ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայկական առևտրային ցանցի գործարար ֆորումին 10/10/2019 12:30 | ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար ֆորումին: Այս մասին հայտնում են Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ պատմության ընթացքում հայերը գլոբալ առևտրային ազգ են եղել՝ ցանցեր ստեղծելով Սինգապուրից մինչև Վենետիկ, Կահիրեից մինչև Ամստերդամ: Այս նույն տրամաբանությամբ այսօրվա միջոցառումը մի հարկի տակ է հավաքել հաջողակ գործարարների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիանալի հնարավորություն ստեղծելով Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքների միջև նոր կամուրջներ կառուցելու համար:
Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը ստանձնել է ներառական, նորարար և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն կառուցելու հանձնառությունը։ Նպատակն է կերտել այնպիսի պետություն, որը կլինի մրցունակ և կապահովի իր քաղաքացիների բարօրությունը: Այժմ ընթանում են խորքային բարեփոխումներ՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տեղի և օտարերկրյա ներդրողների համար լավագույն պայմաններ ստեղծելուն: Իսկ վերջերս մեկնարկել է համապարփակ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, որը նախատեսում է վարչարարական բեռի առավելագույնս թեթևացում, բոլոր ծառայությունների հասանելիության կտրուկ բարձրացում մեկ պատուհանի սկզբունքի կիրառման և թվայնացման միջոցով:
Փոխվարչապետը ընդգծել է, որ պետության զարգացման ճանապարհին կարևոր է հայրենիք-սփյուռք հարաբերությունների վերափոխումը։ Այդ համատեքստում նա կոչ է արել մասնակիցներին Հայաստանը դիտարկել որպես իրենց բիզնեսի զարգացման երկիր։ Օրինակները բազմաթիվ են թե ինչպես են Սփյուռքի մեր հայրենակիցները ստեղծել ու զարգացրել իրենց ձեռնարկությունները Հայաստանում՝ արդյունքում ոչ միայն ապահովելով կայուն զբաղվածություն, այլև կորպորատիվ մշակույթի զարգացում, մրցակցության միջոցով շուկայում որակի բարձրացում։
Տիգրան Ավինյանն ասել է, որ հայության հաջողության ամենակարևոր գործոններից մեկը գաղափարների ու փորձի մշտական շրջանառությունն է Հայաստանի և Սփյուռքի միջև, իսկ դրա համար հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ պետք է իրականացնել: Այս առումով կառավարությունը մտածում է, օրինակ, մասնագիտական հայրենադարձության մասին՝ նպատակ ունենալով բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող մեր հայրենակիցների համար վերադառնալու բարենպաստ պայմաններ ստեղծել: Փոխվարչապետը նշել է, որ ընդամենը այս շաբաթ անցկացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը լավ առիթ էր աշխարհի տարբեր ծայրերում հաստատված հայերի, ինչպես նաև օտարազգիների համար տեսնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունները և մտածելու Հայաստանում այս ուղղությամբ գործունեություն ծավալելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/15/2019 22:22 Ծերանոցում ի կատար են ածել 89-ամյա կնոջ երազանքը` կազմակերպելով նրա համար 18+ շոու
- 12/15/2019 16:49 Գիտնականները թվարկել են «մթերք-թմրանյութերը»
- 12/15/2019 15:29 Մոդելը թափանցիկ հագուստով հանրության առաջ է հայտնվել՝ առաջացնելով զայրույթ երկրպագուների շրջանում
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը