Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Փնտրվում է Վլադիսլավ Մանգասարյանի գործով դատավճիռը. դատավորը նոր պաշտոնի է անցել՝ առանց դատավճիռը կողմերին ուղարկելու 10/11/2019   15:26  |  Քրեական խրոնիկոն

Ամերիկահայ ներդրողից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանի գործով թեև դատական ակտը կայացվել է դեռևս ընթացիկ տարվա հուլիս ամսին, սակայն մինչ այսօր այն չի տրամադրվել գործով տուժողներին, ինչպես նաև տեղադրված չէ Դատական տեղեկատվական համակարգում:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ հիշյալ գործը դատարան մուտքագրվելու պահից գտնվել է դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում, շուրջ 3 տարի գործը քննելուց հետո հուլիսի 29-ին նա դատավճիռ է հրապարակել՝ դատական նիստում հնչեցնելով միայն եզրափակիչ մասը՝ մի քանի միիարդ հափշտակության մեջ մեղադրվող, ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Լյովա Սարգսյանի հովանավորությունը վայելող Մանգասարյանի նկատմամբ կիրառելով համաներում։ Նշենք, որ քրեական գործով տուժողներին պատճառված վնասը չի փոխհատուցվել։

Դատավճռից օրեր անց՝ օգոստոսի 5-ին, Բեկթաշյանը Նախագահի հրամանագրով նշանակվեց Վերաքննիչ դատարանի դատավոր: Դատական ակտի կայացումից հետո անցել է 2,5 ամիս, սակայն դատական ակտը կողմերին դեռ չի ուղարկվել։ Այս ընթացքում մեղադրյալը մահացել է, իսկ տուժողների իրավունքները մնացել չվերականգնված։ Ըստ էության՝ դատավարության կողմերը զրկվել են իրենց իրավունքի իրացումից՝ դատավճիռն օրենքով սահմանված ժամկետներում բողոքարկելուց:

Բացի այդ, եթե դատական ակտը չի տրամադրվել կողմերին, ապա կարելի է ենթադրել, որ այն ուղղակիորեն գրված չէ և հետագայում այն դատավարության կողմերին տրամադրելու պարագայում ողջամիտ կասկած է հարուցելու՝ հետին ամսաթվով այն կնքելու մասին: Հարկ է նշել, որ առաջին ատյանի դատարանից, երբ դատավորը վերաքննիչ դատարան է տեղափոխվում պարտավոր է կնիքը հանձնել և վերաքննիչ դատարանում նորը ստանալ, իսկ եթե կնիքը հանձնել է, ապա ինչպես է կնքվելու դատավճիռը՝ հետին ամսաթվո՞վ, այսինքն՝ կատարվելու է կեղծի՞ք։ Իսկ եթե դատական ակտը պատրաստ է ու կնիքված, ապա առնվազն տարօրինակ է, որ այն չի տրամադրվում կողմերին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վլադիսլավ Մանգասարյանը  ընդհանուր առմամբ խարդախության եղանակով բազմաթիվ քաղաքացիներից ու «Արին կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն է  կատարել` 2005-2011թթ.: Մասնավորապես` մի շարք անձանց առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, գործընկերոջ` Էդմոնդ Խուդյանի, անվամբ սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա կառուցվող շենքից գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու կեղծ խոստումով, խաբեությամբ նրանցից ստացել ու հափշտակել է, իսկ կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով ինչպես իր, այնպես էլ՝ շենքի հետ փաստացի առնչություն չունեցող և հիշյալ շենքից տարածքներ օտարելու իրավասություն չունեցող «ՎԷՌՄ» ՍՊ ընկերության անունից նրանց հետ կնքել է առքուվաճառքի նախնական պայմանագրեր: Քրեական գործով անցնում է 26 տուժող, բացահայտվել է խարդախության 31 դրվագ։

Ամերիկահայ գործարար դեռեւս նախորդ իշխանության օրոք դիմում էր ներկայացրել նաեւ Նյու Յորքի միջազգային դատարան, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո եւս նոր կառավարությունը քայլեր չձեռնարկեց գործարարի խախտված իրավունքները վերականգնելու եւ պատճառված վնաս փոխհատուցելու ուղղությամբ։ Միջազգային դատարանում գործը շարունակվում է, որտեղ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, արդեն մի քանի անգամ միջանկյալ որոշումներով մերժվել են կառավարության փաստարկները՝ ըստ էության հիմնավորված համարելով գործարարի ներկայացրած ապացույցները։ Ավելին՝ դրան զուգահեռ, փաստորեն, ներպետական ատյաններում խախտումները շարունակվում են։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:10 14/09/2019  |  Քրեական խրոնիկոնՄահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը
19:24 29/08/2019  |  Քրեական խրոնիկոնԼեւոն Սարգսյանի հովանավորությունը վայելող գործարար Վլադիսլավ Մանգասարյանը համաներմամբ ազատվեց պատժից, իսկ դատավորն առաջխաղացում ստացավ
20:03 11/07/2019  |  Քրեական խրոնիկոնՎլադիսլավ Մանգասարյանը Լեւոն Սարգսյանին առնչվող հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
15:42 17/05/2017  |  Քրեական խրոնիկոնՎլադիսլավ Մանգասարյանը հորինվածք անվանեց ստվարածավալ մեղադրական եզրակացությունը
19:13 15/03/2017  |  Դատական ռեպորտաժներՎլադիսլավ Մանգասարյանի գործով տուժողը պահանջում է բնեղենով բռնագանձել հափշտակված բնակարանը
15:47 19/11/2016  |  Քրեական խրոնիկոնՎլադիսլավ Մանգասարյանը կշարունակի՞ քաղել հովանավորյալի պտուղները
16:36 14/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀաղթանակ չեմ համարում, գործի արդար հանգուցալուծումը տեսնում եմ միջազգային դատարանում. Էդմոն Խուդյան. 1In.am
13:41 12/11/2016  |  Քրեական խրոնիկոնՎլադիսլավ Մանգասարյանի գործը դատարանում է
20:20 09/11/2016  |  Քրեական խրոնիկոնՎլադիսլավ Մանգասարյանը վերջապես կկանգնի դատարանի առաջ. Քննչական կոմիտեի հայտարարությունը
20:32 13/03/2014  |  Քրեական խրոնիկոն«Արին կապիտալ»-ի գործում առաջիկայում հնարավոր է՝ նոր դեմքեր ներգրավվեն

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]