հասարակության, հատկապես սոցիալական անապահով հատվածը, շարունակելու է վատ ապրել։ Այն, ինչ ակնկալում է կառավարությունը հաջորդ տարի, մեծ փոփոխությունների հույսեր չի տալիս։ Տնտեսության առաջանցիկ աճի հեռանկարներ չկան։ Մի բան, ինչի կարիքը չափազանց մեծ է, եթե ուզում ենք սոցիալական իրավիճակը երկրում փոխվի։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ