ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյանի գույքը՝ քննության առարկա 10/14/2019 18:25 | ԼՐԱՀՈՍ
Մամուլի հրապարակումներիՀՀ գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 14-ին հանձնարարել է ստուգել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները։ Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գխավոր դատախազությունից։
Հարցին, թե ինչն է նման հանձնարարականի առիթ հանդիսացել՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ հանձնարարականը տրվել է՝ հիմնվելով մամուլի հրապարկումների վրա։
«Մոնիթորինգով մեզ մոտ ֆիքսվել է, որ առկա է որոշ տվյալներ՝ գույքի հետ կապված։ Դա ուղարկվել է հետաքննության մարմին՝ հանձնարարականով, որ ստուգեն այդ տվյալները»,- նշեց Գոռ Աբրահամյանը։
Դատախազության այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ 168.am-ին տրված պարզաբանման մեջ Հրայր Թովմասյանն ասել է.
«Երբ օրեր, ամիսներ առաջ գրում էին, որ շուտով հերթը հասնելու է իմ դպրոցական տարիններին, ծիծաղում էի, հիմա՝ արդեն ոչ։ Երեկ կարդացի ինչ-որ վերլուծություն իմ գույքի վերաբերյալ, որն ինչ-որ լրատվամիջոցներ փորձեցին թիվ մեկ լուրը դարձնել։ Առաջին միտքը, որ առաջանում է, այն է, որ յուրաքանչյուրն իրենով է դատում, ու այստեղ ոչինչ անել հնարավոր չէ։
Իմիջիայլոց, սովորության համաձայն՝ ամեն ինչ փնթի է արված․ թվեր, տարիներ, փաստեր, «վրիպակներ», որոնք ինձ վերաբերվող նյութերում հետևողականորեն բազմանում են։ Առաջին հարցը, որ գալիս է․ ինչո՞ւ, ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչո՞ւ եք այդքան ճղճիմ, ինչո՞ւ եք բոլորին չափում ձեր արշինով։ Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ»։
«Թե մինչև պաշտոնավարելը որտեղ եմ աշխատել, որքան եկամուտ եմ ունեցել, բոլորին է կարծես հայտնի, իսկ հանրային ծառայության անցնելուց հետո եկամուտներս միայն նվազել են։ Ինչ վերաբերվում է հարազատներից մեկի կողմից մի դստերը ավտոմեքենա, իսկ մյուսին՝ ավտոտնակ նվիրելուն, ապա ասեմ, որ այդ հարազատը մեր տանն է բնակվել 4-5 տարի և Միացիալ Նահանգներ ուսանելու մեկնելուց առաջ իր որոշումն է եղել այդ գույքը նվիրելը։
Իմիջայլոց, այդ տվյալները հայտարարագրված, հրապարակված են և գաղտնիք չեն։ Ինչ վերաբերվում է իմ բնակարանի կողքին գտնվող բնակարանին, ապա այո՛, դա տիկնոջս քրոջ բնակարանն է, որի ընտանիքը նախորդ դարի 80 ականներից չի ապրում Հայաստանում։ Բնակարանը գնվել է իմ առաջարկությամբ, և դա իրենց միակ սեփականությունը չէ Հայաստանում։
Պետք է հիասթափեցնեմ որոշ մարդկանց՝ ասելով, որ ամեն ինչ կիսատ է արվել։ Այս երկրի ներսում, առավել ևս՝ դրսում, շատ ազգականներ ու բարեկամներ ունեմ, որոնք Հայաստանում ու Հայաստանից դուրս տասնյակից ավել գույք են ձեռք բերել՝ և՛ մինչև իմ պաշտոնավարումը, և՛ այդ ընթացքում։ Կարծում եմ, ես հիմա պետք է միայն ուրախ լինեմ դրա համար, քանզի եթե «այդ ողջ գույքն իմն է», ապա ես տարածաշրջանի ամենահարուստ մարդկանցից եմ»,- նշել է Հ.Թովմասյանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ