Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

Փաշինյանի կառավարության «նոու հաու»-ն ու 48 միլիոնանոց բիլբորդերը 10/11/2019   16:47  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի կառավարությունը, պարզվում է աշխարհի մակարդակով «նոու հաու» իրականացնելու ճանապարհին է։ «Նոու հաու»-ն լինելու է  «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, որի  տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու, ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախօրեին կառավարությունը պահուստային ֆոնդից 48 միլիոն 900 հազար դրամ հատկացրեց վարչապետի աշխատակազմին։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ գովազդային ծառայությունները վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնում տարբերակով է պատվիրելու։  Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Փաստինֆո»-ի հարցին, թե ինչու է ընտրվել մեկ անձից գնման տարբերակը՝ մրցույթ հայտարարելու փոխարեն, պատասխանել էր  «Արվել է օրենքի տառին համապատասխան, եթե օրենքի տառին համապատասխան է արվել, այդ դեպքում լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»։

«Փաստինֆո»-ն, այդուհանդերձ հետաքրքրվեց թեմայով եւ պարզեց, որ կազմակերպությունը, որին պատվիրվելու է  գովազդային ծառայությունը «Անտարես»-ն է։  «Անտարես»-ը միակ կազմակերպությունն էր, որն, ինչպես ներկայացվում է, ուներ այդ կարողությունները՝  միաժամանակ եւ դիզայներների հետ համագործակցելու եւ բիլբորդերի դիզայնը ապահովելու եւ տպագրությունն ապահովելու։ Մենք հաշվի ենք առել, որ շուկայական գներով լինի»,- «Փաստինֆո»-ին ասաց ընդհանուր ռազմավարության գծով վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանն ՝ հավելելով,  որ ժամանակը սեղմում է եւ  հրատապ կարգով  է որոշվել բիլբորդերը տեղադրել, ուստի ընտրվել է մեկ անձից գնման ձեւը։

 «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի մշակման աշխատանքներն  ընթացքի մեջ են,  ռազմավարությունը հրապարակման ենթակա չէ, միայն ծառայողական օգտագործման համար է շրջանառվում, բայց  ռազմավարության հրապարկմանն ու հանրայնացմանն ընդառաջ, որը  պլանավորվում է մոտ մեկ ամսից, կառավարությունը, փաստորեն, հրատապ կարգով  արդեն սկսել է իրազեկող արշավը։ Մասնավորապես, քաղաքի տարբեր հատվածներում բիլբորդեր են տեղադրվել։  Պարզվում է, որ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրառումները Երեւանի փողոցներում հայտնվել են  հենց այդ քարոզարշավի շրջանակներում։ «Բիլբորդերը, որ հիմա քաղաքում հայտնվում են՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», առաջին քայլն է դեպի ռազմավարության հանրայնացումը»,-ասաց Մազմանյանը։  

Դեռ հոկտեմբերի 4-ին, վարչապետ Փաշինյանը իր Ֆեյսբուքի էջում վերը նշված բիլբորդի մի լուսանկար էր հրապարակել՝ կից գրառմամբ. «Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված», մինչդեռ,  Պետբյուջեում վերաբաշխում կատարելու վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու եւ գնման գործընթաց կազմակերպելու մասին նախագիծը, որով վարչապետի աշխատակազմին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով պահուստային 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացվել,  կառավարությունը հաստատեց երեկ՝ հոկտեմբերի 10-ին։ Փաստորեն, ստացվում է, որ  վարչապետի աշխատակազմին ծառայություն արդեն իսկ մատուցվել է՝ մինչեւ կառավարության համապատասխան որոշումը։

Լեւոն Մազմանյանը մեզ փոխանցեց, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի իրազեկով բիլբորդերը կտեղադրվեն 5-6 ամսվա ընթացքում։ Մոտ մեկ ամսից նոր ուղերձներով բիլբորդեր կտեսնենք։ Առաջին փուլով դրանք տեղադրվում են Երեւանի ու մարզկենտրոնների մայրուղիներին։ Բիլբորդեր կտեղադրվեն նաեւ  Արցախում։  Կառավարության պահուստային  ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացված ֆոնդից 48 միլիոն 900 հազար դրամը կծախսվի միայն բիլբորդերի ձեւավորման, տպագրման ու տեղադրման համար։ Լեւոն Մազմանյանն ասաց, որ ռազմավարության հանրայնացումը  ենթադրելու է նաեւ այլ ուղղություններ, որոնք մշակման փուլում են եւ նշված հատկացման  շրջանակից դուրս են։ Թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին կիրականացվեն, չնշեց։

«Ռազմավարության մշակման եւ իրագործման թեման շատ կարեւոր է, մենք պլանավորում ենք հանրության լայն շրջանակների ակտիվ ներգրավումը։ Առհասարակ, նպատակ ենք դնում այդ  ռազմավարությունը դարձնել բոլորի՝ լայն զանգվածների սեփականությունը։ Դա չի  լինելու կառավարության ռազմավարություն, լինելու է  համազգային ռազմավարություն եւ դիտարկելու ենք նաեւ դրանից բխող նաեւ  հաղորդակցության միջոցները։ Սա առաջին քայլն է»,-ասաց Լեւոն Մազմանյանը։

Հարցին, արդյո՞ք մայրուղիներին տեղադրված բիլբորդերը արդյունավետ կծառայեն կառավարության առաջադրած նպատակին ու կընկալվեն հանրության կողմից, Լեւոն Մազմանյանը պատասխանեց.«Առանձին վերցրած, իհարկե՝ ոչ,  բայց սա սկիզբ է մի դիսկուրսի, որը մենք սկսում ենք եւ որը դառնալու է ավելի բազմաբովանդակ եւ բազմաղբյուր»։

Ի դեպ, վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ՝ Վերածննդի հրապարակում հրավիրած հանրահավաքին ներկայացրած ռազմավարական նպատակները՝ 5 միլիոնանոց Հայաստանից մինչեւ ֆուտբոլային հաղթանակներ, բխում են այս ռազմավարության տեսլականից։

«Դրանք  բխում են այդ ռազմավարության տեսլական մասից, այսինքն, ինչպես ենք մենք պատկերացնում Հայաստանը 30 տարի հետո, բայց նաեւ 20 տարի հետո, նաեւ 10 տարի հետո, նաեւ ինչպես  ենք այդ ամենին հասնելու, ինչպիսի մեգանպատակներ ենք մեր առջեւ դնելու»,-ասաց Մազմանյանը՝ հավելելով, որ  այս ռազմավարությունը տարբերվելու է բոլոր նախորդներից ու աշխարհում եղածներից  իր մշակման սկզբունքներով։

«Այն փաստաթուղթ չի լինելու, լինելու է կենդանի մեխանիզմ, որը ենթադրելու է, ինչպես նշեցի, ժողովրդի լայն զանգվածների  մասնակցությունը եւ ռազմավարության շարունակական լրամշակումն ու իրագործումը միաժամանակ։ Իհարկե, ոչ ոք չի խանգարում մեզ ցանկացած պահի այն, որպես փաստաթուղթ ֆիքսել, բայց , ի տարբերություն բոլոր նախորդ ավանդական ռազմավարական փաստաթղթերի, այս՝ Հայաստանի վերափոխման  համազգային ռազմավարությունը մենք նոր ու հեղափոխական սկզբունքներով  ենք մշակում ու այն, որ լինելու է կենդանի, չի լինելու ստատիկ փաստաթուղթ, այն, որ  նաեւ  թվային պլատֆորմ ենք նախատեսում դրա հիման վրա կառուցել, այդ ռազմավարությունը տրամագծորեն  տարբերվող է  դարձնում բոլոր նախորդներից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ առհասարակ, աշխարհում»։

Լեւոն Մազմանյանը համաձայնեց մեր հարց-դիտարկման հետ, թե ստացվում է, Հայաստանը «նոու հաո՞ւ» է անում աշխարհում ու ասաց. «Քանի որ ճեղքում եւ տնտեսական  հեղափոխություն կոչվածը նաեւ ոչ ստանդարտ լուծումներ ու մոտեցումներ է ենթադրում, մենք ավանդական ճանապարհներով չենք կարող հասնել այդ ամենին»։

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը պատրաստ լինելուն պես վարչապետը կներկայացնի , իսկ կուլմինացիան, ինչպես վարչապետի խորհրդականն ասաց,  կլինի թվային պլատֆորմը, որը անընդհատ պետք է աշխատի։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
13:40 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳործարկվել է EU4Armenia հարթակը. ելույթ են ունեցել նախարարն ու ԵՄ դեսպանը
11:49 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱշխաբադում կայացել է Հայաստանի վարչապետի և Ուզբեկստանի նախագահի հանդիպումը
10:07 11/10/2019  |  Վարչական իրավունքՀՀ վարչապետի աշխատակազմի դեմ հայց է ներկայացվել. պահանջում են վերականգնել պաշտոնը
10:02 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
09:52 11/10/2019  |  ՄամուլԵՏՄ նիստի ժամանակ «էկզոտիկ» պահ է եղել. ինչ է ասել Փաշինյանին «դուզ» խոսքը հումորով ասող Լուկաշենկոն. «Իրատես»
09:48 11/10/2019  |  ՄամուլԴատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ. այն միակը չէ. «Ժողովուրդ»
09:41 11/10/2019  |  ՄամուլՓաշինյանի և «Իմ քայլի» որոշ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա. ի՞նքն է ասել՝ «չգաք նիստերին». «Իրատես»
09:38 11/10/2019  |  ՄամուլՏարօրինակ գաղափարներ՝ իշխանության ներսում. Դա դեռեւս գնահատվում է անհեթեթ ու վտանգավոր. «Փաստ»
19:08 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը նկարահանվել է տեսահոլովակում

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]