Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվում են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Տնտեսական հեղափոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են. վարչապետ 10/13/2019   14:21  |  ԼՐԱՀՈՍ

Ըստ «Արմենպրես»-ի տեղեկատվության, ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է երկրի տնտեսական ընթացիկ իրավիճակին ու ընդգծել, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: «Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն: Դրա մասին է վկայում  նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ ֆինանսական միջոցների հասնելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով, թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմավարական պլանավորման առումով կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք այսօր ֆինանսավորելու հնարավորություն կա: 

«Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում երեք եռամսյակների տվյալներով Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում: Այսինքն՝ այսքան արտարժութային միջոցներ են հայտնվել, ինչը կապված է հիմնականում զբոսաշրջային աճի հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ եվրոբոնդերի թողարկման արդյունքում միջազգային տնտեսական հանրության գնահատականներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ: 

«Սա չեմ ուզում ձևակերպել որպես հաջողություն, որովետև մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն, իսկ այն իրացնելը գործընկերությունն է`  կառավարության և  փոքր ու միջին բիզնեսի միջև: Այսօր այդ գործընկերության համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, մեզ համար չկա ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը, ու մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված: Եվ այդպես էլ պետք է զգա, որովհետև մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն այս հարցում իրեն նույնիսկ չափից ավելի զուսպ է պահում, որպեսզի հանկարծ գործարար աշխարհի շրջանում անորոշության զգացում չառաջանա: «Մենք պետք է ամուր կագնենք նրա թիկունքին, ով քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում, հարկ է վճարում` անկախ համակրանքներից և հակակրանքներից: Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային խնդիրը»,- ասել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարի խոսքով` նաև անհատական ջանքն է, որ պետք է բերի տնտեսական հեղափոխության: «Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն: Բարեգործության այն մոդելը, որ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ խանգարել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ կառավարության քաղաքականության իմաստն այն է, որպեսզի յուրաքանաչյուր քաղաքացու կարողանա այս ուղերձը հստակ հղել: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի և հեղափոխության իմաստը սա է: Նախկինում տասնյակ դեպքեր են եղել, որ մարդիկ ասել են` օրինակ, սոխ են ներկրել, թույլ չեն տվել մտցնել շուկա: Այսօր մեր երկրում այդպիսի խնդիր չկա»,- շեշտել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են, ովքեր գործարար են բառի բուն իմաստով, ովքեր կարողանում են ներդնել իրենց ինտելեկտը, տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել ավելացված արժեք: Իսկ նրանց, ովքեր չունեն այդ կարողությունները, կառավարությունը պետք է աջակցի ծրագրերով, կրթության բարելավմամբ: 

«Հաջողություն եմ մաղթում համաժողովի մասնակիցներին, հույս ունեմ, որ այս ստեղծագործ միջավայրում կլսենք ստեղագործ նոր մտքեր, կառնչվենք նոր  գաղափարների, որոնք մեզ կօգնեն շարունակել ճանապարհը: Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած է, և դա նախ տեղի է ունենում մարդկանց մտքերում: Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն է, որը ցույց տվեց հեղափոխության գաղափարաբանությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ հեղափոխությունը չի ստեղծել այդ մարդկանց, այլ այդ մարդիկ են ստեղծել հեղափոխությունը, ինչն ամենակարևորն է:  

«Այսօր տնտեսական թիվ մեկ գործոնը տաղանդն է, ինտելեկտը, ազնվությունը և առաքելության գիտակցումը, որովհետև եթե գրողը ստեղծում է շատ լավ և տաղանդավոր վեպ, դա ինձ համար նույնն է, երբ որևէ գործարար ստեղծում է տաղանդավոր արտադրանք, բրենդ, որը փոխում է մարդկանց, իրականությունը, հայրենիքը դեպի լավը: Եվ ուրեմն, նախ փոխենք ինքներս մեզ, մեր միջավայրը և փոխենք մեր հայրենիքը, որը պետք է դառնա մեր բոլորիս համընդհանուր երազանքների երկիրը: Ոչ թե մի քաղաքական թիմի երազանքի երկիր, այլ մեր երազանքները պետք է լցնենք մի մեծ կաթսայի մեջ, որը կեփվի և արդյունքում կդառնա մեր ազգային համընդհանուր երազանքը, որովհետև տնտեսական հեղափոխությունն ազգային երազանքների իրականացման մասին է: Դրա համար պետք է ունենանք հզոր պետություն, ոը ստեղծում է, արտահանում է և որը կարողանում է իր ուսերին կրել ազգային երազանքների բեռը»,- նշել է վարչապետ Փաշինյանը: 

Համաժողովի ընթացքում ներկայացվում է մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը: Համաժողովին ներկա են ինչպես տեղացի, այնպես էլ  օտարերկրյա ներդրողներ: Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները: «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին ներկայացվում են գործարար ծրագրեր, միջոցառումն ուղեկցվում է մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրութամբ, որին կծանոթանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:45 12/10/2019  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են. Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովին
10:50 12/10/2019  |  ՄամուլՈստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է․ Նիկոլ Փաշինյանի պահանջը. «Ժողովուրդ»
16:47 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի կառավարության «նոու հաու»-ն ու 48 միլիոնանոց բիլբորդերը
10:02 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
09:48 11/10/2019  |  ՄամուլԴատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ. այն միակը չէ. «Ժողովուրդ»
09:41 11/10/2019  |  ՄամուլՓաշինյանի և «Իմ քայլի» որոշ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա. ի՞նքն է ասել՝ «չգաք նիստերին». «Իրատես»
15:35 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍ48 միլիոն դրամ՝ գովազդի համար. վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնումով ծառայություն կպատվիրի
15:19 10/10/2019  |  ԳՈՐԾ #Ով էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը
12:06 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, ապա պետությունից կստանա 240 հազար հավելյալ գումար. Տոնոյան
11:17 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն Օսիպյանին ազատել է ոստիկանապետի պաշտոնից, քանի որ Արցախում ծառայող, բայց Երևանում զբոսնող իր որդուն ինչ-որ մեկը հանդգնել է հեռախոսով նկարել և համացանցում տարածել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]